Իրան
Իրանում հայկական համայնքի բոլոր եկեղեցիներին կից, դեռևս 1630-ական թվականներից, գործել են ծխական դպրոցներ, իսկ առաջին աշխարհիկ դպրոցներն ստեղծվել են 19-րդ դարի կեսին։ 1936 թվականին սկսված «իրանացման» քաղաքականության հետևանքով փակվել են բոլոր ազգային դպրոցները։ Վերաբացվել են 1942-1943 թվականին, հայկական դպրոցները՝ 1956-1957 թվականին՝ պարսկերենով դասավանդման պարտադրանքով։ Հայոց լեզուն, պատմությունը և կրոնը դասավանդվել են ծրագրից դուրս։ Իսլամական հեղափոխությունից հետո 1981 թվականին ընդունված շրջաբերականով բոլոր ազգային դպրոցները հայտարարվել են պետական, մանկավարժական կազմը փոխարինվել է պարսիկներով։ Ծայր առած բողոքի ցույցերից և դասադուլներից հետո թույլատրվել է Թեհրանի հայկական դպրոցներում շաբաթը 2 ժամ հայոց լեզու և գրականություն դասավանդել։ 2000-2001 ուսումնական տարվանից հայկական դպրոցներում նշանակվել են նաև հայ տեսուչներ և փոխտեսուչներ։ Ներկայումս Իրանի ազգային դպրոցներից 25-ը (Քուշեշ-Դավթյան, Սահակյան, Ռոստով, Արաքս, Նաիրի, Արարատ, Թունյան, Կյուլպենկյան, Գոհար, Ալիշան, Նոր Անի, Շանթ, Իրան Փիրուզ, Թովմասյան, Մարի Մանուկյան, Սողոմոնյան, Մարիամ և այլն) և մանկապարտեզներից 3-ը (Ահարոնյան, Սասուն, Քուշեշ) Թեհրանում են։ Ազգային դպրոցներ կան նաև Թավրիզ, Նոր Ջուղա, Շահինշահր, Ռաշթ և այլ քաղաքներում։
Շարունակել կարդալ “Աշխարհի հայկական դպրոցները”