Posted in Պատումներ

Բացահայտում ենք Գեղարոտի ջրվեժը

Այսօր սեպտեմբերի 21-ն է՝ Հայաստանի անկախության 30-րդ ամյակը։ Անկախության տոնը մեր կրթահամալիրը նշում է յուրահատուկ ձևով՝ Հայաստանի թաքնված անկյունները բացահայտելով։
Յուրաքանչյուր սովորող ունի ընտրության հնարավորություն, ըստ որի սովորողը կարող է ընտրել ճամփորդության ուղղությունը։ Ուղղություններն ուսումնասիրելուց հետո որոշեցի այցելել Գեղարոտի ջրվեժ։
Արագածի լանջին՝ ծովի մակարդակից մոտ 3000 մետր բարձրության վրա՝ Քասաղ գետի Գեղարոտ վտակի վրա է այս հիասքանչ ջրվեժը։ Գտնվում է Արագածոտնի մարզի Արագած գյուղից մոտ 12 կմ հեռավորության վրա։ Ձմռանը սառչում է, իսկ ամռանը սառնորակ ջրերը գահավիժում են մոտ 17 մետր բարձրությունից։ Գեղարոտի ջրվեժը նաև ունի նմանություններ, կրթահամալիրի սիրելի դարձած, Թռչկանի հետ։
Ճանապարհորդության ժամանակ ձեռք բերեցի նոր ծանոթություններ, ճանապարհի ընթացքում ունեցանք հետաքրքիր զրույցներ և քննարկումներ։
Հայաստանի անկախության տարելիցը նման կերպ նշելը համարում եմ շատ հաջողված և սիրված նախագիծ։

Ստորև ներկայացված է օրվա ֆոտոշարքը։

Advertisement

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s