Posted in Գրականություն 9

«Թմկաբերդի առումը» պոեմը

Հ. Թումանյան «Թմկաբերդի առումը»

1.Փորձեք մտորել  թումանյանական հետևյալ ձևակերպման շուրջ.

Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։

Ըստ իս Հ․Թումանյան նկատի ունի, որ բոլոր մարդիկ հավասար են, ճիշտ է, մարդիկ ապրում են տարբեր կերպ, սակայն միևնույն է բոլորն էլ վերջում մահանալու են։ Կյանքը անցնում է անկնթարթորեն, և մարդիկ փորձում են այնպես անել, որ մահվանից հետո իրենց մասին մտածելիս նրանց հիշեն, որպես լավ մարդ։

2. Համաձայնեք, ընդդիմացեք կամ փորձեք լրացնել հետևյալ ձևակերպումը.

Դավաճանությունը համարվում է չարիքներից մեծագույնը: Դավաճանում են ընդհանուր գործին, համերաշխությանը, կրոնական, բարոյական, ազգային կամ դասակարգային շահերին: Դավաճանում են վախկոտությունից, շահամոլությունից, եսամոլությունից դրդված, լավագույն դեպքում՝ մոլորված են լինում: Բայց ո՞վ է որոշում՝ ի՞նչն է դավաճանություն. այս հարցը պատասխան չունի, ամեն ինչ որոշում է կոնտեքստը: Որոշիչը հասարակական կամ պետական շահն է. իսկ այն, ինչը վնասում է այդ շահին՝ դավաճանություն է: Այս չափանիշը այնքան հեղհեղուկ և հարաբերական է, որ ի վերջո մնում է միայն վերջին չափանիշը՝ ինքն իրեն չդավաճանելը: Ո՞վ է որոշում դավաճանության եղելությունը, ո՞վ է դավաճանը կամ ի՞նչ է դավաճանությունը:

Ինձ համար դավաճանությունը ամենավախկոտ քայլն է։ Դավաճանում են այն մարդիկ, ովքեր չունեն հարգանք դիմացի հանդեպ, չունեն խիղճ և գթասրտություն։ Դավաճանել, միայն չի նշանակում դավաճանել դիմացինին, այլ նշանակում է, դավաճանել ինքդ քեզ, քո սկզբունքները, որն անտանելի տհաճ զգացողություն է։ Իսկ ի՞նչ կլիներ, եթե մարդիկ դավաճանելու փոխարեն լինեին հավատարիմ, այն ինձ համար կյանքի կարևորագույն արժեքներից մեկն է։

3. Փորձեք բնութագրել Թմկա տիրուհուն. Կարող եք այս հերոսուհուն լավ կամ վատ կերպարի որակում տալ:

Թմկա տիրուհին շատ գեղեցիկ կին էր, սակայն նա կողմնորոշված կին չէր։ Նա հասել էր մեծ փառքի, բայց իր ամուսնու սերն ու տված փառքը բավական չէր նրան, նա ավելի մեծ փառք էր ուզում։ Սակայն ի պատասխան իր դավաճանության նա ոչինչ չստացավ։

4. Ի՞նչ կասեք դավաճանություն երևույթի մասին:

Դավաճանության մասին իմ կարծիքն արդեն արտահայտել եմ առաջին հարցի պատասխանում։

5. Ռիչարդ Բախը նման փիլիսոփայական ձևակերպում ուներ. «Ոչ մեկը մեզ չի պատկանում, քանի որ չի պատկանում, չի էլ կարող դավաճանել»: Ի՞նչ կասեք սրա մասին:

Դավաճանում են հարազատ մարդիկ, սակայն նրանք մեզ չեն պատկանում, բայց նրանց համարվում են մեր մտերիմը։ Եվ եթե նրանք էլ մեզ են նույն կերպ ընդունում, արդեն սխալ արված քայլը համարում ենք դավաճանություն։

6. Ինչու՞ Ալմաստը չարեց վերջին քայլը դեպի ցանկալի գահը տանող ճանապարհին: Ինչո՞ւ այդ վերջին քայլը՝ Նադիրին հաճոյանալը, նրան թվաց ավելի մեծ դավաճանություն, քան հայրենիքի և ամուսնու դավաճանությունը: Ավելի պարզ. ի՞նչ է փորձում պահպանել դավաճանը, ինչի՞ն է մնում անդավաճան, երբ դավաճանում է:

Ըստ իս, այդ քայլով նա փորձում էր քավել իր մեղքերը, որովհետև կարծում եմ՝ նա պարզապես զղջում էր։

7.Զուգահեռներ անցկացրեք Իսահակյանի հերոսուհի Լիլիթի և Թումանյանի վերը նշված պոեմի հերոսուհու միջև:

Ես Լիլիթի և Թմկա տիրուհու միջև նմանություններ շատ եմ տեսնում։ Նրանք երկուսն էլ ձգտում էին հասնել անսահման փառքի։ Սակայն տարբերություններ ևս կան։ Լիլիթը չէր զղջում իր կատարած քայլի համար, իսկ Թմկա տիրուհին զղջում էր։

8.Փորձեք խոսել Նադիր շահի և Թաթուլի կերպարների մասին:

Թաթուլի կերպարն ինձ համար քաջ և հավատարիմ էր, սակայն Նադիրն ավելի խորամանկ էր, ով փորձում էր հաղթանակի հասնել խորամանկության և նենգության շնորհիվ։

9.Փորձեք խոսել ընդհանրապես դավաճանություն երևույթի մասին՝ մեզանում, մեր առօրյայում:

Երևի թե չկա մարդ, ով դավաճանության զոհ դարձած չլինի։ Շատերն են այդ մտքից բողոքվում, բայց նաև պետք է հաշվի առնեն, որ մյուսներն էլ իրենց են դավաճանված զգում իրենց կողմից, որը միգուցե գործել են անգիտակցաբար։
Եթե ցանկանում են ընդհանրապես ազատվել այդ երևույթից, ուրեմն պետք է ամեն մեկն իր մեջ գիտակցի, արդյո՞ք հաճելի կլիներ, եթե որևէ մեկը նույն կերպ վարվեր իր հետ, ո՛չ, իհարկե չէր ցանկանա, որովհետև ոչ ոքի հաճելի չի լինել դավաճանված մտերիմի կողմից։

Posted in Անգլերեն 9

Homework. 05.02.21

Brands Name History

AdidasNamed for nickname of Adolf “Adi” Dassler
AmazonMost voluminous river for a site with hoped for voluminous sales
AppleSteve Job’s favorite fruit, simple and not cold or unapproachable
like IBM
CanonJapanese name of Buddhist bodhissatva for mercy Kannon
Coca-ColaMade from coca leaves and kola nuts—coca-kola
DanoneNamed for nickname of founder’s first son Daniel—Dan + One
eBayWas originally Echo Bay, but that was taken,
so Echo was shortened to e
GoogleA misspelling for math term “googol”
M&MsFor partners Forrest Mars and Bruce Murrie (son of Hershey president)
PepsiNamed for digestive enzyme pepsin
ReebokNamed for African antelope rhebok
SamsungKorean for three stars
ToyotaFounder name Toyoda turned out to be hard to spell
VolkswagenGerman for peoples’ car
Posted in Ֆիզիկա 9

ՀԱՍՏԱՏՈՒՆ ՄԱԳՆԻՍՆԵՐ։ՀՈՍԱՆՔԻ ՄԱԳՆԻՍԱԿԱՆ ԴԱՇՏԸ

1.Ի՞նչ է նշանակում «մագնիս» բառը:

Մագնիսը մագնիսական դաշտ ստեղծող մարմին է, որն ընդունակ է ձգելու երկաթը, նիկելը և այլ մարմիններ։

2.Ո՞րն է բնական մագնիսը:

Մագնիսական երևույթները մարդկությանը հայտնի էին դեռ շատ վաղ ժամանակներից: Մ. թ. ա. VI դարում արդեն գիտեին երկաթե իրերը դեպի իրեն ձգող հանքատեսակի մասին, որին անվանում էին «չու-շի», այսինքն՝ սիրող քար, հետագայում այն անվանեցին բնական մագնիս:

3.Ինչպե՞ս են ստանում արհեստական մագնիսներ:

Զգալիորեն ուժեղ մագնիսական հատկությամբ արհեստական մագնիսներ ներկայումս ստանում են երկաթի, նիկելի և կոբալտի համաձուլվածքից:

4.Ի՞նչն են անվանում մագնիսական բևեռներ:

Մագնիսի այն մասերը, որտեղ մագնիսական ազդեցությունն առավել ուժեղ է, անվանում են մագնիսական բևեռներ։ Մագնիսներն ունեն երկու բևեռ՝ հյուսիսային և հարավային։

5.Ինչպե՞ս են փոխազդում մագնիսների բևեռները:

Երկու մագնիսների տարանուն բևեռները ձգում են իրար, իսկ նույնանուն բևեռները՝ վանվում իրարից։

6.Ինչպե՞ս կարելի է մագնիսական սլաքի օգնությամբ որոշել մագնիսացած պողպատե
ձողի բևեռները:

Եթե մագնիսացած պողպատե ձողին մոտեցնենք մագնիսական սլաքը, ապա սլաքի հյուսիսային բևեռը և կվանվի ձողի հյուսիսայիբ բևեռի կողմից։ Այդպես մեկ կորոշենք ձողի բևեռները։

7.Ինչի՞ ազդեցությամբ է կողմնացույցի սլաքը ուղղորդվում որոշակի ուղղությամբ: Ո՞ր կողմն է այն ցույց տալիս:

Երկրի հյուսիսային աշխարհագրական բևեռի մոտ տեղակայված է հարավային մագնիսական բևեռը, իսկ հարավային աշխարհագրական բևեռի մոտ՝ հյուսիսային մագնիսական բևեռը։ Կողմնացույցի մագնիսական սլաքը փոքր, հաստատուն մագնիս է, որը կողմնացույցի հիմնական մասն է։

8.Որտե՞ղ են կիրառվում մագնիսները:

Մագնիսները շատ հաճախ կիրառվում են տեխնիկայում։

9.Ի՞նչն են անվանում մագնիսական դաշտ:

Մագնիսական դաշտը ուժային դաշտ է, որը ազդում է շարժվող էլեկտրական լիցքերի և մարմինների վրա, որոնք, անկախ իրենց շարժման վիճակից, ունեն մագնիսական մոմենտ։ Մագնիսական դաշտը կարող է առաջանալ լիցքավորված մասնիկների հոսքով կամ ատոմում էլեկտրոնների մագնիսական մոմենտով։ 

Posted in Ռուսերեն 9

1-5 февраля (Урок 1)

«Какие чувства вызывает у меня тонкий»

Тонкий из рассказа Чехова «Толстый и тонкий» для меня не хороший человек. Тонкий по своей сути быль маленьким человеком. Он с начало рассказа, перед тем как узнал, что друг имеет высокий пост, быль хорошим и добрым человеком. А после того, как узнал, уже разговаривал как с тем, кто выше его. Для него очень важен пост человека. Я таких людей не люблю, потому что не смотря на то, кем мы работаем, богаты ли мы, все остаются людьми. Такие люди просто не могут быть хорошим другом или партнером.

Posted in Հայոց լեզու 9

Մայրենի լեզվի օրեր

Բառարանային աշխատանք

1.Բառարանների տեսակները

  • Բացատրական
  • Ուղղագրական
  • Թարքմանական
  • Դարձվածաբանական
  • Համանունների բառարան
  • Հարանունների բառարան
  • Հականիշների բառարան
  • Հոմանիշների բառարան

2.Անձնանունների բառարանից դուրս գրել 10 անձնանուններ և բացատրել նշանակությունը։

  • Անի – հայոց միջնադարյան քաղաքամայր Անիի անունից
  • Արաքսյա – Արաքս գետի անունից
  • Ամալյա – տարածվել է եվրոպական գրականության միջոցով, Շելլերի «Ավազակները» ողբերգության հերոսուհու անունն է
  • Գոհար – գոհար, ակունք, թանկարժեք քար
  • Լիլիթ – կրակից ծնված
  • Մանյա – ծովային
  • Մարգարիտա – մարգարիտ
  • Մերի – ուրախ
  • Նարե – մայրություն, հայուհի
  • Սոֆյա – իմաստուն
    Աղբյուր

3.Ընտրել 10 բարբառային բառ և բացատրել։

  • Լաբառոշ – մեծ բերան,անկուլտուրա
  • Յազվա մարդ – կպչուն, անհանգստացնող
  • Առավոտ կանուխ – վաղ առավոտյան
  • Ճլոթի – ապտակ
  • Տռճիկ տալ – ցատկոտել, թռվռալ
  • Սալամաթ – ողջ–առողջ
  • Պլպլան – փայլուն
  • Չամուռ – ցեխ
  • Ըդոր համար – դրա համար
  • Ինչըղ էս – ոնց ես
    Աղբյուր

4.Բառարանը ինձ համար։

Զարգացած խոսք, հարուստ բառապաշար․ այս ամենը իրականանում է բառարանների շնորհիվ։ Կան տարբեր տեսակի բառարաններ, որոնցից յուրաքանչյուրը բարելավում է խոսքը և բառապաշարը յուրովի։ Ինքս շատ հաճախ եմ օգտվում տարատեսակ բառարաններից։ Օգտագործման հիմնական պատճառը անծանոթ բառերի բացատրությունն իմանալն է, նաև սովորում եմ տարբեր բառերի հոմանիշներ, որպեսզի շարադրանքներում և բանավոր խոսքում միտքս արտահայտված լինի ավելի հստակ և գեղեցիկ կերպով։

Posted in Անգլերեն 9

Homework. 02.02.21

Jaguar sells cars.

Swatch sells watches.

Pret sells foods.

WhatsApp lets to speak with our friends.

Louis Vuitton sells clothes and accessories.

Milka sells sweets.

1.The brand name is the thing that distinguishes your product from all the others, and it’s important that it makes an impact.

2. A brand name ought to be unique, memorable and easy to understand. It should create some kind of emotional connection with people who buy the product — the target market.

3. Jaguar — a beautiful but dangerous wild cat.

Pret A Manger — French name, which means ‘ready to eat’.

WhatsApp — from the English expression What’s up?.

4. In Spanish Nova can be read as no va (‘it doesn’t go’).

5. They won’t buy something that’s almost identical — and cheaper — simply because they feel they must wear something with the right logo.’