Էգոիզմ և ալտրուիզմ
Էգոիզմ, արդյո՞ք կա որևէ մեկը, որ չգիտի՝ ինչ է այն։ Դասարանական քննարկում էինք իրականացնում էգոիզմ և ալտրուիզմ թեմայով, և դասարանի մեծ մասին հայտնի չէր, թե ինչ է ալտրուիզմը (այդ թվում նաև ինձ), սակայն չկար մեկը, ով չիմանար էգոիզմի նշանակությունը։
Շարունակել կարդալ “Էգոիզմ և ալտրուիզմ”Աշխարհի հայկական դպրոցները
Իրան
Իրանում հայկական համայնքի բոլոր եկեղեցիներին կից, դեռևս 1630-ական թվականներից, գործել են ծխական դպրոցներ, իսկ առաջին աշխարհիկ դպրոցներն ստեղծվել են 19-րդ դարի կեսին։ 1936 թվականին սկսված «իրանացման» քաղաքականության հետևանքով փակվել են բոլոր ազգային դպրոցները։ Վերաբացվել են 1942-1943 թվականին, հայկական դպրոցները՝ 1956-1957 թվականին՝ պարսկերենով դասավանդման պարտադրանքով։ Հայոց լեզուն, պատմությունը և կրոնը դասավանդվել են ծրագրից դուրս։ Իսլամական հեղափոխությունից հետո 1981 թվականին ընդունված շրջաբերականով բոլոր ազգային դպրոցները հայտարարվել են պետական, մանկավարժական կազմը փոխարինվել է պարսիկներով։ Ծայր առած բողոքի ցույցերից և դասադուլներից հետո թույլատրվել է Թեհրանի հայկական դպրոցներում շաբաթը 2 ժամ հայոց լեզու և գրականություն դասավանդել։ 2000-2001 ուսումնական տարվանից հայկական դպրոցներում նշանակվել են նաև հայ տեսուչներ և փոխտեսուչներ։ Ներկայումս Իրանի ազգային դպրոցներից 25-ը (Քուշեշ-Դավթյան, Սահակյան, Ռոստով, Արաքս, Նաիրի, Արարատ, Թունյան, Կյուլպենկյան, Գոհար, Ալիշան, Նոր Անի, Շանթ, Իրան Փիրուզ, Թովմասյան, Մարի Մանուկյան, Սողոմոնյան, Մարիամ և այլն) և մանկապարտեզներից 3-ը (Ահարոնյան, Սասուն, Քուշեշ) Թեհրանում են։ Ազգային դպրոցներ կան նաև Թավրիզ, Նոր Ջուղա, Շահինշահր, Ռաշթ և այլ քաղաքներում։
Շարունակել կարդալ “Աշխարհի հայկական դպրոցները”Ավետիք Իսահակյան
- Կարդա Ավ․ Իսահակյանի «Մեր պատմիչները և մեր գուսանները» բանաստեղծությունը։ Գնահատիր գրողի վերաբերմունքը թե պատմիչների, թե գուսանների նկատմամբ։
Ավետիք Իսահակյանն այս բանաստեղծության մեջ ցույց է տալիս պատմիչների և գուսանների տարբերությունը։ Խոսքը գնում է այն տարբերության մասին, որ պատմիչները հայոց պատմությունը թղթին փոխանցել են շատ վատ պայմաններում և պատմել են արյունալի, դաժան դեպքերի մասին, իսկ գուսանները գրել են միայն ուրախ եղելությունների մասին՝ գինի ու հաց վայելելով։
Հոկտեմբերի 11-15
Թեմա 5. «Մեծ Հայքի Արտաշեսյանների թագավորությունը».
ա/ Հարստության հիմնումը՝ Արտաշես 1-ին
բ/ Հայաստանը Աշխարհակալ տերություն՝ Տիգրան 2-րդ Մեծ
գ/ Ռազմաքաղաքական նոր իրադրությունը Առաջավոր Ասիայում / բանավոր, էջ 58-75, նաևայլաղբյուրներ/.
Ածուխ, նավթ և բնական գազ
Ածուխ
Ածուխը ածխածնով հարուստ այրվող հանածո է։ Ածուխը երեք հիմնական հանածո վառելիքներից ՝ նավթից ու գազից, ամենատարածվածն է, որով էլ պայմանավորվում է նրա գնի մատչելիությունը, սակայն այն շրջակա միջավայրի համար ամենավտանգավորն է։ Ածուխը այրվելով աղտոտում է մթնոլորտը։ Զարգացած արդյունաբերական երկրներից ածխի պաշարներով հարուստ են` ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Հարավային Աֆրիկան, Ավստրալիան, Կանադան, Լեհաստանը, Ուկրաինան: Մեծ է ածխի արդյունահանման ծավալները Կենրոնական ու Արևելյան Եվրոպայում և ԱՊՀ երկրներում։ Բուլղարիայում արդյունաբերությունը հիմնված է գլխավորապես ածխի վրա: Ածխի համաշխարհային պաշարների 50%-ը գտնվում է Չինաստանում։ Չինաստանի տնտեսության էներգիայի իր կարիքների 73%-ը ապահովում է ածխով, որի մեկ քարորդն այրվում է բնակարանները ջեռուցման համար: Այդ իսկ պատճառով Չինաստանի խոշոր քաղաքներում օդը շատ աղտոտված է:

Ավ․ Իսահակյան «Հավերժական սեր»
- Ո՞ր երկրի թագավորի մասին է պատմությունը։
Պատմությունը Սիրիայում գտնվող Թադմորի երտասարդ արքայի՝ Էլ-Սամանի, մասին է։ - Առանթնացրու, կարդա Թադմորի ապարանքի նկարագրությունը սկզբում եւ վերջում։ Մեկնաբանիր նկարագրությունների տարբերությունները (հեղինակի բանաստեղծական մտահղացումը)։
Նկարագրությունը սկզբում
Լուսակերտ է ապարանքը Թադմորի,
Անապատում, որպես երազ ոսկեհյուս.
Յոթն հարյուր սյունի վրա մարմարի
Սլանում է աշտարակը երկնասույզ:
Շուրջը նազուկ արմավենու պուրակներ,
Ուր երգում են հրաշք-հավքեր կարոտով,
Շատրվաններն հուրհրում են կրակներ,
Ծաղիկները պճնազարդում արծաթով:
Նկարագրությունը վերջում
Պուրակները չորացել են, չքացել,
Եվ շիջել է լույս երազը սյուների.
Անապատը դեղին քղանցքն է փռել
Եվ ծածկել է ապարանքը Թադմորի…
Եվ ավազուտ շիրմի վրա մենավոր
Աշտարակն է մնում կանգուն ու վկա,
Որ իմանան վառ աստղերը հեռավոր
Էլ-Սամանի սերը հզո՛ր ու անմա՛հ:
Թադմորը լուսավոր, դրախտային, գեղեցիկ վայր էր մինչ բամբիշի մահը։ Նրա մահից հետո ամեն բան թոխվեց, ոչինչ այլևս առաջվանը չէր։ Թադմորը կորցրեց իր լույսը և այն վերածվեց մշուշում գտնվող մի մենաստանի։
Սպիտակուցների սինեթեզ՝ տրանսկրիպցիա և տրանսլյացիա
Սպիտակուցների սինթեզը կենդանի օրգանիզմերի բջիջներում ամինաթթուներից սպիտակուցների առաջացման պրոցես է։ ։ Ինքնասուն (ավտոտրոֆ) օրգանիզմները անօրգանական նյութերից սինթեզում են ամինաթթուներ և ապա սպիտակուցներ, իսկ տարասունները (հետերոտրոֆ) սպիտակուցները սինթեզում են հիմնականում սննդի հետ ընդունած ամինաթթուներից։
Բջիջների հատկությունները և հատկանիշները հիմնականում որոշվում են սպիտակուցային կազմով։ Բջիջների բաժանման ժամանակ առաջացած դուստր բջիջների նմանությունը մայրականին հիմնականում պայմանավորված է սպիտակուցների նույնությամբ։ Հատկանիշների ժառանգումը սերընդեսերունդ նույնպես նշանակում է հաջորդ սերնդում նույնանման սպիտակուցների կենսասինթեզի ապահովում։ Սպիտակուցների հատկությունները պայմանավորված են նրանցում ամինաթթուների հաջորդականությամբ, ուստի հատկանիշների ժառանգումը նախ և առաջ նշանակում է սերնդում ամինաթթվային միևնույն հաջորդականությամբ սպիտակուցների սինթեզի ապահովում։
Շարունակել կարդալ “Սպիտակուցների սինեթեզ՝ տրանսկրիպցիա և տրանսլյացիա”La comida
05.10.2021
- Լրացրու տառերը և կետադրիր։
Երկինքը տեղ-տեղ ծածկված էր թուխպերով։ Սառը քամին անգթորեն ծեծում էր քսանիննամյա երիտասարդի կուրծքն ու արևախանձ դեմքը։ Նա, պատշգամբի բազրիքին կռթնած, նայում էր գյուղի կողմը։ Լուռ ու մութ էր գյուղը. չկար ոչ մի ճրագ, ոչ մի ձայն։ Միայն ներքևի զառիվայրից թույլ կաղկանձ էր լսվում. կարծես մրսում էր մի լքված, մոռացված շուն։ Մեկ էլ հեռվից կարելի էր ունկնդրել գետի խուլ վշշոցը։
Ջրաղացի առաջ մի փոքրիկ կրակ պեծին էր տալիս։ «Երանի դրանց,- մտածեց երիտասարդը,-մինչև լույս զրույց կանեն»։
Սարի հետևից լուսինը պռունկը հանեց։ Երիտասարդն իջավ սանդուղքով։ Շունը մոտեցավ նրան, փաթաթվեց նրա ոտքերին՝ մեղմորեն քսվելով անդրավարտիքի փողքերին։
—Չամբա՜ր, Չամբա՜ր,- փաղաքշական ձայնով ասաց նա։
Շունը վազեց դարպասի կողմը, մի քանի անգամ հաչեց, ապա էլի հետ վազեց։
