Month: Մարտ 2022
Պարապմունք 30
Բարդ ստորադասական նախադասություններ
- Տրված նախադասություններում գտիր դերբայական դարձվածը։
- Որոշիր դրանց շարահյուսական պաշտոնը։
- Փոխակերպիր դերբայական դարձվածները երկրորդական նախադասության։

- Երեսնիվայր պառկած էին ընտանիք ու հարազատներ ունեցողծանոթ ու անծանոթ մարդիկ։ — Որոշիչ
Երեսնիվայր պառկած էին ծանոթ ու անծանոթ մարդիկ, որոնք ունեին ընտանիք ու հարազատներ:
2․ Խեղճացած այս պարոնը մի՞թե երեկ հարթակից հոխորտացողը չէ։ — Ստորոգելի
Խեղճացած այս պարոնը մի՞թե նա չէ, որ երեկ հարթակից հոխորտում էր։
Աշխարհի գույները
Ինչպես ասում են՝ կյանքը մարդու նվերն է, իսկ նվերը պետք է մատուցված լինի գեղեցիկ և գույներով լի։ Մենք բոլորս լույս աշխարհ գալուն պետ տեսնում ենք գույներ, լսում ենք ձայներ և մեր կյանք ինքնին լցվում է։
Մեծանալուն պես մենք ենք որոշում, թե ինչ գույներով պետք է լինի մեր աշխարհը։ Եթե ձգտենք հասնել լավին, քրտնաջան աշխատենք, կյանքը սիրենք, գնահատենք մեզ շրջապատող մարդկանց և բնությունը, ապա մեր աշխարհի գույները հառատանան, իսկ եթե վարվենք հակառակ կերպ՝ կտեսնենք, որ գույները ժամանակի ընթացքում պակասում են մեր կյանքից և աշխարհը դառնում է մռայլ, ամայի։
Բնությունն աշխարհին գույն պարգևող առաջնային աղբյուրն է։ Եվ այդ կանաչը, կապույտը, դեղինը և մնացած այլ գուները պետք է պահպանենք ցուցաբերելով սեր, հոգատարություն, որպիսի ստանանք նույն պատասխանը նրանց կողմից։
Vocabulario de la ciudad
Փետրվարի 28-մարտի 4
Թեմա 4. «Հայկական մշակույթը Հելլենիզմի դարաշրջանում»՝
ա/ Հելլենիստական դարաշրջանը և Հայաստանը
բ/ Գիրը, Պատմագրությունը, Գրականությունը
գ/ Ժողովրդական բանահյուսությունը և Թատրոնը
դ/ Արվեստը /բանավոր, էջ 94-107, նաև այլ աղբյուրներ/.
Internet in our life
The Internet is a very important thing in this modern time. The entire world is connected with one network and that is the internet. It has made human life very simple and easy. People can access many complex things easily with a few clicks.
Advantages of the Internet:
The biggest advantage of the internet is information. If you need to know anything you can search that online.
There are good articles, videos, and images on every single topic. So if you want to learn anything, the internet could be the best tool for you. Also it is the best way to contact anyone. One can interact with his friends and families on social media platforms such as Instagram or Telegram.
Disadvantages of the Internet:
There are many disadvantages to the internet too. It gets addicting for many people. Especially the youth get too much addicted to social media and online games. That could be harmful to their health and education. In my opinion we need to use the internet on a specific limit.
Տեքստային աշխատանք
Կետադրել տեքստը
Օրանջիայի ձորակում ամեն գարնան մասրենիներն են ծաղկում, բացվում են վայրի վարդերը՝ դեղին, սպիտակ։ Երբ գարուն է լինում, տաքանում են Օրանջիայի քարերը և խլեզները՝ փորի մաշկը դեղին, պառկում են տաք քարերի վրա, լեզուները հանում։
Այն ժամանակ, երբ շեն էր Մանասի խրճիթը, Օրանջիայի ձորակում մասրենիներ չկային. տան պատերի վրայով երկչոտ խլեզներ չէին վազվզում, վայրի վարդերի տեղ բոստանամ վարունգն էր ծաղկում։
Մի բարակ արահետ Օրանջիայի ձորակը միացնում էր գյուղի հետ։ Այժմ այդ արահետն էլ չկա։
– Մանա՛ս, ինչո՞ւ տունդ Օրանջիայում շինեցիր, չգիտեի՞ր, որ Դավոյենց Առաքելն էլ աչք ուներ դրած ձորակին, ուր ձյունն ավելի շատ է հալվում, և ձյունի տակից կանաչը ծլում։
Դավոյենց Առաքելը՝ եզան կաշվից տրեխները հագին, մի առավոտ աչքի տակով նայեց Օրանջիայի ձորակին, ուր նախրից ետ մնացած երկու հորթ էին արածում և մտքում դրեց ձորակում ամարաթ կառուցել։
Իսկ երկու շաբաթ անց Օրանջիայում Մանասն էր քարն ու կիր թափել, ոտքերը մինչև ծնկները վեր քաշած՝ ցեխ էր շինում, ուստան էլ տաշած քարերն էր շարում։
Առաքելը գյուղում չէր։ Վերադարձին աչքի տակով նայեց շարած պատին, հերսոտեց և սրտում զայրույթը պահեց, որ առավոտյան Մանասի երեսով տա, կռիվ անի Օրանջիայի համար։
– Հենց գիտես, թե դատ ու դատաստան չկա էլի, որ զոռ ես անում,– ասաց Մանասը,– Օրանջիայում ես պիտի տուն շինեմ, Առաքե՛լ…
– Մանա՛ս, իմացի՛ր՝ առաջդ ով ա կանգնած։ Ես Դավոյենց Առաքելն եմ, բա դու ո՞ւմ լակոտն ես։
Եվ ա՛ռ հա, մի հատ Մանասի գլխին՝ ձեռքի դագանակով։ Իրար անցան, աղմուկ-աղաղակ եղավ։ Մանասին արնաթաթախ տուն տարան։
Առաքելն էլ նայեց հեռացողներին, պատի տակ գերանի վրա նստոտած մարդկանց էլի սպառնաց և գնաց տուն։
Եղիշե Չարենց

- Տրիոլետ
Տրիոլետը բանաստեղծության կառուցման կայուն ձև է, որը բաղկացած է ութ տողից։Տրիոլետի առաջին տողը նույնությամբ կրկնվում է իբրև չորրորդ և յոթերորդ տողեր, իսկ երկրորդ տողը՝ իբրև ութերորդ տող։ Համապատասխանաբար բանաստեղծությունը ունի ընդամենը երկու հանգ, որոնք կրկնվում են չորսական անգամ։ Օրինակ՝
Այսօր Ձեր մատները, տիկի՛ն,
Նման են հեռու մի հուշի.
Մաղում են կապույտ մի փոշի,
Այսօր Ձեր մատները, տիկին։
Հին բույրն եմ զգում ես կրկին,
Հին բույրը անցած, ուրիշի,—
Այսօր Ձեր մատները, տիկի՛ն,
Նման են հեռու մի հուշի…
Դերբայական դարձված և երկրորդական նախադասություն
Առաջադրանք.
Տրված նախադասություններում երկրորդական նախադասությունները վերածիր դերբայական դարձվածի (նպատակի պարագա, հանգման խնդիր, պայմանի պարագա, որոշիչ)։
1․ Անցնում եմ Երևանի հարավային թաղամասերից մեկով, որ բռնեմ Արարատյան դաշտի ճանապարհը։
Անցնում եմ Երևանի հարավային թաղամասերից մեկով՝ բռնելու Արարատյան դաշտի ճանապարհը։ (նպատակի պարագա)
2․ Ես գիշերուզօր որոնումներ էի կատարում, որ մի հարմար աշխատանք գտնեմ։
Ես գիշերուզօր որոնումներ էի կատարում մի հարմար աշխատանք գտնելու համար։ (նպատակի պարագա)
3․ Ծերունի ձկնորսը ուռկանը ծովը նետեց և սպասեց, որ ջրի մեջ ցանցը բացվի ու ձգվի։
Ծերունի ձկնորսը ուռկանը ծովը նետեց և սպասեց ցանցի՝ ջրի մեջ բացվելուն ու գցվելուն։ (հանգման խնդիր)
