Posted in Գրականություն 10

Ավետիք Իսահակյան

  1. Կարդա Ավ․ Իսահակյանի «Մեր պատմիչները և մեր գուսանները» բանաստեղծությունը։ Գնահատիր գրողի վերաբերմունքը թե պատմիչների, թե գուսանների նկատմամբ։
    Ավետիք Իսահակյանն այս բանաստեղծության մեջ ցույց է տալիս պատմիչների և գուսանների տարբերությունը։ Խոսքը գնում է այն տարբերության մասին, որ պատմիչները հայոց պատմությունը թղթին փոխանցել են շատ վատ պայմաններում և պատմել են արյունալի, դաժան դեպքերի մասին, իսկ գուսանները գրել են միայն ուրախ եղելությունների մասին՝ գինի ու հաց վայելելով։
Շարունակել կարդալ “Ավետիք Իսահակյան”
Posted in Պատմություն 10

Հոկտեմբերի 11-15

Թեմա 5. «Մեծ Հայքի Արտաշեսյանների թագավորությունը».
ա/ Հարստության հիմնումը՝ Արտաշես 1-ին
բ/ Հայաստանը Աշխարհակալ տերություն՝ Տիգրան 2-րդ Մեծ
գ/ Ռազմաքաղաքական նոր իրադրությունը Առաջավոր Ասիայում / բանավոր, էջ 58-75, նաևայլաղբյուրներ/.

Շարունակել կարդալ “Հոկտեմբերի 11-15”
Posted in Էկոլոգիա 10

Ածուխ, նավթ և բնական գազ

Ածուխ

Ածուխը ածխածնով հարուստ այրվող հանածո է։ Ածուխը երեք հիմնական հանածո վառելիքներից ՝ նավթից ու գազից, ամենատարածվածն է, որով էլ պայմանավորվում է նրա գնի մատչելիությունը, սակայն այն շրջակա միջավայրի համար ամենավտանգավորն է։ Ածուխը այրվելով աղտոտում է մթնոլորտը։ Զարգացած արդյունաբերական երկրներից ածխի պաշարներով հարուստ են` ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Հարավային Աֆրիկան, Ավստրալիան, Կանադան, Լեհաստանը, Ուկրաինան: Մեծ է ածխի արդյունահանման ծավալները Կենրոնական ու Արևելյան Եվրոպայում և ԱՊՀ երկրներում։ Բուլղարիայում արդյունաբերությունը հիմնված է գլխավորապես ածխի վրա: Ածխի համաշխարհային պաշարների 50%-ը գտնվում է Չինաստանում։ Չինաստանի տնտեսության էներգիայի իր կարիքների 73%-ը ապահովում է ածխով, որի մեկ քարորդն այրվում է բնակարանները ջեռուցման համար: Այդ իսկ պատճառով Չինաստանի խոշոր քաղաքներում օդը շատ աղտոտված է:

Ածուխը ջերմացնում է գրպանը․ ինչո՞ւ է ռուսական վառելիքը այդքան թանկ նստում  Եվրոպայի վրա - 07.10.2021, Sputnik Արմենիա
Շարունակել կարդալ “Ածուխ, նավթ և բնական գազ”
Posted in Գրականություն 10

Ավ․ Իսահակյան «Հավերժական սեր» 

«Հավերժական սեր» 

  1. Ո՞ր երկրի թագավորի մասին է պատմությունը։
    Պատմությունը Սիրիայում գտնվող Թադմորի երտասարդ արքայի՝ Էլ-Սամանի, մասին է։
  2. Առանթնացրու, կարդա Թադմորի ապարանքի նկարագրությունը սկզբում եւ վերջում։ Մեկնաբանիր նկարագրությունների տարբերությունները (հեղինակի բանաստեղծական մտահղացումը)։
    Նկարագրությունը սկզբում
    Լուսակերտ է ապարանքը Թադմորի,
    Անապատում, որպես երազ ոսկեհյուս.
    Յոթն հարյուր սյունի վրա մարմարի
    Սլանում է աշտարակը երկնասույզ:
    Շուրջը նազուկ արմավենու պուրակներ,
    Ուր երգում են հրաշք-հավքեր կարոտով,
    Շատրվաններն հուրհրում են կրակներ,
    Ծաղիկները պճնազարդում արծաթով:
    Նկարագրությունը վերջում
    Պուրակները չորացել են, չքացել,
    Եվ շիջել է լույս երազը սյուների.
    Անապատը դեղին քղանցքն է փռել
    Եվ ծածկել է ապարանքը Թադմորի…
    Եվ ավազուտ շիրմի վրա մենավոր
    Աշտարակն է մնում կանգուն ու վկա,
    Որ իմանան վառ աստղերը հեռավոր
    Էլ-Սամանի սերը հզո՛ր ու անմա՛հ:

    Թադմորը լուսավոր, դրախտային, գեղեցիկ վայր էր մինչ բամբիշի մահը։ Նրա մահից հետո ամեն բան թոխվեց, ոչինչ այլևս առաջվանը չէր։ Թադմորը կորցրեց իր լույսը և այն վերածվեց մշուշում գտնվող մի մենաստանի։
Շարունակել կարդալ “Ավ․ Իսահակյան «Հավերժական սեր» “
Posted in Կենսաբանություն 10

Սպիտակուցների սինեթեզ՝ տրանսկրիպցիա և տրանսլյացիա

Սպիտակուցների սինթեզը կենդանի օրգանիզմերի բջիջներում ամինաթթուներից սպիտակուցների առաջացման պրոցես է։ ։ Ինքնասուն (ավտոտրոֆ) օրգանիզմները անօրգանական նյութերից սինթեզում են ամինաթթուներ և ապա սպիտակուցներ, իսկ տարասունները (հետերոտրոֆ) սպիտակուցները սինթեզում են հիմնականում սննդի հետ ընդունած ամինաթթուներից։

Բջիջների հատկությունները և հատկանիշները հիմնականում որոշվում են սպիտակուցային կազմով։ Բջիջների բաժանման ժամանակ առաջացած դուստր բջիջների նմանությունը մայրականին հիմնականում պայմանավորված է սպիտակուցների նույնությամբ։ Հատկանիշների ժառանգումը սերընդեսերունդ նույնպես նշանակում է հաջորդ սերնդում նույնանման սպիտակուցների կենսասինթեզի ապահովում։ Սպիտակուցների հատկությունները պայմանավորված են նրանցում ամինաթթուների հաջորդականությամբ, ուստի հատկանիշների ժառանգումը նախ և առաջ նշանակում է սերնդում ամինաթթվային միևնույն հաջորդականությամբ սպիտակուցների սինթեզի ապահովում։

Շարունակել կարդալ “Սպիտակուցների սինեթեզ՝ տրանսկրիպցիա և տրանսլյացիա”
Posted in Հայոց լեզու 10

05.10.2021

  1. Լրացրու տառերը և կետադրիր։

Երկինքը տեղ-տեղ ծածկված էր թուխպերով։ Սառը քամին անգթորեն ծեծում  էր քսանիննամյա երիտասարդի կուրծքն ու արևախանձ դեմքը։ Նա, պատշգամբի բազրիքին կռթնած, նայում էր գյուղի կողմը։ Լուռ ու մութ էր գյուղը. չկար ոչ մի ճրագ, ոչ մի ձայն։ Միայն ներքևի զառիվայրից թույլ կաղկանձ էր լսվում. կարծես մրսում էր մի լքված, մոռացված շուն։ Մեկ էլ հեռվից կարելի էր ունկնդրել գետի խուլ վշշոցը։
Ջրաղացի առաջ մի փոքրիկ կրակ պեծին էր տալիս։ «Երանի դրանց,- մտածեց երիտասարդը,-մինչև լույս զրույց կանեն»։
Սարի հետևից լուսինը պռունկը հանեց։ Երիտասարդն իջավ սանդուղքով։ Շունը մոտեցավ նրան, փաթաթվեց նրա ոտքերին՝ մեղմորեն քսվելով անդրավարտիքի փողքերին։
Չամբա՜ր, Չամբա՜ր,- փաղաքշական ձայնով ասաց նա։
Շունը վազեց դարպասի կողմը, մի քանի անգամ հաչեց, ապա էլի հետ վազեց։

Շարունակել կարդալ “05.10.2021”
Posted in Պատմություն 10

Հոկտեմբերի 4-8

Թեմա 4. «Հայկազուն Երվանդականների թագավորությունը». Հայաստանը Ք. ա. 7-րդ դարավերջից մինչև Ք. ա. 330-ական թթ., Հայոց թագավորությունները Ք. ա. 331-201 թթ., Թագավորության պետական կարգը» /բանավոր, էջ 47-53, 55, նաևայլաղբյուրներ/.

Շարունակել կարդալ “Հոկտեմբերի 4-8”
Posted in Գրականություն 10

Ավետիք Իսահակյան

Կարդում ենք հայ դասական գրականություն.

1.Ավ. Իսահակյան, ինչ գիտենք նրա մասին (փնտրտուք համացանցում)

Ավետիք Իսահակյանը ծնվել է 1875 թվականի հոկտեմբերի 30-ին, Ալեքսանդրապոլում, մանկությունն ու պատանեկությունն անցել է Ղազարապատ գյուղում, որն այժմ կրում է բանաստեղծի ազգանունը՝ Իսահակյան։ Սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, 1893 թվականին ընդունվել է Լայպցիգի համալսարան՝ որպես ազատ ունկնդիր։ Մահացել է 1957 թվականի հոկտեմբերի 17-ին։ Թաղված է Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում։ 1963 թվականի հոկտեմբերի 31-ին Երևանում բացվել է Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան։

Շարունակել կարդալ “Ավետիք Իսահակյան”