Posted in Էկոլոգիա 10

Հողային խնդիրներ

Անցած երկու տասնամյակների ընթացքում Հայաստանում անտառածածկույթը զգալի նվազել է, հիմնականում վառելափայտի հատումների, առեւտրային նպատակով փայտանյութի հավաքման եւ բացահանքերի շահագործման պատճառով: Վառելափայտի համար անօրինական հատումները լայնորեն տարածված էին 1990-ականների էներգետիկ ճգնաժամի ընթացքում: Այն դեռեւս հաճախ է հանդիպում՝ անտառների թույլ պաշտպանության եւ այլ վառելիքի հարաբերականորեն բարձր ծախքերի պատճառով: Անտառային տարածքի նվազումը պատճառում է տնկիների եւ կենդանիների բնական միջավայրի կորուստ, օդի վատ որակ, հողերի դեգրադացիա, էրոզիա եւ սողանքներ ու լանդշաֆտի փոփոխություններ: Հողերի դեգրադացիայի եւ լանդշաֆտի փոփոխությունների պատճառ են նաեւ արոտավայրերի չկանոնակարգված օգտագործումն ու գերարածեցումը, ինչպես նաեւ գյուղատնտեսությունում թունաքիմիկատների օգտագործման հետեւանքով հողերի աղտոտվածությունը: