Posted in Հայոց լեզվի քերականություն 10

Տեքստային աշխատանք

Կետադրել տեքստը

Օրանջիայի ձորակում ամեն գարնան մասրենիներն են ծաղկում, բացվում են վայրի վարդերը՝ դեղին, սպիտակ։ Երբ գարուն է լինում, տաքանում են Օրանջիայի քարերը և խլեզները՝ փորի մաշկը դեղին, պառկում են տաք քարերի վրա, լեզուները հանում։

Այն ժամանակ, երբ շեն էր Մանասի խրճիթը, Օրանջիայի ձորակում մասրենիներ չկային. տան պատերի վրայով երկչոտ խլեզներ չէին վազվզում, վայրի վարդերի տեղ բոստանամ վարունգն էր ծաղկում։

Մի բարակ արահետ Օրանջիայի ձորակը միացնում էր գյուղի հետ։ Այժմ այդ արահետն էլ չկա։

– Մանա՛ս, ինչո՞ւ տունդ Օրանջիայում շինեցիր, չգիտեի՞ր, որ Դավոյենց Առաքելն էլ աչք ուներ դրած ձորակին, ուր ձյունն ավելի շատ է հալվում, և ձյունի տակից կանաչը ծլում։

Դավոյենց Առաքելը՝ եզան կաշվից տրեխները հագին, մի առավոտ աչքի տակով նայեց Օրանջիայի ձորակին, ուր նախրից ետ մնացած երկու հորթ էին արածում և մտքում դրեց ձորակում ամարաթ կառուցել։

Իսկ երկու շաբաթ անց Օրանջիայում Մանասն էր քարն ու կիր թափել, ոտքերը մինչև ծնկները վեր քաշած՝ ցեխ էր շինում, ուստան էլ տաշած քարերն էր շարում։

Առաքելը գյուղում չէր։ Վերադարձին աչքի տակով նայեց շարած պատին, հերսոտեց և սրտում զայրույթը պահեց, որ առավոտյան Մանասի երեսով տա, կռիվ անի Օրանջիայի համար։

– Հենց գիտես, թե դատ ու դատաստան չկա էլի, որ զոռ ես անում,– ասաց Մանասը,– Օրանջիայում ես պիտի տուն շինեմ, Առաքե՛լ…

– Մանա՛ս, իմացի՛ր՝ առաջդ ով ա կանգնած։ Ես Դավոյենց Առաքելն եմ, բա դու ո՞ւմ լակոտն ես։

Եվ ա՛ռ հա, մի հատ Մանասի գլխին՝ ձեռքի դագանակով։ Իրար անցան, աղմուկ-աղաղակ եղավ։ Մանասին արնաթաթախ տուն տարան։

Առաքելն էլ նայեց հեռացողներին, պատի տակ գերանի վրա նստոտած մարդկանց էլի սպառնաց և գնաց տուն։

Posted in Գրականություն 10

Եղիշե Չարենց

  • Տրիոլետ
    Տրիոլետը բանաստեղծության կառուցման կայուն ձև է, որը բաղկացած է ութ տողից։Տրիոլետի առաջին տողը նույնությամբ կրկնվում է իբրև չորրորդ և յոթերորդ տողեր, իսկ երկրորդ տողը՝ իբրև ութերորդ տող։ Համապատասխանաբար բանաստեղծությունը ունի ընդամենը երկու հանգ, որոնք կրկնվում են չորսական անգամ։ Օրինակ՝
    Այսօր Ձեր մատները, տիկի՛ն,
    Նման են հեռու մի հուշի.
    Մաղում են կապույտ մի փոշի,
    Այսօր Ձեր մատները, տիկին։
    Հին բույրն եմ զգում ես կրկին,
    Հին բույրը անցած, ուրիշի,—
    Այսօր Ձեր մատները, տիկի՛ն,
    Նման են հեռու մի հուշի…
Շարունակել կարդալ “Եղիշե Չարենց”
Posted in Հայոց լեզու 10

Դերբայական դարձված և երկրորդական նախադասություն 

Առաջադրանք.
Տրված նախադասություններում երկրորդական նախադասությունները վերածիր դերբայական դարձվածի (նպատակի պարագա, հանգման խնդիր, պայմանի պարագա, որոշիչ)։

1․ Անցնում եմ Երևանի հարավային թաղամասերից մեկով, որ բռնեմ Արարատյան դաշտի ճանապարհը։
Անցնում եմ Երևանի հարավային թաղամասերից մեկով՝ բռնելու Արարատյան դաշտի ճանապարհը։ (նպատակի պարագա)

2․ Ես գիշերուզօր որոնումներ էի կատարում, որ մի հարմար աշխատանք գտնեմ։
Ես գիշերուզօր որոնումներ էի կատարում մի հարմար աշխատանք գտնելու համար։ (նպատակի պարագա)

3․ Ծերունի ձկնորսը ուռկանը ծովը նետեց և սպասեց, որ ջրի մեջ ցանցը բացվի ու ձգվի։
Ծերունի ձկնորսը ուռկանը ծովը նետեց և սպասեց ցանցի՝ ջրի մեջ բացվելուն ու գցվելուն։ (հանգման խնդիր)

Շարունակել կարդալ “Դերբայական դարձված և երկրորդական նախադասություն “