Ավարտվեց մայիսը և այժմ ժամանակն է ամփոփելու 2021-2022 թթ. երրորդ կիսամյակը։ Մեզ մնաց միայն չորրորդ կիսամյակը՝ ամառային ճամբարը, որից հետո էլ կավարտեմ 10-րդ դասարանը։
Այս կիսամյակը բավականին հագեցած, հետաքրքիր և բուռն է անցել։
Առաջին կիսամյակի հաշվետվության մեջ ներառել էի այն կետը, որ մասնագիտական կողմնորողման մեջ ունեցա փոփոխություններ։ Այս կիսամյակ ավելի մանրամասն ուսումնասիրելով աշխատաշուկան, կատարեցի հստակ որոշում, որի մեջ իր դերն ունեցավ նաև «Ինովարիում» խմբի անդամների կողմից կատարած քննարկումները, հանդիպումներն ու թեստերը։
Մասնակցել եմ բազմաթիվ հանդիպումների, քննարկումների և դասընթացների, որոնցից կառանձնացնեմ «Ակտիվ ուսումնառություն ԳիտՍԵՐունդի հետ» համաժողովը՝ Հայաստանի Ամերիկյան համալսարանում (ՀԱՀ)։
Կատարել եմ թարգմանական նախագծեր, որոնցից ամենահաջողվածը համարում եմ «Չորս տերև երեքնուկ»-ը, որը թարգմանել եմ իսպաներենից։
Այս կիսամյակի ընթացքում նաև ակտիվ թարմացրել եմ «Իմ գրադարան» բաժինը, որտեղ տեղադրում եմ իմ ընթերցած գրքերի մասին կարծիքներ, մեջբերումներ, նաև համառոտ պատմում եմ բովանդակության ու գրողի մասին։
Իսկ կիսամյակի ընթացքում ունեցած ճամբարներից կառանձնացնեմ ռազմամարզական քառօրյա ճամբարը։
Մի փոքր տխուր եմ, որ տարին արդեն մոտենում է ավարտին, սակայն մեծ ոգևորոււթյամբ սպասում եմ ամառային ճամբարին։