Posted in Քիմիա 9

Տարրերի քիմիա` Ոչմետաղներ. Հալոգեններ

Բովանդակությունը. 7- րդ  խմբի  գլխավոր  ենթախումբի` հալոգենների F, Cl, Br, I, At  ընդհանուր  բնութագիրը, ատոմների  կառուցվածքն  ու  հատկությունները, պարզ  նյութերի  ընդհանուր  բնութագիրը, հալոգենների  ջրածնային  միացությունները: Քլորի ընդհանուր բնութագիրը, ատոմի կառուցվածքը, տարածվածությունը  բնության մեջ, ֆիզիկական  և  քիմիական հատկությունները,ստացումը,կիրառումը:Քլորաջրածնական  թթվի (աղաթթվի)  ֆիզիկաքիմիական  հատկությունները  և  իր  աղերը:

Անհատականհետազոտական  աշխատանքի  թեման — <<Հալոգենների, դրանց  միացությունների  կիրառությունը  և  կենսաբանական  դերը>>

Առաջադրանք 1. 7-րդ խմբի գլխավոր ենթախմբի տարրերի ընդհանուր բնութագիրը
Քիմիական տարրերի պարբերական համակարգի VII խմբի տարրերը (ֆտոր` F, քլոր` CI, բրոմ` Br, յոդ` I)  անվանվում են հալոգեններ: Հալոգենների խմբին է պատկանում նաև ռադիոակտիվ աստատ` At տարրը, որի քանակը երկրակեղևում անչափ փոքր է: Հալոգենների ատոմներն արտաքին էլեկտրոնային շերտում պարունակում են 7-ական էլեկտրոն: Հալոգենների քիմիական ակտիվությունը բավականին մեծ է, որի պատճառով բնության մեջ ազատ վիճակում չեն հանդիպում:

Առաջադրանք 2.Հալոգենների տարածվածությունը բնության մեջ
Հալոգենները բնության մեջ հանդիպում են գերազանցապես միացությունների ձևով։ Ֆտորի ամենատարածված միացություններն են ֆլյուորիտը, կիրոլիտը, ֆտորապատիտը: Քլորի բնական միացություններից են կերակրի աղը, սիլվինը և կառնալիտը: Բրոմի և յոդի միացություններ են պարունակում բնական ջրերը, որոնցից էլ կորզում են այդ հալոգենները՝ օգտագործելով քլորի օքսիդիչ հատկությունը:

Առաջադրանք 3. Հալոգենների ատոմների բաղադրությունը և կառուցվածքը
Ֆտորի ատոմի կառուցվածքն է (9,10) 9: Քլորի ատոմի կառուցվածքն է (17,18) 17: Բրոմի ատոմի կառուցվածքն է (35,44) 35: Յոդի ատոմի կառուցվածքն է (53,74) 53:

Առաջադրանք 4. Քլորի վալենտականությունը և օքսիդացման աստիճանը միացություններում
Քլորի վալենտականություն, երբ մեկ է, օքսիդացման աստիճանը +1, −1, 0 է: Երբ վալենտականությունը երեք է, օքսիդացման աստիճանը +3 է: Երբ վալենտականությունը հինգ է, օքսիդացման աստիճանը +5 է, իսկ երբ վալենատականությունը յոթ է, օքսիդացման աստիճանը +7 է:

* Առաջադրանք 5.Հալոգեն պարզ նյութերի ֆիզիկական, քիմիական հատկությունները
Հալոգեններն ազատ վիճակում շատ թունավոր են, նույնիսկ յոդը, եթե նրա կոնցենտրացիան օդում մեծ է: Կապը երկու ատոմի միջև կովալենտային, ոչ բևեռային է:
Քլորը, բրոմը և յոդը ջրում վատ են լուծվում, ֆտորը փոխազդում է ջրի հետ: Մոլային զանգվածի մեծացման հետ հալոգենների հալման և եռման ջերմաստիճանները բարձրանում են, մեծանում է խտությունը, ինչը պայմանավորված է միջմոլեկուլային փոխազդեցության ուժերի մեծացման հետ։ Հալոգենները գոյություն ունեն երկատոմ մոլեկուլների ձևով, որոնք առաջանում են հալոգենների ատոմների արտաքին էներգիական մակարդակի կենտ էլեկտրոնները զույգվելու հաշվին:

Առաջադրանք 6Քլորի և նրա միացությունների կիրառությունը
Քլորը լայնորեն օգտագործվում է արդյունաբերության մեջ։ Այն օգտագործվում է աղաթթվի արդյունաբերական ստացման և այնպիսի նյութերի պատրաստման համար, որոնք օգտագործվում են գործվածքներն սպիտակեցնելու համար։ Խմելու ու կենցաղային նպատակների համար նախատեսված ջուրը մինչև ջրատար խողովակների ցանց մղելը հիվանդաբեր միկրոօրգանիզմներից ախտահանվում է իր մեջ աննշան քանակի քլոր լուծելով՝ քլորելով։

* Առաջադրանք 7. Աղաթթվի և նրա աղերի կիրառությունը։
Աղերը կիրառվում են ամենուրեք, ինչպես արտադրությունում, այնպես էլ առօրյա կյանքում:
Ազոտական թթվի աղերը՝ նիտրատները մեծ մասամբ օգտագործում են գյուղանտեսության մեջ:
Նատրիումի քլորիդը (կերակրի աղ) առանձնացնում են գետի և ծովի ջրից, ինչպես նաև ստանում են աղային հանքավայրերից:
Շինարարությունում և բժշկության մեջ լայն տարածում ունի գիպսը, որը ստացվում է կալցիումի դիհիդրոսուլֆատից:


«Թեմատիկ հարցեր  և  վարժություններ»՝
*1.
Ինչո՞ւ  են 7-րդ  խմբի գլխավոր  ենթախմբի տարրերին անվանում «հալոգեններ».
Այդպես է անվանվում, քանի որ բազմաթիվ մետաղների հետ առաջացնում են մեծ գործածություն ունեցող աղեր:

*2. Ինչո՞ւ են հալոգենները համարվում կենսական տարրեր
Հալոգենները կենսական տարրեր են համարվում, որովհետև առաջացնում են բարդ օրգանական նյութեր և ապահովում են օրգանիզմների կենսագործունեությունը:

*3. Որո՞նք են հալոգենների միացությունների դերը մարդու օրգանիզմում….
Քլորի զանգվածային բաժինն օրգանիզմում կազմում է 0,15%: Քլորիդ իոններ է պարունակում արյան պլազման՝ գերազանցապես NaCl և KCl աղերի լուծույթների ձևով։ Դրանք կարգավորում են օսմոտիկ ճնշումը, ապահովում են իոնների հոսքը բջջային մեմբրանների միջոցով, ակտիվացնում են ֆերմենտները: Կերակրի աղի օրական պահանջը 5-10 գ է։ Մարդու և կենդանիների ստամոքսում արտադրվում է աղաթթու, որը կազմում է ստամոքսահյութի 0,3%-ը։

*4. Կարելի՞ է խմելու ջուրը ախտահանել քլորովՊատասխանը հիմնավորեք
Քլորը կարող է շատ վնասակար լինել առողջության համար, սակայն խմելու ջուրը ախտահանում են քլորով՝ պահելով չափաբաժինը։

*5. Ի՞նչ է ժավելաջուրը
Ժավելաջուր, ժավելյան ջուր, առաջին անգամ արտադրվել է 1792 թվականին Փարիզի Ժավել արվարձանում, այդտեղից էլ անվանումը։ Կալիումի հիպոքլորիդի՝ KClO և Կալիումի քլորիդի՝ KCl ջրային լուծույթն է։

*6. Ի՞նչ է քլորակիրը
Քլորակիր, կալցիումի հիդրօքսիդի և քլորի փոխազդեցության արդյունք․ Са(ОС1)2, СаС12, Са(ОН)2 և բյուրեղաջուր պարունակող բարդ կոմպլեքս է։

*7. Աղաթթվի  ո՞ր  աղի  0.9%-անոց ջրային  լուծույթն  է  կոչվում «ֆիզիոլոգիական լուծույթ»
Ֆիզիոլոգիական լուծույթը աղային լուծույթ է, որի օսմոսային ճնշումը և աղային կազմը շատ մոտ է արյան պլազմայի օսմոսային ճնշմանը և աղային կազմին։ Որպես ֆիզիոլոգիական լուծույթ, հաճախ օգտագործում են 0.9% խտության կերակրի աղի լուծույթը:

Մարտի  15-ից   19-ը՝ Լաբորատոր  փորձեր՝ ՙՔլորաջրածնական  թթվի (աղաթթվի) ֆիզիկաքիմիական  հատկությունները:

Սովորել  դասագրքիցէջ  41-ից  56-ը: Նախապատրաստվել  լաբորատոր  աշխատանքին` <<Աղաթթվի  ֆիզկական  և  քիմիական  հատկությունները>>:

F(9p;10n)9e          Z=+9
N=19-9=10n

Cl(17p;18n)17e          Z=+17
N=35-17=18

Լաբորատոր փորձեր «Աղաթթվի քիմիական հատկությունները»
Փորձ 1. Տեղակալման ռեակցիա
Աղաթթվի փոխազդեցությունը ակտիվ մետաղներից ցինկի(Zn), մագնեզիումի(Mg), ալյումինի(Al):
Zn + 2HCl -> ZnCl2 + H2
Mg + 2HCl -> MgCl2 + H2
2Al + 6HCl -> 2AlCl3 + 3H2
2H2 + O2 = 2H2O + Q

Փորձ 2. Չեզոքացման ռեակցիա
NaOH (նատրիումի հիդրօքսիդ) + HCl (աղաթթու) = NaCl + H2O

Posted in Իսպաներեն 9

Tarea

1. Pepe y yo nos levantamos siempre a las 7.
2. Yo me ducho antes de salir.
3. Después de ducharme, yo me seco.
4. Ellas nunca se maquillan.
5. Ellos se cepillan los dientes 3 veces al día.
6. ¿Tú te levantas a las 6 de la mañana?
7. Nosotros no nos peinamos cada hora.