- Լրացրու տառերը և կետադրիր։
Երկինքը տեղ-տեղ ծածկված էր թուխպերով։ Սառը քամին անգթորեն ծեծում էր քսանիննամյա երիտասարդի կուրծքն ու արևախանձ դեմքը։ Նա, պատշգամբի բազրիքին կռթնած, նայում էր գյուղի կողմը։ Լուռ ու մութ էր գյուղը. չկար ոչ մի ճրագ, ոչ մի ձայն։ Միայն ներքևի զառիվայրից թույլ կաղկանձ էր լսվում. կարծես մրսում էր մի լքված, մոռացված շուն։ Մեկ էլ հեռվից կարելի էր ունկնդրել գետի խուլ վշշոցը։
Ջրաղացի առաջ մի փոքրիկ կրակ պեծին էր տալիս։ «Երանի դրանց,- մտածեց երիտասարդը,-մինչև լույս զրույց կանեն»։
Սարի հետևից լուսինը պռունկը հանեց։ Երիտասարդն իջավ սանդուղքով։ Շունը մոտեցավ նրան, փաթաթվեց նրա ոտքերին՝ մեղմորեն քսվելով անդրավարտիքի փողքերին։
—Չամբա՜ր, Չամբա՜ր,- փաղաքշական ձայնով ասաց նա։
Շունը վազեց դարպասի կողմը, մի քանի անգամ հաչեց, ապա էլի հետ վազեց։
2. Մեծատառերը թող այնտեղ, որտեղ դրանք հարկավոր են․
Մեծ Հայքի Այրարատ նահանգի Արշակունիք գավառում՝ այնտեղ, ուր մայր Արաքսը և Ախուրյանը խառնվում են իրար և կազմում մի հարթ թերակղզի, մեծազդեցիկ նախարարներից մեկի ապարանքն էր։
3. Արտագրիր՝ մեծատառ թողնելով միայն անհրաժեշտ տեղերում։
12. Անցնելով հոյակերտ Զվարթնոցը՝ քաղաքամայր Վաղարշապատից Դվին տանող ճանապարհով, որ շինել էր Խոսրով թագավորը, և բարեկարգել էր Արշակ Երկրորդը, գնում էին երկու հայ գուսան։
13. Հեռվում՝ հորիզոնի վրա, բազմել էին Լոռվա սիգապանծ լեռնագագաթները՝ Լալ Վարը, Զաթինը, Սևխաչը, Լեջանը։
14. Տասնինը տարեկանում Եղիշե Չարենցը գրել է «Աթիլլա», «Լուսամփոփի պես աղջիկ», «Ո՞ւմ եմ երգում», «Հարդագողի ճանապարհը» գլուխգործոցները։
15. Քսաներեքամյա Չարենցի գրչով են ստեղծվել «Երգ ժողովրդի մասին» պոեմը, «Էմալե պրոֆիլը ձեր» և «Փողոցային պչրուհին» շարքերը, «Ողջակիզվող կրակ» գիրքը և բազմաթիվ ընտիր բանաստեղծություններ։
16. Չարենցի «Դանթեյի առասպելի» մասին «Մշակ» թերթում իր խոսքն է ասել Գարեգին Լևոնյանը, իսկ «Սոման» գրախոսել է Հարություն Սուրխանթյանը