Posted in Պատմություն 8

Դեկտեմբերի 9-15 (Առաջադրանք 1)

  • Ներկայացրու 19-րդ  դարի կարևորագույն ուսումնական հաստատությունների մասին/Լազարյան ճեմարան,Ներսիսյան դպրոց, ընտրիր մեկը, մանրամասն ներկայացրու/

Լազարյան Ճեմարան

Լազարյան ճեմարանն այն հազվագյուտ ուսումնական հաստատություններից էր, որտեղ առանց ազգային ու դավանանքի խտրականության ուսանում էին հայեր, ռուսներ, վրացիներ և այլ ազգությունների ներկայացուցիչներ: Դասավանդվել են հանրակրթական առարկաներ, լեզուներ (ռուսերեն, հայերեն, լատիներեն, ֆրանսերեն, գերմաներեն, պարսկերեն, արաբերեն և այլն): Պատրաստվել են դիմորդներ համալսարան ընդունվելու համար, ինչպես նաև պաշտոնյաներ և հայկական դպրոցների ուսուցիչներ: 1827 թին ճեմարանն անվանվել է Արևելյան լեզուների հայկական Լազարյան ինստիտուտ: 1841 թին ճեմարանին կից բացվել է հոգևոր բաժին՝ Հայ եկեղեցու սպասավորներ և հոգևոր դպրոցների ուսուցիչներ պատրաստելու համար: 1872 թի նոր կանոնադրությամբ՝ Լազարյան ճեմարանն ունեցել է ուսումնական 2 հաստատություն՝ դասական գիմնազիա և եռամյա ուսուցմամբ մասնագիտական դասարաններ՝ արևելյան լեզուների ֆակուլտետ, որն իր չափանիշներով համապատասխանել է բարձրագույն ուսումնական հաստատության: Ճեմարանի գրադարանի հավաքածուն (1913 թին՝ 40 հզ. գիրք) բերվել է Հայաստան և դարձել է Հայաստանի ազգային գրադարանի հիմնարար ֆոնդերից մեկը: Ճեմարանում ուսուցումը  թեև  ռուսերեն էր, սակայն հայագիտական բոլոր առարկաները դասավանդվել են հայերեն: Ուսուցչադասախոսական կազմի և սաների մեծ մասը հայեր  էին: Ճեմարանը հրատարակել է ուսումնական ձեռնարկներ, մենագրություններ, արևելյան լեզվաբանության, Արևելքի և Անդրկովկասի պատմության ու մշակույթի վերաբերյալ հետազոտություններ: 1858 թից ճեմարանում գործել է նաև թատրոն: Տարբեր տարիների ճեմարանում դասավանդել են հայ և օտարազգի բազմաթիվ նշանավոր գործիչներ՝ բանաստեղծ և մանկավարժ Հարություն Ալամդարյանը, Ս. Կարնեցին (առաջին ռեկտորը), գրող և հրապարակախոս Միքայել Նալբանդյանը, լեզվաբան և մանկավարժ Միքայել Սալլանթյանը, բանաստեղծ և հրապարակախոս Սմբատ Շահազիզը, բանաստեղծ, լեզվաբան, ազգագրագետ և հնագետ Վսեվոլոդ Միլլերը և ուրիշներ: Այստեղ են սովորել բանաստեղծներ Ռափայել Պատկանյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Վահան Տերյանը, գիտնականներ և գրականագետներ Մկրտիչ Էմինը, Քերովբե Պատկանյանը, Գրիգոր Խալաթյանը, Լևոն Մսերյանցը, Կարո ՄելիքՕհանջանյանը, Ցոլակ Խանզադյանը, Պողոս Մակինցյանը, մանկավարժներ Գևորգ Աբովյանը, Սեդրակ Մանդինյանը, նկարիչներ Վարդգես Սուրենյանցը,  Եղիշե Թադևոսյանը, ռուսական մշակույթի հայտնի դեմքեր Լև Տոլստոյը, Իվան Տուրգենևը, Միխայիլ Գլինկան, Յուրի Վեսելովսկին և ուրիշներ: Ճեմարանի բազմաթիվ շրջանավարտներ իրենց  գիտելիքները փոխանցել են հայ  մատաղ սերնդին Հայաստանում և հայաբնակ այլ վայրերում: Ճեմարանը նպաստել է արևելյան լեզուների ուսուցմանը, արևելագիտության զարգացմանը Ռուսաստանում և մեծ ավանդ է ունեցել ռուսական մշակույթում:  1829 թից ճեմարանին կից գործել է տպարան, որտեղ 13 լեզվով տպագրվել են բազմաթիվ գրքեր, ինչպես նաև դասագրքեր հայկական դպրոցների համարՃեմարանը գործել է ավելի քան 1 դար: 1921 թին վերակազմավորվել է Մոսկվայի արևելագիտության ինստիտուտի, որտեղ 1921–53 թթին գործել է Մոսկվայի հայ մշակույթի տունը: 1970-ական թվականներից ճեմարանի համալիրը հանձնվել է Հայաստանի կառավարության տնօրինությանը, ՀՀ անկախությունից հետո տրամադրվել է Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը:

  • Պատմիր հայրենիքում և հայրենիքից դուրս հայ տպագրության, առաջին տրագրված ամսագրի մասին. ինչ թեմայով կցանկանայիր ստեղծել քո ամսագիրը:

Հայ տպագրությունը հասավ նոր հաջողությունների: Հիմնվեցին բազմաթիվ տպարաններ Ամստերդամում, Կ. Պոլիսում, Վենետիկում: Ոսկան Երևանցու ջանքերով 1666 թվականին Ամստերդամի տպարանում առաջին անգամ հայերենով լույս տեսավ ամբողջական Աստվածաշունչը: Հայ տպագրության պատմության մեջ հատկապե հիշարժան է 1771 թվականը, երբ Սիմեոն Երևանցի կաթողիկոսը Էջմիածնում հիմնեց տպարան: Այն առաջինն էր Հայաստանում: Շուտով կառուցվեց նաև Էջմիածնի թղթի գործարանը: Տպագրության բնագավառում մեծ հաջողություններ են գրանցվում նաև Կ. Պոլսում: Պողոս Արապյանը Օսմանյան կայսրության ամենանշանավոր տպագրիչն է դառնում: Նա տարբեր լեզուների համար ստեղծում է տառատեսակներ, այդ թվում՝ թուրքերենի: Հայ մշակույթի ամենախոշոր նվաճումներից էր հայ մամուլի ստեղծումը: 1794 թվականին Հարություն Շմավոնյանի գլխավորությամբ լույս է տեսնում առաջին ամսագիրը՝ <<Ազդարարը>>: Այն ուներ տնտեսական, քաղաքական լուրերի բաժիններ: Հայկական մամուլը հաջորդ տասնամյակներին մեծ հաջողություն ունեցավ:

  • Պատմիր Մխիթարյան վարժարանի սան Միքայել Չամչյանի գործունեության մասին:

Միքայել Չամչյանը  հայ ականավոր պատմաբան, քերական, լեզվաբան, աստվածաբան և մանկավարժ։ Մխիթարյան միաբանության անդամ է եղել։ 1762 թվականից եղել է Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ։ 1769 թվականին օծվել է վարդապետ և նշանակվել Բասրայի և Բաղդադի հայ կաթոլիկ համայնքի հոգևոր առաջնորդ։ 1776-1789 թվականներին վարել է Սբ. Ղազարի, 1789-1791 թվականներին՝ Տրանսիլվանիայի Եղիսաբեթուպոլիս քաղաքի հայկական վարժարանների վերատեսչի, 1795-1823 թվականներին՝ Կոստանդնուպոլսի Մխիթարյան միաբանության մեծավորի պաշտոնները, եղել միաբանության վարչական մարմնի խորհրդական։ 1779 թվականին հրատարակել է «Քերականութիւն Հայկազեան լեզուի» աշխատությունը, որը 1801-1859 թվականներին վերահրատարակվել է 15 անգամ և շուրջ 100 տարի օգտագործվել՝ որպես գրաբարի քերականության լավագույն դասագիրք։ Կոստանդնուպոլսի լուսավորչական և կաթոլիկ համայնքների միջև սուր պայքարը հարթելու նպատակով գրել է «Վահան հաւատոյ…» ծավալուն դավանաբանական երկը, որը Հռոմի հավատաքննության գերագույն ատյանի որոշմամբ ճանաչվել է հերետիկոսական և ոչնչացվել:

  • Արվեստ- Ներկայացրու ժամանակաշրջանի խոշոր նկարիչներից մեկին, ընտրիր իր նկարներիվ մեկը, նշված «Մի լուսանկարի պատմություն» թեմայով, պատմիր մի կտավի մասին:

Հովհաննես Այվազովսկին ծնվել է 1817թ.-ի հուլիսի 29-ին: Նա եղել է հայազգի հանճարեղ նկարիչ Ռուսական կայսրությունում, Ռուսական կայսրության պատվավոր ծովակալ, Ռուսաստանի կայսերական ակադեմիայի անդամ: Հայտնի է իր ծովանկարներով, որոնք կազմում են իր ստեղծագործությունների ավելի քան կեսը։բ Հովհաննես Այվազովսկին ծնվել է Թեոդոսիա քաղաքում (Ղրիմ)`աղքատ հայ ընտանիքում։ Ընտանիքի ազգանունն Այվազյան էր։  Այվազովսկու նկարչական տաղանդը ճանապարհ բացեց դեպի Սիմֆերոպոլ քաղաքի գիմնազիա, իսկ հետագայում դեպի Սանկտ Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիա, որը Հովհաննես Այվազովսկին ավարտեց ոսկե մեդալով։ Պարգևների արժանանալով իր վաղ շրջանի բնանկարների ու ծովանկարների համար`   նա սկսեց նկարել Ղրիմի ծովափնյա քաղաքների պատկերների շարքը։ Այնուհետև Այվազովսկին մեկնեց Եվրոպայի երկրներ։ Կյանքի հետագա շրջանում նրա ծովանկարների և նավանկարների շարքերը նկարչին արժանացրին ռուսաստանյան նավատորմի մշտական ծառայողը լինելու պատվին։ Նա մի քանի պատկեր է նկարել նաև Օսմանյան սուլթանի համար: Այդ նկարները ներկայումս թուրքական թանգարաններում են։ Թուրքական սուլթանը շքանշանով պարգևատրել է Այվազովսկուն, սակայն երբ Թուրքիայում 1890-ական թթ. տեղի ունեցան հայերի կոտորածները, Այվազովսկին թուրքական շքանշանը կապել է իր շան վզին, իսկ հետո տարել և նետել ծովը։ Իր ստեղծագործական գործունեության ընթացքում վաստակած զգալի գումարներով Այվազովսկին բացել է արվեստի դպրոց և պատկերասրահ իր հարազատ Թեոդոսիա քաղաքում։ Վախճանվել է 1900 թվականին`   որպես ժառանգություն թողնելով շուրջ 6000 կտավ։ Աշխատել Է շատ արագ, տեսողական վիթխարի հիշողությամբ։ Պատկերել Է ծովն օրվա տարբեր ժամերին, տարվա բոլոր եղանակներին։ Խորապես զգացել և վերարտադրել Է ծովային տարերքի անընդգրկելի վեհությունը, հրավառ արևածագն ու արևամուտը, կեսօրի անդորրը, ալիքների ռիթմն ու նրանց վրա խայտացող լուսնի լույսը։ Նրա պատկերները երբեմն նուրբ քնարական են, երբեմն պաթետիկ են։ Բնությունն արտացոլվել Է մշտական շարժման և փոփոխության մեջ։ Ունեցել Է տիեզերական երևույթներ պատկերելու մշտական ձգտում: Այվազովսկու գործերը աճուրդով վաճառվել են մինչև $2 միլիոն 125 հազար ամերիկյան դոլար։

  • «Մխիթարյան Միաբանություն», պատրաստել երկու րոպեանոց տեսաֆիլմ, ձեր ձայնագրությամբ: