Posted in Ռուսերեն 8

25-29 ноября (Урок 1)

Упр. 43 (пособие » Чистая грамматика», сл. 259.)

Упражнение 43. (ТРКИ-1 и выше.) Раскройте скобки.

  1. Здесь можно переходить через дорогу? Я хочу перейти на другую сторону улицы.
  2. Расскажи про этого человека!
  3. Мусор следует бросать в урну.
  4. Заверни подарок в красивую бумагу.
  5. Зачем он носит эту бороду?
  6. Зачем он обманывает своих родителей?
  7. Осторожно, не наступайте мне на ноги!
  8. Я поеду в Финляндию, Швецию, Норвегию на каникулах.
  9. Если я поеду в Европу, надо поменять рубли на евро. 10 Его тошнит в автобусе.
  10. На самолёт напали бандиты и захватили заложников.
  11. Она положила в кошелёк тысячу рублей и повесила кошелёк на шею.
  12. Выходи за меня замуж! -А на что мы будем жить? Только на стипендию?
  13. Женщины борются за равноправие с мужчинами.
  14. Она очень любит художественные фильмы, потому что там она видит своих любимых артистов.
  15. Этот артист хорошо загримирован под Ленина.
  16. Не садитесь на стол, это плохая примета. Сядьте лучше на дивану или табуретку.
  17. Меня всегда раздражает, когда люди ведут себя неделикатно.
  18. Я не променяю мою подругу на никакую другую.
  19. Возьми меня под руку.
  20. Ты можешь рассчитывать на мою поддержку.
  21. Вы можете обратиться за помощью на кафедру.
  22. При нагревании лёд превращается в обычную воду, а затем в пар.
  23. На таможне семье разрешается заполнить одну таможенную декларацию на всех членых семье.
Posted in Գրականություն 8

ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆ (Հինգ հասուն տանձեր)

Հինգ հասուն տանձեր

Վերլուծիր երեխայի հետևյալ դատողությունները.

  • … ցանկապատից այս կողմ աճող տանձերն իմն են, եթե, իհարկե, կարողանամ նրանց հասնել:

Ինչպես ասում են եթե սա իմ սահմանն է, սա իմն է.

  • Միայն ուտելու համար չէ, որ ուզում էի, դա բարբարողություն պիտի լիներ:

Նա ուզում էր զգալ այդ հյութելի տանձի, թչ միայն համը այլ հենց նրան.

  • Սա գողություն չի… Արկածախնդրություն էր սա:

Նրա կարծիքով դա գողություն չե, նա մտածում է, որ դա նրան է, և ես համամիտ եմ, մարդ առանց աշխատանքի չի կարող ստանալ այն ինչ ուզում է, իսկ Վիլիամը սպասել, է, հետևել է այդ տանձերին և նա ունի ամբողջ պռավա դա վերցնել իրեն.

  • Վեց տարեկան հասակում դեպի տանձեր վազելը բազում դասական գեղեցիկ բաներ էր պարունակում:

Վեց տարեկան երեխաների մոտ շատ են առաջանում այդպիսի հետարքիր և դասական մտքեր, նրանք շատ են այդպիսիսները որոնում։

  • Կարծում էի, թե ավելի ողջամիտ պիտի լիներ, քանի որ երկար էր ապրել և ուսուցչուհի էր:

Նա ճիշտ է քանի որ, նրա ուսուցիչը նույնպես այդպիսի նման բան փոքր ժամանակ արած կլիներ, և դրա համար չի կարելի երեխայի վրա այդպես մեղք գցել, եթե դու նույնպես այդպես զվարճամիտ մանկություն ես ունեցել, ուրեմն մի վարվիր երեխայի հետ այդպես։

  • Ի վերջո, դա գողությու՞ն էր, թե՝ ոչ:

Ոչ, ես չեմ համարում այն գողություն։

Posted in Պատմություն 8

Նոյեմբերի 18-24 (Առաջադրանք 2)

Ֆիլմը դիտելուց հետո նոր տեղեկությունները շարադրիր  քսան նախադասության սահմաններում: «Վիեննայի կոնգրեսը»/տեսաֆիլմ/

Տեսաֆիլմը շատ հետաքրքիր և ուսուցողական էր: Շատ բաներ ինձ արդեն հայտնի էին:

1814-1815թթ. Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում Նապոլեոնին հաղթած պետությունների ղեկավարները հրավիրեցին վեհաժողով:Նպատակն էր, ոչ միայն հաշտություն կնքել պարտված Ֆրանսիայի հետ, այլև Եվրոպայում հաստատել կայուն ծաղաղություն: Վիեննայի վեհաժողովին մասնակցում էին 2 կայսր, 4 թագավոր, 2 թագաժառանգ և 215 իշխանական տների ղեկավարներ։ Այստեղ հավաքվել էր 450 դիվանագետ։ Այն հիմք հանդիսացավ ավարտելու եվրոպական տերությունների կոալիցիաների պատերազմները նապոլեոնյան Ֆրանսիայի դեմ։ Վիեննայի կոնգրեսին մասնակցել են եվրոպական բոլոր պետությունների,բացի Թուրքիայից. 216 ներկայացուցիչներ։ Կոնգրեսում առաջատար դեր էին խաղում  Անգլիան,  Ռուսաստանը  և Ավստրիան։ Բանակցությունները հաճախ ընդհատվում էին պարահանդեսներով, ներկայացումներով, որսով։ Բոլորի հիշողության մեջ, այն մնացել է, որպես «Պարող վեհաժողով»: Պայմանագրերը մշակվում էին առանձին աշխատանքային խմբերում։ Վեհաժողովին մասնակցող յուրաքանչյուր երկիր ուներ իր շահերը։  Ռուսաստանը,  Անգլիան, Ավստրիան և Պրուսիան վերաձևեցին Եվրոպայի պետական սահմանները՝ հաշվի չառնելով այլ ազգերի՝ սեփական պետություն ունենալու իրավունքը։ Այսպես, Նապոլեոնի ստեղծած Վարշավայի դքսությունը լուծարվեց։ Լեհական հողերի զգալի մասն անցավ Ռուսաստանին։ Անգլիան ստացավ Մալթա կղզին և հոլանդական մի շարք գաղութներ։ Վեհաժողովի մասնակիցները գտնում էին, որ  Ֆրանսիական հեղափոխությունը Եվրոպայում խախտել է օրինական կարգը։ Նրանք որոշեցին վերականգնել տապալված արքայատոհմերն ու իշխանական տները։ Վիեննայի կոնգրեսի կարևորագույն խնդիրներն էին Ֆրանսիական մեծ հեղափոխությամբ  և  նապոլեոնյան պատերազմների ժամանակ վերացված ավատատիրական (ֆեոդալական), միապետական կարգերի վերականգնումը, Ֆրանսիայում նապոլեոնյան վարչակարգի վերականգնումը կանխելու և Եվրոպան Ֆրանսիայի նոր զավթողական պատերազմներից ապահովագրելու ամուր երաշխիքների ստեղծումը, Եվրոպայում նոր պետական սահմանների հաստատումը: Կոնգրեսի նիստերի ժամանակ, Էլբա կղզի աքսորված  Նապոլեոնը,  1815 թվականի մարտի 1-ին անսպասելիորեն ափ իջավ Ֆրանսիայում և հաղթարշավով սկսեց առաջանալ դեպի Փարիզ (Նապոլեոն Բոնապարտի 100 օրը): Կոնգրեսի մասնակիցները Նապոլեոնի դեմ անհապաղ ստեղծեցին նոր, յոթերորդ դաշնախումբը (կոալիցիան)։ Վաթեռլոոյի ճակատամարտից մի քանի օր առաջ,  1815 թվականի հունիսի 9 ին,  Ռուսաստանը,  Պրուսիան,  Ավստրիան,  Անգլիան,  Ֆրանսիան,  Իսպանիան,  Շվեդիան և Պորտուգալիան ստորագրեցին 121 հոդվածներից և 17 առանձին հավելվածներից բաղկացած Վիեննայի կոնգրեսի գլխավոր եզրափակիչ պայմանագիրը։ Վիեննային կոնգրեսովով Ֆրանսիան զրկվեց բոլոր տերիտորիալ նվաճումներից։  Բելգիան և Հոլանդիան միավորվեցին Նիդերլանդական թագավորության մեջ: Վիեննայի կոնգրեսը չեզոք պետություն հռչակեց 19 շրջաններից բաղկացած Շվեյցարիայի կոնֆեդերացիան։ Կրակովը հռչակվեց «անկախ քաղաք»։ Գերմանիան մնաց 38 ինքնուրույն պետություններից բաղկացած երկիր։ Գերմանական պետություններից և Ավստրիական տիրույթների մի մասից ստեղծվեց Գերմանական միությունը: Ապենինյան թերակղզում պահպանվեցին 8 իտալական պետություններ։ Նշանակալիորեն ընդլայնվեց Պրուսիայի տարածքը։ Վիեննայի կոնգրեսում նշանակալի տերիտորիալ ձեռքբերումներ ունեցավ ցարական Ռուսաստանը։ Վարշավայի դքսության մեծ մասը, որն անվանվեց «Լեհական թագավորություն», անցավ Ռուսաստանին։ Ռուսաստանը ստացավ նաև Ֆինլանդիան ու Բեսարաբիան։ Անգլիան ամրապնդեց իր առևտրական ու ծովային գերիշխանությունը: Վիեննայի կոնգրեսի եզրափակիչ պայմանագրի հատուկ հոդվածները վերաբերում էին միջազգային հարաբերությունների տարբեր հարցերի։ Պայմանագրին կցվեցին մի շարք հավելվածներ։ Վիեննայի կոնգրեսը ամրապնդեց նապոլեոնյան պատերազմների վերջում ստեղծված ուժերի նոր փոխադարձ հարաբերությունները, ինչպես նաև միջազգային հարաբերություններում ցարական Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի առաջատար դերը, որը պահպանվեց մի քանի տասնամյակ։ Որպես Վիեննայի կոնգրեսի պայմանագրի լրացուցիչ ակտ 1815 թվականի սեպտեմբերի 26-ին ստեղծվեց Սրբազան դաշինքը։

«Վիեննայի վեհաժողովը և Թալեյրանը»

«Վիեննայի վեհաժողովը և Մետեռնիխը»