Posted in Պատմություն 8

Կիսամյակային ամփոփում

Սեպտեմբեր

Հոկտեմբեր

Նոյեմբերի 18-24-ը

Առաջադրանք 2 Նոյեմբերի 25-30-ը

Առաջադրանք 1

Առաջադրանք 2 Դեկտեմբերի 2-8-ը

Առաջադրանք 1 Դեկտեմբերի 9-15-ը

Առաջադրանք 1

Նախագծեր «Նախագծային ընթերցանություն» «Հանրային աուդիտ» «Ամանորյա բացահայտումներ»

Ընթերցանություն

Անհատական նախագծեր

Պայքար ցանկապատների դեմ

Դիվանագիտություն

Մխիթարյան միաբանություն և Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Թարգմանություններ

Posted in Պատմություն 8

Ալբեր Կամյու «Օտարը»

Ես առաջին կիսամյակի ընթերցանության համար ընտրեցի Ալբեր Կամյուի «Օտարը»։ Գիրքն ինձ համար շատ հետաքրքիր է և մեծ հետաքրքրությամբ կարդում եմ։ Գրքում պատմվում է մի տղայի մասին, ով նոր էր կորցրել մորը։ Նա մորը տարել էր ծերանոց, որովհետև չէր կարողանում պահել նրան։ Ամիսներ անց նրան ասացին, որ նա մահացել է․․․

Պատմությունը շատ հետաքրքիր է։ Խորհուրդ եմ տալիս բոլորիդ ընթերցել այն։

Posted in Պատմություն 8, Գրականություն 8

Նախագծային աշխատանք

  • Նախագծի վերնագիրը`

«Նոր տարին տարբեր երկրներում»

  • Նախագծի մասնակիցը՝

Քնարիկ Հակոբյան, Մերի Մկրտչյան, Գոհար Պետրոսյան

  • Նախագծի ժամանակահատվածը՝

Դեկտեմբերի 16-20

  • Նախագծի նպատակը՝
  • Իրականացնել հետազոտական և վերլուծական աշխատանք։
  • Ուսումնասիրել տարբեր երկներում, տարբեր ժողովուրդների մոտ ինչ առանձնահատկություններ կան։
  • Նախագծի ընթացքը՝

 Համացանցից, տարբեր, օտարալեզու աղբյուրներից գտնել տեղեկություններ, ինչպես են նշում Նոր տարին տարբեր երկրներում, պատմական տարբեր ժամանակահատվածներում, Կաղանդ պապը տարբեր երկրներում, ուտեստներ, հիմնավորել Սուրբ Ծննդյան հրաշքները։

  • Նախագծի ամփոփում՝

Ամանոր (Նոր տարի, Նավասարդ), տոն, նշվում է տարբեր ժողովուրդների կողմից ընդունված օրացույցում ընթացիկ տարվա վերջին օրվա և հաջորդ տարվա առաջին օրվա գիշերը։ Նոր տարին նշելու սովորույթը գոյություն ուներ դեռևս մ.թ.ա. 3-րդ հազարամյակում Միջագետքում։

Ամանորով նշում են տարվա սկիզբը։ Տարին ժամանակի սահմանն է, որը վերցրած է բնությունից։ Դա այն ժամանակաշրջանն է, որի ընթացքում Երկիր մոլորակը կատարում է մի լրիվ պտույտ Արեգակի շուրջը։ Երկրի կատարած շրջապտույտը հավասար է 934 միլիոն կիլոմետրի, որն անցնում է մեծ արագությամբ։

Հունվարի 1-ը՝ որպես տարվա սկիզբ, սահմանվել է Հռոմի կայսր Հուլիոս Կեսարի կողմից մ.թ.ա. 46 թվականին։ Հին Հռոմում այդ օրը նվիրված էր Յանուսին՝ ընտրության, դռների և բոլոր սկզիբների աստծուն։ Հունվար ամիսն իր անվանումը ստացել է հենց Յանուս աստծու անունից, որին պատկերում էին երկու երեսով, որոնցից մեկը նայում էր առաջ, իսկ մյուսը՝ ետ:

Չինաստան

 Ավանդական Չինական Նոր տարին նշվում է ձմեռային գիշերահավասարից հետո լուսնի լրիվ ցիկլի ավարտին հաջորդող նորալուսնի օրը (այսինքն, դեկտեմբերի 21-ից հետո երկրորդ նորալուսնի օրը)։ Ըստ Գրիգորյան օրացույցի, այդ օրը ընկած է հունվարի 21-ից փետրվարի 21-ի միջև։

Չինաստանի հյուսիսում Նոր տարվա օրերին տանը տեղադրում են դեղձի ծառի ծաղկած ճյուղեղ կամ, որպես ծաղկունքի խորհրդանիշ, տունը զարդարում են մանդարինի ծառերով, որոնց վրա կախված են նարնջագույն պտուղներ։ Այդ ժամանակահատվածում ծաղկում են դեղձի և ծիրանի ծառերը, մանդարինն ու նուշը։ Փողոցներն զարդարում են նոր ծաղկող ճյուղերով և սովորական ծաղիկների փնջերով։

Չինաստանի հարավում Ամանորին բնակարանը նախընտրում են զարդարել ծիրանի ծաղկող ճյուղերով։ Ծիրանի ծաղիկները պետք է ունենան ուղիղ հինգ թերթիկներ։ Բացի այդ, հարավային Չինաստանի բնակիչները սեղանին են դնում ձմերուկ, որի կարմիր և քաղցր միջուկը հաջողություն է խորհրդանշում գալիք տարում։

Երեկոյան, նախքան Նոր տարվա սկսելը, տեղի է ունենում վիշապի պարի մասսայական ցուցադրություն։ Պարում են բոլորը՝ անկախ իրենց սոցիալական վիճակից, հարուստ կամ աղքատ լինելուց։ Առավել ուրախ երթերն ու վառ հանդիպումները տեղի են ունենում գիշերը։ Մթնշաղի ժամանակ փողոցներում ու այգիներում խարույկներ են վառում։

Իրան

Հին պարսիկները նոր տարին նշում էին գարնան օրահավասարից հետո՝ մարտի 21-ին կամ մարտի 22-ը (որն, ըստ իրանական օրացույցի, ընկնում է էսֆանդի 30-ից ֆարվարդինի 1-ը)։ Տոնը կոչվում էր «վարդի և գինու» օր։ Հետագայում այն ընդունվեց մուսուլմանական աշխարհի կողմից և ստացավ «Նովրուզ» («Նոր օր») անվանում, որը այսօր էլ նշում են մեծ շուքով Իրանի և այլ իսլամադավան ժողովուրդների կողմից։

Ռուսաստան

Ռուսները նոր տարին նշում էին սեպտեմբերի 1-ին, Հարևան ժողովուրդներից ռուսներն ամանորը հունվարի 1-ին սկսեցին նշել 1699-ից, Պետրոս Մեծի հրամանով։ Երբ 1918 թ. Խորհրդային Ռուսաստանի Ժողկոմխորհի որոշմամբ օրացուցային բարեփոխում կատարվեց, և չեղյալ հայտարարվեցին փետրվարի 1-13-ն ընկած օրերը, Ռուս ուղղափառ եկեղեցին չընդունեց այդ բարեփոխումը, որից էլ՝ նախկին խորհրդային ժողովուրդների մեջ նաև «Հին նոր տարին» նշելու սովորությունը։ Ռուսաստանում Նոր տարվա գլխավոր հերոսը Դեդ Մորոզն է (Սառնամանիք պապ)։ Այժմ Դեդ Մորոզն իր թոռնիկ Ձյունանուշիկի հետ բարի և առատաձեռն պապիկ է, իսկ անցյալում նա այնքան էլ բարի չէր, ավելին՝ Դեդ Մորոզի նախատիպը հանդիսացող Տրեսկուն և Ստուդենեց «պապերը» ռուս բանահյուսության մեջ չարը մարմնավորող կերպարներ են, ռուսական անծայրածիր տափաստաններում թափառելով՝ սառեցնում են անցորդներին։ Ռուս բանահյուսության մեջ Ձմեռ պապի նախատիպերից է նաև Մորոզկան, որ բարի կերպար է։

Իսպանիա

Իսպանիայում ցանկացած տեղ գնալիս պայուսակի մեջ պետք է լինի մի քիչ նուգա և շամպայն։ Նոր տարին իսպանացիների համար հանրային տոն է և հենց այդ տոնական գիշերը բոլորը շտապում են կենտրոնական հրապարակ՝ այնտեղի մեծ տոնածառի մոտ Ամանորը դիմավորելու և խաղող ուտելու համար։ Ժամացույցի ղողանջների ընթացքում հրապարակում հավաքվածները փորձում են հասցնել ուտել խաղողի 12 գիլա։ Յուրաքանչյուր գիլան խորհրդանշում է տարվա ամիսը, իսկ եթե հասնում են ուտել բոլոր 12 գիլաներն, ապա դրանով գրեթե «երաշխավորվում» է բաղձալի երազանքի կատարումը։ Ի դեպ, այս ավանդույթը տարածվում է նաև նրանց վրա, ով Նոր Տարին դիմավորում է տանը։ Խաղողի գիլաներ դրվում են բոլոր ամանների մեջ։

Անգլիա

Անգլիայում ամանորյա գիշերը երեխաների համար բեմադրում են ներկայացում հին անգլիական հեքիաթների հիման վրա։ Քնելուց առաջ երեխաները սեղաններին դնում են ափսեներ նվերների համար, իսկ կոշիկների մեջ՝ Սանտա Կլաուսի եղնիկների համար կեր։ Ամանորյա զանգերի ներքո սիրահարները համբուրվում են, որպեսզի ողջ տարին լինեն միասին։

Գերմանիա

Գերմանիայում Սուրբ Ծնունդը ընտանեկան տոն է։ Բոլորը պետք է հավաքվեն տոնական սեղանի շուրջը։ Այդ օրը տեղի ունեցող նվերների փոխանակման արարողությունը կոչվում է Բեշերունգ։ Ամանորի ճաշկերույթի ամենակարևոր մասը կոչվում է «der Lebekuchen»՝ մեղրաբլիթ-քաղցրաբլիթը։ Ալյուրից, շաքարից և չամիչից պատրաստված այդ «իսկական հրաշքը» 16-րդ դարում երբեմն կարող էր մեկ երկար նստարանի չափ լինել։ Անկախ նրանից, թե չինական հորոսկոպով ինչ կենդանու տարի է լինելու, մարդիկ շատ հաճախ իրար նվիրում են ապակյա կամ ճենապակյա խոզուկներ, որոնք հիմնականում գանձանակ են լինում։

Ֆրանսիա

Ֆրանսիայում մարդիկ կարող են նվիրել միմյանց ամեն ինչ, չնայած կան որոշակի կանոններ։ Օրինակ՝ օծանելիք կարող է նվիրել միայն ամուսինը իր տիկնոջը։ Այլ տղամարդուց նմանատիպ նվերը համարվում է «կանոններից դուրս»:

Հնդկաստան

Հնդկաստանի բնակիչները Ամանորին գերադասում են հագուստը զարդարել վարդագույն, կարմիր, մանուշակագույն կամ սպիտակ ծաղիկներով։ Հնդիկ մայրերը քաղցրավենիքները, ծաղիկները և փոքրիկ նվերները դնում են առանձին սկուտեղի վրա, իսկ առավոտյան երեխաները աչքերը փակում են և սպասում, որ իրենց մոտեցնեն սկուտեղի մոտ՝ նվերը ստանալու համար։

Posted in Հասարակագիտություն 8

Ազատություն

Յուրաքանչյուր մարդ ազատություն բառը հասկանում և ընկալում է տարբեր կերպ։ Օրինակ սովորական քաղաքացուն ընձեռված է ազատ լինելու, ազատությունը վայելելու հնարավորությունը։ Այժմ մարդիկ ազատ են և իրենք են որոշում ինչ անեն: Բոլորի համար ազատությունը տարբեր է:

Ինձ համար ազատությունը դա հնարավորություն է  ինքնուրույն անել ընտրություն, լինել բոլորի կարծիքներից անկախ: Մարդը պետք է ունենա խոսքի և մտքի ազատություն: Բոլորի կածիքները տարբեր են, բայց բոլորն էլ իրավունք ունեն արտահայտելու այն:

Մենք սովորելով և ուսումնասիրելով  հայոց և համաշխարհային պատմությունը, հաճախ ենք գրքերում հանդիպել «ազատության պայքար» արտահայտությանը։ Այն ժամանակներից մարդիկ պայքարել են հանուն ազատության։ Յուրաքանչյուր մարդ ձգտում է լինել ազատ և ապրել այնպես, ինչպես ինքն է կամենում այլ ոչ թե ուրիշները։

Յուրաքանչյուր մարդ պետք է արտահայտի իր մտքերը, ստեղծագործի և շարժվի իր կանոններով։

Posted in Ռուսերեն 8

9-13 декабря (Урок 2.) Проект « Абсолютно выдуманные новогодние истории»

Ход работы:

Класс делится на небольшие группы и работает в группе. Учащиеся работают в небольших группах, выполняя индивидуальные задачи. Каждый ученик или группа в соответствии с полученными словами пишет историю, диалог, сценарий, описывает явление или ситуацию, событие.  По окончании  каждый учащийся имеет возможность представить свою работу.

Учащиеся оформляют свои мысли , готовят материал в соответствии с историей, которую они пишут, используют другое программное обеспечение, фотографируют, выбирают музыку в соответствии с материалом, составляют свою историю, транслируют ее, вставляют созданный материал в блог.

Слова для работы над созданием истории:

  1. Город, сани, мандарины, ужаснулся, событие, неожиданно, сюрприз, часы, полицейский, кукла.
  2. Порог, снежинка, постучали, мешочек, елка, очарованье, орехи, салют, машина, директор, конфеты, изобилие, шары, бананы
  1. Зима, песня, шампанское, потолок, автобус, зеленый, краски, тыква, пирог, змея, ленты, фонарь, дедушка, щенок, орехи
  1. Праздник, начинка, бабушка, долго, начать, вода, озеро, сапог, хрустеть, мороз, шум, гости
  1. Звезда, материк, динозавр, звон, Санта, билет, подарок, снег, дорога, кричать, ананас, шампанское, фокус
  1. Цель, бумaга, сосна, дождинки, девочка, собака, танец, медленно, слова, сыр, воздух, печка, мама, крекер, звук

Жила-была одна девочка. Ее звали Алена. Она была из бедной семьи. Скоро должен был наступить Новый год. Алена мечтала иметь красивую куклу. Во дворе было холодно, шел снег. Алена сидела у окна, вдруг она увидела, как перевернулись сани и кто-то упал. Девочка выбежала во двор. Она ужаснулась, когда увидела на земле старика.

-Девочка помоги мне!

Алена позвала полицейского.

-Дяденька, помогите дедушке!

-Где он?                         

-Он лежит во дворе, у него болит нога.

Полицейский вызвал ,,Скорая помощь”. Старика увезли в больницу.

На следующий день пришел человек в блестящем плаще и дал ей сверток.

-Это сюрприз, откроешь его в двенадцать часов ночи.

Ровно в двенадцать часов ночи сверток заблестел, комната осветилась.

Алена раскрыла сверток. Появилась очаровательная елка. На ней были блестящие игрушки, орехи, конфеты, шары. Под елкой лежала коробка. Когда она открыла коробку, она увидела чудесную куклу, и этом платье принцессы. Вдруг она оказалась в этом платье на балу, где была много гостей, где все танцевали под чудесную музыку.