Posted in Հասարակագիտություն (Դ) 10

Կենդանիների իրավունքների հիմնահարցը

Ներկայումնս շատ արդի է դարձել կենդանիների հիմնահարցը։ Այն հատկապես ավելի տարածում գտավ 2021 թվականին Ռալֆ անունով ճագարի մասնակցությամբ կարճամետրաժ ֆիլմից հետո։ Բազում մարդիկ սկսեցին ուշադրություն դարձնել գնումներ կատարելուց առաջ, թե արդյոք տվյալ ապրանքը չի փորձարկվել կենդանիների վրա։ Իսկ շատ արտադրողներ սկսեցին դադարեցնել փորձարկումները։ Սակայն շատերը տվյալ հարցին վերաբերվում էին որպես տարածված և արդի թրենդ և պարզապես սկսում էին դա քարոզել՝ ժամակակից երևալու համար։

Շարունակել կարդալ “Կենդանիների իրավունքների հիմնահարցը”
Posted in Գրականություն 10

Կարդում ենք Չարենց

Արի, շուտ արի
Դու իմ միայնակ այս կացարանը:
Սալորենիներն են ծաղկել:
Նման առիթով
Անգամ օտարը ինձ այցի կգար:

Քամի և մշուշ,
Սա է անկողինը:
Որբ են երեխաները դաշտի:

Շարունակել կարդալ “Կարդում ենք Չարենց”
Posted in Հայոց լեզվի քերականություն 10

Կետադրական աշխատանք

Միշտ էլ հետաքրքրվել եմ բնության բոլոր արարածներով, և դրանցից որն էլ պատահել է, փորձել եմ մանրազնին ուսումնասիրել: Մի օր՝ տարիներ առաջ՝ ճահճային թռչունների որսի ժամանակ, մի կրիա գտա և բերեցի տուն: Տանը՝ պատշգամբի մի անկյունում, նրա համար ստեղծեցի մի հարմար անկյուն՝ բերելով խոտեր, ճյուղեր ու հարդ: Ինքնամփոփ ու զգույշ են կրիաները, բայց երբ համոզվում են, որ իրենց որևիցե վտանգ չի սպառնում, պատյանից դուրս են հանում գլուխն ու ոտքերը և քայլում՝ դանդաղ ու անճոռնի շարժումներ անելով: Փոքր-ինչ ընտելանալուց հետո նույնիսկ կեր են վերցնում ձեռքիցդ: Սակավապետ ու քչակեր կենդանիներ են դրանք. շաբաթներով կարող են ոչինչ չուտել, բայց շատ հեշտ են դիմանում, որովհետև շարժումներ քիչ են անում, և էներգիա քիչ է ծախսվում: Ժողովրդական մի հինավուրց ավանդություն կրիայի դանդաղաշարժությունը բացատրում է նրանով, որ ուր էլ լինի կրիան, իր տան մեջ է, ուստի չի շտապում: