Posted in Ուսպլան

Բացահայտում ենք անգլերենը խաղերի միջոցով։ Սովորող-սովորեցնող նախագիծ

Մասնակիցներ
Արևելյան դպրոցի սովորողներ

Նախագծի պատասխանատուներ
Քնարիկ Հակոբյան
Աննա Հարությունյան
Նանե Մոմչյան
Անահիտ Մկրտչյան
Արմեն Մարտիրոսյան
Միքայել Մնացականյան
Սոնա Մկրտչյան

Նպատակը
Այս նախագծի առաջնային նպատակն է կրտսեր դպրոցի սովորողներին ծանոթացնել անգլերեն լեզվին և նրա մշակույթին շերտերին: Սովորողները կսովորեն հիմնական անգլերեն բառապաշարը, արտահայտությունները և մշակութային ասպեկտները՝ զվարճալի և ինտերակտիվ խաղերի միջոցով:

Արդյունք
Սովորողներին ծանոթացնել անգլերենին զվարճալի և ինտերակտիվ ձևով:
Կենտրոնանալով հիմնական բառապաշարի և արտահայտությունների վրա՝ ուսանողները սկսում են հիմք ստեղծել ապագա լեզուների ուսուցման համար:

Շաբաթ 1. Ներածություն անգլերենի և անգլիախոս երկրների մասին։

Օր 1
Համառոտ ծանոթություն լեզվի տարածվածության և երկրների հետ, որտեղ անգլերենը համարվում է պետական լեզու, երկրների գտնվելու վայրը քարտեզի վրա։ Պատմում ներկայումս անգլերենի կարևորության մասին։

Օր 2
Սովորելու ենք հիմնական ողջույնի բառապաշարը (օրինակ՝ hello, how are you, where are you from)։
Ողջույնի բառապաշարը վարժեցնելու նպատակով իրականացնելու ենք դերախաղային գործողություններ։

Շաբաթ 2. թվեր և գույներ անգլերենով

Օր 1
Ծանոթացում անգլերեն թվերին (1-100)։
Սովորում ենք հիմնական գույները անգլերենով։

Օր 2
Խմբակային խաղեր և գործողություններ թվերով։
Նկարչություն և գունավորում օգտագործելով անգլերեն գույների անունները։

Շաբաթ 3. Անգլերեն երգերի շաբաթ

Օր 1
Երախաների հետ քննարկելով ենտրել անգլերեն երգեր, թարգմանել դրանք և փորձել սովորել։

Օր 2
Խմբակային երգ ու պարային գործունեություն

Թողնել մեկնաբանություն