Month: Դեկտեմբեր 2019
Իսպաներենի խմբով պատրաստում ենք churos և sangria
Դեկտեմբերի 19-ին իսպաներենի խմբով պատրաստեցինք իսպանական churos և sangria։ Մեզ օգնության էր եկել Ալինա Թումասյանը, ով վեց տարի աշխատել է իսպանական խոհանոցում։
Առաջին շրջանի հաշվետուցուն
հաճախում—բացակայություն—բաց թողած պարապմունքների լրացում սահմանված կարգով.
- Այս ուսումնական շրջանի ընթացքում բացակայել եմ 1օր։
ուսումնական բլոգի վարում. բաժիններ, յուրաքանչյուրում նյութերի առկայություն,
- Համաշխարհային պատմություն (16)
- Հայոց լեզու (13)
- Հայոց պատմություն (21)
- Հանրահաշիվ (32)
- Հասարակագիտություն (8)
- Ճամբար (1)
- Ջրիկ TV (17)
- Ռուսերեն (26)
- Քիմիա (9)
- Ֆիզիկա (9)
- Անգլերեն (17)
- Աշխարհագրություն (12)
- Բանավոր մաթեմատիկա (8)
- Գրաբար (2)
- Գրականություն (38)
- Երկրաչափություն (18)
- Իսպաներեն (13)
- Կենսաբանություն (6)
- Uncategorized (4)
ուսումնական պարապմունքներին մասնակցություն սահմանված կարգով. ուշացումներ,
- Մասնակցել եմ սահմնաված կարգով բոլոր ուսումնական պարապմունքներին։ Մոտավորապես 3 անգամ ուշացել եմ դասերից երկար դասամիջոցից հետո։
մասնակցություն դասարանի, ընտրությամբ գործունեության
- Ներկա եմ եղել բոլոր իսպաներենի դասաժամերին։ Միայն ներկա չեմ եղել մեկ անգամ մեդիա-ուրբաթի փորձերի պատճառով։
խմբի ուսումնական ճամփորդություններին.
- Մասնակցել եմ մեկ անգամ։
Ուսումնասիրություն լուսաբանում
- Լուսաբանել եմ թթուդրիկի արարողությունը։
մասնակցություն ուսումնական նախագծերի
նախագծերի թվարկում
անհատական աշխատանքը նախագծում
- Ջրիկ TV
մասնակցություն ուսումնական—հասարակական աշխատանքներին.
- Հանրօգուտ աշխատանքի եմ մասնակցել մեկ անգամ։
մասնակցություն հիգիենիկ միջվավայրի, գույքի խնամքի աշխատանքներին.
- Այս տարի մասնակցել եմ մեկ անգամ։
մասնակցություն դասարանում, դպրոցում, կրթահամալիրում կազմակերպված տոնի, ծեսի, ստուգատեսի.
- Մասնակցել եմ թթուդրիկի արարողությանը։
մասնակցություն ցուցահանդեսի, համերգի, ներկայացման
- Մասնակցություն մեդիա- ուրբաթին։
կրթահամալիրի ներքին կարգապահական կանոնների խախտում.
- Խախտում չունեմ։
անհատական ձեռքբերումները ուսումնական առաջին շրջանում.
- Ձեռքբերումներ չունեմ։
ուսումնական յուրաքանչյուր դասընթացներից (այդ թվում՝ ընտրությամբ) իր առաջադիմության ինքնագնահատում.
- Համաշխարհային պատմություն -լավ
- Հայոց լեզու -լավ
- Հայոց պատմություն -լավ
- Հանրահաշիվ -նորմալ
- Հասարակագիտություն-լավ
- Ռուսերեն -լավ
- Քիմիա -լավ
- Ֆիզիկա -լավ
- Անգլերեն -լավ
- Աշխարհագրություն -լավ
- Բանավոր մաթեմատիկա -լավ
- Գրականություն -գերազանց
- Երկրաչափություն -վատ
- Իսպաներեն -լավ
- Կենսաբանություն -լավ
- Ֆիզկուլտուրա-նորմալ
- Երգ-գերազանց
- Պար-լավ
- Տեխնոլոգիա- լավ
ուսումնական շրջանի կազմակերպման վերաբերյալ իր հարցադրումները, առաջարկությունները.
Առաջարկներ չունեմ։
- «Ուսումնական ձմեռ» նախագծով դեկտեմբերի 23-ից հունվարի 7-ը անելիքները՝
Ամանորի, Սուրբ Ծննդյան անհատական—ընտանեկան նախագիծ
ընթերցանություն
ուսումնասիրություն
ուսումնական այլ աշխատանք
Ֆիլմերի դիտում։
- ուսումնական երկրորդ շրջանում գործունեության նախագիծ՝
- Հանրակրթական Դիջիթեք, բնագիտատեխնիկական նախագծերի ստուգատեսներին ներկայացվող նյութեր,
- Ընթեցանություն
- Բլոգավարություն
- Ես ազատում եմ ինձ ցանկապատերից(1, 2)
- Մտափունջ
- Քիմիան և սնունդը
- Հանրակրթական Դիջիթեք, բնագիտատեխնիկական նախագծերի, մարզական, ազգագրական ստուգատեսների կազմակերպման առաջարկներ.
Առաջարկներ չունեմ։
- իր ընտրած ճամբարային ջոկատը
- Հանրակրթական Դիջիթեք, բնագիտատեխնիկական նախագծերի, մարզական, ազգագրական ստուգատեսների կազմակերպման առաջարկներ.
December 9-13 (Lesson 1)
Homework: Choose one of the topics from the discussion box and write an essay (app.200 words) English in mind, slide 25

2. I agree with Jess. She said something very important. In my opinion, if you have no purpose you cannot achieve anything. When we have a goal, we will do all we can to achieve our goals. It’s not easy work. Set your own goals and try to achieve them and it will be the most amazing and rightest thing that we have in the world.
There are people who do not want to do something to get what they want. They think that everything can be achieved easily. But that is not the case, you have to strive, and do everything possible to achieve what you want.
Ուրբաթ- համերգ

Համակարգող-հեղինակ՝ Դավիթ Մնացականյան, Քնարիկ Հակոբյան, Արաքս Քալիճյան
Վարող՝ Սյուզի Մարգարյան
Հնչյունային օպերատոր՝ Դավիթ Մնացականյան
Ծրագրի ղեկավար՝ Լուսինե Բուշ
Բովանդակությունը՝ երգչախմբային արվեստանոց
Իրականացումը՝ «Լույսեր, գույներ, ղողանջներ, մեղեդիներ, ազդեցություններ» ստուգատեսով
Մասնակիցներ՝ կրթահամալիրի Միջին դպրոցի սովորողներ, դասավանդողների երգեցիկ խմբեր, ծնողներ, հյուրեր…
Երաժիշտներ՝ Լուիզա Քեշիշյան, Աննա Երիցյան
Պարուսույցներ՝ Հայարփի Անանյան, Լաերտ Գրիգորյան
Նվագակցող՝ Լիլիթ Առաքելյան
Ծրագրում.
- Թումանյան 150. միասնական ընթերցանություն. քառյակներ
Հե՜յ ագահ մարդ, հե՜յ անգոհ մարդ, միտքըդ երկար, կյանքդ կարճ,
Քանի՜ քանիսն անցան քեզ պես, քեզնից առաջ, քո առաջ.
Ի՜նչ են տարել նրանք կյանքից, թե ինչ տանես դու քեզ հետ,
Խաղաղ անցիր, ուրախ անցիր երկու օրվան էս ճամփեդ։
Միասնական երգ՝ Ռ․Հախվերդյան ձյուն
Երգ՝ Snowman
Պար 8-րդ դասարանցիներ Hip-hop
Միջին դպրոցի երգչախումբ՝ 150 սովորող.
- Թումանյան 150. միասնական ընթերցանություն.
«Պատրանք»
Վեր է կացել էն սարում
Մեր Չալակը իր թևից.
Գնում է մութ անտառում,
Քաջ ախպերս ետևից։
Զրնգում են նրանք խոր
Էն անտառում կուսական.
Ես կանչում եմ նորից նոր,
Ինձ թվում է, թե կգան…
Զո՜ւր… վաղուց են, ա՜խ, նրանք
Մեր սարերից գընացել.
Էն զիլ ձեներն են մենակ
Իմ ականջում մնացել…
Ուսուցչական երգչախումբ. Ռ. Ամիրխանյան «Դու իմ երգն ես»
Միասնական երգ․ Feliz Navidad
Լույսերի ֆլեշմոբ մարմարյա սրահում
Միասնական երգ One I’ve Been Missing
Միասնական պար Իշխանաց պար,Լաչին
16-20 декабря (Урок 1)
Расскажите , как отмечают Новый год в вашей стране?
В Армении Новый год очень интересный. 31 декабря в 12 часов вся семья соберется. Они поздравляют, обнимают и желают хороших вещей на Новый год. Затем детей посещает Дед Мороз и раздает подарки. С 1 января люди начинают посещать дома друг друга. Они поздравляют друг друга и садятся за стол.
Կիսամյակային ամփոփում
Հոկտեմբեր
Նոյեմբերի 18-24-ը
Առաջադրանք 2 Նոյեմբերի 25-30-ը
Առաջադրանք 2 Դեկտեմբերի 2-8-ը
Առաջադրանք 1 Դեկտեմբերի 9-15-ը
Նախագծեր «Նախագծային ընթերցանություն» «Հանրային աուդիտ» «Ամանորյա բացահայտումներ»
Ալբեր Կամյու «Օտարը»
Ես առաջին կիսամյակի ընթերցանության համար ընտրեցի Ալբեր Կամյուի «Օտարը»։ Գիրքն ինձ համար շատ հետաքրքիր է և մեծ հետաքրքրությամբ կարդում եմ։ Գրքում պատմվում է մի տղայի մասին, ով նոր էր կորցրել մորը։ Նա մորը տարել էր ծերանոց, որովհետև չէր կարողանում պահել նրան։ Ամիսներ անց նրան ասացին, որ նա մահացել է․․․
Պատմությունը շատ հետաքրքիր է։ Խորհուրդ եմ տալիս բոլորիդ ընթերցել այն։
Նախագծային աշխատանք
- Նախագծի վերնագիրը`
«Նոր տարին տարբեր երկրներում»
- Նախագծի մասնակիցը՝
Քնարիկ Հակոբյան, Մերի Մկրտչյան, Գոհար Պետրոսյան
- Նախագծի ժամանակահատվածը՝
Դեկտեմբերի 16-20
- Նախագծի նպատակը՝
- Իրականացնել հետազոտական և վերլուծական աշխատանք։
- Ուսումնասիրել տարբեր երկներում, տարբեր ժողովուրդների մոտ ինչ առանձնահատկություններ կան։
- Նախագծի ընթացքը՝
Համացանցից, տարբեր, օտարալեզու աղբյուրներից գտնել տեղեկություններ, ինչպես են նշում Նոր տարին տարբեր երկրներում, պատմական տարբեր ժամանակահատվածներում, Կաղանդ պապը տարբեր երկրներում, ուտեստներ, հիմնավորել Սուրբ Ծննդյան հրաշքները։
- Նախագծի ամփոփում՝
Ամանոր (Նոր տարի, Նավասարդ), տոն, նշվում է տարբեր ժողովուրդների կողմից ընդունված օրացույցում ընթացիկ տարվա վերջին օրվա և հաջորդ տարվա առաջին օրվա գիշերը։ Նոր տարին նշելու սովորույթը գոյություն ուներ դեռևս մ.թ.ա. 3-րդ հազարամյակում Միջագետքում։
Ամանորով նշում են տարվա սկիզբը։ Տարին ժամանակի սահմանն է, որը վերցրած է բնությունից։ Դա այն ժամանակաշրջանն է, որի ընթացքում Երկիր մոլորակը կատարում է մի լրիվ պտույտ Արեգակի շուրջը։ Երկրի կատարած շրջապտույտը հավասար է 934 միլիոն կիլոմետրի, որն անցնում է մեծ արագությամբ։
Հունվարի 1-ը՝ որպես տարվա սկիզբ, սահմանվել է Հռոմի կայսր Հուլիոս Կեսարի կողմից մ.թ.ա. 46 թվականին։ Հին Հռոմում այդ օրը նվիրված էր Յանուսին՝ ընտրության, դռների և բոլոր սկզիբների աստծուն։ Հունվար ամիսն իր անվանումը ստացել է հենց Յանուս աստծու անունից, որին պատկերում էին երկու երեսով, որոնցից մեկը նայում էր առաջ, իսկ մյուսը՝ ետ:
Չինաստան
Ավանդական Չինական Նոր տարին նշվում է ձմեռային գիշերահավասարից հետո լուսնի լրիվ ցիկլի ավարտին հաջորդող նորալուսնի օրը (այսինքն, դեկտեմբերի 21-ից հետո երկրորդ նորալուսնի օրը)։ Ըստ Գրիգորյան օրացույցի, այդ օրը ընկած է հունվարի 21-ից փետրվարի 21-ի միջև։
Չինաստանի հյուսիսում Նոր տարվա օրերին տանը տեղադրում են դեղձի ծառի ծաղկած ճյուղեղ կամ, որպես ծաղկունքի խորհրդանիշ, տունը զարդարում են մանդարինի ծառերով, որոնց վրա կախված են նարնջագույն պտուղներ։ Այդ ժամանակահատվածում ծաղկում են դեղձի և ծիրանի ծառերը, մանդարինն ու նուշը։ Փողոցներն զարդարում են նոր ծաղկող ճյուղերով և սովորական ծաղիկների փնջերով։
Չինաստանի հարավում Ամանորին բնակարանը նախընտրում են զարդարել ծիրանի ծաղկող ճյուղերով։ Ծիրանի ծաղիկները պետք է ունենան ուղիղ հինգ թերթիկներ։ Բացի այդ, հարավային Չինաստանի բնակիչները սեղանին են դնում ձմերուկ, որի կարմիր և քաղցր միջուկը հաջողություն է խորհրդանշում գալիք տարում։
Երեկոյան, նախքան Նոր տարվա սկսելը, տեղի է ունենում վիշապի պարի մասսայական ցուցադրություն։ Պարում են բոլորը՝ անկախ իրենց սոցիալական վիճակից, հարուստ կամ աղքատ լինելուց։ Առավել ուրախ երթերն ու վառ հանդիպումները տեղի են ունենում գիշերը։ Մթնշաղի ժամանակ փողոցներում ու այգիներում խարույկներ են վառում։
Իրան
Հին պարսիկները նոր տարին նշում էին գարնան օրահավասարից հետո՝ մարտի 21-ին կամ մարտի 22-ը (որն, ըստ իրանական օրացույցի, ընկնում է էսֆանդի 30-ից ֆարվարդինի 1-ը)։ Տոնը կոչվում էր «վարդի և գինու» օր։ Հետագայում այն ընդունվեց մուսուլմանական աշխարհի կողմից և ստացավ «Նովրուզ» («Նոր օր») անվանում, որը այսօր էլ նշում են մեծ շուքով Իրանի և այլ իսլամադավան ժողովուրդների կողմից։
Ռուսաստան
Ռուսները նոր տարին նշում էին սեպտեմբերի 1-ին, Հարևան ժողովուրդներից ռուսներն ամանորը հունվարի 1-ին սկսեցին նշել 1699-ից, Պետրոս Մեծի հրամանով։ Երբ 1918 թ. Խորհրդային Ռուսաստանի Ժողկոմխորհի որոշմամբ օրացուցային բարեփոխում կատարվեց, և չեղյալ հայտարարվեցին փետրվարի 1-13-ն ընկած օրերը, Ռուս ուղղափառ եկեղեցին չընդունեց այդ բարեփոխումը, որից էլ՝ նախկին խորհրդային ժողովուրդների մեջ նաև «Հին նոր տարին» նշելու սովորությունը։ Ռուսաստանում Նոր տարվա գլխավոր հերոսը Դեդ Մորոզն է (Սառնամանիք պապ)։ Այժմ Դեդ Մորոզն իր թոռնիկ Ձյունանուշիկի հետ բարի և առատաձեռն պապիկ է, իսկ անցյալում նա այնքան էլ բարի չէր, ավելին՝ Դեդ Մորոզի նախատիպը հանդիսացող Տրեսկուն և Ստուդենեց «պապերը» ռուս բանահյուսության մեջ չարը մարմնավորող կերպարներ են, ռուսական անծայրածիր տափաստաններում թափառելով՝ սառեցնում են անցորդներին։ Ռուս բանահյուսության մեջ Ձմեռ պապի նախատիպերից է նաև Մորոզկան, որ բարի կերպար է։
Իսպանիա
Իսպանիայում ցանկացած տեղ գնալիս պայուսակի մեջ պետք է լինի մի քիչ նուգա և շամպայն։ Նոր տարին իսպանացիների համար հանրային տոն է և հենց այդ տոնական գիշերը բոլորը շտապում են կենտրոնական հրապարակ՝ այնտեղի մեծ տոնածառի մոտ Ամանորը դիմավորելու և խաղող ուտելու համար։ Ժամացույցի ղողանջների ընթացքում հրապարակում հավաքվածները փորձում են հասցնել ուտել խաղողի 12 գիլա։ Յուրաքանչյուր գիլան խորհրդանշում է տարվա ամիսը, իսկ եթե հասնում են ուտել բոլոր 12 գիլաներն, ապա դրանով գրեթե «երաշխավորվում» է բաղձալի երազանքի կատարումը։ Ի դեպ, այս ավանդույթը տարածվում է նաև նրանց վրա, ով Նոր Տարին դիմավորում է տանը։ Խաղողի գիլաներ դրվում են բոլոր ամանների մեջ։
Անգլիա
Անգլիայում ամանորյա գիշերը երեխաների համար բեմադրում են ներկայացում հին անգլիական հեքիաթների հիման վրա։ Քնելուց առաջ երեխաները սեղաններին դնում են ափսեներ նվերների համար, իսկ կոշիկների մեջ՝ Սանտա Կլաուսի եղնիկների համար կեր։ Ամանորյա զանգերի ներքո սիրահարները համբուրվում են, որպեսզի ողջ տարին լինեն միասին։
Գերմանիա
Գերմանիայում Սուրբ Ծնունդը ընտանեկան տոն է։ Բոլորը պետք է հավաքվեն տոնական սեղանի շուրջը։ Այդ օրը տեղի ունեցող նվերների փոխանակման արարողությունը կոչվում է Բեշերունգ։ Ամանորի ճաշկերույթի ամենակարևոր մասը կոչվում է «der Lebekuchen»՝ մեղրաբլիթ-քաղցրաբլիթը։ Ալյուրից, շաքարից և չամիչից պատրաստված այդ «իսկական հրաշքը» 16-րդ դարում երբեմն կարող էր մեկ երկար նստարանի չափ լինել։ Անկախ նրանից, թե չինական հորոսկոպով ինչ կենդանու տարի է լինելու, մարդիկ շատ հաճախ իրար նվիրում են ապակյա կամ ճենապակյա խոզուկներ, որոնք հիմնականում գանձանակ են լինում։
Ֆրանսիա
Ֆրանսիայում մարդիկ կարող են նվիրել միմյանց ամեն ինչ, չնայած կան որոշակի կանոններ։ Օրինակ՝ օծանելիք կարող է նվիրել միայն ամուսինը իր տիկնոջը։ Այլ տղամարդուց նմանատիպ նվերը համարվում է «կանոններից դուրս»:
Հնդկաստան
Հնդկաստանի բնակիչները Ամանորին գերադասում են հագուստը զարդարել վարդագույն, կարմիր, մանուշակագույն կամ սպիտակ ծաղիկներով։ Հնդիկ մայրերը քաղցրավենիքները, ծաղիկները և փոքրիկ նվերները դնում են առանձին սկուտեղի վրա, իսկ առավոտյան երեխաները աչքերը փակում են և սպասում, որ իրենց մոտեցնեն սկուտեղի մոտ՝ նվերը ստանալու համար։
Ազատություն
Յուրաքանչյուր մարդ ազատություն բառը հասկանում և ընկալում է տարբեր կերպ։ Օրինակ սովորական քաղաքացուն ընձեռված է ազատ լինելու, ազատությունը վայելելու հնարավորությունը։ Այժմ մարդիկ ազատ են և իրենք են որոշում ինչ անեն: Բոլորի համար ազատությունը տարբեր է:
Ինձ համար ազատությունը դա հնարավորություն է ինքնուրույն անել ընտրություն, լինել բոլորի կարծիքներից անկախ: Մարդը պետք է ունենա խոսքի և մտքի ազատություն: Բոլորի կածիքները տարբեր են, բայց բոլորն էլ իրավունք ունեն արտահայտելու այն:
Մենք սովորելով և ուսումնասիրելով հայոց և համաշխարհային պատմությունը, հաճախ ենք գրքերում հանդիպել «ազատության պայքար» արտահայտությանը։ Այն ժամանակներից մարդիկ պայքարել են հանուն ազատության։ Յուրաքանչյուր մարդ ձգտում է լինել ազատ և ապրել այնպես, ինչպես ինքն է կամենում այլ ոչ թե ուրիշները։
Յուրաքանչյուր մարդ պետք է արտահայտի իր մտքերը, ստեղծագործի և շարժվի իր կանոններով։