Posted in Գրականություն 12

Հովհաննես Շիրազ

Հովհաննես Շիրազը ծնվել է Գյումրիում։ Ամբողջ կյանքում նրա համար անմոռաց մնացին գյումրեցի Թադևոսի (հոր) և կարսեցի Աստղիկի (մոր) հետ կապված տպավորությունները: Թադևոսն Ախուրյանի ափին մի հին ու խարխուլ տնակ ուներ, ուր անց էր կացնում աշխատավոր գյուղացու իր կյանքը, գոհություն հայտնելով աստծուն և՛ տվածի, և՛ չտվածի համար: Բայց ահա սպանվում է հայրը, իր իսկ խրճիթի շեմին, թուրքական արշավանքի ժամանակ: Սկսվում է մանուկ Օնիկի տխուր մանկությունը, որն անցնում է գյուղից-գյուղ, բանջարանոցից-բանջարանոց, մինչև որ ծվարում է Ալեքսանդրապոլի որբանոցում:

Շարունակել կարդալ “Հովհաննես Շիրազ”
Posted in Հայոց լեզու 12, Գրականություն 12

Շիրվանզադե

Հայ ռեալիստական արձակի խոշորագույն ներկայացուցիչ Ալեքսանդր Շիրվանզադեն ( Ալեքսանդր Մինասի Մովսիսյան) ծնվել է 1858 թվականին, Շամախի քաղաքում: Սովորել է տեղի հայկական թեմական դպրոցում, ապա՝ քաղաքային երկդասյան դպրոցում: Մանկության ու պատանեկության տարիներին շատ դառնություններ է կրել: Բազմաթիվ դժվարություններ է հաղթահարել նաև Բաքվում եղած ժամանակ, ինքնակրթությամբ լրացրել է ուսումնասիրության պակասը:

Շարունակել կարդալ “Շիրվանզադե”