Posted in Պատմություն 8

Դեկտեմբերի 2-8 (Առաջադրանք 1)

  • Սահմանել  «Ավանդական հասարակություն» հասկացությունը, նրան առնչվող 10 հասկացություն

Ավանդական հասարակության մյուս բնորոշ գիծը գյուղական համայնքի ամրությունն էր։ Պետական հարկերը գանձվում էին ոչ թե առանձին հողագործներից, այլ համայնքից։

  • Ավանդականությունը Արևմուտք- Արևելք հակադրության մեջ

Նոր ժամանակներում Ասիայի երկրներն իրենց զարգացմամբ սկսեցին հետ մնալ եվրոպական երկրներից։ Դա պայմանավորված էր արևելյան հասարակություններին բնորոշ մի շարք առանձնահատկություններով։ Արևելքում հողի միակ և գերագույն սեփականատերը պետությունն էր։ Դա գալիս էր հնուց։ Ամբողջ երկրի մասշտաբով հասարակական աշխատանքները ի վիճակի էր կազմակերպել և ղեկավարել պետությունը։

  • Կազմել  նոր ժամանակներ ի/ XVII-XX դարի սկիզբ/ Օսմանյան  Թուրքիայի,  շահական Իրանի ժամանակագրությունը:

    1789-1807թթ.-Սելիմ 3 սուլթան անցկացրեց ռազմական, տնտեսական, վարբական հողային այլ բարեփոխումներ։

1808-1839թթ.-Գործը շարունակեց Մահմուդ 2 սուլթանը

1826թ.-Մահմուդ 2 ոչնչացրեց ենիչերիների զորաբանակը

1839 և 1856թթ.-Աբդուլ Մեջիդ սուլթանի օրոք հրապարակվեցին հրովատարակներ բարենորոգումների մասին

1863թ.-Հայ գործիչները մշակեցին արևմտահայության ներքին կյանքը կարգավորող «Ազգային սահմանադրությունը»

1796թ.-Իրանում Աղա Մահմեդ խանի հռչակվելը որպես շահ

  • Համեմատել նոր ժամանակների Օսմանյան Թուրքիան և շահական Իրանը
  • «Հայերը Իրանում»/ փոքրիկ հետազոտական աշխատանք/

 Դեռևս վաղնջական շրջանում Իրանի տարածքում ձևավորվել էր Էլամի թագավորությունը, որի հետ հայերը բարեկամական հարաբերություններ ունեին: Էլամի թագավորության կործանումից հետո ձևավորվեց  Մարաստանի հզոր թագավորությունը: Մ.թ.ա. 6-րդ դարում պատերազմ ծագեց հայոց արքա Տիգրան Երվանդյանի և Մարաստանի արքա Աժդահակի միջև: Հայոց արքան ջախջախեց Աժդահակի զորքը, նրան տապալեց մենամարտում: Օգտվելով առիթից՝ Մարաստանի դեմ ապստամբեց Պարսք երկրի կառավարիչ Կյուրոսը և կործանված մարական աշխարհակալության փլատակների վրա ստեղծեց Աքեմենյան Պարսկաստանի հզոր պետությունը: Հայերն ու պարսիկները դարձան դաշնակիցներ:

Աքեմենյանների օրոք ողջ արևելքում ձևավորվել էր համաարիական մեծ աշխարհակալություն, ուր պարսիկներից հետո երկրորդ բարձն ու դիրքը պատկանում էր հայոց Երվանդունի արքաներին: Այս տերության տնտեսական շատ լծակներ գտնվում էին հայերի ձեռքին: Հույն պատմիչ Քսենոֆոնի հավաստամամբ, հայ վաճառականները անարգել առևտուր էին անում մինչև Հնդկաստան և պարսից արքաների համար միաժամանակ կատարում էին ուղեկցողի, թարգմանչական և դիվանագիտական առաքելություններ:

Մ.թ.ա. 522 թվականին Հայաստանն ապստամբեց Դարեհ Ա գերիշխանության դեմ: Երկարատև ծանր պատերազմից հետո միայն պարսիկները կարողացան հաստատել իրենց գերիշխանությունը: Բայց Հայաստանը պահպանեց իր ներքին լիակատար անկախությունը: Այդ շրջանում հայ-պարսկական հարաբերություններն ավելի շատ դաշնակցային էին, քան՝ հարաբերություններ վասալի և գերագահի միջև:

Մ.թ.ա. 331 թվականին հայկական բանակը պարսկական զորքերի կազմում մասնակցեց Գավգամելայի ճակատամարտին: Ինչպես նշում են պատմիչները, մակեդոնական բանակի առաջին հարվածներից հետո պարսկական զորքը խուճապահար փախուստի դիմեց: Միայն հայկական 48000-ոց զինուժը մինչև վերջ դիմադրեց մակեդոնացիներին ու արժանապատիվ նահանջեց մթնշաղին: Պարսկական տերությունը կործանվեց, իսկ Հայաստանը վերագտավ իր լիակատար անկախությունը:

Մ.թ.ա. 247 թվականին Պարսկաստանի տարածքում հաստատվեց Պարթև Արշակունիների թագավորությունը: Նրանց կրտսեր ճյուղը հաստատվեց հայոց գահին 52 թվականին՝ հիմք դնելով հայ Արշակունիների թագավորությանը: Հայերև և պարթև Արշակունիները ոչ միայն խաղաղ դրկիցներ էին, այլև՝ բարեկամներ, դաշնակիցներ, և միշտ միասին էին դիմագրավում հռոմեական զավթիչներին:

224 թվականին Իրանում պարթև Արշակունիների դեմ ապստամբեց պարսիկ Արտաշիր Պապական իշխանը և հաղթելով, կործանեց պարթևական պետությունն ու հիմք դրեց պարսիկ Սասանյան թագավորությանը: Սասանյաններն արդեն զրադաշտական էին: Սկիզբ առավ երկարատև հայ-պարսկական պատերազմ, որն ավարտվեց հայոց Խոսրով արքայի դավադիր սպանությամբ և պարսիկների կողմից Հայաստանի գրավմամբ:

Հետագայում Հայաստանն ազատագրվեց: 301 թվականին Հայաստանը որպես պետական կրոն ընդունեց քրիստոնեությունը: Դա ավելի սրեց հայ-պարսկական հարաբերությունները, քանզի հայոց քաղաքական կյանքում էական դերակատարություն ստանձնած եկեղեցին  հայոց քաղաքական կողմնորոշումը շարունակ թեքում էր դեպի Հռոմ:

Եվ եկեղեցին հանդիսացավ այն հիմնական ուժը, որ ոչ միայն փչացրեց հայ-պարսկական հարաբերությունները, այլև՝ դեպի կործանում տարավ հայոց պետականությունը:

387 թվականին Պարսկաստանն ու Հռոմը միմյանց միջև բաժանեցին Հայաստանը: Եթե բարեկամ ձևացող դավանակից Հռոմն անմիջապես վերացրեց Հայոց թագավորական իշխանությունը Արևմտյան Հայաստանում, պարսիկներն այն պահեցին: Ավելին, երբ 405 թվականին Մեսրոպ Մաշտոցը վերականգնեց հայոց գրային համակարգը, պարսից արքունիքը ոչ միայն չխոչնդոտեց, այլև խրախուսեց Հայաստանում ազգային զարթոնքը:

Պարսիկներին ձեռնտու էր զորեղ Հայաստանի գոյությունը, որպես ապավեն արևելքում Հռոմի ոտնձգությունների:

428 թվականին հայ իշխանների խնդրանքով պարսից արքունիքը վերացրեց հայոց Արշակունիների թագավորությունը: Հայաստանը դարձավ Սասանյան Պարսկաստանի մարզերից մեկը:

5-ից 6-րդ դարերում հայերը պարսիկների դեմ մի քանի ապստամբություններ բարձրացրեցին: Սակայն պարսկական տիրապետությունը պահպանվեց, մինչև արաբների կողմից Իրանի նվաճումն ու Սասանյանների թագավորության կործանումը:

Իրանը երկար ժամանակ զուրկ էր անկախությունից: Մինչև 16-րդ դարը Իրանի և Հայաստանի տարածքը ասպատակում էին մե՛րթ սելջուկները, մե՛րթ մոնղոլները, Լենկ-Թեմուրի հորդաները, Միջին Ասիայից թափանցած ակ-կոյունլու և կարա-կոյունլու թուրքմենական ցեղերը… որոնք էապես տարածաշրջանում փոխեցին ազգագրական պատկերը:

Միայն 1502 թվականին պարսիկներն ազգային պետություն ստեղծեցին՝ Սեֆյան Իրանը, ինչը, պետք է խոստովանել, փրկություն հանդիսացավ նաև հայության համար: Հզորացած Պարսկաստանը փակեց Միջին Ասիայից դեպի արևմուտք թափանցող թյուրքական ցեղախմբերի մուտքը, ինչը ռեալ սպառնալիք էր Հայկական լեռնաշխարհի բնիկ բնակչության համար:

1604 թվականին հայոց Մելիքսեդեկ կաթողիկոսը համոզեց պարսից շահ Աբաս Ա, որ վերջինս կազմակերպի հայերի գաղթը դեպի Իրան: Հայոց կաթողիկոսն այս գաղթից ուներ իր նեղ անձնական շահերը: Այդ մասին անթաքույց գրում է դեպքերի ականատես պատմիչ Առաքել Դավրիժեցին: Իսկ Իրանի շահը դրանով ցանկանում էի հայ բնակչության հաշվին ոտքի կանգնեցնել Իրանի տնտեսությունը: Արարատյան երկրից շուրջ 300.000 հայեր բռնությամբ տեղափոխվում են Պարսկաստան:

Ձևավորվում է Նոր Ջուղա հայաքաղաքը: Հայերը իսկապես մեծ ներդրում ունեցան պարսկական տերության տնտեսական և մշակութային կյանքում: Հայերի ձեռքում կենտրոնացավ միջազգային առևտրի տեսակարար մեծ կշիռ: Շահ Աբասը պարսկական մետաքսը միջազգային շուկա արտահանելու մենաշնորհը տվեց հայերին: Նոր Ջուղայի առևտրական կապիտալն այդ ժամանակներում հավասարը չուներ տարածաշրջանում:

Պետք է նշել, որ Նոր Ջուղան 17-19-րդ դարերում ամենամեծ հայաքաղաքն էր և հայ մշակութային, գիտական մտքի ամենամեծ կենտրոնը, հետագայում աստիճանաբար իր տեղը զիջելով Թիֆլիսին:

1638 թվականին հենց Նոր Ջուղայում բացվեց Մերձավոր Արևելքի առաջին տպարանը:

1881 թվականին մեր հայրենակիցների ջանքերով Իրանում հիմնվում է առաջին թատերասրահը: Կինոյի ասպարեզում առաջին իրանցի կին դերասանուհին Ասյա Գաստանյանն էր, ով նկարահանվել էր «Հաջի աղան կինոյի դերասան» ֆիլմում: Ապա Գաստանյանը նկարահանվել էր նաև «Աբի Ռաբի» ֆիլմում, որի սցենարիստն էր Ավանես Օգանյանցը՝ պարսկական կինոյի առաջատարներից մեկը:

1804-1812 և 1826-1828 թվականների ռուս-պարսկական պատերազմների արդյունքում Պարսկաստանը պարտություն կրեց և ռուսական կառավարությունը Հյուսիս-արևելյան Հայաստանը բռնակցեց ռուսական կայսրությանը: Ներսես Աշտարակեցի կաթողիկոսի աջակցությամբ կազմակերպեց պարսկահայերի գաղթը դեպի ռուսական տիրակալության տակ գտնվող Հայաստան: Պարսկահայոց ծաղկուն ու զարթոնք ապրող համայնքը կործանման եզրին հայտնվեց:

1905 թվականին Իրանում բռնկված սահմանադրական հեղափոխության առաջնորդ դարձավ Եփրեմ խանը, ով զոհվեց զենքը ձեռքին և ընկավ որպես Իրանի ազգային հերոս:

Հայերը որպես Իրանի քաղաքացիներ, միշտ ակտիվ ներգրավված են եղել երկրի քաղաքական, մշակութային կյանքին:

1980-1988 թվականների պարսկա-իրաքյան պատերազմին շուրջ 20.000 հայեր մասնակցեցին: Նրանցից հարյուրավորներ զոհվեցին Իրանի անկախության համար:

Այսօր Իրանում բնակվում են մոտ 150.000 հազար հայեր:

Իրանի սահմանադրությամբ հայերին տրված են ներքին մշակութային և կրոնական ինքնավարության լայն իրավունքներ։ Իրանական Մեջլիսում պարտադիր երկու տեղը պատկանում է հայերին, իսկ մեկական տեղ՝ հրեաներին, զրադաշտականներին և ասորիներին։

Սպահանում այսօր կան քսան հայկական եկեղեցիներ, որոնցից 13-ը գործող են։ Թեհրանում կա 8 գործող եկեղեցի։ Հայկական եկեղեցիները պետական հոգածության ներքո են: Երկրում կա շուրջ 45 հայկական դպրոց, որոնցից ավելի քան 15-ը Թեհրանում է։ Իրանում գործում են հայկական մշակութային ընկերություններ, որոնցից խոշորագույնը Թեհրանի Արարատ միությունն է, տպագրվում են բազում հայկական թերթեր: Հնագույնը դաշնակցության ,,Ալիք,, թերթն է, որ սկսվել է տպագրվել 20-րդ դարի սկզբից:

Իսկ բարեկամ ու հզոր հարավային հարևանի՝ Իրանի իսլամական հանրապետության հետ այսօր բարեդրացիական հարաբերություններ ունենալու և սերտ տնտեսական համագործակցության կարևորության մասին խոսելն ինքնին ավելորդ է:

Օգտագործված աղբյուր

Posted in Հայոց լեզու 8

Միջոցի խնդիր

Վարդանը քարերով (ինչո՞վ) ամրացրել էր իր նկուղը:

Ծանոթների միջոցով (ումո՞վ) նա տեղավորվեց աշխատանքի:

Այն առարկան, ինչով կամ ինչի միջոցով կատարվում է գործողությունը, կոչվում է միջոցի խնդիր:

Հարցերը փոխարինիր միջոցի խնդիրներով:

  • Ժայռի գագաթը միայն խմբով կարելի է բարձրանալ:
  • Փոքրիկ տունը գյուղում կարմիր տանիքով էր առանձնանում:
  • Նա իր սև գործն անում էր հանցագործի միջոցով:
  • Աղջկա մազերը կապված էին ժապավենով:
  • Այդ օրերին քաղաքն ապրում էր Շառլ Ազնավուրով:
  • Հարցերին պատասխանող պարոնը լրագրողի միջոցավ մոտեցավ մեքենային:

Ընդգծիր միջոցի խնդիրները:

  • Ջեքը նկարահանող խցիկով կաշկանդում էր ներկաներին:
  • Նավաստին նրանց խուճապին հետևում էր ներողամիտ ժպիտով:
  • Նավը սուրի նման հսկա քթամասով ճեղքում էր ջուրը:
  • Ընկերոջ միջոցով լուրը հասցրեց գյուղացիներին:
  • Սպիտակ ձին թռչում էր, ոտքերով դոփում գետինը:
  • Ծերունին հաճախ էր իր թոռնիկ Կարոյով հպարտանում:

Վերլուծիր նախադասությունը:

  • Արտերում հասած ցորենները ծփում էին, հողի մշակները մրսում էին խրամատներում և անվարժ ձեռքերով շարժում էին հրացանի ձգանը:

Կետադրիր:

  1. Արյունոտվում էր զորավարի սիրտը, իր հայրենիքի` Իտալիայի թշվառ վիճակից:
  2. Մենք` երեխաներս, հիանում էինք նորելուկ գառնուկով:
  3. Ես` երկու ձեռքով գրկել էի նորածին երեխային, և նա խաղաղ քնել էր իմ գրկում:
  4. Ընկերս` շրջապատում հայտնի իր անասելի չարություններով, բակից տուն չէր գալիս:
  5. Անձրևների և հալոցքի, ջրի լեռնային ապարները, մաշեցնող շիթերը քայքայում են, նաև շատ հանքային աղեր:
  6. Քամին` շպրտում է փեթակների տանիքները, և փեթակների մեջ անձրև է լցվում:
  7. Երեխան` ձին բերելու գնացած ձորի այս լանջին մոլորվում է:
  8. Ճաք է տվել մեծ ժայռը և չի փլվում՝  մարդ չգիտի, թե որտեղ կառուցի իր տունը:
  9. Պայծառ է նա, որպես մշտաբորբոք փարոս և վառվում է հրով՝ անշեջ բոսոր:
  10. Այդ բոլորի փոխարեն ունեինք մի գեր, անհաջող գեներալ Վիտտորիո Էմմանուել՝ բարակ, երկար վզով:

Գտնել ուղիղ և հանգման խնդիրները:

  1. Ջրաղացպանը չիբուխը դրել էր բերանին և գոհ ծխում էր:
  2. Հայրս մեզ գնում էր խաշխաշով բլիթներ:
  3. Այդ օրը տեսուչը կանչեց ինձ և մանրամասն հարցեր տվեց:
  4. Բոլորին հետաքրքրող երիտասարդը վերադարձավ գյուղ:
  5. Փորձված զինվորն անընդհատ խրատում էր նորեկներին:
  6. Վասոն մոտեցավ խորտկարանին և բացեց ժանգոտած դուռը: