Պատերազմ՝ աշխարհի ամենացավոտ, ամենադաժան ու արյունալի բառը։ Պատերազմը սիրում է կորուստներ, զոհեր և արցունքներ։ Միշտ լսում ենք, որ պատերազմում հաղթող ճանաչվեց այս կամ այն կողմը, սակայն այդ ամենը սուտ է։ Նման երևույթը չունի հաղթողներ, դա ունի միայն կորուտ՝ մարկային կորուստ։ Կամ ինչպես կարող է մի երկիր իրեն համարի հաղթող, երբ այդ «հաղթանակի» հիմար զոհվել են բազմաթիվ նոր կյանքեր, բազմաթիվ ծնողներ մնացել են առանց զավակ, կանայք՝ առանց կողակից, երեխաները՝ առանց հայր, իսկ հողը՝ առանց հերոսների։ Սակայն կողքից նայողները չեն տեսնում այդ ամենը, նրանք միայն տեսնում են, որ հաղթող երկրի տարածքը մեծացել է մի քանի մետրով, սակայն ինչի գնով՝ իրենց չի հետաքրքրում։
Երեք տարի առաջ որոշ չափով ես էլ էի նույն կերպ վերաբերվում պատերազմին, որովհետև երբեք չէի տեսել, ու չէի զգացել, թե ինչ է դա։ 44 օր։ Ընդամենը 44 օրը բավան եղավ, որ պատերազմի հանդեպ ունեցած կարծիքներս միանգամայն փոխվեն։
Այստեղ կթողնեմ պատերազմական շրջանում կատարած ձայնագրություններիցս մեկը։
Day: 18.03.2022
Ուղղակի խոսք
Տրված նախադասություններում անուղղակի մեջբերվող խոսքը վերածիր ուղղակիի։
1. Բագրատունին զորավարներին հայտնեց, որ շտապեն օգնություն հասցնել իրեն, որովհետև ինքը որոշել է իր հեծելազորով հետապնդել փախչողներին:
Բագրատունին ասաց․
— Զորավարնե՛ր, շտապ օգնություն հասցրեք ինձ. ես որոշել եմ հեծելազորով հետապնդել փախչողներին։
2. Արքան, դիմելով քահանայապետ ընտրելու հավաքված ժողովրդին, ասաց, որ սա է նրանց քահանայապետի զավակը, թող նրանց քահանայապետ լինի:
Արքան քահանայապետ ընտրելու հավաքված ժողովրդին ասաց․
— Սա է ձեր քահանայապետի զավակը, թող ձեր քահանայապետը լինի։
«Դանթեական առասպել» Եղիշե Չարենց
2015 թվականին Եղիշե Չարենցի Հայկական կամավորական լինելը նրան տվեց այն զգացողություններն ու ապրումները, որ գրեց «Դանթեական առասպել» ստեղծագործությունը։
Ինչու են փռում այսքան ցավ, ավեր,
Հողմերը այս չար երբ պիտի լռեն,
Եվ ով է լարում այսպիսի դավեր
Կյանքը դարձնում նզովյալ գեհեն:
Պոեմում նկարագրվում են պատերազմում զինվորների վերապրած սարսափները։ Պատկերվում է մարտի դաշտում ընկած դիակները, ոսկրացած ձեռքերը, ցիրուցան ատամները, մերկ սրունքները։
Այստեղ դեպքերը տեղի են ունենում Վան քաղաքի ճանապարհին, որն արդեն համարվում էր մեռած։ Չարենցն ամեն վարկյան մաքառում է ի պաշտպանություն մարդու դարավոր մահվան դեմ:
Եվ ճամփա ընկանք որպես մեռելներ
Թաղելով այնտեղ և մեր խիղճն ունայն
Իր տողերում հեղոնակը տագնապած բողոքում է պատերազմ կոչվող երևույթի դեմ։