«Աբու ալ-Լալա-Մահարի» Ավետիք Իսահակյան
Աբու ալ-Լալա-Մահարի կենսագրություն
Աբու ալ-Լալա-Մահարիի բանաստեղծություններից
Ավետիք Իսահակյանի տվյալ ստեղծագործության գլխավոր հերոսը Աբու ալ-Լալա-Մահարին է։ Ըստ պոեմի նա քարավանով գնում է անհայտ ուղղությամբ։ Իսահակյանի ստեղծած կերպարն արտահայտում էր հիասթափություն մարդկության հանդեպ իրենց արածների և դեպի վատը փոխվելու համար։
Պոեմն ընթերցելուց հետո նաև ուսումնասիրեցի Աբու ալ-Լալա-Մահարիի կենսագրությունն ու բանաստեղծությունները։ Որոշ փաստերի հետ ծանոթանալուց հետո արդեն ակնհայտ էր Ավետիք Իսահակյանի պոեմի գլխավոր հերոսի անձնային փոփոխությունները։ Իրականում Աբու ալ-Լալա-Մահարին լքել էր Բաղդադը մոր մահից հետո, ոչ թե ինչպես նշված է պոեմում մարկանց հանդեպ հիասթափությունից։ Եվ նա չէր գնում անհայտ ուղղությամբ, այլ պարզապես վերադառնում էր հայրենիք։