Posted in Հայոց լեզու 8

Միջոցի խնդիր

Վարդանը քարերով (ինչո՞վ) ամրացրել էր իր նկուղը:

Ծանոթների միջոցով (ումո՞վ) նա տեղավորվեց աշխատանքի:

Այն առարկան, ինչով կամ ինչի միջոցով կատարվում է գործողությունը, կոչվում է միջոցի խնդիր:

Հարցերը փոխարինիր միջոցի խնդիրներով:

  • Ժայռի գագաթը միայն խմբով կարելի է բարձրանալ:
  • Փոքրիկ տունը գյուղում կարմիր տանիքով էր առանձնանում:
  • Նա իր սև գործն անում էր հանցագործի միջոցով:
  • Աղջկա մազերը կապված էին ժապավենով:
  • Այդ օրերին քաղաքն ապրում էր Շառլ Ազնավուրով:
  • Հարցերին պատասխանող պարոնը լրագրողի միջոցավ մոտեցավ մեքենային:

Ընդգծիր միջոցի խնդիրները:

  • Ջեքը նկարահանող խցիկով կաշկանդում էր ներկաներին:
  • Նավաստին նրանց խուճապին հետևում էր ներողամիտ ժպիտով:
  • Նավը սուրի նման հսկա քթամասով ճեղքում էր ջուրը:
  • Ընկերոջ միջոցով լուրը հասցրեց գյուղացիներին:
  • Սպիտակ ձին թռչում էր, ոտքերով դոփում գետինը:
  • Ծերունին հաճախ էր իր թոռնիկ Կարոյով հպարտանում:

Վերլուծիր նախադասությունը:

  • Արտերում հասած ցորենները ծփում էին, հողի մշակները մրսում էին խրամատներում և անվարժ ձեռքերով շարժում էին հրացանի ձգանը:

Կետադրիր:

  1. Արյունոտվում էր զորավարի սիրտը, իր հայրենիքի` Իտալիայի թշվառ վիճակից:
  2. Մենք` երեխաներս, հիանում էինք նորելուկ գառնուկով:
  3. Ես` երկու ձեռքով գրկել էի նորածին երեխային, և նա խաղաղ քնել էր իմ գրկում:
  4. Ընկերս` շրջապատում հայտնի իր անասելի չարություններով, բակից տուն չէր գալիս:
  5. Անձրևների և հալոցքի, ջրի լեռնային ապարները, մաշեցնող շիթերը քայքայում են, նաև շատ հանքային աղեր:
  6. Քամին` շպրտում է փեթակների տանիքները, և փեթակների մեջ անձրև է լցվում:
  7. Երեխան` ձին բերելու գնացած ձորի այս լանջին մոլորվում է:
  8. Ճաք է տվել մեծ ժայռը և չի փլվում՝  մարդ չգիտի, թե որտեղ կառուցի իր տունը:
  9. Պայծառ է նա, որպես մշտաբորբոք փարոս և վառվում է հրով՝ անշեջ բոսոր:
  10. Այդ բոլորի փոխարեն ունեինք մի գեր, անհաջող գեներալ Վիտտորիո Էմմանուել՝ բարակ, երկար վզով:

Գտնել ուղիղ և հանգման խնդիրները:

  1. Ջրաղացպանը չիբուխը դրել էր բերանին և գոհ ծխում էր:
  2. Հայրս մեզ գնում էր խաշխաշով բլիթներ:
  3. Այդ օրը տեսուչը կանչեց ինձ և մանրամասն հարցեր տվեց:
  4. Բոլորին հետաքրքրող երիտասարդը վերադարձավ գյուղ:
  5. Փորձված զինվորն անընդհատ խրատում էր նորեկներին:
  6. Վասոն մոտեցավ խորտկարանին և բացեց ժանգոտած դուռը:
Posted in Անգլերեն 8

November 25-29 (Lesson 2)

 English in mind, slide 18, Culture in mind

Homework: Retell the text

Everyone in the world loves to listen to music, but they don’t know how music was created. In 1900 the piano was released. A player piano plays music that is programmed on paper rolls with holes in them and you can also play it like a ‘player pianos’. In 1910, phonographers became fashionable. In the 1920s and 1940s, gramophones became fashionable, and from the 1960s cassettes.  And finnaly they could listen to music whenever they want.

Posted in Բանավոր մաթեմատիկա 8

Տրամաբանական խնդիր

5 տարբեր մարդ ապրում են 5 տարբեր տներում, տարբեր գույնի, սիրում են տարբեր ուեստներ, 5 տարբեր խմիչքներ, պահում են 5 տարբեր կեդանիներ:

Հարց՝ ո՞վ է ձուկ պահում:

Տուն54321
Գույնկանաչսպիտակկարմիրկապույտդեղին
Ազգությունգերմանացիշվեդանգլիացիֆրանսիացինորվեգացի
Ուտեստփքաբլիթբրինձպանիրխնձորպիցցա
Խմիչքկոֆեգարեջուրկաթթեյջուր
Կենդանիձուկշունթռչունձիկատու
Posted in Գրականություն 8

Մատթէոս Զարիֆեան «Երջանկություն»

Կարդալ ,,Երջանկություն,, բանաստեղծությունը:

Առաջադրանքներ

Փոխադրիր բանաստեղծությունը արևելահայերեն:

Ես այսօր

Ճառագայթ եմ բոսոր,

Աչքերս, հեշտօրոր,

Այնքան լույս ունեմ, որ

Կժպտամ

Մտերիմ

Արևին

Ու վարդեր կերևան

Արևին

Ոսկեղեն

Հոգուց

Ես այսօր, ես այսօր

Արեգակ եմ բոսոր

,,Ես այսօր…,, արտահայտությունն ավարտիր բանաստեղծության համապատասխան տողերով: Քնարական հերոսն ինչի՞ն է նմանեցնում իրեն:

Ես այսօր արեգակ եմ բոսոր

Ես այսօր ճառագայթ եմ բոսոր

Հերոսն իրեն նմանեցնում է արևին, արևի ճառագայթներին։ Արևի պես ժպտերես և ուրախ։

Կարո՞ղ ես բացատրել՝ երջանկությունն ինչո՞վ է նման արևին:

Իմ կարծիքով արևը հենց երջանկության խորհրդանիշն է։ Արևը իրենից ներկայացնում է ինչոր վառ, ուրախ սիմվոլ։ Դրա համար սովորաբար ուրախ ու երջանիկ, ժպտերես մարդկանց նմանեցում են արևին։

Աչքերուս, հեշտօրոր, Այնքա՜ն լույս ունիմ — Աչքերիս մեջ դյութիչ (հմայիչ) այնքան լույս ունեմ… Ի՞նչ լույսի մասին է խոսքը:

Լույսը այստեղ, որպես երջանկությունն է։ Աչքերս մեջ լույս ունիմ, այսինքն երջանիկ եմ։

Ստեղծագործական աշխատանք — Գրիր, թե երջանիկ պահերին բնության ինչ երևույթի ես նմանվում դու (առնվազն 6-8 նախադասություն):

Երջանիկ պահերին ես կարող եմ նմանվել արևի կամ ծովի։ Երբեմն ուրախանալիս ես շատ ցույց չեմ տալիս արտաքինից, կարող եմ ուղղակի ժպտալ, բայց ներքուստ թռվռալ․․․այդպես ես նման եմ ծովին։ Իսկ երբ ես ուրախ եմ արտաքնապես միայն, ես նման եմ արևի ։ Սակայն ըստ իմ փոփոխական բնավորության ավելի շատ ծովի եմ նման։ Առհասարակ ինձ համար արևը ուրախության խորհրդանիշն է, իսկ ծովը՝ հանգստության։

Բանաստեղծությունը սովորել անգիր:

Posted in Ռուսերեն 8

2-6 декабря (Урок 1)

Прочитай текст и в классе выскажи свое мнение о прочитанном

Антуан де Сент-Экзюпери «МОЛИТВА»

Господи, я прошу не о чудесах, а о силе каждого дня. Сделай меня наблюдательным и находчивым. Научи меня правильно распоряжаться временем моей жизни, чтобы отличать первостепенное от второстепенного. Помоги мне понять, что мечты не могут быть помощью. Ни мечты о прошлом, ни мечты о будущем. Помоги мне быть здесь и сейчас и воспринять эту минуту как самую важную. Убереги меня от наивной веры, что все в жизни должно быть гладко. Подари мне ясное сознание того, что сложности, поражения, падения и неудачи являются лишь естественной составной частью жизни, благодаря которой мы растем и зреем.

Ты знаешь, как сильно мы нуждаемся в дружбе. Дай мне быть достойным этого самого прекрасного и нежного Дара Судьбы. Убереги меня от страха пропустить что-то в жизни. Дай мне не то, чего я себе желаю, а то, что мне действительно необходимо.
Научи меня искусству маленьких шагов….

Мне понравилось этот молитва, потому что писатель просит у Бога научить его правильно распоряжаться своим временам жизни, чтобы отличить главное. Отличать главное второстепенного каждую минуту. Он просит Богу уберечь его от страха что- то пропустить важно. Дать ему то, что ему необходимо, а не то, что он хочет.

Posted in Աշխարհագրություն 8

Ասիա

Տարածքը (ներառյալ կղզիները)՝ 44.445 հզ. կմ2
Կղզիների տարածքը՝ 2.730 հզ. կմ2
Ափագիծը՝ 62 հզ. կմ
Միջին բարձրությունը՝ 960 մ
Պետությունների թիվը`   50
Բնակչության ընդհանուր թիվը`   3.6 մլրդ

Ասիան զբաղեցնում է երկրագնդի ամբողջ ցամաքի մեկ երրորդ մասը: Նրա ափերը հյուսիսից ողողում են Հյուսիսային սառուցյալ  օվկիանոսը, հարավից՝ Հնդկական  օվկիանոսը, արևելքից՝ Խաղաղ օվկիանոսը, արևմուտքից՝ Ատլանտյան օվկիանոսի մաս կազմող Միջերկրական ծովը: Ասիան ամենաբարձր աշխարհամասն է, նրա միջին բարձրությունը գրեթե 3 անգամ ավելի է, քան Եվրոպայինը: Այստեղ գերակշռում են լեռնաշղթաները և սարահարթերը, որոնք կազմում են տարածքի 3/4-ը: Կենտրոնական մասում գտնվում է Տիբեթի սարահարթը, որի հարավային եզրին բարձրանում են երկրագնդի ամենաբարձր լեռները՝ Հիմալայները (Ջոմոլունգմա կամ Էվերեստ գագաթի բարձրությունը 8848 մ է): Ասիայում է գտնվում երկրագնդի ամենացածր կետը՝ Մեռյալ ծովի ափին Գհոր իջվածքը (-405 մ):Ասիայի ժամանակակից ռելիեֆը ձևավորվել է երկրաբանական երկարատև ժամանակաշրջանի ընթացքում: Առանձնացվում են նորագույն ծալքավորության երկու`   Ալպ-Հիմալայան (Մեծ և Փոքր Կովկասի լեռներ, Հայկական, Փոքրասիական և Իրանական լեռնաշխարհներ, Զագրոսի, Կոպետդաղի, Էլբուրսի լեռներ, Հիմալայներ, Կարակորում) և Խաղաղօվկիանոսյան (Կորյակական, Կամչատկայի, Սախալինի և այլ լեռներ), և մեկ հին (Պամիր, Տյան-Շան, Ալթայի, Արևմտյան և Արևելյան Սայաններ, Մերձբայկալի ու Անդրբայկալի լեռներ) գոտիներ:Ասիայի ռելիեֆին բնորոշ ձևերից են նաև սարահարթերը (Միջինսիբիրական, Արևելաչինական, Դեկանի, Արաբական) և դաշտավայրերը (Միջագետքի, Ինդոս-Գանգեսյան, Չինական Մեծ, Կուր-Արաքսյան, Կոլխիդայի, Թուրանի):Ասիայի կլիման չափազանց բազմազան է, որը պայմանավորված է հիմնականում տարածքի ընդարձակությամբ, հյուսիսից հարավ մեծ ձգվածությամբ, ռելիեֆի մեծ հակադրություններով: Հյուսիսային Ասիան աչքի է ընկնում արկտիկական և մերձարկտիկական կլիմայով: Վերխոյանսկի և Օյմյակոնի շրջաններում է գտնվում Հյուսիսային կիսագնդի ամենացուրտ վայրը (-870C)՝ ցրտի բևեռը: Տարվա մեծ մասը Ասիայի հյուսիսը ծածկված է ձյունով, մոլեգնում են ձնահողմերը, փչում սառցաքամիները, տունդրայում բոցավառվում է բևեռափայլը:Դեպի հարավ աշխարհամասում հսկայական տարածություններ են զբաղեցնում թավախիտ ասեղնատերև անտառները՝ տայգան, որտեղ աճում են խեժափիճին, սիբիրյան եղևնին, մայրին: Այստեղ բնակվում են արջեր, գայլեր, աղվեսներ, ճյուղից ճյուղ են թռչկոտում արագաշարժ սկյուռները, ծառերի մեջ են թաքնվում գեղեցիկ սամույրները:Կենտրոնական ասիական սարահարթը եզերող լեռներն Ասիայի հարավը փակում են հյուսիսային ցուրտ քամիներից: Հնդկական տաք օվկիանոսով ողողվող աշխարհամասի հարավային ափերին հավերժական ամառ է: Այստեղ շատ շոգ է, ամբողջ տարին առատ անձրևներ են տեղում, աճում են մշտադալար անտառներ՝ ջունգլիներ: Հիմալայներից դեպի հարավ գտնվում է երկրագնդի ամենաանձրևոտ (12000 մմ) վայրը՝ Չերապունջին: Տարվա ընթացքում այստեղ այնքան անձրև է տեղում, որ եթե թափված ամբողջ անձրևաջուրը հավաքենք մի տեղ, ապա այն ջրածածկ կանի քառահարկ շենքը: Ջունգլիներում բնակվում են փղեր, վագրեր, ռնգեղջյուրներ, կապիկներ, բազմաթիվ գեղեցիկ թռչուններ:  Մեծ տարածություններ են զբաղեցնում անապատներն ու կիսաանապատները (Գոբի, Տակլա-Մական, Կարակում, Կզըլկում, Թար, Ռուբ Էլ Խալի և այլն), որտեղ աճում են օշինդր, ուղտափուշ, սաքսաուլ: Կենդանիներից հանդիպում են այծքաղներ, ուղտ, կուլան, Պրժևալսկու ձի, մողեսներ և այլն:Ասիայում շատ են ջրառատ, խոշոր գետերը (Յանցզի, Հուանհե, Մեկոնգ, Ամուր, Լենա, Ենիսեյ, Ինդոս, Գանգես, Եփրատ, Տիգրիս, Արաքս): Այստեղ են գտնվում աշխարհի ամենամեծ՝ Կասպից, և ամենախոր՝ Բայկալ, լճերը:Ընդերքում հայտնաբերված են զանազան օգտակար հանածոների (հատկապես`   նավթի, գազի, քարածխի, երկաթի, գունավոր մետաղների և թանկարժեք քարերի) խոշորագույն պաշարներ:Արևելյան Ասիայի ափերը ողողող Խաղաղ օվկիանոսում կան բազմաթիվ հրաբխային կղզիներ, իսկ օվկիանոսի հատակին՝ մի քանի չափազանց խոր իջվածքներ (անդունդներ): Օրինակ՝ Մարիանյան իջվածքի ամենամեծ խորությունը 11 կմ-ից ավելի է, Ասիայի արևելյան ծովեզերքին և կղզիներում, ինչպես նաև Ալպ-Հիմալայան երկրագոգածալքային գոտում հաճախ տեղի են ունենում երկրաշարժեր և հրաբխային ժայթքումներ: Օվկիանոսում առաջանում են սարսափելի փոթորիկներ՝ թայֆուններ, որոնք հսկայական ալիքներ են բարձրացնում: Թայֆունները կատաղի արագությամբ սլանում են դեպի ցամաք՝ ճանապարհին կոծանելով ամեն ինչ և իրենց հետ բերելով տեղատարափ անձրևներ:Արևմուտքում Ասիայի ափերը ողողում են Միջերկրական ծովի ջրերը: Նրա ափերին ամռանը շոգ է, ձմռանը՝ խոնավ ու տաք: Այստեղ աճում են արմավենիներ, նարնջի ու կիտրոնի ծառեր: Ասիայի հարավ-արևմուտքում Արաբական թերակղզու ափերն է ողողում Կարմիր ծովը:  Բնական լանդշաֆտներն անխաթար պահելու, անհետացող բույսերն ու կենդանիները փրկելու համար Ասիայում ստեղծվել են բազմաթիվ պահպանվող տարածքներ, ազգային պարկեր ու արգելոցներ (Խազարիբագ, Ինդրապուրա, Սիխոտե-Ալինի, Ուսսուրական, Կզըլկումի, Կարակումի, «Սևան», «Դիլիջան» և այլն):Գիտնականները հնագիտական պեղումներով պարզել են, որ բանական մարդն այստեղ հայտնվել է առնվազն 400 հզ. տարի առաջ:Ասիայում են ձևավորվել մոնղոլոիդ ռասան, աշխարհի խոշոր լեզվաընտանիքներից վեցը, այդ թվում`   ամենախոշորները՝ հնդեվրոպական և չին-տիբեթական լեզվաընտանիքները: Ասիան բազմազգ աշխարհամաս է. ազգերի և ազգությունների թիվն անցնում է 1000-ից: Առավել մեծաթիվ են չինացիները, հնդիկները, ճապոնացիները, ռուսները, պարսիկները, աֆղանները, տաջիկները  և այլք: Ասիայում են ձևավորվել և աշխարհով մեկ տարածվել համաշխարհային 3 կրոնները`   հինդուիզմը, քրիստոնեությունն ու մահմեդականությունը, առաջավորասիական և արևելյան քաղաքակրթությունները: Ամենավաղ քաղաքակրթություններն առաջացել են Միջագետքում, Ինդոս գետի ավազանում և Չինաստանում: Այստեղ են կառուցվել աշխարհի առաջին քաղաքները, գրվել առաջին օրենքները, ձևավորվել երկրագործությունը`   ընտելացվել են մի շարք բույսեր և կենդանիներ: Մեզ են հասել հնագույն ժամանակների մշակույթի այնպիսի աշխարհահռչակ գլուխգործոցներ, ինչպիսիք են Բաբելոնի, Պալմիրայի, Չինաստանի, Հնդկաստանի բազմաթիվ հեքիաթային տաճարները, պալատները, մզկիթները:

Posted in Գրականություն 8

Մատթէոս Զարիֆյան (Ծովուն դիմաց)

Ծովուն դիմաց

Կարդալ բանաստեղծությունը և կատարել առաջադրանքները:

Առաջադրանքներ

Բանաստեղծությունը փոխադրել արևելահայերեն (շարադրանքը` ազատ)

Հոգիս այսօր մութ-կապո՜ւյտ է ծովի պես,
Եկուր լռել իր ամայի ափին․․․
Հոգիս այսօր ե՜րգ ունի ճի՛շտ ծովի պես,
Եկուր լսել՝ մինչև աչքերդ թրջվեն․․․

Գիշեր է, մե՜ծ լուսնընկայով արծաթե,
Բայց լույսն այս ցուրտ, օ՜, չե՛մ կարող սիրել ես․
Իմ լուսնընկան դո՛ւ ես, ամպե մի կտոր,
Եղիր Աստվա՜ծն իմ երկննքին տրտմերես․․․

Հոգիս այսօր խենթացե՜լ է ծովի պես․․․

Տրտմերես  բառը բարդ բառ է, որովհետև Գտիր բառի բոլոր արմատները և առանձինառանձին դրանցով կազմիր ևս մի քանի բառ: 

Տրտմերես=տրտում+երես

  • տրտմաբար, տրտմություն
  • երկերեսանի, աներես

Ծովին նկարագրող հատվածները դուրս գրիր:

Հոգիս այսօր մութ-կապո՜ւյտ է ծովուն պես,
Եկուր լըռել իր ամայի ափունքին․․․
Հոգիս այսօր ե՜րգ ունի ճի՛շտ ծովուն պես,

Հոգիս այսօր խենթեցե՜ր է ծովուն պես․․․

Քանի որ քնարական հերոսն իր հոգին նմանեցնում էր ծովին, դուրս գրածդ հատվածների միջոցով փորձիր նկարագրել, թե ինչ հոգեվիճակում էր նա:

Ինձ թվում է, որ նա ցածր տրամադրություն ուներ և իրեն նմանեցնում էր երեկոյի հանդարտ, հանգիստ և մռայլ ծովին:

Ստեղծագործական աշխատանք – Հոգիս ծովի պես …

Դարերի ընդացքում մարդիկ իրենց հոգին փորձել են արտահայտել բնության երևույթներով, բայց ամենահաճախը օգտագործել են որպես նմանություն ծովը: Ծովը իսկապես նման է մեր տրամադրությանը: Կան ժամանակներ երբ ծովը հանգիստ հանդարտ է, իսկ կան ժամանակներ, երբ ալիքները փորձում են ամեն ինչ ոչինչացնեն կատաղած գաձանի նման: Այդ նույն տրամադրությունները ունի մարդը: Բայց ամենակարևորն այն է, որ ծովը ունենում է նաև մռայլ բայց նաև հանդարտ ժամանակներ, ինչ որ հաճախ լինում է մարդկանց հետ: Այդ երևույթը հաճախ լինում է մայրամուտուն, երբ արևը դանդաղ և մռայլ իջնում է հորիզոնի գծից, իսկ ծովը մռայլ նայում է արևին և մարդկանց տհաճություն պարգևում:

Բանաստեղծությունը սովորել անգիր: