Posted in Գրականություն 9, Իմ գրադարանը

Ռոբին Շարմա «Վանականը, որը վաճառեց իր «ֆերարին»»

Բովանդակություն

Ռոբին Շարմայի «Վանականը, որը վաճառեց իր «ֆերարին» գիրքը համաշխարհային բեսթսելերների շարքում է։
Կառավարիր միտքդ։ Հետևիր նպատակիդ։ Տիրապետիր վերահսկողության արվեստին։ Հարգիր ժամանակդ։ Ունեցիր «ոչ» ասելու համարձակություն։ Պարզեցրու կյանքդ։ Անշահախնդիր ծառայիր մարդկանց։ Ամեն օր բարություն արա։ Երախտապարտ եղիր։ Ապրիր ներկայով և սովորիր վայելել այն։ Գնա ճակատագրիդ ընդառաջ։
Ահա այս և մի շարք նման խորհուրդների, հնարքների միջոցով Ռոբին Շարման իր հերոսի՝ վանական դարձած նախկին միլիոնատեր իրավաբան Ջուլիան Մենթլի միջոցով օգնում է մեզ զբաղվել անձնական հոգևոր աճով։
Գիրքը հասցեագրված է բոլոր նրանց, ովքեր ուզում են փոխել իրենց մտածելակերպը, չեն վախենում դժվարություններից և փորձում են կյանքում առաջ գնալ ու հասնել հաջողությունների։

Գրողի մասին

Ռոբին Շարման միջազգային համբավ ունեցող ամենախոշոր մասնագետներից մեկն է անձի զարգացման, նպատակադրման և լիդերության գաղտնիքների ընկալման հարցերում։
Ջուլիան Մենթլի պատմությունը հենց Շարմայի պատմությունն է։Ինչպես իր հերոսը՝ հեղինակը նույնպես երազում էր հաջողակ լինել որպես փաստաբան, բայց շատ արագ հասկացավ, որ ժամանակակից աշխարհում հաջողության հասնելու ընդունված ռազմավարությունները նվազ արդյունավետ են։
Նա թողեց իրավագիտությունը և սկսեց փնտրել սեփական ուղին։ Իր կոչման փնտրտուքներում նա շրջեց աշխարհով մեկ՝ ուսումնասիրելով Արևելքի և Արևմուտքի իմաստունների փորձը։
Շարման փայլուն միավորել է անձնական արդյունավետության արևմտյան ռազմավարությունների մտքի, մարմնի և հոգու կատարելագործման արևելյան տեղնիկաների հետ։ Շարմայի համակարգի փորձարկած հազարավոր մարդիկ կարողացել են փոխել իրենց խակատագիրը և իրականացնել երազանքները։

Մեջբերումներ

  • Երջանկության գաղտնիքը պարզ է․ բացահայտիր, թե ինչն է քեզ իսկապես հաճույք պատճառում և ողջ էներգիադ կենտրոնացրու այդ ուղղությամբ։ Երբ սա անես, կյանքդ կլցվի, և քո բոլոր ցանկությունները հեշտ ու հանգիստ կիրականանան։
  • Երբեք մի անտեսիր լիաթոք ուրախանալու կարևորությունը։ Ուշադրություն դարձրու քեզ շրջապատող աշխարհի գեղեցկությունը։
  • Այս օրը և մեր զրույցի հենց այս ակնթարթը կյանքի պարգև է։ Կենտրոնացիր քո նպատակի վրա։ Մնացածի մասին կհոգա տիեզերքը։
  • Տիեզերքը պարգևատրում է համարձակներին։ Երբ դու մեկընդմիշտ որոշես փոխել կյանքդ, քո հոգու ուժը կառաջնորդի քեզ դեպի հրաշքներով լի մի կախարդական աշխարհ։
  • Շարունակիր պայքարել անցյալի մտքերի դեմ, որոնք, հնարավոր է, թաքուն բույն են դրել գլխումդ։ Դրանք, ի վերջո, կհեռանան անկոչ հյուրի պես։
  • Մենք բոլորս ծնվել ենք մի ինչ-որ հատուկ առաքելությամբ։ Մի եղիր անցյալիդ գերին, դարձիր ապագայիդ ճարտարապետը։

Կարծիքներ

  • «Շշմելու գիրք է։ Այս գիրքը կլուսավորի ձեր կյանքը» Մարկ Վիկտոր Հանսեն
  • «Գիրքը թույլ է տալիս հասկանալ, թե սեփական անձի համար ինչն է իսկապես կարևոր՝ նյութական արժեքներից զատ» Միշել Յեո
  • «Գիրքը լույս է սփռում կյանքի կարևորագույն հարցերի վրա» Էդմոնտոն Ջըրնըլ
  • «Սա իսկական հաջողության և երջանկության հզոր բանաձև է։ Ռոբին Շարման որսացել է դարերի իմաստությունը և այն համապատասխանեցրել այս փոթորկուն ժամանակներին։ Ես չէի կարողանում կտրվել գրքից» Ջո Թայ
Posted in Պատմություն 9

Նոյեմբերի 16-20

1. Ներկայացրե՛ք Հայաստանի 1-ին հանրապետության քաղաքական կյանքը՝ համեմատելով այն ներկայիս Հայաստանի քաղաքական կյանքի հետ:

Հանրապետության քաղաքական կյանքի հիմնական դերակատարները կուսակցություններն էին։ Հայաստանում գործում էին մի շարք քաղաքական կուսակցություններ։ Դրանցից առավել աչքի էին ընկնում Դաշնակցությունը, Հայ ժողովրդական, Հայ ռամկավար, Սոցիալիստ-հեղափոխական, Սոցիալ-դեմոկրատ կուսակցությունները։ Այս կազմակերպությունների մի մասը պաշտպանում էր սոցիալիզմի գաղափարներ, իսկ մյուս մասը` ազատական արժեքներ: Բազմակուսակցական համակարգի ձևավորումը, անշուշտ, նպաստում էր երկրի ժողովրդավարացման գործընթացներին:

2. Ներկայացրե՛ք Մայիսյան ապստամբությունը՝ հետևյալ պահանջներով.

ա/ Ապստամբության նպատակը

1920թ. հունվարին մայիսյան ապստամբությունը սկսելով, Հայաստանի բոլշևիկյան կազմակերպությունների խորհրդաժողովը նպատակ ուներ արտաքին ու ներքին նպաստավոր պայմանների դեպքում ապստամբել և գրավել իշխանությունը։

բ/ Ղեկավարները

Ապստամբությունը ղեկավարելու համար ստեղծվեց Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտե։ Հրամանատար կապիտան Սարգիս Մուսայելյանը նշանակվեց ապստամբական ուժերի ղեկավար։ Քաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար որոշվեց ստեղծել ուժեղ ձեռքի կառավարություն։ Մայիսի 5-ին հրաժարական տվեց Ալ. Խատիսյանի կառավարությունը, նրա փոխարեն կազմվեց այսպես կոչված Բյուրո-կառավարություն։ Վարչապետ նշանակվեց Համազասպ Օհանջանյանը։ Նորաստեղծ կառավարությունը ձեռնարկեց մի շարք արտակարգ միջոցառումներ։ Արգելվեցին գործադուլները և ցույցերը։ Հիմնվեցին արտակարգ դատարաններ, սահմանվեց մահապատիժ և այլն։

գ/ Կարևոր իրադարձությունները

Մայիսի 10-ին ՀՌՀԿ-ն Ալեքսանդրապոլում իշխանությունը վերցրեց իր ձեռքը, սակայն անվճռական գտնվեց, և մի քանի օր անց կառավարական ուժերը Սեպուհի հրամանատարությամբ ստիպեցին ապստամբներին անձնատուր լինել։ Ապստամբական թույլ բռնկումներ եղան նաև Կարսում, Սարիղամիշում, Նոր Բայազետում, Ղազախ-Շամշադինում և այլուր։ Այդ ելույթները նույնպես հեշտությամբ ճնշվեցին։ Գնդակահարվեցին մի շարք բոլշևիկ ղեկավարներ, իսկ մի քանի հարյուր ակտիվիստներ բանտարկվեցին։ Կասեցվեց նորաստեղծ Հայաստանի կոմունիստական կուսակցության գործունեությունը։ Բոլշևիկների մի մասն անցավ ընդհատակ, իսկ մյուս մասը հեռացավ Ադրբեջան, որպեսզի այնտեղից նախապատրաստեր իշխանությունը գրավելու նոր գործողություններ։

դ/ Նշանակությունը /հետևանքները/

Մայիսյան ապստամբությունը պարտվեց։ Պարտության հիմնական պատճառն այն էր, որ ապստամբ բոլշևիկները բավարար աջակցություն չստացան ժողովրդի կողմից։ Ապստամբության ղեկավարները հույսը դրել էին դրսի` Կարմիր բանակի օգնության վրա, որը տեղի չունեցավ։ Ապստամբությունը ընթացավ անկազմակերպ, անջատ-անջատ, առանց միասնական ղեկավար կենտրոնի։ Այդուհանդերձ, չնայած Մայիսյան ապստամբությունը ճնշվեց, սակայն սասանեց կառավարության դիրքերը, ընկավ բանակի մարտունակությունը։