Posted in Իրավունք 11

Գնահատում

Սովորողի ուսումնառության արդյունքների գնահատումը

Գործնական աշխատանք․ հենվելով սեփական փորձի վրա  պատասխանեք հարցերին․

  • ե՞րբ եք գնահատվում
    Գնահատումը կարելի է համարել մեր առօրյա կյանքի մի մասը, որովհետև ամեն օր մենք և՛ գնահատում ենք, և՛ գնահատվում։ Հիմնականում գնահատվում ենք, երբ անում ենք ինչ-որ բան, օգնում կամ որևէ ծառայություն ենք մատուցում։ 
  • ո՞վ է գնահատում
    Գնահատում են բոլորը՝ անկախ տարիքից։ Յուրաքանչյուր ոք զգում է որևէ վերաբերմունք ինչ-որ մի բանի նկատմամբ, որն արտահայտում է գնահատելով։
  • ի՞նչն են գնահատում
    Գնահատում են ամեն դրական և բացասական բան. վերաբերմունքը, աշխատանքը, արտաքինը, խնամքը, կարողությունները և այլ շատ ու շատ բաներ, որոնք կազմում են մեր առօրյա կյանքի մի մասը։
  • ինչպե՞ս են գնահատում
    Գնահատումը ցույց տալու համար կան բազմաթիվ եղանակներ. խոսքով, հետպատասխան վերաբերմունքով, ինչպես նաև նվերներով, իսկ արդեն դպրոցներում գնահատանիշներով։
Շարունակել կարդալ “Գնահատում”