«Ախթամար» պոեմը իմ ընթերցած ամենագեղեցիկ և տխուր սիրո պատմություններից մեկն է։ Սեր, խինդ, հավատ, հույս, այս ամենը բնութագրում են Թամարի և տղայի զգացմունքները։ Թամարի և տղայի սերը շատ ուժող էր և պինդ, որովհետև նրանք միասին կարողացան հաղթահարել բոլոր բամբասանքերը և չարիքը, որ մարդիկ տածում էին նրանց հանդեպ։
Ամեն գիշեր Թամարը գնում էր գետի ափին նստում, կրակ վառում և սպասում սիրելիին, սակայն մի պահ բախտը լքում է նրանց, և կրակը հանգում է, ինչի պատճառով տղան չի կարողանում լողալ դեպի ափ և խեղդվում է սիրելիի անունը շուրթերին։
Ըստ իս, ամենացավալին սիրելիի հետ չլինելը չէ, այլ սիրելիի անունը շուրթերին մահանալը, որովհետև այն ժամանակ գիտես, որ նա ողջ է և կարող է լինել երջանիկ, թեկուզ ոչ քեզ հետ, բայց երջանիկ(իսկ ես կարծում եմ, որ եթե սիրելիիդ հետ միասին չես, բայց նա երջանիկ է, ապա դա պետք է քեզ համար ուրախալի փաստ լինի)։ Սակայն երբ իմանում ես, որ սիրելիդ մահացել է քո անունը շուրթերի, դա ամենացավալի զգացողություններից է, որովհետև գիտես, որ նա միայն ապրում էր քեզանով և նրա ուրախության պատճառը դու էին, բայց նա այլևս չկա և ոչ մի իրավիճակում չի կարող լինել կողքիդ։
Month: Փետրվար 2021
Դաս 12
Մենդելի երկրորդ օրենքը
Ճեղքավորման օրենք — առաջին սերնդի երկու հոտերոզիգոտ առանձնյակների խաչասերումից հետո՝ երկրորդ սերնդում նկատվում է հատկանիշի ճեղքավորում որոշակի թվային հարաբերությամբ ըստ ֆենոտիպի 3։1 և ըստ գենետիպի 1։2։1։
Ոչ լրիվ դոմինանտություն
Դոմինանտը ունի նաև հակադիր ձև, որի մասին ասվում է, որ այն գտնվում է ոչ լրիվ դոմինատության վիճակում։ Երբ խաչասերում են անդալուզիական հավերի սև և սպիտակ մաքուր գծերը, հիբրիդների առաջին սերնդում ծնվում են մոխրագույն գունավորմամբ ճտեր։
Ասյպիսով ոչ լրիվ դոմինանտության ժամանակ հիբրիդների առաջին սերնդում ստացվում են միջանկյալ հատկանիշներով առանձնյակներ։
Բացի կամայական պայմաններից, դոմինանտը ունի նաև բնույթ, որը կախված է հատկանիշի ուսումնասիրման մակարդակից։ Ըստ Մենդելի դրույթների, դոմինանտությունը կարող է կախված լինել միջավայրի պայմաններից։
Օրինակ՝ AS և SS գենոտիպով մարդիկ օժտված են համարյա նույն դիմացկունությամբ մալարիայի նկատմամբ, իսկ AA գենոտիպով մարդիկ ավելի խոցելի են այդ հիվանդության նկատմամբ։ Այն էրիթրոցիտները, որոնք ունեն AS գեները միասին պարունակում են բետա-գլոբինային շղթաների երկու ձևերը միաժամանակ (նորմալ A և մուտանտ S), այսինքն նկատվում է կոդոմինանտություն։
Գամետների մաքրության վարկածը
Ըստ այս օրենքի՝ յուրաքանչյուր գամետի մեջ ընկնում է տվյալ գենի զույգ ալելներից միայն մեկը։ Գամետների առաջացման ժամանակ ժառանգական գործոնները չեն խառնվում իրար, այլ մնում են անփոփոխ։ Հիբրիդները պարունակում են և՛ դոմինանտ, և՛ ռեցեսիվ գործոններ, բայց հատկանիշի արտահայտումը որոշում է դոմինանտ գործոնը, իսկ ռեցեսիվը ճնշվում է։ Հատկանիշի ճեղքավորումը հիբրիդների առաջին սերնդում Մենդելը բացատրում էր այն փաստով, որ գամետները գենետիկորեն մաքուր են և կրում են երկու ժառանգական գործոններից միայն մեկը։ Գամետների մաքրության օրենքը կարելի է ձևակերպել հետևյալ կերպ. սեռական բջիջների առաջացման ժամանակ յուրաքանչյուր գամետի մեջ ընկնում է զույգ ալելային գեներից միայն մեկը։
Homework. 22.02.21
Holidays in Armenia
New Year’s Day
For ages, New Year in Armenia was celebrated on the 21st of March. However, during the 18th Century in Armenia, January 1st was accepted as the beginning of the New Year.
The New Year celebration is one of the most anticipated holidays for an Armenian family. Families with modest means and low income do their best to save money for New Year table. People even do more than they can afford, since it’s believed that “You’ll spend the year just the way you’ve welcomed it” and also people will be welcoming guests the following days, so the table has to be as “rich” as possible.
The Table
One of the most anticipated New Year table “accessories” is the pork leg. It has become one of the main symbols of the holiday. However some families that are trying to be original, are replacing the pork with turkey or some fish.
Other traditional things for the table are meat snacks ,various salads, fruits (orange, apples, pomegranate, bananas, grapefruits), various nuts (pistachio, hazelnuts, almonds, walnuts, etc. Dried sweet snacks from all kinds of fruits is also a must-have for the table.
For the bread we usually put Armenian thin lavash since it lasts longer fresh. For about a week we don’t do any shopping (actually we wouldn’t be able to do it since the stores are closed), so all that days we are eating the food prepared in advance.
February- St. Sargis Holiday — This holiday is very popular among Armenians, especially among young people. There is no exact date for observing it and it is celebrated on a Saturday from January 18 to February 23, 63 days before Easter. On the night of the holiday young people, eat salty pies to dream at night. They believe that St. Sargis decides their fate and the person who gives them water to drink in their dreams will become their future spouse.
Բնակչության ցուցանիշը Հայաստանում և Բոցվանիայում
Թեմա 6. Տիգրան Մեծի տերությունը
Հայկական տերությունը
Տիգրան Մեծի նվաճումների հետևանքով Առաջավոր Ասիայում ստեղծվեց աշխարհակալ մի նոր տերություն, որը տարածվում էր Եգիպտոսից ու Կարմիր ծովից մինչև Կովկասյան լեռներ և Միջերկրական ծովից մինչև Կասպից ծով: Այդ տերության մեջ էին մտնում Վիրքը, Աղվանքը, Ատրպատականը, Ադիաբենեն, Օսրոենեն, Կոմագենեն, Ասորիքը, Փյունիկիան, Դաշտային Կիլիկիան և այլ երկրներ: Տիգրան Մեծի տերությունը հելլենիստական պետություն էր: Տերության միջուկը կազմում էր Մեծ Հայքը, որտեղ բնակվում էր հայ ժողովրդի հիմնական զանգվածը, և որտեղ գտնվում էին տերության քաղաքական ու տնտեսական նշանավոր կենտրոնները: Տերության տնտեսապես ամենազարգացած շրջանը Ասորիքն էր՝ իր աշխարհահռչակ Անտիոք մայրաքաղաքով: Միջազգային տարանցիկ առևտրի կարևոր կենտրոններ էին Փյունիկիայի վաճառաշահ Տյուրոս, Բիբլոս, Բեյրութ, Սիդոն նավահանգստային քաղաքները: Հարուստ ու հռչակավոր էին նաև Դաշտային Կիլիկիայի Տարսոն, Ադանա և այլ քաղաքներ: Ասորիքի կառա վարչապետ նշանակվեց Տիգրան II-ի մերձավոր զինակից Բագարատը, որի նստավայրը Անտիոքն էր: Երկրագործության և արհեստագործության նշանավոր կենտրոն էր Հյուսիսային Միջագետքը, որի կառավարիչն էր Տիգրան II-ի կրտսեր եղբայր Գուրասը: Թվարկված երկրները հայկական տերության կազմում ունեին տարբեր կարգավիճակներ: Տիգրան Մեծը գրաված երկրների մի մասը վերածեց ենթակա թագավորությունների: Տիգրանը իրեն հռչակեց նաև Սիրիայի թագավոր: Մյուս երկրները վերածվեցին նահանգների, որոնք կառավարում էին նշանակված փոխարքաները կամ կուսակալները: Նվաճված երկրները պարտավոր էին հարկ վճարել և զորք տրամադրել: Զորք էին տրամադրում նաև Հայաստանի քաղաքական ազդեցության ոլորտում գտնվող թագավորներն ու հպատակ ցեղերը: Այսպիսով` Տիգրան II-ը դարձավ Առաջավոր Ասիայի մեծագույն մասի տիրակալը: Հայոց տերության մեջ անմիջականորեն մտնող տարածքը կազմում էր շուրջ 1 մլն կմ2 , իսկ նրա քաղաքական գերիշխանության ու ազդեցության ներքո գտնվող ամբողջ տարածքը կազմում էր շուրջ 3 մլն կմ2:
Տիգրանակերտի կառուցումը
Հայկական աշխարհակալ տերությունը նվաճումների հետևանքով նոր մայրաքաղաքի կարիք ուներ: Արտաշատն արդեն չէր կարող կատարել այդ դերը, քանզի մնացել էր տերության ծայր հյուսիսում, իսկ Անտիոքը գտնվում էր բուն հայկական հողերից դուրս և ուներ օտարազգի բնակչություն: Այն հիմնադրվեց Աղձնիք նահանգում, Տիգրիսի ձախակողմյան վտակներից մեկի ափին: Մայրաքաղաքը կառուցվեց Ք. ա. 70-ական թվականների ընթացքում և անվանակոչվեց Տիգրանակերտ: Մայրաքաղաքը բնակեցնելու նպատակով Տիգրան II-ը նվաճված երկրների քաղաքային բնակչության մեծ մասին բռնագաղթեցրեց Հայաստան: Հայաստան տեղափոխված ամբողջ բնակչությունը չի բնակեցվել միայն Տիգրանակերտում: Այսպիսով` կարճ ժամանակամիջոցում կառուցվեց մեծ ու շքեղ մի քաղաք: Քաղաքը շրջապատված է եղել 25 մ բարձրությամբ պարիսպներով, ունեցել է անառիկ միջնաբերդ: Տիգրանակերտն Արևելքի նշանավոր քաղաքներից էր՝ արհեստագործության, առևտրի ու մշակույթի խոշոր կենտրոն: Քաղաքն ունեցել է իր թատրոնը, որտեղ հույն դերասանները ողբերգություններ և թատերգություններ են բեմադրել: Բացի Տիգրանակերտ մայրաքաղաքից` նույն անվանումով քաղաքներ են հիմնադրվել նաև տերության այլ վայրերում: Հայ ժողովուրդը դարեր շարունակ իր բանավոր ստեղծագործություններում փառաբանել է Տիգրան Մեծի կերպարը: Նրա կյանքի ու գործի հիանալի նկարագրությունը փոխանցվել է սերնդից սերունդ: Գովերգվել են նրա մարդկային ու արքայական առաքինությունները:
Թեմա 5. Հայաստանը՝ Աշխարհակալ տերություն։ Տիգրան 2-րդ Մեծ
Տիգրան II-ի գահակալությունը
Արտաշես I-ին հաջորդեց նրա ավագ որդին՝ Արտավազդ I-ը (Ք. ա. 160-115թթ.), որը թագավորեց խաղաղությամբ: Արտավազդի գահակալման վերջին տարիներին բռնկվեց հայ-պարթևական կարճատև պատերազմ, որում Հայոց թագավորությունը պարտվեց: Ք. ա. 115թ. անժառանգ Արտավազդ I-ը ստիպված էր եղբորորդուն՝ Տիգրանին որպես պատանդի հանձնել պարթևներին: Արտավազդ II-ի մահից հետո թագավորեց նրա կրտսեր եղբայր Տիգրան I-ը (Ք. ա. 115-95թթ.): Պատանդության մեջ թագաժառանգ Տիգրանը մնաց շուրջ 20 տարի և հայրենիք վերադարձավ հոր՝ Տիգրան I-ի մահից հետո: Իր ազատության դիմաց նա ստիպված եղավ պարթևներին զիջել Մեծ Հայքի հարավ-արևելքում գտնվող «Յոթանասուն հովիտներ» կոչված տարածքը:
Ծոփքի միացումը Մեծ Հայքին
Տիգրան II-ը (Ք. ա. 95-55թթ.) գահ բարձրացավ 45 տարեկան հասակում: Նրա առաջնահերթ խնդիրը հայկական բոլոր տարածքները մեկ ընդհանուր պետության մեջ միավորելն էր: Արտաշես I-ը հիմնականում լուծել էր այդ կարևոր խնդիրը՝ բացառությամբ Ծոփքի և Փոքր Հայքի թագավորությունների: Ք. ա. 94թ. Տիգրանի բանակները մտան Ծոփք և այն միացրեցին Մեծ Հայքին: Ծոփքի թագավորն սպանվեց: Մեծ Հայքի թագավորությունը դուրս եկավ Եփրատի ափեր: Գետից այն կողմ տարածվում էր Կապադովկիայի թագավորությունը, որը շուտով հայտնվեց Տիգրան II-ի ուշադրության կենտրոնում:
Կապադովկիայի ռազմակալումը
Հայկական բոլոր հողերը միավորելու համար անհրաժեշտ էր Մեծ Հայքին միացնել նաև Փոքր Հայքը, որը մինչ այդ միացվել էր Պոնտոսի թագավորությանը: Վերջինս Փոքր Ասիայի հզոր պետություններից էր և ուներ լավ վարժեցված ու մարտունակ բանակ: Պոնտոսի թագավորը Միհրդատ VI Եվպատորն էր: Իր ամբողջ գործունեության ընթացքում նա Հռոմի դեմ հետևողական պայքար է մղել` Փոքր Ասիայում մի ընդարձակ և հզոր հելլենիստական պետություն ստեղծելու նպատակով: Այդ ճանապարհին գլխավոր խոչընդոտը Հռոմն էր, ուստի իր հակահռոմեական պայքարում Միհրդատը որոշեց դաշնակցել Տիգրան II-ի հետ: Տիգրան II-ն ու Միհրդատ Պոնտացին արագ համաձայնության եկան միմյանց հետ: Ք. ա. 94թ. կնքվեց հայ-պոնտական պայմանագիր, որի համաձայն՝ 1. Հայաստանը գործողությունների ազատություն էր ստանում հյուսիսում, հարավում և արևելքում, իսկ Պոնտոսը՝ արևմուտքում: 2. Կողմերը միացյալ ուժերով հարձակվելու էին Կապադովկիայի վրա, որի տարածքը պետք է ստանար Պոնտոսը, իսկ շարժական գույքը և բնակչությունը՝ Հայաստանը: 3. Դաշինքն ամրապնդելու նպատակով Միհրդատն իր դուստր Կլեոպատրային կնության էր տալիս Տիգրան II-ին: Ք. ա. 93թ. հայկական զորքերը ներխուժեցին Կապադովկիա: Ճիշտ է, Հռոմի զինված միջամտությամբ հաջողվեց վերականգնել Կապադովկիայի թագավորությունը, սակայն վերջինս մեծապես թուլացավ, իսկ Հայոց թագավորությունը ձեռք բերեց հսկայական ավար և մեծ թվով գերիներ:
Տիգրան II Մեծի նվաճումները
Հռոմի և Պարթևստանի միջև կնքվեց համաձայնագիր, որն ուղղված էր Հայաստանի ու Պոնտոսի դեմ: Տիգրան II-ի նվաճողական ծրագրերի իրականացմանը խանգարում էր հատկապես Պարթևստանը: Նրա թագավոր Միհրդատ II-ը կամենում էր գերիշխանություն հաստատել Մեծ Հայքի թագավորության նկատմամբ: Սակայն Միհրդատ II-ի կյանքի վերջին տարիներին Պարթևստանում սկսված ներքաղաքական պայքարի հետևանքով թագավորական իշխանությունը զգալիորեն թուլացավ: Իսկ երբ նա մահացավ, Տիգրանն անմիջապես հարձակվեց Պարթևստանի վրա և առաջին հերթին վերադարձրեց «Յոթանասուն հովիտները»: Այնուհետև հայկական զորքերը մտան Պարթևստանին ենթակա Ատրպատականի թագավորություն և գրավեցին այն: Շարժվելով հարավարևելք՝ հայկական բանակը գլխովին ջախջախեց պարթևների զորքը և պաշարեց պարթևական թագավորների ամառային նստավայր Էկբատանը: Պարթևական թագավոր Գոդերձ II-ն ստիպված հաշտություն խնդրեց: Հաշտության պայմանագրի համաձայն` պարթևները հօգուտ Հայաստանի հրաժարվում էին Մարաստանից և Հյուսիսային Միջագետքից՝ պահելով միայն Էկբատան ամառային աթոռանիստը: Շատ կարևոր է, որ պարթևաց արքան հրաժարվում էր նաև արքայից արքա տիտղոսից: Այն այսուհետև կրելու էին Տիգրանն ու նրա հաջորդները: Այնուհետև հայկական բանակը մեկը մյուսի հետևից գրավեց Հյուսիսային Միջագետքի երկրները: Հյուսիսային Միջագետքի գրավմամբ Տիգրան II-ի տերությունն ընդհուպ սահմանակցեց Սելևկյան պետությանը, նրանց բաժանում էր միայն Եփրատ գետը: Երբեմնի հզոր Սելևկյան թագավորությունն ապրում էր խոր ճգնաժամ: Չկարողանալով հաղթահարել այդ ճգնաժամը՝ երկրի ավագանին ելքը տեսնում էր արտաքին որևէ տիրակալի իշխանությունն ընդունելու մեջ: Ի վերջո ընտրությունը կանգ առավ Տիգրան II-ի թեկնածության վրա: Ք. ա. 84թ. հայկական բանակներն անարգել մտան Ասորիք: Տիգրանն Անտիոքում բազմեց Սելևկյանների գահին ու այստեղ խաղաղությամբ իշխեց շուրջ երկու տասնամյակ: Ասորիքի միացումը հնարավորություն ստեղծեց գրավելու Կոմագենեն ու Կիլիկիան, ապա նաև Փյունիկիան: Ի վիճակի չլինելով դիմադրելու Հայոց թագավորի բանակներին՝ Հայաստանի գերիշխանությունն ընդունեցին Հրեաստանը և մի քանի այլ երկրներ: Տիգրանին համառ դիմադրեցին Միջերկրականի ծովափնյա քաղաքները, որոնցից վերջինը՝ Պտղոմայիսը, նա գրավեց միայն Ք. ա. 71թ.: Հայկական տերության սահմանները հասան Եգիպտոս, որը հայտնվեց Հայոց թագավորի հետաքրքրությունների շրջանակում: Նրա թագավոր Պտղոմեոս XII-ը գահ բարձրացավ Տիգրան II-ի օգնությամբ:
Թեմա 4. Մեծ Հայքի Արտաշեսյան թագավորությունը՝ Արտաշես I
Արտաշես I-ի գահակալումը
Ք. ա. 190թ. Մագնեսիայի մոտ տեղի ունեցած ճակատամարտում, Սելևկյանները ծանր պարտություն կրեցին Հռոմից: Մեծ Հայքի և Ծոփքի Սելևկյան կառավարիչներ Արտաշեսն ու Զարեհն անմիջապես օգտվեցին Սելևկյանների պարտությունից և Ք. ա. 189թ. իրենց անկախ թագավորներ հռչակեցին: Հռոմն անմիջապես ճանաչեց նրանց անկախությունը: Նույն այդ ժամանակ իրենց անկախությունը վերականգնեցին նաև Փոքր Հայքի և Կոմագենեի հայկական թագավորությունները: Այսպիսով` Երվանդականների թագավորության անկումից ընդամենը մեկ տասնամյակ անց Մեծ Հայքը և Ծոփքը վերականգնեցին իրենց անկախությունը: Մեծ Հայքում հաստատվեց արքայական մի նոր հարստություն (Ք. ա. 189-1թթ.), որի հիմնադիրը դարձավ Արտաշես I-ը (Ք. ա. 189-160թթ.):
Հայկական հողերի միավորումը
Մինչ Արտաշես I-ի գահակալությունը հարևան երկրները, զավթել էին ծայրամասային երկրամասերը: Արտաշեսը և Զարեհը ձեռնամուխ եղան հայկական հողերի վերամիավորմանը: Արտաշեսը ոչ միայն վերամիավորեց Մեծ Հայքից զավթված տարածքները, այլև քայլեր ձեռնարկեց իր թագավորությանը միացնելու նաև Ծոփքը, Կոմագենեն ու Փոքր Հայքը: Իր թագավորության հենց սկզբում Արտաշեսն արշավանք է ձեռնարկում դեպի Արևելք և հասնում Կասպից ծովի ափեր: Նա այստեղ Մեծ Հայքին է միացնում Կասպքը և մինչև Ուրմիո լճի ափերն ընկած տարածքները: Ապա արշավանք է ձեռնարկում դեպի հյուսիս՝ Վիրք: Արևմուտքում Արտաշեսը գրավեց և Մեծ Հայքին միացրեց Կարնո երկրամասն ու Դերջան գավառը: Հարավում երկարատև ու արյունահեղ կռիվներից հետո Արտաշեսն ազատագրեց Սելևկյանների բռնազավթած Տմորիք երկրամասը: Ծոփքի արքա Զարեհի մահից հետո, Արտաշեսը փորձեց Ծոփքը նույնպես միացնել Մեծ Հայքին, սակայն նա հանդիպեց Ծոփքի դաշնակից Կապադովկիայի դիվանագիտական համառ դիմադրությանը, որի հետևանքով Ծոփքի միացումը հետաձգվեց: Արտաշեսի ձեռնարկումների շնորհիվ հայկական տարածքների մեծ մասը միավորվեց մեկ ընդհանուր պետության՝ Մեծ Հայքի թագավորության մեջ: Այդ պատճառով է, որ հույն պատմիչը նրան անվանում է «Հայաստանի մեծ մասի կառավարիչ»: Հայկական հողերի մեծ մասի միավորումով Մեծ Հայքի թագավորությունը վերածվեց Առաջավոր Ասիայում պատկառելի ուժ ներկայացնող մի պետության: Ք. ա. 183-179թթ. Փոքր Ասիայում պատերազմ բռնկվեց մի կողմից Պոնտոսի ու Փոքր Հայքի, մյուս կողմից՝ Կապադովկիայի, Բյութանիայի ու նրանց դաշնակիցների միջև: Մեծ Հայքը չեզոքություն պահպանեց, բայց ակտիվորեն ներազդեց կողմերի վրա՝ պատերազմը դադարեցնելու համար: Հաշտության պայմանագրի կնքմանը, որպես հեղինակավոր ու հարգված գահակալ, դատավորի կարգավիճակով հրավիրվեց նաև Արտաշես I-ը: Դիվանագիտական նուրբ ու ճշգրիտ քայլերով Արտաշեսը կարողացավ Պոնտոսի հաշվին ընդարձակել Փոքր Հայքի տարածքը՝ անշուշտ, հետագայում իր թագավորությանը միացնելու հեռահար ծրագրով: Իսկ երբ Մարաստանի Սելևկյան սատրապն ապստամբեց և իրեն հայտարարեց անկախ թագավոր, Արտաշես I-ը Սելևկյաններին թուլացնելու նպատակով անմիջապես օգնության ձեռք մեկնեց նրան:
Palabras en español
Armario — պահարան
Bajo — ցածրահասակ
Feo — տգեղ
Alto — բարձրահասակ
Feliz — ուրախ
Guapo — գեշեցիկ
Grande — մեծ
Ancho — լայն
Gordo — գեր
Bueno — լավ
Delgado — նիհար
Malo — վատ
Estrecho — նեղ
Pequeño — քիչ
Triste — տխուր
Sótano — նկուղ
Llave — բանալի
Jardin — այգի
Pueblo — գյուղ
Coche — ավտոմեքենա
Bicicleta — հեծանիվ
Mi casa

Մագնիսական երևույթներ
1.Երբ մետաղյա ձողը միացվի հոսանքի աղբյուրի բևեռներից մեկին, ապա նրա շուրջն առաջացնում … դաշտ:
էլեկտրական և մագնիսական:
2. Կոճում հոսանքի ուժի փոփոխման դեպքում փոփոխվու՞մ է արդյոք նրա մագնիսական դաշտը.
Հոսանքի ուժի մեծացման դեպքում մագնիսական դաշտն ուժեղանում է:
3. Նշված նյութերից որո՞նք են լավ ձգվում դեպի մագնիսը.
Պողպատ:
4. Երկաթյա ձողը մոտեցվում է մագնիսի հյուսիսային բևեռին: Ի՞նչ բևեռ կառաջանա ձողի հակառակ ծայրում.
Հյուսիսային:
5. Պողպատյա մագնիսը բաժանվում է երեք մասի: Նրա Ա և Բ ծայրերն օժտված կլինե՞ն մագնիսական հատկությամբ.
Ա ծայրը կլինի հյուսիսային բևեռ, իսկ Բ-ն՝ հարավային:
6. Դանակի ծայրը մոտեցրին մագնիսական սլաքի հարավային բևեռին: Այդ բևեռը ձգվում է դեպի դանակը: Մագնիսացվա՞ծ է արդյոք դանակը.
Դանակը մագնիսացած է. ծայրն ունի մագնիսի հյուսիսային բևեռ:
7. Ի՞նչ ուղղությամբ կշրջվի մագնիսական սլաքի հյուսիսային ծայրը, եթե այն մտցվի նկար 109-ում պատկերված մագնիսական դաշտի մեջ:
Բ-ից Ա:
8. Նույնանուն, թե՞ տարանուն մագնիսական բևեռներից է առաջացացել նկար 110-ում պատկերված դաշտը:
Նույնանուն:
9. Նկար 111-ում պատկերված է ԱԲ մագնիսը և նրա մագնիսական դաշտը: Բևեռներից ո՞րն է հյուսիսայինը, ո՞րը հարավայինը:
Ա-ն հարավայինն է, իսկ Բ-ն հյուսիսայինը:
10. Երկրի հյուսիսային կիսագնդում գտնվող դպրոցական ամրակալանի վերին մասը մագնիսական սլաքի ո՞ր բևեռին կձգի: Ո՞ր բևեռին կձգի ամրակալանի ներքևի մասը:
Երկու մասերն էլ կձգեն սլաքի հյուսիսային բևեռին:
