

1. Բաթումի պայմանագիրը
Հենց Հայաստանի անկախության հռչակման օրը` մայիսի 28-ին, Հայոց ազգային խորհուրդը որոշեց նոր պատվիրակություն ուղարկել Բաթում և հաշտություն կնքել թուրքերի հետ։ Նորանկախ Հայաստանի պատվիրակությունը գլխավորեց Ալ.
Խատիսյանը։ Մայիսի վերջին սկսվեցին հայ-թուրքական բանակցությունները։ Հունիսի 4-ին կնքվեց Բաթումի հաշտության պայմանագիրը Հայաստանի Հանրապետության և Օսմանյան Թուրքիայի միջև։ Պայմանագրի համաձայն` Հայաստանը ունենալու էր սահմանափակ թվով զորք։ Երկաթուղիների վերահսկողությունն անցնելու էր Թուրքիային, որպեսզի կարողանա Հայաստանի վրայով զորք տեղափոխել Ադրբեջան։ Հայաստանը պարտավորվում էր կազմալուծել հայկական ազգային անկանոն զորախմբերը։ Այսպիսով, Բաթումի պայմանագրով Թուրքիային էր անցնում ոչ միայն Արևմտյան Հայաստանը, այլև Արևելյան Հայաստանի զգալի մասը` Կարսի մարզը և շուրջ 5 գավառ։ Հայաստանի Հանրապետությանը մնում էր ընդամենը 12 հազ. քառ. կմ տարածք, որն ընդգրկում էր Սևանա լճի ավազանը և Արարատյան դաշտի մի մասը։ Թուրքիան Արևելյան Հայաստանից խլում էր 28 հազ. քառ. կմ տարածք։ Բայց, մյուս կողմից, ճակատագրի հեգնանքով, սա անկախ Հայաստանի առաջին միջազգային փաստաթուղթն էր, որով Թուրքիան առաջինը ճանաչեց Հայաստանի անկախությունը։ Բաթումի պայմանագիրը, իր ուժը պահպանեց մինչև համաշխարհային պատերազմի ավարտը` 1918թ. նոյեմբերը։
Բաթումիի պայմանագիրը Հայաստանի համար շատ դաժան պայմանագիր էր, սակայն միայն դրա շնորհիվ Թուրքիան համաձայնվեց ճանաչել Հայաստանի անկախությունը։ Արդեն անկախ Հայաստանը հետագայում կարող էր ուժեղացնել իր ուժերը և վերադարձնել բոլոր հանձնած հողերը։
2. Հայաստանի առաջին հանրապետության պետական կառուցվածքը
Իշխանության մարմինների ստեղծումը
Պետական շինարարության կարևորագույն օղակներից է գործադիր, օրենսդիր և դատական իշխանությունների ձևավորումը: Կազմվեց անդրանիկ կառավարությունը։ 1918թ. հուլիսի երկրորդ կեսին, Հայոց ազգային խորհրդի անդամները, փոխադրվեցին մայրաքաղաք Երևան և անմիջապես անցավ գործի։ Կառավարության նախագահ ընտրվեց Հովհաննես Քաջազնունին (1868-1937)։ Արամ Մանուկյանը հսկայական կազմակերպչական աշխատանք էր կատարել։ Կառավարության ստեղծումից հետո խնդիր դրվեց ձևավորել բարձրագույն օրենսդիր մարմինը` խորհրդարանը։ Առաջին խորհրդարանի նախագահ ընտրվեց Ավետիք Սահակյանը‚ իսկ երկրորդինը` Ավետիս Ահարոնյանը։ ՀՀ-ն համարվում էր խորհրդարանական դեմոկրատական հանրապետություն, որտեղ բարձրագույն օրենսդիր իշխանությունը խորհրդարանն էր, իսկ բարձրագույն գործադիր իշխանությունը` կառավարությունը, որի նախագահը համարվում էր հանրապետության առաջին պաշտոնատար անձը։ Պետական իշխանության կայացման գործում կարևոր էր նաև դատական իշխանության ձևավորումը։ Սկզբում ժամանակավորապես պահպանվեցին Ռուսական կայսրության օրենքները, հետագայում սկսեցին արմատավորվել հայ ազգային-պետական ոգուն բնորոշ օրենքներ։Աշխարհամարտի ավարտից հետո, երբ ՀՀ տարածքը սկսեց ընդարձակվել, գավառների թիվն անցավ մեկ տասնյակից։ 1920թ. մայիսին, վարչական տեսակետից հանրապետության տարածքը բաժանվեց չորս նահանգների` Արարատյան, Շիրակի, Վանանդի և Սյունիքի։
Ազգային բանակի ստեղծումը
1918թ. ամռանը հայկական կորպուսը վերակազմավորվեց մեկ հետևակային դիվիզիայի, որի հրամանատար նշանակվեց գեներալ Մովսես Սիլիկյանը։ Հանրապետության առաջին ռազմական նախարարն էր գեներալ Հովհաննես Հախվերդյանը, իսկ հայոց բանակի գլխավոր հրամանատարը` գեներալ Թովմաս Նազարբեկյանը։ ՀՀ զինված ուժերը աստիճանաբար համալրվում էին թե՛ զորքով և թե՛ զինտեխնիկայով ու նյութատեխնիկական միջոցներով։ Բանակում կարևոր խնդիրներից էին նաև կարգապահության ամրապնդումը, մարտական ոգու բարձրացումը, մայրենի լեզվի արմատավորումը և այլն։ Այդ ուղղությամբ ևս զգալի աշխատանքներ կատարվեցին։ Սակայն ժամանակի պակասը և մի շարք աննպաստ հանգամանքներ հնարավորություն չտվեցին ավարտին հասցնել հայկական ազգային բանակի կայացումը։
Դիվանագիտական կապերի հաստատում
ՀՀ առաջին ճանաչողը եղավ Թուրքիան, սակայն կողմերի միջև անմիջական հարաբերություններ չհաստատվեցին։ Հայաստանը մեկ-երկու տարվա ընթացքում դիվանագիտական կապեր հաստատեց աշխարհի շուրջ 40 պետությունների հետ։ 1920թ. հունվարին Անտանտի պետությունների Գերագույն խորհուրդը փաստորեն ճանաչեց Հայաստանի Հանրապետությունը։ Դիվանագիտական կապեր հաստատելով՝ Հայաստանի կառավարությունը նպատակ էր հետապնդում հասնել Հայաստանի միջազգային ճանաչմանը‚ դրանով նպաստ բերել Հայկական հարցի լուծմանը, օտար պետությունների հետ իրականացնել առևտրատնտեսական հարաբերություններ, ստանալ հումանիտար օգնություն և այլն։
Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշները
Պետական դրոշ ընդունվեց եռագույնը` կարմիր (հայ ժողովրդի թափած արյունը), կապույտ (Հայաստանի ջինջ երկինքը) և ծիրանի (աշխատանքը) գույներով։ Պետական օրհներգ ճանաչվեց ազատության մեծ երգիչ Մ. Նալբանդյանի խոսքերի հիման վրա գրված «Մեր հայրենիք» հայրենասիրական երգը։ Հաստատվեց նաև զինանշանը, որի հեղինակներն էին
մեծանուն ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը և նկարիչ Հակոբ Կոջոյանը։ Զինանշանի վրա պատկերված առյուծը և արծիվը գաղափարի իմաստով մարմնավորում էին երկու` Արևելյան և Արևմտյան Հայաստանները։ Այդ նշանակում էր, որ հայ ժողովուրդը երազանք
ուներ հասնելու երկու Հայաստանների միացմանը։ Հատուկ օրենքով սահմանվեցին ՀՀ պետական և ազգային-կրոնական տոները։ Կարգավորվեցին պետության և եկեղեցու փոխհարաբերությունները։ Մայրենին ստացավ պետական լեզվի կարգավիճակ։ Սահմանվեցին պետական շքանշաններ։ Հայոց անկախ պետականության
կայացման գործում կարևոր երևույթ էր ազգային դրամի ստեղծումը: Շրջանառության մեջ դրվեցին հայկական չեկերը, հիմնվեց հանրապետության պետական բանկը և այլն։
3. Ձեր կարծիքով՝ ինչու՞ Թուրքիան ճանաչեց Հայաստանի հանրապետությունը, բայց դիվանագիտական կապեր չհաստատեց նրա հետ: Հիմնավորե՛ք ձեր պատասպանը
Ըստ իս Թուրքիան ճանաչեց Հայաստանի Հանրապետությունը, որպիսի կնքվի Բաթումիի պայմանագիրը, որովհետև այդ պայմանագիրը Թուրքիայի համար ձեռնտու էր։ Սակայն չհստատեց դիվանագիտական կապեր, որովհետև դա արդեն իրենց համար ձեռնտու չէր։
1. In Britain you can drive a car when you’re 17.
2. Have you lived in London for a long time?
3. ” Do you drink green tea?” “Yes, every morning!”
4. I am very pleased to hear that you passed your exams.
5. Oh no! The phone’s not working and I have to call my mother — it’s her birthday today.
Is it? Don’t worry. I’ll let you use my mobile.
6. “How long have you been playing chess?”
“Since 1998”
7. Printing was invented in ancient China.
8. I had to stop at the traffic lights because they were red.
9. That’s the man whose wife is a doctor.
10. “Who does this hat belong to?”
“I don’t know. But it looks quite fashionable so it might belong to Jane.”
11. Both boys’ faces were red with embarrassment.
12. You look very tired! What have you been doing ?
13. I was really depressed after I watched that film.
14. She won the race despite all the others being professional athletes.
15. We arrived at the cinema late. The film had already started.
16. It’s Sunday and so I don’t have to go to work.
17. If I had known, I would have told you.
18. Tom and Sue broke up last May. Now she’s getting married to Andrew.
19. I asked two people the way to the metro but neither of them knew.
20. Next year, I hope I’ll be able to speak French fluently.
21. It’s OK. I remembered to bring the tickets. Here they are.
22. They are great friends but they don’t meet each other very often.
23. I wish I had studied computing at school when I was younger.
24. You look hungry! Would you like some tea and cake?
25. “I took my car to the garage yesterday because it was making strange noises.”
26. “There is too much traffic on the roads of New York.”
27. Andrew bought Susan a few roses.
28. Because of the bad economic situation, 200 workers were made redundant last month.
29. You mustn’t take photographs inside this church.
30. When I was a boy I used to live in Sydney.
31. Her husband who is quite old is a famous artist.
32. Don’t answer unless you really know that you are right!
33. If I won the national lottery, I would buy a sports car.
34. Having had a few drinks, they then started the first course.
35. “Look at that new computer he’s bought! He must have spent a fortune on it!”