- Ո՞ր երկրի թագավորի մասին է պատմությունը։
Պատմությունը Սիրիայում գտնվող Թադմորի երտասարդ արքայի՝ Էլ-Սամանի, մասին է։ - Առանթնացրու, կարդա Թադմորի ապարանքի նկարագրությունը սկզբում եւ վերջում։ Մեկնաբանիր նկարագրությունների տարբերությունները (հեղինակի բանաստեղծական մտահղացումը)։
Նկարագրությունը սկզբում
Լուսակերտ է ապարանքը Թադմորի,
Անապատում, որպես երազ ոսկեհյուս.
Յոթն հարյուր սյունի վրա մարմարի
Սլանում է աշտարակը երկնասույզ:
Շուրջը նազուկ արմավենու պուրակներ,
Ուր երգում են հրաշք-հավքեր կարոտով,
Շատրվաններն հուրհրում են կրակներ,
Ծաղիկները պճնազարդում արծաթով:
Նկարագրությունը վերջում
Պուրակները չորացել են, չքացել,
Եվ շիջել է լույս երազը սյուների.
Անապատը դեղին քղանցքն է փռել
Եվ ծածկել է ապարանքը Թադմորի…
Եվ ավազուտ շիրմի վրա մենավոր
Աշտարակն է մնում կանգուն ու վկա,
Որ իմանան վառ աստղերը հեռավոր
Էլ-Սամանի սերը հզո՛ր ու անմա՛հ:
Թադմորը լուսավոր, դրախտային, գեղեցիկ վայր էր մինչ բամբիշի մահը։ Նրա մահից հետո ամեն բան թոխվեց, ոչինչ այլևս առաջվանը չէր։ Թադմորը կորցրեց իր լույսը և այն վերածվեց մշուշում գտնվող մի մենաստանի։
Day: 10.10.2021
Սպիտակուցների սինեթեզ՝ տրանսկրիպցիա և տրանսլյացիա
Սպիտակուցների սինթեզը կենդանի օրգանիզմերի բջիջներում ամինաթթուներից սպիտակուցների առաջացման պրոցես է։ ։ Ինքնասուն (ավտոտրոֆ) օրգանիզմները անօրգանական նյութերից սինթեզում են ամինաթթուներ և ապա սպիտակուցներ, իսկ տարասունները (հետերոտրոֆ) սպիտակուցները սինթեզում են հիմնականում սննդի հետ ընդունած ամինաթթուներից։
Բջիջների հատկությունները և հատկանիշները հիմնականում որոշվում են սպիտակուցային կազմով։ Բջիջների բաժանման ժամանակ առաջացած դուստր բջիջների նմանությունը մայրականին հիմնականում պայմանավորված է սպիտակուցների նույնությամբ։ Հատկանիշների ժառանգումը սերընդեսերունդ նույնպես նշանակում է հաջորդ սերնդում նույնանման սպիտակուցների կենսասինթեզի ապահովում։ Սպիտակուցների հատկությունները պայմանավորված են նրանցում ամինաթթուների հաջորդականությամբ, ուստի հատկանիշների ժառանգումը նախ և առաջ նշանակում է սերնդում ամինաթթվային միևնույն հաջորդականությամբ սպիտակուցների սինթեզի ապահովում։
Շարունակել կարդալ “Սպիտակուցների սինեթեզ՝ տրանսկրիպցիա և տրանսլյացիա”