Ավարտվեց մայիսը և այժմ ժամանակն է ամփոփելու 2021-2022 թթ. երրորդ կիսամյակը։ Մեզ մնաց միայն չորրորդ կիսամյակը՝ ամառային ճամբարը, որից հետո էլ կավարտեմ 10-րդ դասարանը։
Այս կիսամյակը բավականին հագեցած, հետաքրքիր և բուռն է անցել։
Առաջին կիսամյակի հաշվետվության մեջ ներառել էի այն կետը, որ մասնագիտական կողմնորողման մեջ ունեցա փոփոխություններ։ Այս կիսամյակ ավելի մանրամասն ուսումնասիրելով աշխատաշուկան, կատարեցի հստակ որոշում, որի մեջ իր դերն ունեցավ նաև «Ինովարիում» խմբի անդամների կողմից կատարած քննարկումները, հանդիպումներն ու թեստերը։
Մասնակցել եմ բազմաթիվ հանդիպումների, քննարկումների և դասընթացների, որոնցից կառանձնացնեմ «Ակտիվ ուսումնառություն ԳիտՍԵՐունդի հետ» համաժողովը՝ Հայաստանի Ամերիկյան համալսարանում (ՀԱՀ)։
Կատարել եմ թարգմանական նախագծեր, որոնցից ամենահաջողվածը համարում եմ «Չորս տերև երեքնուկ»-ը, որը թարգմանել եմ իսպաներենից։
Այս կիսամյակի ընթացքում նաև ակտիվ թարմացրել եմ «Իմ գրադարան» բաժինը, որտեղ տեղադրում եմ իմ ընթերցած գրքերի մասին կարծիքներ, մեջբերումներ, նաև համառոտ պատմում եմ բովանդակության ու գրողի մասին։
Իսկ կիսամյակի ընթացքում ունեցած ճամբարներից կառանձնացնեմ ռազմամարզական քառօրյա ճամբարը։
Մի փոքր տխուր եմ, որ տարին արդեն մոտենում է ավարտին, սակայն մեծ ոգևորոււթյամբ սպասում եմ ամառային ճամբարին։
Քոլին Հուվեր «Անհույս» / Colleen Hoover “Hopeless”

Բովանդակություն
Երբեմն ճշմարտությունը բացահայտելը կարող է ավելի անհույս թողնել, քան ստերին հավատալը:
Դա այն է, ինչ Սքայ Դևիսը հասկանում է Դին Հոլդերի հետ հանդիպելուց հետո: Մի տղա, որն ունի Սքայի մեջ զգացմունքներ առաջացնելու անսովոր կարողություն, որը նախկինում երբեք չի ունեցել: Նա սարսափեցնում է նրան և գրավում առաջին հանդիպման ընթացքում:
Սքայը պայքարում է նրան հեռու պահելու համար, բայց Հոլդերը պնդում է ամեն ինչ իմանալ նրա մասին: Չկարողանալով հերքել նրանց կապը, Սքայը վերջապես հրաժարվում է պայքարից: Այնուամենայնիվ, նա շուտով հայտնաբերում է, որ Հոլդերի անհասկանալի պահվածքը գալիս է շատ լավ բացատրությամբ: Մեկը, որն ի վերջո կփորձի նրա հավատը հուսահատ տղայի նկատմամբ, ում նա սիրահարվել է:
Գրողի մասին
Քոլին Հուվերը Նյու Յորք Թայմսի բեսթսելլեր գրող է։ Հուվերի վեպերը դասվում են նոր մեծահասակների և երիտասարդների ժամանակակից ռոմանտիկ կատեգորիաների, ինչպես նաև հոգեբանական թրիլլերի շարքին:
2015 թվականին Քոլինի «Confess» վեպն արժանացել է Goodreads Choice մրցանակին՝ լավագույն սիրավեպ անվանակարգում։ Դրան հաջորդեց 2016 թվականին նրա ստեղծագործությունը՝ «It Ends With Us»-ը, որը նաև շահեց Choice մրցանակը լավագույն սիրավեպի համար: 2017 թվականին նրա «Without Merit» գործն արժանացել է լավագույն սիրավեպ մրցանակին:
Մեջբերումներ
- Ոչ բոլորն են ձեռք բերում ուրախ լինելու հնարավորություն, կատարվածներից հետո: Կյանքն իրական է, և երբեմն այն տգեղ է, և դու պարզապես պետք է սովորես, թե ինչպես հաղթահարել:
- Երբեմն պետք է ընտրություն կատարել սխալ ընտրության և ոչ ճիշտ ընտրության միջև: Դուք պարզապես պետք է ընտրեք, թե որ սխալ ընտրությունն է պակաս սխալ։
- Դա այն է, ինչ տեղի է ունենում, երբ երկու հոգի դառնում են մեկ. նրանք այլևս միայն սեր չեն կիսում: Նրանք նաև կիսում են ամբողջ ցավը, սրտի ցավը և վիշտը:
Կարծիք
Սա ամենագեղեցիկ և բովանդակալից գրքերից է, որ երբևէ կարդացել եմ: Ինձ դուր է գալիս այն փաստը, որ գրողը Սկային դարձնում է իրատես դեռահաս: Գիրքը զվարճալի և գրավիչ էր իր անսպասելի սյուժետային շրջադարձերով: Մտքի և սրտի այն քանակությունը, որ Հուվերը դրել է այս գրքի մեջ, ստիպում է քեզ լաց լինել: Իմ միակ նախազգուշացումն է՝ պատրաստ եղեք ունենալ խառնված էմոցիաներ, բայց հնարավոր ամենահստակեցնող ձևերից մեկով: Թեև սա պարզապես վեպ է, ես իսկապես զգում եմ, որ ինչ-որ բան եմ սովորել և ձեռք բերել:
Սասնա Ծռեր (Փոքր Մհեր)

«Փոքր Մհեր» ճյուղը պատմում է, որ Դավթին փոխարինած Փոքր Մհերը պատերազմում է թշնամիների դեմ և հաղթում, սպանում է Չմշկիկ Սուլթանին՝ լուծելով հոր վրեժը։ Ամուսնանում է գեղեցկուհի Գոհարի հետ։ Սակայն հոր անեծքը կատարվում է և Մհերը մնում է անժառանգ։ Մեռնում է Գոհարը։ Հողն այլևս չի դիմանում Մհերի ոտքերի տակ։ Սասնա վերջին քաջազունը փակվում է Ագռավաքար ժայռում՝ պատգամելով.
Քանի աշխարք չար է,
Հողն էլ ղալբցեր է,
Մեջ աշխարքին ես չեմ մնա։
Որ աշխարք ավերվի, մեկ էլ շինվի,
Եբոր ցորեն էղավ քանց մասուր մի,
Ու գարին էղավ քանց ընկուզ մի,
Էն ժամանակ հրամանք կա,
որ էլնենք էդտեղեն։
Սասնա Ծռեր (Սասունցի Դավիթ)

«Սասունցի Դավիթ» ճյուղը պատմում է այն մասին, թե ինչպես են որբացած նորածին Դավթին ուղարկում են Մըսր՝ Իսմիլ Խաթունի մոտ, որտեղ տղան մեծանում է ժամ առ ժամ։ Մըսրա Մելիքը փորձում է խորամանկությամբ սպանել Դավթին, բայց պատանի դյուցազնը հաղթահարում է բոլոր փորձությունները և վերադառնում է Սասուն։ Ձենով Օհանը Դավթին կարգում է գառնարած, ապա՝ նախրապան, որսորդ։ Դավիթը սպանում է Սասունը կողոպտած դևերին և երկրի ամբարները լցնում է բարիքներով, միայնակ կոտորում է Մըսրա Մելիքի զորքին, վռնդում է նաև հարկահավաք Կոզբադինին։ Մելիքը բազմահազար զորքովինքն է արշավում Սասուն։ Մենամարտի ընթացքում Դավիթը սրի մեկ հարվածով երկու կես է անում խոր հորի մեջ թաքնված Մըսրա Մելիքին։ Սասունն ազատագրելուց հետոԴավիթը նշանվում է Չմշկիկ Սուլթանի հետ, բայց լսելով Կապուտկողի արքայադուստր Խանդութի գեղեցկության մասին՝ մի շարք քաջագործություններից հետո ամուսնանում է նրա հետ։ Ապա գնում է Գյուրջիստան և 7 տարի մնում այնտեղ։ Խանդութը ծնում է արու զավակ և անունը դնում է Մհեր։ Չափահաս դառնալով՝ Մհերը որոշում է գնալ և գտնել հորը։ Ճանապարհին հայր ու որդի հանդիպում են և, իրար չճանաչելով, մենամարտում։ Դավիթը Մհերի բազկապանից ճանաչում է որդուն և իր հետ մենամարտելու հանդգնության համար անիծում է. «Անմա՜հ ըլնես, անժառա՜նգ»։ Դավիթն սպանվում է Չմշկիկ Սուլթանի աղջկա թունավոր նետից, իսկ ամուսնուն հավատարիմ Խանդութը ցած է նետվում բերդի գլխից։
Սասնա Ծռեր (Մեծ Մհեր)

«Մեծ Մհեր» ճյուղը պատմում է, որ Սանասարին հաջորդում է որդիներից ամենաքաջը՝ Մհերը։ Այդ տարիներին Սասունը հարկատու է Մըսրա Մելիքին։ Չափահաս դառնալով՝ Մհերը տիրություն է անում երկրին ու ժողովրդին: Հացի ճանապարհը փակող հսկա առյուծի երախը պատռելով՝ երկուկես է անում, որի համար նրան կոչում են Առյուծաձև Մհեր: Այնուհետև Սպիտակ Դևից ազատում է գեղեցկուհի Արմաղանին ու ամուսնանում է նրա հետ: Մենամարտում հաղթում է Մըսրա Մելիքին և Սասունն ազատում է հարկերից, հիմնում է Մարութա Բարձրիկ Աստվածածինը, Ծովասարը դարձնում է իր որսատեղին, կառուցում էբերդեր ու կամուրջներ։ Մըսրում մեռնում է Մելիքը։ Նրա կինը՝ Իսմիլ Խաթունը, խնդրում է Մհերին գալ և տեր կանգնել իր երկրին՝ գաղտնի մտադրություն ունենալով ժառանգ ունենալ նրանից։ Ծնվում է արու զավակ, որին Իսմիլ Խաթունը կոչում է Մելիք՝ մեռած ամուսնու պատվին։ 7 տարի Մհերին իր մոտ է պահում՝ արբեցնելով թունդ գինով։ Ի վերջո սթափվելով և զղջալով իր սխալի համար՝ Մհերը վերադառնում է Սասուն։ Արմաղանը դժվարությամբ ներում է նրան։ Մհերը նորից շենացնում է Սասունը։ Որոշ ժամանակ անց Արմաղանը ունենում է որդի, որին կոչում են Դավիթ։ Երեխայի ծնվելուն պես Մհերն ու Արմաղանը մեռնում են։
Սասնա Ծռեր (Սանասար և Բաղդասար)

«Սանասար և Բաղդասար» ճյուղը պատմում է առաջին սերնդի մասին: Հայոց Գագիկ թագավորը հարկատու է Բաղդադի կռապաշտ խալիֆին։ Վերջինս, լսած լինելով Գագիկի դստեր՝ Ծովինարի գեղեցկության մասին, ուզում է նրան կնության վերցնել, սակայն Ծովինարից մերժում է ստանում։ Վիրավորված խալիֆն ավերում է Հայոց աշխարհը։ Ծովինարը որոշում է հոժարակամ դառնալ խալիֆի կինը, որպեսզի երկիրը ավերումից փրկի։ Լեռներում շրջելիս նա ծարավում է և Աստծուց ջուր է խնդրում։ Հանկարծակի բխած Կաթնաղբյուրից Ծովինարը մի լիքը և մի կիսատ բուռ ջուր է խմում ու հղիանում։ Հասնում է Բաղդադ։ Խալիֆը ցանկանում է նրան պատժել, քանի որ դավաճանության մեջ է կասկածում: Նրան չի սպանում մինչ երեխաների ծնվելը: Որոշ ժամանակ անց ծնվում են Սանասարն ու Բաղդասարը, որոնք օրեցօր մեծանում ու հզորանում են։ Խալիֆն ուզում է սպանել եղբայրներին, բայց նրանք են սպանում խալիֆին և իրենց մոր հետ փախչում են հայրենիք, հիմնում իրենց բերդը՝ Սասունը, հզորացնում ու շենացնում են այն։ Սանասարն ամուսնանում է Դեղձուն-Ծամի հետ։ Ունենում են 3 որդի՝ Մհերը, Ձենով Օհանը և Ցռան Վերգոն։
Ռազմամարզական ճամբար 2022
Առօրյայից կտրվել էր պետք։ Նոր վայրեր բացահայտել էր պետք։ Ընկերների հետ արկածներ փնտրել ու նոր ծանոթություններ էր պետք։
Այս և այլ բաներ, որոնք պակասում էին մեր առօրյա կյանքում, լրացվեցին ռազմամարզակն քառօրյա ճամբարի շնորհիվ։
Մայիսի 19-ի առավոտյան տրվեց մեր ռազմամարզական ճամբարի մեկնարկը։ Ճանապարհը շատ հետաքրքիր էր՝ հատկապես հարազատ ընկերների հետ։ Հաղթահարեցինք Շատիվանքի բարձունքը՝ տեղացիների հետ։ Այնուհետև շրջեցինք Շատինի միջնակարգ դպրոցով, ծանոթացանք շինությանն ու դասընթացնեի մեթոդիկային։ Օրը շարունակվեց Վայքում, որտեղ տեղավորվելուց, ջոկատների բաժանվելուց և ընթրելուց հետո վառվեց երեկոյան խարուկը, որի շուրջ ընթացավ մեր առաջին օրվա հերթապահությունը։
Երկրորդ օրը սկսվեց հավաքով։ Հավաքից հետո կատարեցինք նախավարժանք, ստացանք ինքնապաշտպանության դասեր և հավաքվելով նախաճաշի սեղանի շուրջ քննարկեցինք մեր օրվա անելիքները։ Օրը հագեցած էր ռազմական պարապմունքներով՝ սովորեցինք զենքից, ատրճանակից, նռնակից և ականից օգտվել և դրանք գործածել։ Հետո ունեինք ազատ ժամ, որը որոշ ընկերներիս հետ միասին անցկացրեցինք ընթերցանությամբ։ Դե հետո նորից երեկոյան խարույկ, զրույցներ, զվարճալի պատմություններ և իհարկե հերթապահություն։
Արդեն նախավերջին օրն էր։ Պետք է լքեինք Վայքի արդեն հարազատ դարձած ռազմաբազան և մեր վերջին օրն անցկացնեինք սիրելի Արատեսում։ Արատեսում էր նաև 9-րդ դասարանցինքերի ջոկատը և մեր ռազմական պարապմունքները շարունակվեցին նրանց հետ միասին։ Եվ արդեն եկավ վերջին խարույկի հերթ… Արդեն առօրյա էր դարձել օրն ամփոփել կրակի շուրջ։
Հաջորդ օրը՝ մայիսի 22-ին, վերադարձանք Երևան։ Ինչպես ասել էի պատումի սկզբում, ճամփորդության միջոցով լրացրեցինք որոշ բացեր մեր առօրյայից։
Մայիսի 16-20
Թեմա 13՝ Հայոց քաղաքակրթությունը ուշ միջնադարում․
ա/ Հայաստանը 15-րդ դարում
բ/ Հայաստանը 16-րդ դարում-17-րդ դարի առաջին կեսին /բանավոր, էջ 191-197, նաև այլ աղբյուրներ/․
Օրհան Փամուք «Կարմրահեր կինը»

Բովանդակություն
Օրհան Փամուքի «Կարմրահեր կինը» վեպը կրկին արծարծում է ինքնության որոնման թեման, բայց այս անգամ ճակատագրապաշտության իշխող մոտիվով, որում զուգադրված են «Ռոստամ և Սոհրաբի» և «Էդիպ արքայի» սյուժեները յուրօրինակ փոխակերպմամբ:
Գրողի մասին
Թուրք գրող, հասարակական գործիչ, Նոբելյան մրցանակի դափնեկիր։ Ծնվել է 1952թ. նունիսի 7-ին Ստամբուլում։ Սովորել է Ստամբուլի Ամերիկյան Ռոբերտ քոլեջում։ Երեքն տարի ուսանել է Ստամբուլի ճարտարագիտական համալսարանի ճարտարագիտության բաժնում, ապա փոխելով նախասիրությունը՝ 1977 թ. ավարտել Ստամբուլի համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը։ 1985-1988թթ. ապրելով ԱՄՆ-ում՝ մասնակցել է Այովա համալսարանի «Միջազգային գրողների ծրագրով» հատուկ գրողների համար ԱՄՆ պետքարտուղարությունից կազմակերպվող ամենամյա դասընթացին։ Այնուհետև վերադարձել է Թուրքիա։ Մինչև 2007թ. ապրել է Ստամբուլում, բայց Հրանտ Դինքի սպանությունից հետո կրկին մեկնել է Նյու Յորք։ Այժմ ապրում է ԱՄՆ-ում։
Մեջբերումներ
- Չէի կարողանում տեսնել նրա աչքերը, կարծես դրանից էր, որ չէի կարողանում հասկանալ նրա ասածները, մոռանում էի։
- Եթե ձևացնում ենք, թե ոչինչ չի եղել, ի վերջո ոչինչ չի էլ լինի։
- Հետևանքների մասին մտածելիս վճռական քայլերի չես դիմում։ Եթե մտածես հետևանքների մասին, չես կարող ազատ լինել։ Ազատությունը պատմությունն ու բարոյականությունը մոռանալ է նշանակում։
- Աշխարհի տրամաբանությունը մայրերի լացի վրա է հիմնված։
Կարծիք
Կլինեմ անկեղծ, ըստ իս գիրքն արժանի չէր Նոբելյան մրցանակի։ Անակնկալներ կամ անհանգստություններ չկային։ Հեղինակն ի սկզբանե հաղորդեց, որ կապված է Էդիպի առասպելին, իսկ ավելի ուշ՝ Սոհրաբի/Ռոստամի հեքիաթին։ Ես պարզապես համոզված չէի, թե որ ավարտը կհաղթի:
Շարլոթ Բրոնթե «Ջեյն Էյր»

Բովանդակություն
Ջեյն Էյրը 10 տարեկանում ապրում էր իր հանգուցյալ քեռու կնոջ՝ միսիս Ռիդի տանը, քանի որ ծնողները վաղուց էին մահացել։ Ընտանիքում նրան ստախոս էին համարում, չէին սիրում, անտեղի մեղադրում էին և նվաստացնում։ Լինելով միայնակ՝ նա հասկացավ, որ միայն ինքն է պատասխանատու իր արարքների ու խոսքերի համար։ Նրա փոքրիկ մարմնում արթնացան ինքնապաշտպանական բնազդներ՝ պայքարելու ուժ և հարգանքի արժանանալու ձգտում։ Հենց այսպիսի բախտ էր վիճակվել Ջեյն Էյրի համար։ Միսիս Ռիդը վերջնականապես ձանձրացավ Ջեյնից և նրան ուղարկեց Լոուդի դպրոց, որբանոց։
Վաղ իրադարձությունները, երբ որբացած Ջեյնը սովորում է խիստ դպրոցում, հիմնված են հեղինակի անձնական փորձի վրա։ Նրա երկու քույրերը մահացել էին մանուկ հասակում՝ ինտերնատի վատ պայմանների պատճառով։
Գրողի մասին
Շարլոտ բրոնտեն 19-րդ դարի անգլիացի արձակագիր և բանաստեղծ էր: Նրա գրիչը ստեղծեց ստեղծագործություններ, որոնք դասական դարձան համաշխարհային գրականության: Նա համարվում է առաջին ֆեմինիստ հեղինակներից մեկը:
Բրոնտեի ամենահայտնի գործն էր Ջեյն Էյրը, ովքեր պաշտպանում էին կանանց իրավունքները վիկտորիանական դարաշրջանում՝ ցույց տալով նրանց որպես սոցիալական և կրքոտ կարիքներ ունեցող էակներ: Ասպեկտներ, որոնք սովորաբար քողարկվում և ճնշվում էին այն հասարակությունում, որտեղ այն զարգացել էր:
Մեջբերումներ
- Ես թռչուն չեմ. և ոչ մի ցանց ինձ ծուղակը չի գցում. ես ազատ մարդ եմ՝ անկախ կամքով:
- Ես միշտ կնախընտրեի լինել երջանիկ, քան արժանապատիվ:
- Ես հոգում եմ ինքս ինձ համար: Ինչքան մենակ, անընկեր, անկապ լինեմ, այնքան ինքս ինձ կհարգեմ։
- Կյանքը չափազանց կարճ է թվում, որպեսզի այն ծախսեմ թշնամանքը բուժելու կամ սխալներ գործելու վրա:
- Ես նախանձում եմ քեզ՝ քո հոգու հանգստությանը, քո մաքուր խղճին, քո չաղտոտված հիշողությանը։
Կարծիք
Այս գիրքը հայտնի է որպես սիրավեպ, բայց այն միայն սիրավեպ կոչելը գիրքը կարժեզրկի։ Սա մի հրաշալի ստեղծագործություն է կարևորագույն խնդիրների մասին։ Մեկ բառով կարծում եմ՝ այս գիրքը դաստիաակություն է։