Posted in Ռուսերեն 8

9-13 декабря (Урок 2.) Проект « Абсолютно выдуманные новогодние истории»

Ход работы:

Класс делится на небольшие группы и работает в группе. Учащиеся работают в небольших группах, выполняя индивидуальные задачи. Каждый ученик или группа в соответствии с полученными словами пишет историю, диалог, сценарий, описывает явление или ситуацию, событие.  По окончании  каждый учащийся имеет возможность представить свою работу.

Учащиеся оформляют свои мысли , готовят материал в соответствии с историей, которую они пишут, используют другое программное обеспечение, фотографируют, выбирают музыку в соответствии с материалом, составляют свою историю, транслируют ее, вставляют созданный материал в блог.

Слова для работы над созданием истории:

  1. Город, сани, мандарины, ужаснулся, событие, неожиданно, сюрприз, часы, полицейский, кукла.
  2. Порог, снежинка, постучали, мешочек, елка, очарованье, орехи, салют, машина, директор, конфеты, изобилие, шары, бананы
  1. Зима, песня, шампанское, потолок, автобус, зеленый, краски, тыква, пирог, змея, ленты, фонарь, дедушка, щенок, орехи
  1. Праздник, начинка, бабушка, долго, начать, вода, озеро, сапог, хрустеть, мороз, шум, гости
  1. Звезда, материк, динозавр, звон, Санта, билет, подарок, снег, дорога, кричать, ананас, шампанское, фокус
  1. Цель, бумaга, сосна, дождинки, девочка, собака, танец, медленно, слова, сыр, воздух, печка, мама, крекер, звук

Жила-была одна девочка. Ее звали Алена. Она была из бедной семьи. Скоро должен был наступить Новый год. Алена мечтала иметь красивую куклу. Во дворе было холодно, шел снег. Алена сидела у окна, вдруг она увидела, как перевернулись сани и кто-то упал. Девочка выбежала во двор. Она ужаснулась, когда увидела на земле старика.

-Девочка помоги мне!

Алена позвала полицейского.

-Дяденька, помогите дедушке!

-Где он?                         

-Он лежит во дворе, у него болит нога.

Полицейский вызвал ,,Скорая помощь”. Старика увезли в больницу.

На следующий день пришел человек в блестящем плаще и дал ей сверток.

-Это сюрприз, откроешь его в двенадцать часов ночи.

Ровно в двенадцать часов ночи сверток заблестел, комната осветилась.

Алена раскрыла сверток. Появилась очаровательная елка. На ней были блестящие игрушки, орехи, конфеты, шары. Под елкой лежала коробка. Когда она открыла коробку, она увидела чудесную куклу, и этом платье принцессы. Вдруг она оказалась в этом платье на балу, где была много гостей, где все танцевали под чудесную музыку.

Posted in Ֆիզիկա 8

Դաս.15 (09.12-13.12)

Թեմա՝

§14. Էներգիա: Մեխանիկական էներգիա

§15.Կինետիկ էներգիա

§16.Պոտենցիալ էներգիա

1.Որ մեծությունն է կոչվում էներգիա:

Այն ֆիզիկական մեծությունը,որը բնութագրում է մարմնի աշխատանք կատարելու ունակությունը,կոչվում է էներգիա:

2.Բերել օրինակներ, որոնք ցույց են տալիս էներգիայի և աշխատանքի կապը:

3.Ինչ միավորով է չափվում էներգիան ՄՀում:

Էներգիան ՄՀում չափվում է ջոուլով  (Ջ),ինչպես և աշխատանքը:

4.Մեխանիկական էներգիայի ինչ տեսակներ գիտեք:

Մեխանկայում ուսումնասիրում են  կինետիկ էներգիան և պոտենցիալ էներգիան:

5.Որ էներգիան են անվանում կինետիկ:

Կինետիկ են անվանում այն էներգիան,որը ուսումնասիրում է մարմինների շարժմամբ պայմանավորված էներգիան:

6.Ինչ մեծություններից է կախված մարմնի կինետիկ էներգիան:

Մարմնի կինետիկան կախված է v արագությունից և m զանգվածից:

7. Ինչ բանաձևով է որոշվում մարմնի կինետիկ էներգիան:

Eկ =mv2 : 2

8. Երբ է մարմնի կինետիկ էներգիան զրո:

Երբ որ մարմինը գտնվում է դադարի վիճակում:

9.Ինչպես է փոխվում մարմնի կինետիկ էներգիան ՝

Հավասարաչափ արագացող շարժման դեպքում։

10.Որ էներգիան են անվանում պոտենցիալ:

Պոտենցիալ էներգիա անվանում են մարմինների փոխազդեցությամբ պայմանավորված էներգիան։

11.Բերեք պոտենցիալ էներգիայով օժտված մարմինների օրինակներ:

Սեղմված զսպանակը կամ ճկված քանոնը:

12.Ինչ բանաձևով է որոշվում Երկրից որոշակի բարձրությամբ մարմնի պոտենցիալ էներգիան:

Eպ = mgh

13.Փոխվում է արդյոք Երկրի մակերևույթին զուգահեռ թռչող մարմնի պոտենցիալ էներգիան:

14.Մարմինն ընկնում է որոշակի բարձրությունից: Ինչպես է փոխվում նրա պոտենցիալ էներգիան անկման ընթացքում:

15.Ինչպես կարելի է համոզվել, որ սեղմված զսպանակն օժտված է պոտենցիալ էներգիայով:

16.Կատարելով անհրաժեշտ չափումներ՝ հաշվեք սեղանին դրված որևէ առարկայի պոտենցիալ էներգիան հատակի նկատմամբ:

Posted in Գրականություն 8

Չարլի Չապլինի նամակն իր դստերը

Չարլին նամակ էր գրել իր դստերը, որում նա պատմում էր իր կյանքի մասին, խորհուրդներ էր տալիս նրան և խնդրում, որ նա երբեք չմոռանա իր հորը և նրա ասածները։ Չարլին իր նամակում ավելի շատ խոսում էր փողի և արժանապտվության մասին։ Նա ուզում էր աղջկան սովորեցնել, թե ինչքան է փողի գինը, ինչպես պիտի վերաբերվի փողին։ Նա աղջկան դրամական չեկ էր նվիրել, բայց ասում էր, որ աղջիկը օգտագործելուց առաջ հիշի, որ այդ գումարը միայն նրան չէ պետք։ Այդ գումարի կարիքը շատ մարդ ունի։ Չարլին Ջերալդինային փորձում էր հասկացնել, որ նա չպետք է մտածի միայն իր մասին և բեմ բարձրանալուց նա չկարծի, որ ամենալավն է։ Նա ասում էր, որ կան Ջերալդինայից ավելի գեղեցիկները, ավելի հպարտները ու ավելի լավերը։ Եվ նա պետք է միշտ հիշի, որ բոլորն այնպիսին են, ինչպիսին նա է։ Նամակում Չապլինն անընդհատ նշում էր, որ աղջիկը ընկալի այն ամենը ինչ նա ասաց։

Ինձ թվում է, որ Չարլի Չապլինը նամակով ցանկանում է ասել, որ կապ չունի, թե ինչ կյանքով ես ապրում, դու պետք է ամեն ինչ տեսնես, լսես, օգնես և սովորես։

Posted in Աշխարհագրություն 8

Թուրքիա

  1. ՔարտեզիվրանշելԹուրքիայիհարևանպետություններըևափերըողողողջրայինավազանները:

Հարևան պետություններ՝ Վրաստան, Հայսատան, Հունաստան, Իրան, Իրաք, Սիրիա, Բուլղարիա, Լիբանան, Իսրայել,Կիպրոս, : Թուրքիայի ափերը ողողող ջրային ավազաններն են ՝ Սև, Էգեյան, և Միջերկրական ծովերը

2. Բնութագրեք Թուրքիայի աշխարհագրական դիրքը:

Թուրքիան միաժամանակ գտնվում է երկու աշխարհամասերում` Եվրոպայում և Ասիայում, սակայն նրա 97%-ը գտնվում է Ասիայում, այդ պատճառով էլ Թուրքիան գտնվում է Հարավարևմտյան Ասիայի կազմում:

Թուրքիայի եվրոպական մասը կազմում է  Արևելյան Թրակիան, որը գտնվում է Բալկանյան թերակղզու հարավ-արևելյան մասում:

3. Ի՞նչ դեր ունի Թուրքիան հվ-արմ Ասիայում:

Թուրքիան աչքի է ընկնում մետաղային և ոչ մետաղային օգտակար հանածոներով: Դրանցից մի քանիսի պաշարով Թուրքիան մեծ տեղ է գրավում աշխարհում: Ասիական երկրների շարքում Թուրքիան առաջնակարգ տեղ է գրավում սնդիկի, ծարիրի, քրոմի, վլոֆրամի, պղնձի հանքային պաշարներով: Կան նաև նավթի և գազի պաշարներ: Թուրքիան նաև աչքի է ընկնում հանգստի և զբոսաշրջության բազմաթիվ ռեսուրսներով:

4. Որո՞նք են Թուրքիայի զարգացման նախադրյալները:

Թուրքիայի զարգացման նախադրյալներն են օգտակար հանածոները, ռեսուրսները, զբոսաշրջությունը, կլիման, նպաստավոր պայմանները, գյուղատնտեսությունը, հաղորդակցության ուղիները: Թուրքիայով են անցնում բազմաթիվ երկրների օդային կարևոր ուղիները:

Posted in Գրականություն 8

ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆ «Բան ունեմ ասելու»

Այս պատմվածքը Սուրբ Ծնունդի և նրա խորհրդի մասին է։ Սուրբ Ծնունդին ընդառաջ անապահով երեխաների համար պատրաստել էին հանդիպում Ձմեռ պապի հետ։ Հանդիպման ժամանակ Ձմեռ պապը յուրաքանչյուր երեխայի հետ զրուցում էր, հարցնում, թե ինչ նվեր է ցանկանում և վերջում տալիս էր մի փաթեթ։ Դահլիճում բացի երեխաներից կար ևս մի մարդ։ Նա տեսնում էր, որ Ձմեռ պապը երեխաներին հարցնում է, թե ինչ են ուզում, սակայն տալիս է մեկ այլ նվեր։ Նա կանգնեց և բարձր ձայնով բողոքեց։ Ոստիկանները այդ մարդուն հեռացրին դահլիճից և նա ասաց, որ գոնե մեկը պետք է ստանա այն ինչ ցանկանում է։ Ոստիկանները նրան բաց թողեցին և նա մտավ դահլիճ ու սկսեց խոսել երեխաների և Ձմեռ պապի հետ։ Նա բացատրեց երեխաների, որ պետք չէ նեղվել նրա համար, որ չեք ստանում այն ինչ ցանկանում եք, կարորն այն է, որ ձեր մասին մեկը մտածում է և ձեզ համար նվեր է պատրաստում։ Ձմեռ պապին ել ասեց, որ երեխաների պետք չէ հարցնել, թե ինչ նվեր են ուզում, պետք է նրան ներշնչես և սովորեցնես, որ ամեն մի փոքրիկ բանից պետք է ուրախանալ։

Posted in Հասարակագիտություն 8

Նախագծային աշխատանք

  • Նախագծի վերնագիրը`

Ժամանց

  • Նախագծի մասնակիցը՝

Քնարիկ Հակոբյան, Լիլիթ Հարությունյան, Արաքս Քալիճյան, Սերլի Շաջանյան, Մերի Մկրտչյան

  • Նախագծի ժամանակահատվածը՝

01. 10. 2019- 30. 10 2019 նախագծի ձևակերպման ժամանակահատված։

  • Նախագծի նպատակը՝

Մարդիկ որքանով են կարևորում և ճիշտ օգտագործում իրենց ժամանակը։

  • Նախագծի խնդիրները՝
  • Մարդիկ ինչի վրա են ծախսում իրենց ժամակաը։
  • Ինչ են անում ազատ ժամանակ։
  • Նախագծի ընթացքը՝

Նախագիծը իր մեջ ներառելու է հարցազրույց կրթահամալիրի աշակերտների հետ ժամանցի վերաբերյալ ։