- Սահմանում
Հիմքեր կամ հիդրօքսիդներ են կոչվում այն բարդ նյութերը, որոնք կազմված են մետաղի ատոմից և մեկ կամ մի քանի հիդրօքսիլ խմբերից:
- Դասակարգում
Հիմքերը դասակարգվում են ըստ ջրում լուծվելու ունակության` լուծելի (ալկալիներ) և անլուծելի:
Ջրում լուծելի են միայն ալկալիական և հողալկալիական մետաղների հիդրօքսիդները, դրանք թվով 8-ն են՝ LiOH, NaOH, KOH, RbOH, CsOH, Ca(OH)2, Ba(OH)2Sr(OH)2:
Ալկալի է համարվում նաև NH4OH-ը:



