Day: 26.11.2020
«Բարբառներ» ակումբի պարապմունք
Նոյեմբերի 26-ին Ավագ դպրոցի ընթերցասրահում տեղի ունեցավ «Բառբառներ» ակումբի երկրորդ պարապմունքը, որին ներկա էին Ավագ դպրոցի սովորողներ և դասավանդողներ, ինչպես նաև արցախցի մեր ընկերները ։ Պարապմունքի ընթացքում Վարդան Կարապետյանը և Աննա Երիցյանը ներկայացրեցին իրենց ծննդավայրերի՝ Սյունիքի և Տավուշի բարբառները։ Վարդան կարապետյանը արմատներով Սյունիքից է՝ Գորիսի Կոռնիձոր գյուղից, և ներկայացնում էր Սյունիքի, մասնավորապես իր գյուղի բարբառը, իսկ Աննա Երիցյանը արմատներով Տավուշից է՝ Բերդի տարածաշրջանի Արծվաբերդ գյուղից, և ներկայացնում էր Տավուշի, մասնավորապես իր գյուղի բարբառը։
Քանի որ պարապմունքը նվիրված էր սեբաստացու օրերին և ներկայացվում էր մեր կրթահամալիրի ունեցած կրթական կապերը Սյունիքի և Տավուշի հետ, ընկեր Վարդանը և ընկեր Աննան ներկայացրեցին վերջին երեք տարիներին դեպի Սյունիք և Տավուշ իրականացրած իրենց ճամփորդությունները և դրանց արդյունքում ունեցած ձեռքբերումները: Նրանք նաև կարդացին Տավուշի և Սյունիքի բարբառային մի շարք բառեր, որոնք բավականին շատ նմանություններ ունեին։ Պարապմունքի մասնակից արցախցի սովորողները նույնպես ներկայացրեցին իրենց բարբառը, արցախյան բարբառով կարդացին հետաքրքիր օրհնանքներ, իսկ վերջում ասմունքեցին նորից արցախյան բարբառով։
Շատ հետաքրքիր պարապմունք էր, որը, կարծում եմ շարունակական կլինի և մենք կրկին մասնակից կլինենք նման շատ հանդիպում-քննարկումների:
Փորձ
Դաս 11
1.Քառակուսու պարագիծը 200 է, գտեք քառակուսու կողմը:
200/4=50
Պատասխան՝ 50:
2.Ապացուցեք, որ քառակուսու անկյունագծերը իրար հավասար են:
Գիտենք, որ քառակուսին օգտվում է զուգահեռագծի և շեղանկյան բոլոր հատկություններից, անկյունագծերով այն բաժանվում չորս հավասար եռանկյունների հետևաբար անկյունագծերը իրար հավասարի են:
3.Շեղանկյան պարագիծը 36 է, գտեք նրա կողմը:
36:4=9
Պատասխան՝ 9
4.ABCD քառակուսու անկյունագծերի հատման կետից մինչև AB կողմը եղած հեռավորությունը 20սմ է: Գտեք քառակուսու պարագիծը:
Պատասխան՝ 160:
5.Քառակուսու պարագիծը 80սմ է: Որքա՞ն է քառակուսու անկյուանգծի միջնակետի հեռավորությունը նրա կողմից:
Պատասխան՝ 10:
6.Ապացուցեք, որ եթե շեղանկյան մի անկյունը ուղիղ է, ապա այդ շեղանկյունը քառակուսի է:
Շեղանկյան մի կողմին առընթեր երկու անկյունների գումարը 180^0 հետևաբար եթե մեկը 90^0 է ուրեմն մնացածնել են 90^0:
7. Ուղղանկյուն եռանկյան ուղիղ անկյան կիսորդի և ներքնաձիգի հատման կետով տարված են էջերին զուգահեռ ուղիղներ: Ապացուցեք, որ առաջացած քառանկյունը քառակուսի է:

Չափել հոսանքի ուժը և լարումը շղթայում
Նախագծի նպատակ. Հասկանալ, թե ինչպես են ամպերաչափով և վոլտաչափով հավաքում էլէկտրական շղթա։
Նախագծը ընթացքը. Այսօր ֆիզիկայի դասընթացի ժամանակ իրականացրեցինք մի քանի փորձ։ Փորձի ժամանակ մենք հաղորդալարերով միացրեցինք մարտկոցը, բանալին, սպառիչը, որոնց միացման ժամանակ լույս միացավ։ Ամպերաչափի միջոցոցով չափեցինք հոսանքի ուժը շղթայում, իսկ վոլտաչափի միջոցով լարումը։ Ամպերաչափում հոսանքի ուժը 0,3 Ա է, վոլտաչափում լարումը 3 Վ։
Եզրակացություն. Այս փորձի միջոցով մենք իմացանք, որ շղթան հավաքելիս ամպերաչափի դրական բևեռը միացնում են հոսանքի աղբյուրի դրական բևեռին, բացասականը՝ բացասականին։ Իսկ վոլտաչափը հոսանքի սպառիչին՝ լամպին միցնում են զուգահեռ։
Մասնակիցներ. Էլիզա Այվազյան, Ամալյա Զաքարյան, Լիլիթ Հարությունյան, Անի Հարությունյան, Քնարիկ Հակոբյան, Վիկտոր Խաչատրյան, Մերի Մկրտչյան, Սարգիս Խաչատրյան, Գամեր Մարգարյան։









