
Դաս 10


Հ. Թումանյան «Թմկաբերդի առումը»
1.Փորձեք մտորել թումանյանական հետևյալ ձևակերպման շուրջ.
Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։
Ըստ իս Հ․Թումանյան նկատի ունի, որ բոլոր մարդիկ հավասար են, ճիշտ է, մարդիկ ապրում են տարբեր կերպ, սակայն միևնույն է բոլորն էլ վերջում մահանալու են։ Կյանքը անցնում է անկնթարթորեն, և մարդիկ փորձում են այնպես անել, որ մահվանից հետո իրենց մասին մտածելիս նրանց հիշեն, որպես լավ մարդ։
2. Համաձայնեք, ընդդիմացեք կամ փորձեք լրացնել հետևյալ ձևակերպումը.
Դավաճանությունը համարվում է չարիքներից մեծագույնը: Դավաճանում են ընդհանուր գործին, համերաշխությանը, կրոնական, բարոյական, ազգային կամ դասակարգային շահերին: Դավաճանում են վախկոտությունից, շահամոլությունից, եսամոլությունից դրդված, լավագույն դեպքում՝ մոլորված են լինում: Բայց ո՞վ է որոշում՝ ի՞նչն է դավաճանություն. այս հարցը պատասխան չունի, ամեն ինչ որոշում է կոնտեքստը: Որոշիչը հասարակական կամ պետական շահն է. իսկ այն, ինչը վնասում է այդ շահին՝ դավաճանություն է: Այս չափանիշը այնքան հեղհեղուկ և հարաբերական է, որ ի վերջո մնում է միայն վերջին չափանիշը՝ ինքն իրեն չդավաճանելը: Ո՞վ է որոշում դավաճանության եղելությունը, ո՞վ է դավաճանը կամ ի՞նչ է դավաճանությունը:
Ինձ համար դավաճանությունը ամենավախկոտ քայլն է։ Դավաճանում են այն մարդիկ, ովքեր չունեն հարգանք դիմացի հանդեպ, չունեն խիղճ և գթասրտություն։ Դավաճանել, միայն չի նշանակում դավաճանել դիմացինին, այլ նշանակում է, դավաճանել ինքդ քեզ, քո սկզբունքները, որն անտանելի տհաճ զգացողություն է։ Իսկ ի՞նչ կլիներ, եթե մարդիկ դավաճանելու փոխարեն լինեին հավատարիմ, այն ինձ համար կյանքի կարևորագույն արժեքներից մեկն է։
3. Փորձեք բնութագրել Թմկա տիրուհուն. Կարող եք այս հերոսուհուն լավ կամ վատ կերպարի որակում տալ:
Թմկա տիրուհին շատ գեղեցիկ կին էր, սակայն նա կողմնորոշված կին չէր։ Նա հասել էր մեծ փառքի, բայց իր ամուսնու սերն ու տված փառքը բավական չէր նրան, նա ավելի մեծ փառք էր ուզում։ Սակայն ի պատասխան իր դավաճանության նա ոչինչ չստացավ։
4. Ի՞նչ կասեք դավաճանություն երևույթի մասին:
Դավաճանության մասին իմ կարծիքն արդեն արտահայտել եմ առաջին հարցի պատասխանում։
5. Ռիչարդ Բախը նման փիլիսոփայական ձևակերպում ուներ. «Ոչ մեկը մեզ չի պատկանում, քանի որ չի պատկանում, չի էլ կարող դավաճանել»: Ի՞նչ կասեք սրա մասին:
Դավաճանում են հարազատ մարդիկ, սակայն նրանք մեզ չեն պատկանում, բայց նրանց համարվում են մեր մտերիմը։ Եվ եթե նրանք էլ մեզ են նույն կերպ ընդունում, արդեն սխալ արված քայլը համարում ենք դավաճանություն։
6. Ինչու՞ Ալմաստը չարեց վերջին քայլը դեպի ցանկալի գահը տանող ճանապարհին: Ինչո՞ւ այդ վերջին քայլը՝ Նադիրին հաճոյանալը, նրան թվաց ավելի մեծ դավաճանություն, քան հայրենիքի և ամուսնու դավաճանությունը: Ավելի պարզ. ի՞նչ է փորձում պահպանել դավաճանը, ինչի՞ն է մնում անդավաճան, երբ դավաճանում է:
Ըստ իս, այդ քայլով նա փորձում էր քավել իր մեղքերը, որովհետև կարծում եմ՝ նա պարզապես զղջում էր։
7.Զուգահեռներ անցկացրեք Իսահակյանի հերոսուհի Լիլիթի և Թումանյանի վերը նշված պոեմի հերոսուհու միջև:
Ես Լիլիթի և Թմկա տիրուհու միջև նմանություններ շատ եմ տեսնում։ Նրանք երկուսն էլ ձգտում էին հասնել անսահման փառքի։ Սակայն տարբերություններ ևս կան։ Լիլիթը չէր զղջում իր կատարած քայլի համար, իսկ Թմկա տիրուհին զղջում էր։
8.Փորձեք խոսել Նադիր շահի և Թաթուլի կերպարների մասին:
Թաթուլի կերպարն ինձ համար քաջ և հավատարիմ էր, սակայն Նադիրն ավելի խորամանկ էր, ով փորձում էր հաղթանակի հասնել խորամանկության և նենգության շնորհիվ։
9.Փորձեք խոսել ընդհանրապես դավաճանություն երևույթի մասին՝ մեզանում, մեր առօրյայում:
Երևի թե չկա մարդ, ով դավաճանության զոհ դարձած չլինի։ Շատերն են այդ մտքից բողոքվում, բայց նաև պետք է հաշվի առնեն, որ մյուսներն էլ իրենց են դավաճանված զգում իրենց կողմից, որը միգուցե գործել են անգիտակցաբար։
Եթե ցանկանում են ընդհանրապես ազատվել այդ երևույթից, ուրեմն պետք է ամեն մեկն իր մեջ գիտակցի, արդյո՞ք հաճելի կլիներ, եթե որևէ մեկը նույն կերպ վարվեր իր հետ, ո՛չ, իհարկե չէր ցանկանա, որովհետև ոչ ոքի հաճելի չի լինել դավաճանված մտերիմի կողմից։