Posted in Գրականություն 9

Ավարտվող աշուն

  • Պատմիր, ներկայացրու քո բնակավայրի աշունը, կամ՝ աշնանային խոհեր։

Աշունն իմ սիրելի եղանակներից մեկն է, բայց այս տարվա աշունը տարբերվում էր իմ ունեցած բոլոր աշուններից։ Այս աշնուն հողը տերևներից առաջ անցավ, հողը ավելի շուտ կամրեց, քան տերևները․․․ Այս աշունը հայ ազգին բերեց կորուստներ, արցունքներ և ցավեր․․․ Ինչքան ժպիտներ պակասեցին, ու որքան մարդիկ խելագար դարձան ու որքան տղերք քսանը չանցան, ինչքան երեխեք անհայր մնացին, ու որքան տղերք այդպես էլ հայր չդարձան, ինչքան աղջիկների սրտեր կոտրվեցին, որ անհամբերությամբ սպասում էին սիրելիի վերադարձին։
Աշունան բնությունը շա՜տ գեղեցիկ է․․․ Աշունը ճիշտ ժամանակն է, որ մարդիկ հավքեն իրենց մտքերը, մոռանան իրենց միջի վրեժը և այդ վրեժխնդրությունն ու չարությունը աշնան չորացաց տերևների հետ փշրվեն ու անհետ կորեն․․․

  • Կարդա փաթեթում ներառված բանաստեղծությունները, ընտրիր քեզ դուր եկած մեկերկու բանաստեղծություն, սովորիր անգիր։

Աշունը ձորն է մտնում

Աշունը ձորն է մտնում
Ձորերի միջով:
Մաշված, քաշված մի աշուն,
Վիթխարի մի ձոր…

Ճերմակ նախշեր է քաշում
Ցուրտը մի թևից,
Նայում են ու հառաչում
Աշնան ետևից:

Քո ջրերը հստակված,
Սարերը քո չոր,
Քո ամպերը նստակյաց,
Քարերը քոչվոր …

Աշնանամուտի ջրերը բարակ

Աշնանամուտի ջրերը բարակ
Նորից մասուր են բերում սարերից,
Սպիտակ ու պաղ փրփուրների մեջ
Ալ-կարմիր հուր են բերում սարերից:

Առաջին սերս քրքրվեց, մնաց
Մասրենիների փշերի վրա…
Եվ մասուրի հետ ջրերն` առաջին
Սիրո սարսուռ են բերում սարերից:

ԱՇՆԱՆ ԱՌԱՎՈՏԻ ԵՐԳԸ

Այնպես անլույս է այսօր
Առավոտըս լուսացել,—
Սիրտըս հիվանդ ու անզոր
Անլուսությամբ է լցրել…

Մութ է հոգիս հոգնաբեկ,
Թախիծով լի և անհույս.—
Հըրաշքով դու այսօր եկ,
Ժպտա, որպես արշալույս։ Հողմ ու անձրև շարունակ
Իմ լուսամուտն են ծեծում,—
Մի՛ թողնիր ինձ միայնակ
Անսահման այս կսկիծում…

  •  Վերլուծիր կամ գրավոր վերապատմիր քեզ դուր եղած ստեղծագործությունը։

Ինձ շատ դուր եկավ «Աշնան ջրերը բարակ» բանաստեղծությունը»։ Բանաստեղծությունը ունի շատ խորը իմաստ։ Այս բանաստեղծությունում Համո Սահյանը գրել է իր առաջին կորցրած սիրո մասին, որը տեղի ունեցավ աշնանը․․․ Նրա սերը մասրենիներենու փշերի հետ գնաց և կորավ։ Նա իրեն դատարկ էր զգում և իրեն հանգստություն էին բերում սարերից եկող սպիտակ ու պաղ փրփուրները։

  • Սահյանի բանաստեղծություններից ընտրիր քեզ դուր եկած որևէ բառակապակցություն, դարձրու վերնագիր և գրիր շարադրություն:

Մի բուռ աշուն բերեք

Մի բուռ աշուն բերեք, որ գոնե աշնան վերջին օրերը վայելենք աշունը ու հասկանանք, որ այս տար ամռանից հետո միանգամից ձմեռ չեկավ։ Այս տարի մեր աշունը գողացան մեզնից, չթողեցին վայելենք այնպես, ինչպես միշտ էինք անում՝ դուրս էինք գնում բակ ուրախանալու ծառից թափվող չորացած տերևներով, դուրս ինք գնում զբոսանքի, որովհետև շուտով եղանակները ցրտելու էին և ավելի քիչ էինք տնից դուրս գալու․․․ Ստիպեցին տառապել, տանջվել, լացել և դառնալ սգավոր։ Խնդրում եմ մի բուռ աշուն բերեք, որ գոնե վերջին օրերի հասկանանք, որ այս տարին երեք ամսից չէր կազմված, որ այս աշուն ուրախանանք ծառից թափվող տերևները հաշվելով, ոչ թե սգանք անմահացած Տղաների անունները կարդալով․․․ Խնդրում եմ․․․

  • Նկարիր, լուսանկարիր աշնանային պատկերներ, պատրաստիր ձայնանյութ, տեսանյութ։
Posted in Իսպաներեն 9

Tareas

1. Complete las frases con la forma correspondiente del verbo ser.

1. ¿De dónde sois vosotros?

2. Gabriel y su familia son argentinos.

3. Este chico es mi vecino.

4. Yo soy enfermera.

5. Alfonso y yo somos de Madrid.

6. Vosotros sois los primeros de la lista.

2.Complete el mensaje de Cristina con las formas adecuados del verbo ser.

Me llama Cristina y soy de Madrid.

Estos de la foto son mi amiga Rosa y mi amigo Dani. Nosotros somos compañeros de clase y vecinos. ¡Tú eres nuestra nueva amiga!

Un saludo, Cristina.

3 Completa la tabla con el plural de estos nombres.

1. Casa- casas

2. Árbol- arboles

3. Mes- meses

4. Dia- dias

5. Tren- trenes

6. Reloj- relojes

4 Forma el plural de los siguentes grupos de palabras.

1. Los profesores altos

2. Las pizarras verdes

3. Las manos grandes

4. Las niñas perqueñas

5. Las cajas fuertes

6. Los ordenadores nuevos

5 Ahora escribe el plural de las siguientes frases, como en el ejemplo.

1. Estos bolígrafos son rojos.

2. Estos libros son azules.

3. Estas sillas son verdes.

4. Estas casas son blancas.

5. Estas pizarras son grises.

6. Estos lápizas son marrónes.