Posted in Պատմություն 9

Թեմա 12. Պետական կառավարման համակարգը․

Թագավորը և արքունի գործակալություն­ները

65–428 թթ., պետական կարգը շարունակում էր մնալ միապետական: Պատերազմ հայտարա­րելու, հաշտություն կնքելու, արտաքին գործերը վարելու գերագույն իրավունքը պատկանում էր թագավորին: Երկրի կառավարման և պաշտպանու­թյան գործում կարևոր նշանակություն ունեին պե­տական վարչությունները՝ գործակալությունները: Արքունի գործակալությունների ղեկավարների` գործակալների մի­ջոցով թագավորը կառավարում էր երկիրը: Հազարապետը ղեկավարում էր տնտեսական–հարկային գործը: Սպարապետը զինված ուժերի գլխավոր հրամա­նատարն էր: Հայոց կանոնավոր բանակի թվակազմը 100–120 հազար էր։ Այն բաղկացած էր հեծելազորից և հետևակից: Հայոց թագավորի և նախարարնե­րի պահած հեծելազորը միասին կազմում էր հա­յոց այրուձին: Թագավորական ոստանը պաշտպա­նում էին ոստան այրուձիները: Թագավորի անձի պաշտպանությունն ապահովում էր ընտրյալ նետաձիգներից բաղկացած այրուձին՝ մաղխազի հրամանատարությամբ: Մարդպետը հսկում էր արքունի կալվածքները և գանձարանը: Հնում Մեծ դատավորի պաշտոնը կատարում էր քրմապետը, իսկ միջնադարում` հայոց կաթողիկոսը: Թագավորական շրջանում «թագակիր ասպե­տության» գործակալության պարտականությու­նը թագն արքայի գլխին դնելն էր և պալատական արարողությունները ղեկավարելը: Մայրաքաղաքը կառավարող քաղաքագլուխը Արտաշատի շահապն էր: Այս պաշտոնը թագավորը հանձնում էր պալատական ավագանու ներկայա­ցուցիչներից մեկին: Պետական գրասենյակը և արքունի դիվանը գլխավորում էր սենեկապետը, որը թագավորի ան­ձնական քարտուղարն էր: Պետական զինանշանը արծիվն էր։ Դրոշը ծիրանագույն էր, որի վրա գործված էր ոսկեգույն արծիվ։ Հայ նախարարների զբաղեցրած պաշտոնական դիրքն արքունիքում ու զորքի թվաքանակը գրանց­վում էր Գահնամակում և Զորանամակում: Երկրի հա­մար առավել կարևոր հարցերը քննարկվում էին Աշխարհաժողովում, որը հնուց գումարվում էր Բա­գավանում՝ ամանորի օրը: IV դ. երկրորդ կեսից Աշխարհաժո­ղովի պարտականություններն աստիճանաբար ան­ցնում են աշխարհիկ ներկայացուցիչների մասնակ­ցությամբ գումարվող եկեղեցական ժողովներին:

Վարչական բաժանումը, քաղաքային կյանքը:

Մեծ Հայքի թագավորության վարչական բաժա­նումը համապատասխանում էր նահանգների գավառաբաժանմանը: Վաղարշապատի կառուցումով հինավուրց Ար­տաշատը շարունակում էր պահպանել իր մայրա­քաղաք լինելու նշանակությունը: Մեծ Հայքի մյուս քաղաքները` Վանը, Երվանդաշատը, Զարեհավա­նը, Զարիշատը, Կարինը, Մուշը, Արճեշը, Դվինը, Նախիջևանը, Խլաթը, Մանազկերտը, Տիգրանա­կերտ անունը կրող քաղաքները կարևոր տնտեսական, մշակութային և արհեստագործական նշանակություն ունեին Մե­տաքսի ճանապարհի՝ Հայաստանով անցնող մայ­րուղիների վրա: Թագավորական շրջանում արքունիքը մայրա­քաղաքի միջնաբերդում էր: Հայ ազնվականու­թյունն ապրում էր թագավորական պալատին մոտ թաղամասում: Այնտեղ էր նաև թատրոնը: Քաղաք­ների որոշակի թաղամասերում ապրում էին առևտ­րականներն ու արհեստավորները՝ իրենց համ­քարություններով: Քաղաքներում և քաղաքամերձ ավաններում մեծ թիվ էին կազմում մերձակա հողատարածքում այգեգործությամբ և հացահատիկի մշակմամբ զբաղվող ռամիկները:

Posted in Պատմություն 9

Թեմա 11․ Ավատատիրության հաստատումը և Քրիստոնեության ընդունում․

Հողատիրության ձևերը

Միջնադարում ձևա­վորված ավատատիրության հիմքում ընկած հողատիրությունը կալվածքային սեփականատիրությունն էր: Մեծ Հայքում մինչև 428 թ. պետական` թագա­վորական, ծառայողական, մասնատիրական` ժա­ռանգական և համայնքային հողատիրության գե­րագույն տերը թագավորն էր: Գյուղատնտեսու­թյունը հիմնված էր մասնավոր և համայնական հողատիրության վրա: Գյուղական համայնքները թագավո­րական գանձարանի հիմնական հարկատուներն էին: Հարկերի գանձումը և ապրանքափոխանակությունը հիմնականում կատարվում էր բնամթերքով: Թագավորից հետո խոշոր հողատերեր էին նա­խարարները` բդեշխները, գործակալները և նախարարական տոհմերի անդամները: Հորից որդուն անցնող ժառանգական հողերը կոչվում էին հայրենական: Երկրի կենտրոնում՝ միջնաշխարհում էին արքունի հո­ղային տիրույթները` Ոստան Հայոցը: Այստեղ ապրում էին թագավորը, թագուհին ու արքայորդիները: 484 թ. Պարսկաստանը ճանաչեց Տանու­տերական իշխանությունը, նախարարական ժա­ռանգական հողատիրությունը և Հայ եկեղեցին: Արևմտյան Հայաստանում Բյուզանդական կայս­րությունը փոփոխեց նախարարական հողային ժառանգության` հորից որդուն անցնելու ավանդա­կան կարգը:

Աստիճանակարգությունը

Նախարարական տան գլխավորը կոչվում էր տեր կամ տանուտեր: V դ. վերջին, Վահան Մամիկոնյանը այն անվանվեց Տանուտերական իշխա­նության աշխարհ: Նախարարական տոհմի հաջորդ աստիճանը սե­պուհներն էին: Հայոց թագավորը հողեր էր շնորհում նաև եկե­ղեցուն: Միջնադարում առաջացավ հողատիրու­թյան նոր` վանքապատկան ձևը: Նախարարները, եկեղեցական հոգևորականությու­նը, ինչպես նաև մանր ազնվականությունը պատ­ կանում էին ազատների դասին: Նրանք ունեին բազմաթիվ արտոնություններ: Դրանցից էր հեծելազորում ծառայելու իրավունքը: Ստորին՝ անազատների դասը կազմում էին քա­ղաքացիները, առևտրականները, արհեստավոր­ները, շինականները, որոն­ցից կազմվում էր հետևակը: VIII դ. ընթացքում բազմաթիվ հողատեր, նախարարներ ոչնչացվե­ցին, և ծանր հարկերի հետևանքով երկրի զար­գացումը խաթարվեց: IX դ. երկրորդ կեսին Հայոց թագավորական իշխանությունը վերականգնումից հետո հայկական ավատատիրական համակարգը լիովին վերականգնվեց։

Տրդատ III Մեծ և Գրիգոր Լուսավորիչ

I դ. հաստատվեց Հայ առաքելական եկեղեցին: IV դ. սկզբին քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունման մեջ մեծ գործունեություն ծավալեցին ս. Գրիգորը և Տրդատ III–ը: Ս. Գրիգորի կոչով կա­ռուցվեցին Հռիփսիմյան կույսերի վկայարաններ: Այդ գործում Գրիգոր Լուսավորչին օգնեցին Տրդատ թագավորը, թագուհին, թագավորի քույրը և նրանց օգնականները: Հայաստանի բոլոր կողմերից Տրդատ III Մեծի հրամանով նախարարները, ազատները, հայոց զորքը հա­վաքվում են Վաղարշապատում և Գրիգոր Լուսա­վորիչին կարգում եպիսկոպոսապետ: Ս. Գրիգորը հայ նախարարների ուղեկցությամբ մեկնում է Կա­պադովկիայի Մաժաք–Կեսարիա քաղաքը, որտեղ եպիսկոպոսների ժողովը նրան ձեռնադրում է հա­յոց կաթողիկոս: Այնուհետև նա վերադառնում է Հայաստան: Բագավանում` Նպատ լեռան ստորոտում, Տրդատ Մե­ծը, Աշխեն թագուհին և հայոց զորքը մեծ պատիվ­ներով դիմավորում են ս. Գրիգորին: Լուսաբացին հայոց կաթողիկոսն արքունիքին, զորքին և ժո­ղովրդին Արածանիի ջրերում մկրտում է: Այդպես 301 թ. քրիստոնեությունն աշխարհում առաջինը Հայաստանում հռչակվում է պետական կրոն: Ս. Էջմիածին Մայր տաճարի հիմնադրումից հե­տո հայոց կաթողիկոսը եկեղեցիներ է հիմնում` Տարոնում և Աշտիշատում:

Քրիստոնեության՝ պետականորեն ընդուն­ման պատմական նշանակությունը

Հայաստանում քրիստոնեության պետականորեն ընդունումից հե­տո ավանդաբար պահպանվեցին հնուց եկող շատ տոներ ու ծեսեր և դարձան ազգային–եկեղեցական տոներ` Ամանոր, Ս. Ծնունդ, Տրնդեզ, Ս. Սարգիս, Բարեկենդան, Ծաղկազարդ, Զա­տիկ կամ Ս. Հարություն, Համբարձում, Վարդավառ, Խաղողօրհնեք և այլն: Մեծ վերելք ապրեց հայկական ճարտարապե­տությունը: Ազգապահպան մեծ նշանակություն ունեցավ Հայաստանում քրիստոնեության հռչակումը որպես պետական կրոն: Հայ եկեղեցու հովանու տակ հայ գիտության ու մշակույթի մեծ գործիչների` Մեսրոպ Մաշտոցի, Սահակ Պարթևի, Մովսես Խորենացու, Եղիշեի, Դավիթ Անհաղթի, Անանիա Շիրակացու, Գրիգոր Նարեկացու, Ներսես Շնորհալու, Գրիգոր Տաթևացու և հետնորդների ստեղծագործական ժա­ռանգությունը գումարվեց հազարամյակների խոր­քից եկող հայ մշակույթի ու գիտության գանձարա­նին: Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին դարեր շարունակ եղել է հայ ժողովրդի հոգևոր ու գաղափարական առաջնորդ ու պաշտպանը:

Posted in Ֆիզիկա 9

Լույսի անդրադարձման օրենքը

Լույսը ընկնելով մարդու աչքի մեջ առաջացնում է տեսողական զգացողություն, որի հետևանքով մենք տեսնում ենք լույսի աղբյուրը և բոլոր այն մարմիններն ու մակերևույթները, որոնք անդրադարձնում են իրենց վրա ընկնող լուսային ճառագայթները: Լավ անդրադարձնող մակերևույթ է հայելին:   

470x0_e3fc6d35c638655355aec576ef740eb6___jpg____4_d59d1a07.jpg
Շարունակել կարդալ “Լույսի անդրադարձման օրենքը”