Սպիտաակուցների կառուցվածք
Սպիտակուցների կառուցվածքը բարդ է։ Բոլոր սպիտակուցները բաղկացած են O-ի, C-ի, N-ի, H-ի ատոմներից։ Բոլոր սպիտակուցները պոլիմերներ են, որոնց մոնոմերները ամինաթթուներն են։ Սպիտակուցները տարբերվում են միմյանցից ամինաթթուների թվաքանակով, դրանց տեսակներով և դասավորման հաջորդականությամբ։ Տարբեր ամինաթթուների մոլեկուլներում մի մասը միատեսակ է։ Այն կազմված է ամինախմբից (-NH2) և կարբօքսիլային խմբից (-COOH), իսկ մյուս մասը բոլոր ամինաթթուներում տարբեր է և կոչվում է ռադիկալ (R)։
Սպիտակուցների տեսակները
Սպիատակուցների մոլեկուլները լինում են տարբեր ձևի՝ պարուրաձև, ծալքավոր կամ գնդաձև, որոնք ունեն կառուցվածքային մի քանի մակարդակներ՝
առաջնային (այդ ժամանակ առաջանում է պեպտիդային կապ)
երկրորդային (այդ ժամանակ պեպտիդային շղթան պարուրաձև ոլորվում է)
երրորդային և չորրորդային (այս երկու ժամանակներում արդեն ընդունում է իրեն յուրահատուկ տարածական դիրքը) (երկրորդային և երրորդային կառուցվածքի խախտումը կոչվում է բնափոխում)։