Posted in Գրականություն 8

Չարլի Չապլինի նամակն իր դստերը

Չարլին նամակ էր գրել իր դստերը, որում նա պատմում էր իր կյանքի մասին, խորհուրդներ էր տալիս նրան և խնդրում, որ նա երբեք չմոռանա իր հորը և նրա ասածները։ Չարլին իր նամակում ավելի շատ խոսում էր փողի և արժանապտվության մասին։ Նա ուզում էր աղջկան սովորեցնել, թե ինչքան է փողի գինը, ինչպես պիտի վերաբերվի փողին։ Նա աղջկան դրամական չեկ էր նվիրել, բայց ասում էր, որ աղջիկը օգտագործելուց առաջ հիշի, որ այդ գումարը միայն նրան չէ պետք։ Այդ գումարի կարիքը շատ մարդ ունի։ Չարլին Ջերալդինային փորձում էր հասկացնել, որ նա չպետք է մտածի միայն իր մասին և բեմ բարձրանալուց նա չկարծի, որ ամենալավն է։ Նա ասում էր, որ կան Ջերալդինայից ավելի գեղեցիկները, ավելի հպարտները ու ավելի լավերը։ Եվ նա պետք է միշտ հիշի, որ բոլորն այնպիսին են, ինչպիսին նա է։ Նամակում Չապլինն անընդհատ նշում էր, որ աղջիկը ընկալի այն ամենը ինչ նա ասաց։

Ինձ թվում է, որ Չարլի Չապլինը նամակով ցանկանում է ասել, որ կապ չունի, թե ինչ կյանքով ես ապրում, դու պետք է ամեն ինչ տեսնես, լսես, օգնես և սովորես։

Posted in Աշխարհագրություն 8

Թուրքիա

  1. ՔարտեզիվրանշելԹուրքիայիհարևանպետություններըևափերըողողողջրայինավազանները:

Հարևան պետություններ՝ Վրաստան, Հայսատան, Հունաստան, Իրան, Իրաք, Սիրիա, Բուլղարիա, Լիբանան, Իսրայել,Կիպրոս, : Թուրքիայի ափերը ողողող ջրային ավազաններն են ՝ Սև, Էգեյան, և Միջերկրական ծովերը

2. Բնութագրեք Թուրքիայի աշխարհագրական դիրքը:

Թուրքիան միաժամանակ գտնվում է երկու աշխարհամասերում` Եվրոպայում և Ասիայում, սակայն նրա 97%-ը գտնվում է Ասիայում, այդ պատճառով էլ Թուրքիան գտնվում է Հարավարևմտյան Ասիայի կազմում:

Թուրքիայի եվրոպական մասը կազմում է  Արևելյան Թրակիան, որը գտնվում է Բալկանյան թերակղզու հարավ-արևելյան մասում:

3. Ի՞նչ դեր ունի Թուրքիան հվ-արմ Ասիայում:

Թուրքիան աչքի է ընկնում մետաղային և ոչ մետաղային օգտակար հանածոներով: Դրանցից մի քանիսի պաշարով Թուրքիան մեծ տեղ է գրավում աշխարհում: Ասիական երկրների շարքում Թուրքիան առաջնակարգ տեղ է գրավում սնդիկի, ծարիրի, քրոմի, վլոֆրամի, պղնձի հանքային պաշարներով: Կան նաև նավթի և գազի պաշարներ: Թուրքիան նաև աչքի է ընկնում հանգստի և զբոսաշրջության բազմաթիվ ռեսուրսներով:

4. Որո՞նք են Թուրքիայի զարգացման նախադրյալները:

Թուրքիայի զարգացման նախադրյալներն են օգտակար հանածոները, ռեսուրսները, զբոսաշրջությունը, կլիման, նպաստավոր պայմանները, գյուղատնտեսությունը, հաղորդակցության ուղիները: Թուրքիայով են անցնում բազմաթիվ երկրների օդային կարևոր ուղիները: