





Մուտացիա
Մուտացիան գենոտիպի կայուն փոփոխությունն է որն իրականանում է արտաքին կամ ներքին միջավայրի ազդեցության տակ։ Մուտացիաները լինում են՝ ինքնաբուխ, առաջանում են ինքնաբերաբար օրգանիզմի ողջ կյանքի ընթացքում իր համար նորմալ շրջակա միջավայրի պայմանների դեպքում և աջակցված, գենոմի ժառանգվող փոփոխությունները, որոնք առաջանում են շրջակա միջավայրի ոչ բարենպաստ ազդեցության կամ արհեստական պայմաններում այս կամ այն մուտագեն ազդեցությունների արդյունում։ Մուտացիաների առաջացմանը հանգեցնող հիմնական պրոցեսներն են՝ ԴՆԹ-ների կրկնապատկումը, ԴՆԹ-ների վերականգնման խախտումները:
Գոյություն ունեն մուտացիաների մի քանի դասակարգումներ՝ ըստ տարբեր չափանիշների․
գենոմային, քրոմոսոմային, գենային։
Օրգանիզմների կամ բջիջների առաջացում, որոնց գենոմը ներկայացված է քրոմոսոմների երկուսից ավել հավաքածուով և անեուպլոիդիացում` գապլոիդ հավաքածուին ոչ բազմապատիկ քրոմոսոմների թվի փոփոխություն։ Կախված քրոմոսոմային հավաքածուների ծագումից՝ պոլիպլոիդների մեջ տարբերում են՝ ալլոպոլիպլոիդներ, որոնք ունեն տարբեր տեսակի՝ հիբրիդացումից ստացված քրոմոսոմների ավաքածուներ, աուտոպոլիպլոիդներ, որոնց մոտ տեղի է ունենում սեփական գենոմի քրոմոսոմների թվի ավելացում n անգամ։
Այդ ժամանակ տեղի են ունենում առանձին քրոմոսոմների կառուցվածքի խոշոր փոփոխություներ։ Այդ դեպքում դիտվում է մեկ կամ մի քանի քրոմոսոմների գենետիկական նյութի կորուստ կամ կրկնապատկում, ինչպես նաև առանձին քրոմոսոմների հատվածների կողմնորոշման փոփոխություն, և գենետիկական նյութի տեղափոխություն մեկ քրոմոսոմից մյուսի վրա: Գենային մակարդակով ԴՆԹ-ի սկզբնական կառուցվածքի փոփոխությունները մուտացիայի ազդեցության տակ նվազ նշանակալից են, քան քրոմոսոմային մուտացիաների դեքում, սակայն գենային մուտացիաերը առավել հաճախ են հանդիպում։
Դրա արդյունքում տեղի են ունենում մեկ կամ մի քանի նուկլեոտիդների փոփոխություններ, դելեցիաներ, ներդրումներ և տրանսլոկացիաներ, դուպլիկացիաներ և ինվերսիաներ՝ գեների տարբեր հատվածներում, այն դեպքում, երբ մուտացիայի ազդեցության տակ փոփոխվում է միայն մեկ նուկլեոտիդ, ապա խոսքը կետային մուտացիաների մասին է։ Քանի որ ԴՆԹ-ի կազմի մեջ մտնում են միայն երկու տիպի ազոտային միացություն ներ` պուրիններ և պիրիմիդիններ, ապա հիմքերի փոփոխությամբ բոլոր կետային մուտացիաները բաժանվում են երկու դասի՝ տրանզիցիա և տրանսվերսիա։
Մուտացիաները, որոնք վատթարացնում են բջջի գործունեությունը բազմաբջիջ օրգանիզմում, հաճախ հանգեցնում են բջջի վերացմանը։ Եթե ներքին և արտաքին բջջային մեխանիզմները չեն հայտնաբերել մուտացիան և բջիջը անցել է բաժանումը, ապա մուտանտային գենը փոխանցվում է բջջի բոլոր սերունդներին, և առավել հաճախ հանգեցնում նրան, որ բոլոր այդ բջիջները սկսում են այլ կերպ գործել։ Բարդ բազմաբջիջ օրգանիզմի սոմատիկ բջիջների մուտացիան կարող է բերել չարորակ կամ լավորակ նորագոյացությունների, սեռական բջջում՝ սերնդի ամբողջ օրգանիզմի հատկությունների փոփոխություն։ Գոյատևման հաստատուն պայմաններում առանձնյակներից շատերն ունեն օպտիմալին մոտ գենոտիպ, իսկ մուտացիաներն առաջացնում են օրգանիզմի գործառույթների խախտում, նվազեցնում նրա հարմարվածությունը և կարող են բերել առանձնյակի մահվան։ Սակայն, շատ հազվադեպ մուտացիան կարող է նպաստել օրգանիզմի մոտ օգտակար հատկանիշների առաջացմանը, և այդ դեպքում մուտացիաները շրջակա միջավայրին հարմարվելու միջոցներ են ձեռք բերում և համապատասխանաբար կոչվում են հարմարվողական։
Գոյության պայմանների զգալի փոփոխության դեպքում այն մուտացիաները, որոնք ավելի վաղ վնասակար էին, կարող են դառնալ օգտակար։ Այսպես՝ մուտացիաները բնական ընտրության նյութ են։ Մելանիստ մուտանտներն առաջին անգամ գիտնականների կողմից հայտնաբերվել էին կեչու թրթուրի պոպուլյացիաներում 19-րդ դարի կեսերին Անգլիայում՝ իրենց բնորոշ առավել բաց գունավորում ունեցող առանձնայակների մեջ։ Մուգ գունավորումն առաջ է եկել մեկ գենի մուտացիայի արդյունքում։ Թիթեռներն իրենց օրն անցկացնում են ծառերի բների և ճյուղերի վրա, որոնք սովորաբար ծածկված են քարաքոսներով, որոնց հիմնագույնի վրա գորշ գունավորումը քողարկող է։ Մթնոլորտի աղտոտմամբ ուղեկցվող արդյունաբերական հեղափոխության արդյունքում քարաքոսները մահացան, իսկ կեչիների բաց գունավորում ունեցող բները ծածկվեցին մրով։ Արդյունքում 20-րդ դարի կեսերին արդյունաբերական շրջաններում մուգ գունավորումը գրեթե ամբողջությամբ դուրս մղեց բացին։ Ապացուցված էր, որ սև ձևի գերադասելի գոյատևման գլխավոր պատճառը թռչունների գիշատչ դերն է, որոնք աղտոտված վայրերում ընտրողաբար ուտում էին բաց գունավորում ունեցող թիթեռներին։
1․ Ծանոթացիր Եղիշե Չարենցի թողած գրական ժառանգությունը:
2․ Համացանցի օգնությամբ փորձիր պարզել` ինչ ասել է․․․, Եղիշե Չարենցի ստեղծագործություններից բեր համապատասխան օրինակներ:
3․ Չարենցի ռուբայաթները, բացատրել` ինչ է ռուբայաթը կամ ռուբային, ընտրությամբ ձայնագրվել կամ տեսագրվել, պարտադիր է:
Ռուբայաթը պարսկա-արաբական պոեզիայում քառատող ավարտուն բանաստեղծություն է, առավելապես խոհական-փիլիսոփայական բնույթի։ Դասական քառյակի մեջ հանգավորվում են առաջին, երկրորդ և չորրորդ տողերը, իսկ երրորդը մնում է ամուրի՝ անհամգ։
4․ Չարենցի ութնյակները, կարդալ, վերլուծել:
Ապրում ես, շնչում ես, դու դեռ կաս — բայց ամե՛ն վայրկյան դու ա՜յլ ես.
Անցյալ է դառնում քո ներկան— ու ամե՛ն վայրկյան դու ա՛յլ ես.
Բայց ներկան քո— հո՛ւնտ է գալիքի՝ մեռնելով— նա սնում է գալիքը,
Եվ այսպես— տևում ես դու երկար,— ու ամե՛ն վայրկյան դու ա՜յլ ես։
Ըստ իս Չարենցն այս քառատողով (ռուբայաթով) ցանկանում է ասել, որ յուրաքանչյուր մարդ իր կյանքի ընթացքում շատ անգամներ է փոխվում։ Փոխվում է նրա վրարվելակերպը, մտածելակերպը, զգացմունքները, սակայն նա կա և նույն մարդն է, բայց արդեն ուրիշ ներաշխարհով։
5․ «Տաղարան» շարքը: Ինչո՞ւ է կոչվում տաղարան:
«Տաղարան» ժողովածուն նա ձոնել է իր սիրելի կնոջը՝ Արփենիկին:
Արփենիկին Չարենցը սիրել է բարձրագույն սիրով։ Բնավորությամբ նա եղել է մեղմ ու սրտակից ընկեր, տխուր պահերին երգել Չարենցի համար։ Եվ որ ամենակարևորն է՝ հասկացել բանաստեղծին, ներել նրա մոլորությունները, սիրային պատմությունները, կենցաղային և գրական վեճերը։
6․ Քո ընտրությամբ բերանացի (անգիր) սովորիր երեք բանաստեղծություն:
Դուրս գրիր շարքից բարբառային բառերը և դարձրու գրական հայերեն:
Դուքանդար-խանութպան
Խալխ-ժողովուրդ
Նոքար-ծառա



Առաջադրանք 1․ Խմբավորել հոմանիշները և հականիշները․
Ազդարարել, անապական, վախկոտ, բռնազբոսիկ, ահազանգել, հայտարարել, անկաշկանդ, կտրիճ, անարատ, անեղծ, համարձակ, ազատ, ծանուցել, մաքուր, հայտնել, քաջ, անխառն, հաղորդել, զեկուցել, անբռնազբոսիկ, արի, կեղտոտ։
Հոմանիշ
Ազդարարել – ահազանգել, հայտարարել, ծանուցել, հայտնել, հաղորդել, զեկուցել։
Անապական – անարատ, անեղծ, մաքուր, անխառն։
Անբռնազբոսիկ — ազատ
Հականիշ
Վախկոտ – քաջ, արի, կտրիճ, անկաշկանդ, համարձակ
Բռնազբոսիկ – անբռնազբոսիկ
Անապական – կեղտոտ
Առաջադրանք 2. Անուղղակի խոսքը դարձնել ուղղակի․
Սպարապետը քաղաքավարությամբ ասաց թագուհուն, որ նրա բարեսրտությունը իր համար մեծ առհավատչյա է։ Սպարապետը քաղաքավարությամբ ասաց թագուհուն․
-Ձեր բարեսրտությունը ինձ համար մեծ առհավատչյա է։
Տիկինը նամակը կարդալուց հետո հարցրերց, թե նա է տվել այդ միտքը Սամվելին։ Տիկինը նամակը կարդալուց հետո հարցրեց․
-Դու՞ք եք տվել այս միտքը Սամվելին։
Առաջադրանք 3. Մայրամուտ բառով կազմել ուղիղ և փոխաբերական իմաստով նախատասություններ․
Վաղեմի ընկերները արդեն մի քանի տարի է, ինչ միասին են դիմավորում մայրամուտը։
Պապիկը ասաց իր վերջին խոսքերը, կյանքի մայրամուտից առաջ։
Առաջադրանք 4. Կազմել 6 բարդ բառ՝ սյունակներից ընտրելով մեկական արմատ․
| Զբոսայգի | հալչել | այգեգործ |
| բաղձանք | որսորդ | կարոտաբաղձ |
| դյուրություն | վաճառք | դյուրահալ |
| պարախումբ | կարոտել | խմբանկար |
| շիղաձուկ | գործարան | ձկնորս |
| մրգատու | նկարիչ | մրգավաճառ |
| Անմաքուր | աշխարհ | մաքրամաքուր |
| ամենաքնքուշ | ցանքս | քնքշասիրտ |
| կարմրադեղին | սրտակեղեք | դեղնակտուց |
| ալիք | կտցել | ալեծուփ |
| աշուն | ծփծփալ | աշնանացան |
| մոմակալ | մաքրել | աշխարհակալ |
| Կարկուտ | ծանրոց | կարկտաբեր |
| ճարպագունդ | շղթայազերծ | գնդասեղ |
| արևմուտք | մտաբերել | արևազօծ |
| խնկածաղիկ | ասեղնագործ | ծաղկաշղթա |
| մարդկային | օծանելիք | մարդամանուկ |
| գերակշռել | հրաշամանուկ | ծանրակշիռ |
| Ամսեամիս | կշռաքար | ամսավճար |
| բարեկամ | հարվածային | բարեսիրտ |
| տավիղ | դեղաբույս | տավղահար |
| նախահաշիվ | ուղտապան | հաշվեկշիռ |
| դաշտամուկ | վճարովի | մկնդեղ |
| ինձ | սրտակեղեք | ընձուղտ |
| Պտուղ | գաղութ | պտղակեր |
| խաղաղասեր | փրփուր | սիրագին |
| սրբավայր | կերակուր | գաղութավայր |
| խրձադեզ | կարոտագին | փրփրադեզ |
| բուժօգնություն | բուրմունք | ատամնաբույժ |
| անուշ | սեղանատամ | անուշաբույր |
| Դաշտամուկ | աչագեղ | դաշանկար |
| դափնի | գանգ | դափնեվարդ |
| մեկընդմիշտ | քաջվարդ | մշտագանգուր |
| ամենաուղիղ | գանգուր | ուղղաձիգ |
| հերարձակ | ձգողություն | գեղարձակ |
| մաշկել | Խճանկար | գանգամաշկ |
Հայկական առասպելներ
Հայ ժողովրդի հոգևոր մշակույթի բաղկացուցիչ մասն են կազմում առասպելները: Դրանք գրի է առել Պատմահայր Մովսես Խորենացին, որն այդ զրույցները լսել է գուսաններից կամ էլ վերցրել է մեզ չհասած հնագույն մատյաններից ու զետեղել իր «Հայոց պատմության» մեջ: Պատմահայրն այդ զրույցները բերել է վերապատմելով ու խմբագրելով: Առասպելները, զրույցները և հին վեպերն արտացոլում են պատմական իրականության ինչ-ինչ կողմեր: Հայերի ամենանշանավոր և միևնույն ժամանակ ամենահին, ինչ-որ չափով առասպելականացված պատմություններից է «Հայկի և Բելի մասին» զրույցը: Հայկն ըմբոստ և ազատասեր հսկա աղեղնավոր է, որն ըմբոստացել է Միջագետքի տիրակալ Տիտանյան Բելի դեմ: Սա ցանկացել է ընկճել Հայկին և իր տիրապետությունը հաստատել նրա ժողովրդի ու երկրի նկատմամբ: Բայց Հայկը ճակատամարտի ժամանակ սպանել է Բելին և պաշտպանել իր անկախությունը: Բելի զորքը սարսափահար փախել է երկրից: Առասպելի հիմնական գաղափարն այն է, որ Հայկը հայերի անվանադիր նախնին է: Մեր ժողովուրդն իրեն անվանել է հայ և երկիրը Հայաստան՝ իր նախնի Հայկ Նահապետի անունով: Չափազանց ինքնատիպ է Հայկ Նահապետի Տորք Անգեղի մասին զրույցը: Տորքը նույնպես հսկա է, որն ունի ֆիզիկական ահռելի ուժ: Նա խորտակում է ծովի կողմից դեպի Հայաստան նավարկող թշնամական նավերը՝ նրանց վրա նետելով հսկայական ժայռաբեկորներ: Շատ հուզական է «Արա Գեղեցիկ և Շամիրամ» առասպելը: Արան Հայոց թագավորն է, նա սիրում է իր հայրենիքն ու ընտանիքը: Լսելով Արայի գեղեցկության մասին՝ Ասորեստանի թագուհի Շամիրամը սիրահարվում է նրան: Թագուհին Արային առաջարկում է ամուսնանալ իր հետ և դառնալ Ասորեստանի տիրակալ: Սակայն Հայոց թագավորը, հավատարիմ իր ժողովրդին ու ընտանիքին, մերժում է Շամիրամի առաջարկը: Ասորեստանի բանակը հարձակվում է Հայաստանի վրա: Շամիրամը հույս ունի բռնությամբ տիրանալ Արային: Տեղի ունեցած ճակատամարտում Արան սպանվում է: Գոյություն են ունեցել նաև այլ առասպելներ և զրույցներ: Առասպելները ցույց են տալիս մեր ժողովրդի ազատասեր ոգին, օտար բռնակալներին չհնազանդվելու կամքը և խաղաղասեր ու բարի բնավորությունը:
Հայկական վիպերգեր
Ի տարբերություն առասպելների, որոնց մեջ պահպանվել են պատմական հեռավոր ու ձևափոխված հիշատակներ, հին հայկական վիպերգերը պարունակում են հիմնականում պատմական հավաստի նյութեր: Վիպերգեր են հյուսվել սիրված թագավորների և հերոսների մասին: Նրանց ընդհանուր գիծն անսահման սերն է հայրենիքի նկատմամբ, ազատատենչ ոգին ու պատրաստակամությունը՝ կյանքը չխնայել ժողովրդի ազատության համար: Նրանցից ամենասիրվածն ու տարածվածը եղել է «Արտաշեսի վեպը»: Արտաշես I-ը եղել է հայերի պաշտելի թագավորը: Պատահական չեն պահպանված վիպական շարքերը նրա մանկության, գահակալության, երկիրը շենացնելու, Արտաշատ մայրաքաղաքը կառուցելու մասին: Արտաշեսը պայքարել է երկիր ներխուժած արտաքին թշնամիների դեմ, հաղթել նրանց և պաշտպանել իր երկրի ու ժողովրդի ազատությունը:
Հայոց նախաքրիստոնեական հավատքը
Ալեքսանդր Մակեդոնացու կողմից Աքեմենյան Պարսկաստանի կործանումից հետո Առաջավոր Ասիայում սկիզբ առավ քաղաքակրթական նոր` հելլենիզմի ժամանակաշրջանը: Հայաստանը նույնպես ենթարկվեց հելլենիզմի ազդեցությանը՝ հատկապես Ք.ա. 2-րդ դարի սկզբին՝ Արտաշեսյան դինաստիայի հաստատումից: Թեև հունարենը և հունական մշակույթը տարածում գտան հիմնականում հայկական արքունիքում, ազնվականության և ավագանու շրջանում, այդուհանդերձ, հելլենիզմը մեծապես հարստացրեց մեր ազգային մշակույթը՝ Հայաստանում տևելով գրեթե վեց դար: Հետագայում այդ շրջանի հսկայական մշակութային և նյութական ժառանգությունը գրեթե իսպառ ոչնչացվեց քրիստոնեության ընդունմամբ ու տարածմամբ: Տիգրան Մեծի օրոք (Ք.ա. 95-55թթ.) Հայաստանը վերածվեց Հին աշխարհի առաջավոր երկներից մեկի: Կառուցվեցին ամրոցներ և պաշտամունքային շինություններ, ավելի քան 2 տասնյակ քաղաքներ, որոնց շարքում առանձնանում են մայրաքաղաքներ Երվանդաշատը, Արտաշատը, Տիգրանակերտն ու Վաղարշապատը: Իսկ Տիգրան Մեծին հաջորդած Արտավազդ Բ արքայի օրոք Արտաշատի թատրոնում հույն և հայ դերասանների մասնակցությամբ ներկայացվում էին բազում ողբերգություններ, այդ թվում՝ Էվրիպիդեսի «Բաքոսուհիները»: Հելլենիստական Հայաստանի ամրոցաշինական արվեստի լավագույն կոթողներից է Գառնիի տաճարը, որը կառուցել է Տրդատ Ա թագավորը: Գառնին պալատական համալիր է: Այստեղ պահպանվել է նաև անտիկ շրջանին բնորոշ բաղնիք` հատակի խճանկարով, որը գեղարվեստական մեծ արժեք է ներկայացնում: Այն Հին Հայաստանից մեզ հասած մոնումենտալ գեղանկարչության միակ նմուշն է: Պատմական Հայաստանի Երզնկայի գավառի Սատաղ տեղանքի մոտ 19-րդ դարավերջին հայտնաբերվել է Անահիտ աստվածուհու բրոնզաձույլ գլուխը և աջ ձեռքը: Հայկական հեթանոսական աստվածությունների դիցարանում Անահիտը մայրության և պտղաբերության աստվածուհին է:
Գրավոր մշակույթը
Ուսումնասիրողները հիմնավոր ցույց են տվել, որ Հին Հայաստանում գոյություն են ունեցել հայերեն մեհենագրեր1 , որոնք լայն տարածում չեն ունեցել և օգտագործվել են միայն մեհյաններում: Պաշտոնական գրագրության համար օգտագործել են արամեերեն և հունարեն լեզուները: Թագավորներն այդ լեզուներով թողել են իրենց արձանագրությունները, իսկ դրամները հատել են միայն հունարեն գրությամբ: Արմավիրում պահպանվել են Ք. ա. lll դ. վերջերին վերաբերող հունարեն արձանագրություններ, որոնցից մեկը հայոց քրմապետի ուղերձն է Երվանդ IV թագավորին:
Տրդատ III – ի գահակալումը
Մանկահասակ Տրդատին նախարար Արտավազդ Մանդակունին փախցրել է Հռոմ հոր՝ Խոսրով Ա Մեծի դավադիր սպանությունից հետո, ում սպանել է Գրիգոր Լուսավորչի հայրը՝ Անակ Պարթևը: Տրդատը կրթվել և դաստիարակվել է հռոմեական արքունիքում: Տիրապետել է լատիներենին և հունարենին: Ֆիզիկական արտակարգ ուժի շնորհիվ աչքի է ընկել կրկեսամարտերում, զինավարժության մեջ, նաև Հռոմեական կասրության մղած պատերազմներում:
Պարսից տերության դեմ Ավրելիանոսի հաղթական արշավանքին մասնակցած Տրդատը նշանակվել է Հռոմին ենթակա Արևմտյան Հայաստանի թագավոր (274–276 թթ.): 287 թ-ին Հռոմի կայսր Դիոկղետիանոսը Տրդատ Գ-ին ճանաչել է Հայոց թագավոր: Հռոմեական զորքերի աջակցությամբ Տրդատ Գ-ն Հայաստանից դուրս է մղել պարսիկ նվաճողներին և հաստատվել հայրենի գահին: Նախապես հյուսիսից թիկունքն ամրապնդելով ալանների հետ կնքած դաշնագրով (կնության է առել Ալանաց թագավոր Աշխադարի դուստր Աշխենին)՝ Տրդատ Գ-ն ավելի քան 10 տարի պատերազմել է Սասանյան Պարսկաստանի դեմ: 298 թ-ին Մծբինում կնքված հռոմեա-պարսկական 40-ամյա խաղաղության պայմանագրով՝ Սասանյաններն ստիպված հրաժարվել են Հայաստանի մեծ թագավոր տիտղոսից և Տրդատ Գ-ին ճանաչել որպես թագավոր:
Գահակալման առաջին տարիներին Տրդատ Գ-ն հոր և Դիոկղետիանոսի օրինակով հալածել է քրիստոնեության հետևորդներին: Խոշտանգել է իրեն հավատարմորեն ծառայած, քրիստոնեության ջատագով Գրիգորին (Սբ Գրիգոր Լուսավորիչ) և, իմանալով, որ նա Անակ Պարթևի որդին է, հրամայել է գցել Արտաշատի արքունի բանտի մահապարտների գուբը (հետագայում այնտեղ կառուցվել է Խոր վիրապի վանքը): 301 թ-ին Տրդատ Գ-ի հրամանով Վաղարշապատի մերձակայքում սպանվել են Հռոմից Հայաստան փախած Հռիփսիմյանց և Գայանյանց քրիստոնյա կույսերը: Վաղարշապատ բերված Գրիգորը բուժել է բժշկել է Տրդատ Գ-ի քրոջը: Արդեն ապաշխարած ու դարձի եկած թագավորը եռանդուն մասնակցել է 3 վկայարանների (Սբ Հռիփսիմյանց և Սբ Գայանյանց կույսերի և Սբ Մարիանեի նահատակման վայրերում) և Էջմիածնի Մայր տաճարի կառուցմանը:
Տրդատ Գ-ն, հակառակ «դաշնակից» Հռոմեական կայսրության տիրակալի կամքի, ընտրել է գաղափարաքաղաքական ու կրոնական նոր ուղի և քրիստոնեությունը 301 թ-ին Հայաստանում հռչակել պետական կրոն:
302 թ-ին Տրդատ Գ-ն Գրիգոր Ա Լուսավորչին ուղարկել է Կապադովկիայի Կեսարիա քաղաք, որտեղ կատարվել է նրա ձեռնադրությունը: 303 թ-ի հունվարի 6-ի այգալույսին՝ Սբ Ծննդյան ու Աստվածահայտնության օրը, Բագավանում՝ Արածանիի ակունքների մոտ, Գրիգոր Ա Լուսավորիչը մկրտել է Տրդատ Գ-ին և արքունիքը:
Տրդատ Գ-ն հիմնադրել է դպրոցներ, որտեղ ուսուցանել են հունարենով և ասորերենով. դպրոցը դադարել է մեհենական քրմության նեղ խավի մենաշնորհը լինելուց: Նվիրապետության տնտեսական հիմքերի ամրապնդման նպատակով Տրդատ Գ-ի հրամանով գյուղերի եկեղեցիներին հատկացվել է հողաբաժին, հոգևորականությունը դասվել է ազատների կարգը և ազատվել հարկերից: Տրդատ Գ Մեծը նաև հետևողական պայքար է կազմակերպել հեթանոսության դեմ:
Հեթանոսությանը սատարող Պարսից Շապուհ II Երկարակյացին (309–379 թթ.) հաջողվել է Տրդատ Գ Մեծի դեմ հանել նրա քաղաքականությունից դժգոհ նախարարներին և Հյուսիսային Կովկասի ցեղերին: Սակայն Հայոց արքան նախ ճնշել է ապստամբ նախարարներին, ապա Աղվանքի Գարգարացվոց դաշտում ճակատամարտում հաղթել հյուսիսային ցեղերին և պահպանել Հայաստանի միասնութունն ու արմատավորվող քրիստոնեությունը: Հռոմեական կայսրությունից ստանալով օգնական ուժեր՝ Տրդատ Գ Մեծը սահմանային շրջաններում հաղթական մարտեր է մղել նաև պարսկական զորքերի դեմ: Նրան հաջողվել է վերականգնել Մեծ Հայքի թագավորության սահմանները՝ ըստ 64 թ-ի Հռանդեայի պայմանագրի, քաղաքական դաշինք կնքել Հռոմեական կայսրության հետ, ճնշել նախարարների անջատողական ձգտումները և ստեղծել կենտրոնացված հզոր պետություն:
330 թ-ին հրաժարվելով գահից՝ Տրդատ Գ Մեծը հեռացել է Դարանաղյաց գավառի Սեպուհ լեռան Մանյա այրք կոչված վայրը, որտեղ 325 թ-ից ճգնել է նաև Գրիգոր Ա Լուսավորիչը:
Ըստ Մովսես Խորենացու՝ Տրդատ Գ-ին թունավորել են հայ նախարարները. նրա դին արծաթապատ դագաղով տեղափոխվել և ամփոփվել է Դարանաղյաց գավառի Թորդան ավանում` Սբ Գրիգոր Ա Լուսավորչի կողքին:
Մովսես Խորենացին նրան բնորոշել է որպես Հայոց վերջին հզոր թագավոր:
Լույս:Լույսը շատ կարևոր դեր է կատարում մարդու կյանքում: Լույսի շնորհիվ մենք կարողանում ենք ճանաչել մեզ շրջապատող աշխարհը: Լույսն է, որ Արեգակից Երկիր հասնելով մեր մոլորակի վրա կյանքի գոյության համար անհրաժեշտ պայմանններ է ստեղծում:

“Единство человека и природы”
Человек является неотъемлемой частью природы. Природа дает нам все необходимое для жизни. Само по себе единство человека и природы, на мой взгляд, заключается в гармоничном сосуществовании. Когда человек не вредит природе и когда природа в некоторых местах остается нетронутой человеком, существует в своем первозданном виде. Но в настоящее время человек живет потребительские. Растет и число людей на планете. Поэтому, я думаю, что уже давно нельзя говорить о единстве человека и природы.