Տրամադրություն, մոտիվացիա. ըստ իս այս երկուսը շատ մեծ կապ ունեն մեր կենցաղի հետ։ Ես շատ կարևոր եմ համարում ինձ առօրյայում շրջապատղ գեղեցկությունը։
Ինձ համար գեղեցիկ կենցաղը լավ եղանակն է, հարմարավետ հագուստը, կոկիկ և մաքուր միջավայը։ Չափազանց մեծ ուշադրությյուն եմ կենտրոնացնում սենյակիս և հատկապես գրասեղանիս գեղեցկությանը, որովհետև շատ կարևոր եմ համարում ուսումը, կրթությունը, իսկ սովորելուն ինձ կարող է տրամադրել կոկիկ և էսթետիկ միջավայրը։
Day: 14.10.2021
Գեղեցկությունը մշակութային տարբեր միջավայրերում
Յուրաքանչյուր երկիր ունի մշակութային կյանք։ Ժողովուրդները սկսած անհիշելի ժամանակներից ստեղծել են մշակույթային կյանք։ Դրանք ստեղծվում են, որպիսի ժողովուրդների միջև լինի տարբերություն։ Օրինակ մենք՝ հայերս, ունենք մշակութային բազմաթիվ տոներ, որոնք չկան այլ երկրների մշակութային կյանքում, և մենք հենց դրանցով էլ տարբերվում ենք նրանցից։
Մշակութային կյանքն ունի բազմաթիվ առանձնահատկություններ։ Անձամբ ես մշակութային կյանք ասելով հասկանում եմ ժողովուրդների տոները, պատմական և ժամանակակից տեսարժան վայրերը, բնությունը, լեզուները։
Կան նաև ժողովուրդներ, որ կրկնորինակում են մյուսներին և վերցնում նրանց մշակութային տոները, դարձնում են իրենցը։ Ըստ իս նման բաները նորմալ են, սակայն միայն այն դեպքում, երբ տոնի մեջ կատարում են փոփոխություններ։