Posted in Պատմություն 11

Հոկտեմբերի 31-նոյեմբերի 4

Թեմա 7. Հայ քաղաքական կյանքի վերելքը 19-րդ դարի երկրորդ կեսին.
ա/ Արևմտահայերի ազգային սահմանադրությունը
բ/ Զեյթունի 1862թ. ապստամբությունը
գ/ Ազատագրական կազմակերպություններ
դ/ Հայ ազգային կուսակցությունները /բանավոր, էջ 58-71, նաև այլ աղբյուրներ/.

Շարունակել կարդալ Հոկտեմբերի 31-նոյեմբերի 4
Posted in Իմ գրադարանը

Սեսիլիա Ահերն «Հ.Գ. Ես քեզ սիրում եմ» / Cecelia Ahern “P.S. I love you”

Բովանդակություն

Բոլորին պետք է պահապան հրեշտակ…
Հոլին և Գերին ստեղծված էին միմյանց համար։
Մանկության սիրելիներ. նրանք կարող էին ավարտել միմյանց մտքերը և նույնիսկ եթե կռվում էին, միշտ ծիծաղում էին: Ոչ ոք չէր պատկերացնում Հոլիին և Գերիին առանց միմյանց։
Քանի դեռ տեղի չի ունեցել աներևակայելին։ Գերիի մահը կործանում է Հոլիին։ Բայց երբ մոտենում է նրա 30-ամյակը, Գերին վերադառնում է: Նա իր մահից առաջ թողել էր նամակների մի փաթեթ՝ մեկական յուրաքանչյուր ամիսի համար, որոնցից յուրաքանչյուրն ավարտվում էր «Հ.Գ. Ես քեզ սիրում եմ»խոսքով։ Նամակները Հոլիին առաջնորդում էին դեպի իր նոր կյանք՝ առանց նրա։
Նա սկսում է գիտակցել, որ կյանքը ապրելու համար է։

Գրողի մասին

Սեսիլիա Ահերն իռլանդացի արձակագիր է, որը հայտնի է իր ստեղծագործություններով, ինչպիսիք են «PS, I Love You»; «Where Rainbows End»; և «If You Could See Me Now»: Դուբլինում ծնված Ահերնի գրքերն այժմ հրատարակվում է մոտ հիսուն երկրներում և վաճառել է իր վեպերի ավելի քան 25 միլիոն օրինակ ամբողջ աշխարհում: Նրա գրքերից երկուսը ադապտացվել են որպես հիմնական շարժական ֆիլմեր: Նա և իր գրքերը բազմաթիվ մրցանակների են արժանացել։

Մեջբերումներ

  • Հասիր լուսնին, եթե նույնիսկ չհաջողվի, դու կհայտնվես աստղերի մեջ։
  • Աստված ձեզ տանում է դեպի դա և տանում է դրա միջով:
  • Նրան մի հրաշալի նվեր է տրվել՝ կյանքը։ Երբեմն դա դաժանաբար շատ շուտ է վերցվել, բայց այն, ինչ դու արել ես դրա հետ, կարևոր է, այլ ոչ թե որքան երկար է դա տևել:
  • Ոչ մեկի կյանքը լցված չէ կատարյալ փոքրիկ պահերով: Եվ եթե դա լիներ, դրանք կատարյալ փոքրիկ պահեր չէին լինի: Նրանք պարզապես սովորական կլինեին: Այդ դեպքում երբևէ կճանաչեի՞ք երջանկությունը, եթե երբեք չզգաք անկումներ:

Կարծիք

Կլինեմ անկեղծ, գիրքը մի փոքր հոգնեցուցիչ էր, պատճառն այն է, որ ամբողջ ընթացքում պատմությունը մնաց նույն մակարդակի վրա, այսինքն սյուժեի մեջ չկային կտրուկ զարգացումներ։ Սակայն ընդհանուր առմամբ հանգիստ ընթերցանության համար կարող է լավ տարբերակ լինել։

Posted in Իմ գրադարանը

Քոլին Հուվեր «Գտնելով կատարյալը» / Colleen Hoover “Finding Perfect”

Բովանդակություն

«Գտնելով Կատարյալը» Քոլին Հովերի «Անհույս» գրքի շարքի (1,2,3,4) վերջին մասն է։ Գրքում ներկայացված է նախորդ 4 գրքերի հերոսների պատմության շարունակությունն ու ավարտը։

Գրողի մասին

Քոլին Հուվերը Նյու Յորք Թայմսի բեսթսելլեր գրող է։ Հուվերի վեպերը դասվում են նոր մեծահասակների և երիտասարդների ժամանակակից ռոմանտիկ կատեգորիաների, ինչպես նաև հոգեբանական թրիլլերի շարքին:
2015 թվականին Քոլինի «Confess» վեպն արժանացել է Goodreads Choice մրցանակին՝ լավագույն սիրավեպ անվանակարգում։ Դրան հաջորդեց 2016 թվականին նրա ստեղծագործությունը՝ «It Ends With Us»-ը, որը նաև շահեց Choice մրցանակը լավագույն սիրավեպի համար: 2017 թվականին նրա «Without Merit» գործն արժանացել է լավագույն սիրավեպ մրցանակին:

Մեջբերումներ

  • Մայր դառնալը սեփական երջանկությունն ապահովելը չէ: Խոսքը գնում է հանուն երեխայի սարսափելու և նույնիսկ կործանվելու հնարավորությունից օգտվելու մասին:
  • Իսկական սերը գոյություն ունի, և այս տանը գտնվող մարդիկ դրա ապացույցն են:
  • Դու ինձ հիշեցրիր իմ մասին, և ինչ զգացողություն էր դա: Տառապանքը, որը գալիս է այն բանի հետ, որ չկարողանալով խլել ցավը այն մարդուց, ում սիրում ես քեզնից ավելի:

Կարծիք

Այնքան լավ էր տեսնել, թե ինչպես են «Անհույսի» կերպարները միավորվում «Քո կատարելությունների» կերպարների հետ: Դա այնքան լավ համադրություն էր, և ես ուրախ եմ որ Հուվերը մտածել էր դրա մասին: Ասելիքս շատ չէ, քանի որ սա կարճ վեպ է:

Posted in Հայոց լեզու 11

«Ինչքա՞ն ենք մենք շեղվել ճշմարիտ ուղուց» Նաիրի Հոխիկյան

Գրառումը

Ընթերցեցի Նաիրի Հոխիկյանի Ֆեյսբուքյան «Ինչքա՞ն ենք մենք շեղվել ճշմարիտ ուղուց» գրառումը։ Առաջին բանը, որ կասեմ, դա տեքստում վերնագրի հարցի պատասխանի բացակայությունն էր։ Գրառման մեջ նա խոսում է քաղաքականությունից, քաղաքական գործիչներից, հայրենասեր և ոչ հայրենասեր ժողովրդից, սակայն ճշմարիտ ուղղուց շեղվելու մասին խոսք չկա։
Նախաբանում կար հետևյալ տողերը՝ «Կարդացեք Նժդեհ։», որը կարծես ասի, որ գրառման մեջ լինելու են հատվածներ, մեջբերումներ Նժդեհից, սակայն ոչ, Նժդեհի անունն այլևս չշոչափվեց։
«Հայաստանը ազատ անկումով գնում է դեպի կործանում։» համաձայն եմ հետևայլ նախադասության հետ, սակայն նա այս հարցի լուծումը միայն գտնում է ներկայիս իշխանության «խաղադաշտում» չլինելով։ Ըստ իս մեզ կործանումից միայն կփրկի միասնականությունը, ոչ թե սևերի ու սպիտակների բաժանումը։ Ի վերջո ապացուցված փաստ է քաղաքական աշխարհում, որ եթե պետություն ունի ներքին խնդիր, արտաքին խնդրում նա երբերք հաղթող չի ճանաչվի։
Նաիրի Հոխիկյանն ամբողջ ընթացքում ժողովրդի այն մասին, որ չեն մասնակցում ցույցերի, այլ կատարում են բարեգործություններ, ներդրումներ, անցկացնում են անվճար դասընթացներ, համարում էր դավաճան, որոնց մասին փաստում են նաև հետևյալ տողերը՝ «Եվ այս պարագայում որևէ այլ աշխատանք կամ բարեգործություն գրոշի արժեք չունի, եթե դու դևին թողնում ես ամրոցի վրա։ Դա ընդամենը ինքնախաբեություն է, կներեք, բայց ինքնաբավարարում»։

Posted in Գրականություն 11

Աբու ալ-Լալա-Մահարի

«Աբու ալ-Լալա-Մահարի» Ավետիք Իսահակյան
Աբու ալ-Լալա-Մահարի կենսագրություն
Աբու ալ-Լալա-Մահարիի բանաստեղծություններից

Ավետիք Իսահակյանի տվյալ ստեղծագործության գլխավոր հերոսը Աբու ալ-Լալա-Մահարին է։ Ըստ պոեմի նա քարավանով գնում է անհայտ ուղղությամբ։ Իսահակյանի ստեղծած կերպարն արտահայտում էր հիասթափություն մարդկության հանդեպ իրենց արածների և դեպի վատը փոխվելու համար։ 
Պոեմն ընթերցելուց հետո նաև ուսումնասիրեցի Աբու ալ-Լալա-Մահարիի կենսագրությունն ու բանաստեղծությունները։ Որոշ փաստերի հետ ծանոթանալուց հետո արդեն ակնհայտ էր Ավետիք Իսահակյանի պոեմի գլխավոր հերոսի անձնային փոփոխությունները։ Իրականում Աբու ալ-Լալա-Մահարին լքել էր Բաղդադը մոր մահից հետո, ոչ թե ինչպես նշված է պոեմում մարկանց հանդեպ հիասթափությունից։ Եվ նա չէր գնում անհայտ ուղղությամբ, այլ պարզապես վերադառնում էր հայրենիք։ 

Posted in Էկոլոգիա 11

Սպիտակուցներ

Սպիտաակուցների կառուցվածք
Սպիտակուցների կառուցվածքը բարդ է։ Բոլոր սպիտակուցները բաղկացած են O-ի, C-ի, N-ի, H-ի ատոմներից։ Բոլոր սպիտակուցները պոլիմերներ են, որոնց մոնոմերները ամինաթթուներն են։ Սպիտակուցները տարբերվում են միմյանցից ամինաթթուների թվաքանակով, դրանց տեսակներով և դասավորման հաջորդականությամբ։ Տարբեր ամինաթթուների մոլեկուլներում մի մասը միատեսակ է։ Այն կազմված է ամինախմբից (-NH2) և կարբօքսիլային խմբից (-COOH), իսկ մյուս մասը բոլոր ամինաթթուներում տարբեր է և կոչվում է ռադիկալ (R)։ 

Սպիտակուցների տեսակները
Սպիատակուցների մոլեկուլները լինում են տարբեր ձևի՝ պարուրաձև, ծալքավոր կամ գնդաձև, որոնք ունեն կառուցվածքային մի քանի մակարդակներ՝
առաջնային (այդ ժամանակ առաջանում է պեպտիդային կապ)
երկրորդային (այդ ժամանակ պեպտիդային շղթան պարուրաձև ոլորվում է)
երրորդային և չորրորդային (այս երկու ժամանակներում արդեն ընդունում է իրեն յուրահատուկ տարածական դիրքը) (երկրորդային և երրորդային կառուցվածքի խախտումը կոչվում է բնափոխում)։

Շարունակել կարդալ Սպիտակուցներ
Posted in Հայոց լեզու 11

Տեքստի խմբագրում

Հայաստանի կոմպոզիտորների միության 90-ամյակին նվիրված ցուցահանդեսում, որը բացվեց հոկտեմբերի 7-ին Երևանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում, ներկայացված արխիվային լուսանկարների, փաստաթղթերի միջոցով հնարավոր է ծանոթանալ միության ստեղծման, վարչական շենքի, Դիլիջանի՝ Էդվարդ Միրզոյանի անվան կոմպոզիտորների ստեղծագործական տան համալիրի կառուցման պատմությանը, համերգներին և այլ կարևոր իրադարձությունների:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը միությունը համեմատեց 90-ամյա «երիտասարդի» հետ՝ նշելով, որ հենց դա է պատճառներից մեկը, որ հոբելյանական ցուցահանդեսը բացվում է «Երիտասարդական» կայարանում: Նրա խոսքով՝ մարդիկ պետք է ճանաչեն հայ անվանի կոմպոզիտորներին և երիտասարդ ստեղծագործողներին, որոնց գործերը հնչում են ամբողջ աշխարհում, իսկ ցուցադրությունը կարող է նպաստել դրան:

Շարունակել կարդալ “Տեքստի խմբագրում”
Posted in Իսպաներեն 11

Test de nivel A1

1.Complete la frase con ser, estar, tener, hay o venir.

  • ¿Cuándo vamos a comer? Yo  tengo mucha hambre.
  • La ventana esta abierta por la profesora.
  • Hoy es miércoles.
  • Nosotros somos puertorriqueños.
  • Nosotros tenemos que beber y comer para vivir.
  • Mi hermana tiene 22 años.
  • Ya es la una y media de la tarde.
  • Laura es bonita e interesante;  hoy la pobre esta enferma.
  • Mis padres estan ahora en París.
  • Mis amigas son estudiantes.
  • Tu tienes que estar aquí a las doce.
  • La clase de español es a las ocho y media.
  • No hay nada en la television.
  • Nosotros venimos de comer.
Շարունակել կարդալ Test de nivel A1
Posted in Պատմություն 11

Հոկտեմբերի 17-21

Թեմա 6. Հայկական հարցի միջազգայնացումը.
ա/ 1877-78 թթ. ռուս-թուրքական պատերազմը և հայերը
բ/ Հայկական հարցի միջազգայնացումը /բանավոր, էջ 48-54, նաև այլ աղբյուրներ/.
Լրացուցիչ նյութեր՝
«Հայկական հարցը ներկա փուլում»
«Հայկական հարցի առանձնահատկությունները 21-րդ դարում»

Շարունակել կարդալ Հոկտեմբերի 17-21