Day: 27.11.2020
Վիլյամ Սարոյան «Պատերազմ է հայտարարվել»
Վիլյամ Սարոյան «Պատերազմ է հայտարարվել»
Վիլյամ Սարոյանի «Պատերազմ է հայտարարվել» պատմվածքը շատ գեղեցիկ գործ է։ Առաջին հայացքից այն պարզապես հեքիաթի է նման, բայց պետք է հասկանալ, թե ինչու է սափրիչը բարկանում այն մարդկանց վրա, ովքեր ասում են, որ պատերազմ է սկսվել։ Սափրիչը տղային՝ ով անընդհատ հայտարարում էր պատերազմի մասին, հիմար էր համարում, որովհետև ոչ թե չէր հավատում նրա խոսքերին, այլ չէր ուզում հավատալ, որ նորից սկվել է ջարդեր, որ նորից լսելու է զոհված մարդկանց անուններ։ Նա չի հավատու, որովհետև ուզում է խաղաղ ապրել։ Պատմվածքում նաև նշանավոր էր գրողի դերը, ով հասկացավ, որ սափրիչը ունի ինչ-որ մեկի հետ խոսելու կարիք, հասկացավ, որ նա ինչ-որ բան է ուզում ասել, բայց ոչ ոք չկա, որին նա կարող է հայտնել իր կարծիքը․․․
Ես շատ հավանեցի պատմվածքը։ Վիլյամ Սարոյանի պատմվածքները միշտ հաճույքով եմ կարթացել, որովհետև նա ունի գրչի յուրահատուկ ձև, որը ես շատ եմ հավանւում։






