Posted in Հայոց լեզու 11

08․09․2022

Բառապաշար․ բազմիմաստ բառեր, համանուններ, հոմանիշներ։

Բառերի իմաստի ճյուղավորումը․
1․ Գլուխ-մարդու, սեղանի, սարի, ոչխարի, պանրի, կաղամբի՝ բազմիմաստության մեջ կա փոխաբերական իմաստ։

2. Մարտ-մարտ, կար-կար, ստեր-ստեր, կապեր-կապեր՝ եթե անգամ նույն արմատից են, համանուն են, քանի որ տարբեր խոսքի մասեր են։

3․ Հոմանիշներ՝ մեծ, խոշոր, ահռելի, հսկայական՝ յուրաքանչյուրն ունի կիրառության իր տեղը։

Շարունակել կարդալ 08․09․2022
Posted in Մաթեմատիկա 11

Պարապմունք 1

1. Նարեն երեք օրը մեկ է գնում  լողավազան, Մարին՝ չորս օրը մեկ, Եվան՝ 5 օրը մեկ: Այս երկուշաբթի նրանք հանդիպեցին լողավազանում: Քանի՞ օր հետո նրանք նորից կհանդիպեն:
3·4·5=60
Պատ.՝ 60

2. Գտնելով օրինաչափությունը՝ նշիր հարցականի փոխարեն թաքնված թիվը:
5, 11, 23, ? , 95, 191, …

5+6=11
11+12=23
23+24=47
47+48=95
95+96=191
Պատ.՝ 47

Շարունակել կարդալ Պարապմունք 1
Posted in Գրականություն 11

«Ուլտարի կատուները» Հովարդ Լավկրաֆտ

«Ուլտարի կատուները» Հովարդ Լավկրաֆտ

Հովարդ Լավկրաֆտի «Ուլտարի կատուները» ստեղծագործությունը ունի հետաքրքիր սյուժե։ Պատմվածքի սկզբում հարց է ծագում՝ ինչո՞ւ Ուլտարում ոչ ոք չի համարձակվում կատու սպանել։ Կարդալու ընթացքում պարզվեց պատճառը, սակայն հարց մնաց վարձկալի ու իր կնոջ արարքի պատճառը։ Վարկածները տարբեր են, սակայն հստակ պատճառ գտնելն ըստ իս անհնար է, որովհետև հեղինակը չի թողել հուշումներ։
Ուզում եմ անդրադառնալ բնակիչների և իշխանությունների արձագանքին՝ կապված կատուների անհետացման և սպանության դեպքերի հետ։ Կարծում եմ, ստեղածագործության մեջ բնակիչներն ունեին մեծ դեր։ Նրանցից էր կախված ապագան, եթե յուրաքանչյուրը չվախենար քայլ անելուց, ապա ամեն բան կարող էր այլ կերպ ընթանալ։ Բայց վախը միայն բնակիչներին բաժին հասած չէր։ Իշխանությունները նույնպես քայլ անել չէի պատրաստվում՝ մինչև այն պահը, երբ վտանգն արդեն անցել էր։
Պատմվածքում առկա են նաև առասպելական մոտեցումներ, որոնցից մեկը կատուներն էին, նրանց կարևորությունն ու հիմնախնդիր լինելը։ Ինչպես նաև այնքան կարևորված լինելը, ինչպիսին կարող են լինել ծնողները։
Մնաց քննարկման մի հարց… ստեղծագործության ժանրը։ Տվյալ պատմվածքը կարծես լինի խառնուրդ ֆանազիայի, սարսափի և մելոդրամայի։ 

Posted in Ուսպլան

Անհատական ուսումնական պլան. 2022-2023 ուստարվա առաջին կիսամյակ

Ընտրություններ

Posted in Պատումներ

Ուսումնական տարվա մեկնարկ 2022

Այսօր սեպտեմբերի մեկն է՝ գիտելիքի օրը։ Այս օրը տարբեր կրթական հաստատություններում նշվում է տարբեր կերպ։ Իմ դպրոցում՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում, այս օրը յուրահատուկ է իր ճամփորդություններով։ Յուրաքանչյուր սովորող ունի ընտրության հնարավորություն, ըստ որի սովորողը կարող է ընտրել ճամփորդության ուղղությունը։ 
Ուղղությունները ուսումնասիրելուց հետո, ցանկացա նոր ուսումնական տարին սկսել թանգարան այցելելով։ Այնուհետև թանգարանների ցանկն ուսումնասիրելուց հետո, հայտագրվեցի «Նկարիչների միությունում» տեղի ունեցող Արթինի ցուցահանդեսին։  
Այնտեղ ներկայացված էր Արթինի՝ նույն ինքը Հարություն Հարությունյանի, ստեղծագործությունները։ Նկարչի հետ հանդիպելուց և նրա աշխատանքներն ուսումնասիրելուց հետո ուղևորվեցինք Կերամիկայի ցուցասրահ, որտեղ լինում էի արդեն երրորդ անգամ, սակայն այցերի քանակը ամեն անգամ նոր տպավորություններ ստանալու հետ կապված չէ, քանի որ ամեն անգամ տեսականին լինում է տարբերվող նախորդ անգամների համեմատ։
Նման մեկնարկը նոր ուսումնական տարվա համար համարում եմ շատ հաջողված, որովհետև ամառային արձակուրդից հետո ցանկություն է լինում դասընկերների հետ ժամանակ անցկացնելու, և այն, որ այդ ժամանակը անցկանցվում է նաև նոր բան սովորելու և բացահայտելու համար, չի կարող հաջողված չհամարվել։

Posted in Պատումներ

Կրկին Արատեսում

Կրթահամալիրում սովորելու տարիներին Արատեսը դարձել է ճամփորդությունների ամենահարազատ վայրը։ Իսկ ամառային արձակուրդների դեռ կեսը չանցած արդեն շատ էի կարոտել իմ ընկերներին և ուսուցիչներին և եռօրյա ճամփորդությունը դեպի Արատես թվաց շատ լավ հնարավորություն։ Տվյալ ճամփորդությունը նաև օգնեց ձերք բերել նոր ընկերներ և ծանոթություններ, որովհետև ճամփորդության մի մասն էր լինելու «մուտքի ճամբարի» անդամները։
Դեպի Արատես ճանապարհն անցավ շատ հետաքրքիր, քանի որ ունեցանք գեղեցիկ կանգառներ և ուշագրավ քննարկումներ։
Եվ ահա, արդեն Արատեսում ենք՝ պատված աննկարագրելի գեղեցիկ բնությամբ։ Օրերն այստեղ անցնում են շատ հրաշալի՝ պայմանավորոված միջավայրով, եղանակային պայմանով և հրաշալի խմբով։
Այնտեղ գտնվելիս պարտադիր այցելելու վայրերից է Արատեսի վանքը՝ որտեղ գնացինք քայլքով, իսկ ճանապարհին նաև կանգառ ունեցանք գետի մոտ, որի շուրջ նստեցինք ու զրույցի բռնվեցինք։
Երեկոյան խարույկի ժամը ինձ համար ամենասպասված պահն է ճամփորդություններում։ Հատկապես նոր ընկերների հետ դա դառնում է ավելի հաճելի, քանի որ ավելի խորն էինք ծանոթանում միմյանց հետ, նրանց պատմում կրթահամալիրի մասին, ինչպես նաև երգում, խաղում ճամանցային խաղեր և պարզապես զրուցում առօրյայից։
Վերադարձի օրն ունեցանք մի քանի կանգառ, որոնց մասին կարող եմ երկար խոսել՝ պատմելով նրանց գեղեցկության մասին, որի համար շնորհակալ ենք Տիար Բլեյանին՝ մեզ նման վայրեր առաջարկելու համար։
Առաջին կանգառը Օրբելյանների քարավանատունն էր, որի մասին լսում էի առաջին անգամ, սակայն շատ տպավորված եմ պատմական այդ գեղեցիկ վայրով։ Ծակքարը ևս մտնում էր մեր կանգառների մեջ։ Դրա մասին առաջին անգամը չէր, որ լսում էի, սակայն իմ իմացածը գտնվում էր Շիրակի մարզում։ Եվ անկեղծ ասած միմյանիցից շատ էին տարբերվում, սակային երկուսն էլ գեղեցիկ էին իրենց յուրահատկությամբ։ Չեմ կարող չխոսել նաև «Բերդ» գյուղի մասին, որտեղից բացվում էր աննկարագրելի գեղեցիկ տեսարան դեպի Սևանա լիճ։

Posted in Իմ գրադարանը

Քոլին Հուվեր «Կորցնելով հույսը» / Colleen Hoover “Losing hope”

Բովանդակություն

Երբեմն կյանքում առաջ գնալու համար պետք է առերեսվել անցյալի հետ…
1 New York Times-ի բեսթսելերների հեղինակ Քոլին Հուվերը հմայեց ընթերցողներին իր «Անհույս» վեպով, որը պատմում էր այն մասին, թե ինչ տեղի ունեցավ, երբ Սքայ անունով աղջիկը հանդիպեց վաղուց կորած մանկության ընկերոջը՝ Դին Հոլդերին: Հոլդերի օգնությամբ Սքայը բացահայտեց ընտանեկան ցնցող գաղտնիքները և հաշտվեց հիշողությունների ու հույզերի հետ, որոնք խոր սպիներ էին թողել:
Անհույս էր Սքայի պատմությունը: Այժմ, կորցնելով հույսը, մենք վերջապես իմացանք ճշմարտությունը Դին Հոլդերի մասին:
Հալածված փոքրիկ աղջկա կողմից, որին նա չկարողացավ փրկել անմիջական վտանգից, Հոլդերի կյանքը ստվերվեց մեղքի և զղջման զգացումներով: Նա երբեք չի դադարել փնտրել նրան՝ հավատալով, որ նրան գտնելը իրեն կբերի խաղաղություն, որն անհրաժեշտ է առաջ գնալու համար: Այնուամենայնիվ, Հոլդերը չէր կարող ակնկալել, որ նա ավելի մեծ ցավի կբախվի, երբ նրանք նորից միանան:

Գրողի մասին

Քոլին Հուվերը Նյու Յորք Թայմսի բեսթսելլեր գրող է։ Հուվերի վեպերը դասվում են նոր մեծահասակների և երիտասարդների ժամանակակից ռոմանտիկ կատեգորիաների, ինչպես նաև հոգեբանական թրիլլերի շարքին:
2015 թվականին Քոլինի «Confess» վեպն արժանացել է Goodreads Choice մրցանակին՝ լավագույն սիրավեպ անվանակարգում։ Դրան հաջորդեց 2016 թվականին նրա ստեղծագործությունը՝ «It Ends With Us»-ը, որը նաև շահեց Choice մրցանակը լավագույն սիրավեպի համար: 2017 թվականին նրա «Without Merit» գործն արժանացել է լավագույն սիրավեպ մրցանակին:

Մեջբերումներ

  • Ես հիմա գնալու եմ կյանքս ապրելու: Կյանք, որին իրականում կարող եմ անհամբեր սպասել, և ես անկեղծորեն մտածում էի, որ երբեք չեմ կարողանա դա ասել: Հետո նորից, ես անկեղծորեն մտածում էի, որ միշտ հուսահատ եմ լինելու, բայց ամեն օր հույս եմ գտնում:
  • Ես չեմ կարող ձեզ բացատրել, թե որքան կատարյալ է այս աղջիկը: Եվ երբ ես ասում եմ կատարյալ, ես նկատի ունեմ անկատար, քանի որ նրա մեջ պարզապես չափազանց մեծ սխալ կա: Բայց նրա հետ ամեն ինչ սխալ է, այն ամենն է, ինչ ինձ գրավում է և դարձնում նրան կատարյալ:
  • Դու արեցիր այն ամենը, ինչ կարող էիր, բայց երբեմն աշխարհի ողջ սերը մայրերի և եղբայրների կողմից չի բավականացնում ինչ-որ մեկին մղձավանջից դուրս բերելու համար: Մենք պարզապես պետք է ընդունենք, որ ամեն ինչ այնպիսին է, ինչպիսին կա, և ամբողջ մեղքն ու ափսոսանքն աշխարհում չեն կարող փոխել դա:

Կարծիք

«Կորցնելով հույսը» Քոլին Հուվերի «Անհույս» պատմությունն է, որը պատմվում է Դին Հոլդերի տեսանկյունից։ Գրքի շնորհիվ ավելի խորը հասկացա Հոլդերի ապրումները և նրա արած քայլերը, որը ստիպեց ինձ էլ ավելի սիրել կերպարին։ Նաև նրա քրոջ՝ Լեսի, պատմությունն էր ավելի մանրամասնած վեպում։

Posted in Պատումներ

Ամառային ճամբար 2022

Ավարտվեց ուստարվա վերջին և ամենասիրելի շրջանը՝ չորրորդ կիսամյակը, կամ այլ կերպ ասած ամառային ճամբարը։
Ճամբարային շրջանում եղել եմ Ռուզաննա Սարգսյանի ջոկատում։ Առաջին անգամը չէ, որ ճամբարն անցկացնում եմ հենց նրա հետ, որովհետև ամեն անգամ ծրագիրը լինում է էլ ավելի հետաքրքիր ու բազմազան։
Ամառային ճամարը տևեց ընդամենը երկու շաբաթ, բայց անցավ շատ հագեցած, հետաքրքիր, որին նաև նպաստել են ջոկատի մյուս անդամները։
Սկզբում նշեմ, որ խմբում կային մարդիկ, որոնց ծանոթ չէի, կամ լավ չէի ճանաչում։ Ընկեր Ռուզանի ստեղծած ընկերական ջերմ մթնոլորտում օրերն այդպես անցկացնելը հնարավոր չէր լինի, ուստի հենց առաջին օրվա ավարտից հետո ծանոթ էի արդեն բոլորին, իսկ հետագա ճամփորդությունների, զրույցների շնորհիվ նրանց ավելի լավ սկսեցի ճանաչել։
Առաջին շաբաթվա ընթացքում հասցրել ենք դիտել ֆիլմ և ունենալ քննարկում դրա շուրջ, իրականացրել ենք խոհանոցային նախագիծ, նաև մարզական խաղեր։ Իսկ շաբաթվա վերջում ներկա ենք եղել «Ցտեսություն-ցնծություն» տոնախմբությանը։
Երկրորդ շաբաթն ավելի հագեցած էր։ Շաբաթը սկսվեց Հասմիկ Ղազարյանի հետ համագործակցային նախագծով։ Հաջորդ օրն այցելեցինք Գյումրի և ունեցանք անմոռանալի օր, որին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։ Հետո մարզական պարապմունքներով լի օր ունեցանք։ Դե իհարկե նաև անպակաս էին խննարկումները, սեղանի խաղերն ու զրույցների։ Իսկ ճամբարի վերջին օրն անցկացրեցինք Կոնդում։
Այսպիսով ավարտին մոտեցավ 10-րդ դասարանը թողնելով միայն գունավոր հուշեր։

Posted in Պատումներ

Գյումրվա սրտում

Ըստ շատերի Հայաստանը փոքր է այլ երկրների հետ համեմատած։ Բայց արդյո՞ք մենք ծանոթ ենք այս փոքր երկրի գոնե 50%-ին։ Պատասխանը շատերի դեպքում միանշանակ բացասական է։ Այսօր՝ հունիսի 7-ին, ամառային ճամբարի շրջանակներում բացահայտեցինք Հայաստանի հրաշքներից մեկին՝ Գյումրիին։ 
Բազում անգամներ եղել էի այնտեղ, սակայն դրանք պարզապես այցեր էին, իսկ այս անգամը՝ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ։
Գյումրին այնքա՜ն հարուստ քաղաք է։ Հարուտ է իր մշակութային արժեքներով, ազգին տված հանճարներով։ Շատ-շատ եմ կարևորում իր պահպանողականությունը։ Այնտեղ շինությունների մեծ մասն ունի պատմություն՝ «Վառեմ մարեմ»-ի պատշգամպը, «Մեր մանկության տանգո» ֆիլմի անկյունը, «կարկտան» պատը, «բարի լույս»-ի տունը, «Կալբաս»-ի այգին, վարսավիրանոցը (որը երկրաշարժից հետո կանգուն է մինչ օրս)։ Նմանատիպ շարքը կարելի է անվերջ շարունակել։
Գյումրիում նաև յուրահատուկ են մարդիկ՝ իրենց հումորի գացումով, բարեստրտությամբ և ժպիտներով։
Այց ունեցանք նաև մինի թանգարան, որտեղ տեսանք երաժշտական գործիքների փոքրացրած և թղթից պատրաստված տարբերակները։ Այցելեցինք Թումոյի շենք, եկեղեցիներ, «Զանան» ազգային տարազների արտադրամաս։ Ինչպես նաև հանդիպեցինք Գյումրիի զարդերից մեկին՝ Ասլանին։
Դե իհարկե չեմ կարող չնշել Իտալիայի պատվո հյուպատոսի հետ հանդիպման մասին, ով մեզ տվեց հնարավորություն ծանոթանալ կերամիկայի արտադրման հետ։
Ու վերջում գուզեմ ըսել, օր Գյումրին իրոք ՍԻՐԵՄ ԳԸ։