Posted in Թարգմանություն, Իսպաներեն 12

Չորս տերև երեքնուկ 

Ամալյան հոր կողմից սիրված մի աղջնակ էր, ով ապրում էր Պատագոնիայի հեռավոր շրջաններից մեկում, որտեղ նրա ընտանիքը մեծ հողատարածքներ ու ոչխարների մեծ հոտեր ուներ: Ըստ Ամալիայի հորը ճանաչողների՝ նա այս փոքրիկ կենդանիներից երկու միլիոնի տերն էր, որոնք մեզ բուրդ էին տալիս՝ զգեստների և այլ հագուստի համար, որոնք անհրաժեշտ էին առօրյա կյանքում: Ամալյան օժտված էր առաքինություններով, որոնք նրան ստիպում էին ռացիոնալ և իռացիոնալ լինել։ Յուրաքանչյուր առավոտ սկսում էր քայլքով՝ հաղթահարելով հսկայական տարածություններ՝ խնամելով նորածին գառներին, շոյելով նրանց մայրերին, որոնք ուրախանում էին նրան տեսնելիս։ Շուրջ հարյուր հեկտար տարածք ունեցող գյուղում չկար այնպիսի մեկը, ով պաշտպանված չլիներ աղջկա կողմից և երախտապարտ չլիներ աղջկան՝ նրա բարության և ողորմածության համար: Որտեղ հիվանդ մարդ կար, այնտեղ Ամալյան էր։

Շարունակել կարդալ “Չորս տերև երեքնուկ “
Posted in Հայոց լեզու 12

Պնդումների փունջ շտեմարանից

1. 

1. Հայերենում ուղղագրությունը գերազանցապես հնչյունային բառերը հիմնականում ինչպես գրվում, այնպես էլ արտասանվում են: ճիշտ է
2. Վարդ, թակարդ, բարձ, դժոխք, փախչել բառերի ուղղագրությունը ավանդական է: ճիշտ է
3. Բառաբարդման կամ ածանցման դեպքում օ-ով, է-ով սկսվող բառերի ուղղագրությունը պահպանվում է, իսկ ը-ով սկսվող բառերինը՝ ոչ: սխալ է
4. Բառասկզբում բաղաձայնների գրությունը չի տարբերվում արտասանությունից: ճիշտ է
5. Հ բաղաձայնը մի շարք բառերում, հատկապես րից հետո գրվում է, բայց չի արտասանվում, ինչպես՝ խորհուրդ, աշխարհ, խոնարհ, շնորհ: ճիշտ է
6. Բացի և շաղկապից մնացած բոլոր դեպքերում և-ը հնչում է էվ: սխալ է

Շարունակել կարդալ “Պնդումների փունջ շտեմարանից”