Posted in Իսպաներեն 10

¿Qué hago los fines de semana?

Normalmente, los viernes por la tarde me quedo en casa jugando al ordenador. Tengo unos juegos estupendos. Algunas veces viene mi amigo Antonio a jugar conmigo y después vemos alguna película en la tele.
Los sábados por la mañana juego un partido de baloncesto. Estoy en el equipo del instituto. Somos bastante buenos y podemos ganar la liga. Por la tarde siempre veo a mis amigos en el parque.
El domingo voy con mi familia a comer a casa de mi abuela. A veces ella viene a comer a nuestra casa y también invitamos a mis primos. Con ellos siempre me lo paso muy bien. Los domingos por la tarde nunca salgo, me quedo en casa. Tengo que hacer los deberes para el día siguiente o estudiar para los exámenes

Ի՞նչ եմ անում հանգստյան օրերին
Սովորաբար, ուրբաթ կեսօրին ես մնում եմ տանը՝ համակարգիչ խաղալով։ Ես ունեմ հիանալի խաղեր։ Երբեմն իմ ընկեր Անտոնիոն գալիս է ինձ հետ խաղալու, իսկ ավելի ուշ մենք հեռուստացույցով դիտում ենք ֆիլմ։
Շաբաթ առավոտյան ես խաղում եմ բասկետբոլ։ Ես դպրոցի թիմում եմ։ Մենք բավականին լավն ենք և կարող ենք հաղթել առաջնությունը։ Կեսօրին միշտ հանդիպում եմ ընկերներիս այգում։
Կիրակի օրը ընտանիքիս հետ գնում ենք տատիկիս տանը ճաշելու։ Երբեմն նա գալիս է մեր տուն ճաշելու և մենք նաև հրավիրում ենք զարմիկներիս։ Ես միշտ հիանալի ժամանակ եմ անցկացնում նրանց հետ։ Կիրակի կեսօրին ես երբեք դուրս չեմ գալիս, մնում եմ տանը։ Ես պետք է կատարեմ տնային առաջադրանքները հաջորդ օրվա համար կամ սովորեմ քննությունների համար։

Posted in Էկոլոգիա 10

ՋԷԿ, ՀԷԿ, ԱԷԿ

ՋԷԿ

ՋԷԿ-երը օգտագործելով էներգակիր ռեսուրսները պինդ, հեղուկ և գազային վառելիքների տեսքով, արտադրում են էլեկտրական ու ջերմային էներգիա: Ամբողջ աշխարհում արտադրվող էներգիայի մեծ մասը ստացվում է ՋԷԿ-երից: Իրենց աշխատանքի ընթացքում ՋԷԿ-երը օգտագործած վառելիքի նյութական մասը վերածում են թափոնների, որոնք անցնում են շրջակա միջավայր թունավոր գազերի կամ պինդ նյութի տեքով:
ՋԷԿ-երի աշխատանքի հետևանքով փոխվում է նաև մի շարք նյութերի քանակությունը: Ցանկացած նյութի այրման ժամանակ ծախսվում է մեծ քանակությամբ թթվածին: ՋԷԿ-երը հանդիսանում են թթվածի սպառման խոշոր աղբյուր:
ՋԷԿ-երում աշխատանքային պրոցեսի ժամանակ հսկայական քանակությամբ ջուր է օգտագործվում սարքավորումների հովացման նպատակով: 

Շարունակել կարդալ “ՋԷԿ, ՀԷԿ, ԱԷԿ”
Posted in Հասարակագիտություն (Ա) 10

Մոդայի գեղագիտական տարրը: Ազգային հագուստ

  • Ինչով է տարբերվում ազգային հագուստը մոդայիկ հագուստից:Ներկայացրե՛ք հայկական ազգային հագուստի առանձնահատկությունները: Ըստ ձեզ ինչպես կարելի է ազգային հագուստը կիրառելի դարձնել մեր օրերում:

Ազգային հագուստի և մոդայիկ հագուստի մեջ կա մեծ տարբերություն։ Ազգային հագուստը բոլոր երկրներում տարբեր է։ Այն ցույց է տալիս տվյալ երկրի անցյալը, մշակութային կյանքը, և գրեթե երբեք այն չի փոփոխվում։
Ստորև ներկյացված են երեք երկրների՝ Հայաստանի, Վրաստանի և Պարսկաստանի, ազգային հագուստների նկարները։

Շարունակել կարդալ “Մոդայի գեղագիտական տարրը: Ազգային հագուստ”
Posted in Հասարակագիտություն (Դ) 10

Բարին և չարը

  • Երբ մարդուն համարում եք բարի, ի՞նչ հատկանիշներ եք նրան վերագրում։
    Ըստ իս բարի մարդուն վերագրվում են հետևյալ հատկանիշները՝ կամեցողություն, անշահախնդրություն, առատաձեռնություն։
Շարունակել կարդալ “Բարին և չարը”
Posted in Հայոց լեզու 10

Քարանձավի մարդը

Դեռ անհիշելի ժամանակներից մարդիկ ապրել են քարանձավներում, և քարանձավի մարդ ասելով բոլորս հասկանում ենք նախնադարյան մարդ, սակայն այդ արտահայտությունը կարելի է վերագրել ժամանակակից դարաշրջանում ապրող մարդկանց որոշ մասին։ Այդ մասսային են դասվում այն մարդիկ, ովքեր չեն կարողանում հարմարվել նոր տեխնոլոգիաներին, մտածելակերպին, ազատությանը։ Այդ մարդիկ ավելի հաճախ լինում են տատիկներն ու պապիկները, որովհետև նախկինում, երբ նրանք դեռ երեխա էին, չկար բջջային հեռախոս, համակարգիչ, իսկ հեռուստացույցը միայն սև ու սպիտակ էր, և միևնույն ժամանակ նրանք ունեցել են ներկայիս սերնդի առօրյայից ամբողջովին տարբերվող առօրյա։ Կարծում եմ՝ դա է միակ պատճառը, որ նրանք առ այսօր չեն կարողանում լիովին ինտեգրվել ներկայիս հասարակության մեջ։

Posted in Գրականություն 10

«Չհիշվող պատերազմ» Վանո Սիրադեղյան

Կարդա՜ Վանո Սիրադեղյանի «Չհիշվող պատերազմ» էսսեն։

  1. Նշիր էսսեում առանցքային 2-3 կետ։
    1. Ղարաբաղյան պատերազմի չորս տարիներին Սփյուռքից (մոտիկ ու հեռու) այդ պատերազմին մասնակցեցին 50 հոգուց ոչ ավել կամավորական: Այս թվի ոչնչությունը պատկերացնելու համար նշենք, որ սերբ-մուսուլմանական վերջին պատերազմին մասնակցում էր այլերկրացի սերբերից կազմված 5000-անոց զորամիավորում:
    Առանցքային եմ համարում այս կետը, որովհետև այն շատ բան է ասում «ացգասեր» ժողովրդի մասին։
    2. Երբ երկրի օպոզիցիան պայքարում է ոչ թե օրվա, այլ տարիներ առաջ եղած իշխանության դեմ, երբ ապրիլի 24-ին խաշ են դնում եւ ակադեմիկոս ու հանցագործ սեղան են նստում օղռաշների հետ, երբ օրենք են գրում պատմական իրադարձության վերաբերյալ, երբ իրավապաշտպանները պաշտպանում են հաղթած բանակի Սպարապետի գլուխը կտրելու գնացած անասուններին (միմիայն նրանց), երբ 100 հոգու ներկայությամբ մարդ են սպանում եւ ի հայտ չի գալիս մեկ լիարժեք վկա, գլխակեր բարքերով ապրող այդ երկիրը չի կարող աղետի չգալ:
    Առանձնացրել եմ հետևյալ միտքը, որովհետև ներկայացվում է այն պատճառը, որը մեր երկիրը տանում է աղետի։ 
  2. ««Մեկ ազգ – մեկ հայրենիք» թեմայով խոսելիս «ազգասեր» մեր բերանները Լենինականից Ղարսլայնքով ճորթելուց առաջ արժե հիշել, արձանագրել՝ թեկուզ ցավ տա, եւ չմոռանալ երբեք, որ ղարաբաղյան պատերազմի չորս տարիներին Սփյուռքից (մոտիկ ու հեռու) այդ պատերազմին մասնակցեցին 50 հոգուց ոչ ավել կամ ավորական: Այս թվի ոչնչությունը պատկերացնելու համար նշենք, որ սերբ-մուսուլմանական վերջին պատերազմին մասնակցում էր այլ երկրացի սերբերից կազմված 5000-անոց զորամիավորում» մտքին փաստարկված հակադրվիր։ Այս նույն հատվածում գտիր չափազանցությունը։
    Կարծում եմ՝ այս հատվածում թվերը որող չափով չափազանցված են, որովհետև Վանո Սիրադեղյանը ևս զբաղվում էր քաղաքականությամբ, իսկ ինչպետս գիտենք քաղաքականությամբ զբաղվողների միջև մշտապետ եղել է ոչ համերաշխ հարաբերություններ և նրանք միշտ փորձել են մյուսին փնովելով բարձրացնել իրենց դիրքը։
  3. «Պատերազմի, պատերազմական իրավիճակի այսպիսի՝ «ազգային առանձնահատուկ» ընկալման պայմաններում, նույնիսկ այն պարագայում, երբ ամենածանր իրավիճակներում անգամ իշխանությունը ճակատ չուղարկեց զորակոչիկներին, խնայելով երեխաների կյանքը, Հայաստանի ժողովուրդը չներեց այդ պատերազմը, բնականաբար, եւ չգնահատեց ո´չ զինադադարը, ո´չ հաղթանակը… Որովհետեւ դա դեռ սովետական ժողովուրդն էր: Հայաստանի Հանրապետության քաղաքացիները զոհվել էին պատերազմում» միտքը, մանավանդ մուգ գրված նաղադասությունները մեկնաբանիր։ Գնահատիր այսօրվա հայաստանյան ժողովրդին։
    Ըստ իս զոհված ՀՀ քաղաքացիները հայրենասեր, հայրենանվեր մարդիկ են, ովքեր կա՛մ հայրենիքի համար զոհվել են պատերազմում, կա՛մ քաղաքական գործում որևէ գերխնդիր լուծելու փորձի համար սպանվել են, իսկ արդեն սովորական ժողովուրդը այն մարդիկ են, ովքեր չեն հասկանում հայրենիքի նշանակությունը և առաջնային միշտ դիտարկում են իրենց շահը։
    Ունեմ մի տեսակետ և կարծում եմ շատերը կհամաձայնեն դրա հետ. երկիրը կկարողանա նվաճել լուրջ առաջընթացներ և հաղթանակներ միայն միասնականության շնորհիվ, որը ներկայիս Հայաստանում բացակայում է։ Երկիրը պառակտվել է, և մինչ չձեռնարկվեն քայլեր այն միավորելու, ապա մեր պարտությունների թիվը գնալով կհամալրվի նոր դեպքերով։
  4. Տպավորությունդ գրիր այս էսսեի շուրջ, չմոռանաս ասածդ հիմնավորել նյութից քաղած տողերով։
    Այս էսսեի շուրջ Վանո Սիրադեղյանի հետ համակարծիք եմ, որովհետև նա խոսում էր լուրջ խնդրի մասին, որը հանդիսանում է մեր անհաջողությունների պատճառը։ Կարևոր եմ համարում նաև խոսել այս կետի մասին՝ նա չի տվել ոչ մի քաղաքական գործիչի անուն, որը ըստ իս շատ կարևոր է։ Ինչպես նախորդ ընթերցածս էսսեներում, այստեղ նույնպես Վանո Սիրադեղյանն օգտագոծում է ժառգոնային բառապաշար, սակայն ես դրան վերբերվում եմ նորմալ, որովհետև լինում են պահեր, որ կուտակված մտքերը գրական բառապաշարով շարադրելը ուղղակի անհնար է։
Posted in Հասարակագիտություն (Ա) 10

Իմ միջավայրի գեղագիտական կողմը

  • Առանձնացրեքգյուղականևքաղաքայինմիջավայրերիառանձնահատկություններըըստձերդիտարկումների:
    Գյուղական և քաղաքային միջավայրերն ունեն բազմաթիվ տարբերություններ։ Քաղաքում կան բազմաթիվ ժամանցի վայրեր, խանութներներ, սրճարաններ, բարվոք վիճակում գտնվող զբոսայգիներ, իսկ գյուղերն այդ տեսանկյունից ավելի անտեսված են։ Գյուղերում, իհարկե, կան ժամանցի վայրեր, խանութներ, սրճարաններ, զբոսայգիներ, սակայն և՛ քիչ են, և՛ չունեն հարմարավետ պայմաններ։ Սակայն գյուղը ևս ունի առավելություններ։ Գյուղում օդն ավելի մաքուր է, կա բնական՝ առանց հավելումների, մսամթերք, կաթնամթերք, միրգ և բանջարեղեն։ 
  • Ձևակերպե՛ք թե ինչպիսի ազդեցություն ունի ճարտարապետությունը ու դիզայնը միջավայրի ձևավորման գործում:
    Ճարտարապետությունն ու դիզայնը միջավայրի ձևավորման գործում ունեն մեծ ազդեցություն։ Քաղաքի ճարտարապետությունը շատ կարևոր է տուրիզմի ոլորտում, որովհետև օտարերկրացիներին հիմանկանում հետաքրքրում է այլ երկրների ճարատապետությունը, նրանց ոճը։ Սակայն ճարտարապետության մեջ անձամբ կարևոր եմ համարում կոլորիտայինի պահպանումը, որովհետև, եթե միայն ստեղծվի նորը, ապա ժամանակի ընթացքում կվերանա նաև անցյալի մշակութի մի մասը։ Հայաստանն ունի ճարտարապետական բազմաթիվ գեղեցիկ աշխատանքներ, որոնք անտարբեր չեն կարող մնալ ինչպետ հայերի, այնպետ էլ այլազգի մարդկանց կողմից։