Ավետիք Իսահակյանի «Շիդհար» ստեղծագործությանը ընթերցել էի դեռ մի քանի տարի առաջ, սակայն իմաստն ինձ համար անհասկանալի էր։ Այս տարիքում վերընթերցելուց հետո արդեն կիսով չափ հասկանալի դարձավ ստեղծագործության ասելիքը։ Սակայն ըստ իս տվյալ գործը կարելի է դիտարկել տարբեր կողմերից և գտնել տարբեր իմասներ ու ասելիքներ։
Երբ Շիդհարը վերադառնում էր նույն վայրը տարբեր ժամանակներում, տարածքը ձևափոխված էր քաղաքի, հաջորդ անգամ դաշտավայրի, մի ուրիշ անգամ էլ արդեն անապատի։ Սակայն տարօրինակն այն էր, որ բոլորն ասում էին այդ տարածքը եղել է այդպիսին դեռ իրենց պապերի պապերի պապերի ժամանակներից։
Կարծում եմ ստեղծագործության ասելիքն այն է, որ մարդիկ լսելով մի քանիսի խոսքը, դրան հավատում և տարածում են՝ առանց իմանալու դրա ճիշտ կամ սխալ լինելը։ Այստեղ բոլոր տեղացիները միշտ նշում էին իրենց նախնիներին՝ չոնենալով անգամ հստակ տեղեկություն։