Դեռ անհիշելի ժամանակներից մարդիկ ապրել են քարանձավներում, և քարանձավի մարդ ասելով բոլորս հասկանում ենք նախնադարյան մարդ, սակայն այդ արտահայտությունը կարելի է վերագրել ժամանակակից դարաշրջանում ապրող մարդկանց որոշ մասին։ Այդ մասսային են դասվում այն մարդիկ, ովքեր չեն կարողանում հարմարվել նոր տեխնոլոգիաներին, մտածելակերպին, ազատությանը։ Այդ մարդիկ ավելի հաճախ լինում են տատիկներն ու պապիկները, որովհետև նախկինում, երբ նրանք դեռ երեխա էին, չկար բջջային հեռախոս, համակարգիչ, իսկ հեռուստացույցը միայն սև ու սպիտակ էր, և միևնույն ժամանակ նրանք ունեցել են ներկայիս սերնդի առօրյայից ամբողջովին տարբերվող առօրյա։ Կարծում եմ՝ դա է միակ պատճառը, որ նրանք առ այսօր չեն կարողանում լիովին ինտեգրվել ներկայիս հասարակության մեջ։