Նախագծի նպատակ. Հասկանալ, թե ինչպես են ամպերաչափով և վոլտաչափով հավաքում էլէկտրական շղթա։
Նախագծը ընթացքը. Այսօր ֆիզիկայի դասընթացի ժամանակ իրականացրեցինք մի քանի փորձ։ Փորձի ժամանակ մենք հաղորդալարերով միացրեցինք մարտկոցը, բանալին, սպառիչը, որոնց միացման ժամանակ լույս միացավ։ Ամպերաչափի միջոցոցով չափեցինք հոսանքի ուժը շղթայում, իսկ վոլտաչափի միջոցով լարումը։ Ամպերաչափում հոսանքի ուժը 0,3 Ա է, վոլտաչափում լարումը 3 Վ։
Եզրակացություն. Այս փորձի միջոցով մենք իմացանք, որ շղթան հավաքելիս ամպերաչափի դրական բևեռը միացնում են հոսանքի աղբյուրի դրական բևեռին, բացասականը՝ բացասականին։ Իսկ վոլտաչափը հոսանքի սպառիչին՝ լամպին միցնում են զուգահեռ։
Մասնակիցներ. Էլիզա Այվազյան, Ամալյա Զաքարյան, Լիլիթ Հարությունյան, Անի Հարությունյան, Քնարիկ Հակոբյան, Վիկտոր Խաչատրյան, Մերի Մկրտչյան, Սարգիս Խաչատրյան, Գամեր Մարգարյան։
Դաս 11, 12 Էլեկտրական լարում: Վոլտաչափ։Էլեկտրական դիմադրություն։ Օհմի օրենք
Տևողությունը 16․11- 20․11 2020 թ․
Էլեկտրական հոսանքը լիցքավորված մասնիկների ուղղորդված շարժում է, որն առաջանում է, երբ էլեկտրական դաշտի կողմից նրանց վրա ուժ է ազդում և հետևաբար աշխատանք է կատարվում: Հոսանքի աշխատանքը համեմատական է տեղափոխված լիցքի քանակին՝ q-ին, հետևաբար նրա հարաբերությունը այդ լիցք քանակին հաստատուն մեծություն է և կարող է բնութագրել էլեկտրական դաշտը հաղորդչի ներսում: Այդ ֆիզիկական մեծությունը կոչվում է լարում և նշանակվում է U տառով:
Լարումը ցույց է տալիս տվյալ տեղամասով 1Կլ լիցք անցնելիս էլեկտրական դաշտի կատարած աշխատանքը:
Լարումը սկալյար ֆիզիկական մեծություն է, որը հավասար է դաշտի կատարած աշխատանքի հարաբերությանը հաղորդչով տեղափոխված լիցքի քանակին: U=A/q
Էլեկտրական լարման միավորը կոչվում է վոլտ (Վ) հոսանքի առաջին աղբյուր ստեղծող Ա. Վոլտայի պատվին:
1Վ այն լարումն է, որի դեպքում շղթայի տեղամասով 1Կլ լիցք տեղափոխելիս էլեկտրական դաշտը կատարում է 1Ջ աշխատանք:
Վոլտաչափի սեղմակները միացվում են էլեկտրական շղթայի այն կետերին, որոնց միջև անհրաժեշտ է չափել լարումը՝ չափվող տեղամասին զուգահեռ։
Վոլտաչափի «+» նշանով սեղմակն անհրաժեշտ է միացնել էլեկտրական շղթայի չափվող տեղամասի այն կետի հետ, որը միացված է հոսանքի աղբյուրի դրական բևեռին, իսկ «−» նշանով սեղմակը՝ բացասական բևեռին:
Կազմենք շղթա՝ հոսանքի աղբյուրին հերթականորեն միացնելով հաղորդիչներ, որոնք միմյանցից տարբերվում են երկարությամբ, հաստությամբ կամ նյութի տեսակով: Հաղորդիչներով անցնող հոսանքի ուժը չափենք ամպերաչափի օգնությամբ:
Փորձը ցույց է տալիս, որ միևնույն հոսանքի աղբյուրի, այսինքն նույն լարման դեպքում տարբեր հաղորդիչներով անցնող հոսանքի ուժը տարբեր է: Այսինքն նրանք տարբեր կերպ են հակազդում իրենց միջով անցնող հոսանքակիր մասնիկներին:
Էլեկտրական հոսանքի նկատմամբ հաղորդչի հակազդեցությունը բնութագրող ֆիզիկական մեծությունը կոչվում է հաղորդչի էլեկտրական դիմադրություն և նշանակվում R տառով:
Փորձը ցույց է տալիս, որ գլանաձև հաղորդչի դիմադրությունը տվյալ ջերմաստիճանում կախված է նրա L երկարությանից, S լայնական հատույթի մակերեսից և նյութի տեսակից: Ընդ որում, հաղորդչի դիմադրությունը նրա L երկարությունից կախված է ուղիղ համեմատականորեն, իսկ S լայնական հատույթի մակերեսից՝ հակադարձ համեմատականորեն: R=ρl/S
Էլկտրական շղթայով հոսանքի անցումը բնութագրում են երեք մեծություններ. I՝ հոսանքի ուժը,U՝ լարումը,R՝ դիմադրությունը: Այս մեծությունների միջև գոյություն ունի կապ, որը որպես օրենք սահմանել է Գ. Օհմը 1827թ.-ին:
Անփոփոխ դիմադրության դեպքում տեղամասով անցնող հոսանքի ուժն ուղիղ համեմատական է լարմանը:
Այսինքն, որքան մեծ է U լարումը շղթայի տեղամասի ծայրերում, այնքան մեծ է նրանով անցնող I հոսանքի ուժը, և I(U) կախման գրաֆիկը իրենից ներկայացնում է ուղիղ գիծ:
Անփոփոխ լարման դեպքում հոսանքի ուժը հակադարձ համեմատական է դիմադրությանը:
Հոսանքի ուժը շղթայի տեղամասում հավասար է այդ տեղամասի լարման և նրա դիմադրության հարաբերությանը: I=U/R
Օհմի օրենքից ստացվում է, որ դիմադրության նվազման դեպքում հոսանքի ուժն աճում է, և եթե հոսանքի ուժը գերազանցի տվյալ շղթայի համար թույլատրելի արժեքը, ապա շղթային միացված բոլոր սարքերը կարող են շարքից դուրս գալ: Այդպիսի իրավիճակ առաջանում է կարճ միացման դեպքում, երբ շղթայի երկու կետորը միացվում են շատ փոքր դիմադրություն ունեցող հաղորդիչով: Կարճ միացումը կարող է հրդեհի պատճառ դառնալ:
Թեմատիկ հարցեր և խնդիրներ՝
1․Ի՞նչ աշխատանք է կատարվում, երբ 220 Վ լարման ցանցին միացված էլեկտրական լամպի պարույրով անցնում է 4 Կլ լիցք:
A=Uq 220Վ*4Կլ=880Ջ
2․Ինչի՞ է հավասար լարումը էլեկտրական ջերմատաքացուցիչի վրա, եթե դրանով 40 Կլ լիցք անցնելիս կատարվում է 1600 Ջ աշխատանք:
U=A/q=1600Ջ/40Կլ=40Վ
3․ Փորձարարը պետք է չափի էլեկտրական լարումը ջերմատաքաչուցիչի ծայրերին: Ո՞ր դեպքում է նա ճիշտ միացրել վոլտաչափը շղթային:
գ
4․Որոշեք Երևանից Գորիս ձգվող 12 մմ² լայնական հատույթի մակերես ունեցող երկաթե հաղորդալարի դիմադրությունը, եթե այդ քաղաքների միջև հեռավորությունը 240 կմ է: Երկաթի տեսակարար դիմադրությունը 0.1 Օմ·մմ²/մ է:
Այսօր «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում տեղի ունեցավ Los Reyes երաժշտական խմբի բարեգործական համերգը։ Համերգի մասնակիցներն էին ավագ և միջին դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները։ Los Reyes երաժշտական խումբը հայկական առաջին և միակ օպերա-ֆլամենկո երաժշտական խումբն է, խմբի անդամներն են՝ Տիգրան Այվազյանը, Անի Պիվազյանը, Միքայել Գուլիկեհվայեվը, Վարդան Հովհաննիսյանը և Արսեն Ադոնցը։
Համերգի ժամանակ լսեցինք շատ գեղեցիկ երաժշտական կատարումներ։ Համերգին մասնակցեցին նաև «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի երգչախումբը։ Համերգին կից կազմակերպված էր նաև հյուրասիրություն, կրթահամալիրը հյուրասիրում էր ավագ դպրոցի գինեգործարանում պատրաստված գինին։ Իսկ ամենավերջում համերգն ամփոփեցինք միասնական պարով։
Прочитайте словосочетания и подберите по образцу лексический эквивалент.
Образец: принять решение — решить.
Сделать ошибку, прийти на встречу, чувствовать тоску по родине, дать название книге, испытать восхищение, вызвать беспокойство, получать наслаждение, проявлять заботу, иметь увлечения.
3.Восстановите текст. Вставьте вместо точек в нужной форме необходимые посмыслу однокоренные слова: интересоваться, интерес, интересный, интересен(интересны).
Знаменитый русский композитор П.И. Чайковский не ограничивался интересом только к музыке. Он глубоко интересовался философией, историей, живописью, театром и в особенности литературой. По словам друзей композитора, в душе Чайковский был литератором. Нередко он сам выступал как автор интересных текстов к своим музыкальным произведениям. Также очень интересны письма композитора, в которых П.И. Чайковский делится своими чувствами и переживаниями.
4.Составьте предложения с данными ниже глаголами. Обратите внимание на их управление. Помните, что указанные глаголы без -ся не употребляются или приобретают иной смысл.
Вчера я видел подружку с маленьким мальчиком, и она ела конфеты.
Мы с сестрой часто сражаться.
Я сомневаюсь в прикрытии мальчика.
любоваться интеллектом девушки.
Вставьте вместо точек пропущенные глаголы: А. 1. Вчера я очень хорошо подготовился и хотел отвечать, но преподаватель так и не спрашивал меня. 2. Мой друг впервые приехал в Москву и начал показать ему Кремль и Красную площадь. 3. В воскресенье мы все собирались поехать за город, на вокзал нас попрасили приехать пораньше, чтобы вовремя взять билеты и сесть в электричку. 4. Николай спрасил он : «Сколько стоит этот словарь?»
Б. 1. Мальчик учил стихотворение час. 2. Маша убирала комнату все утро. 3. Николай Иванович читал газету полчаса. 4. Брат подготовился к докладу неделю. 5. Сестра вымыла посуду 20 минут. 6. Врач осматривал – больного полчаса.
Машинистка будет печатать статью 3 часа. 8. Учитель проверял тетради школьников полтора часа. 9. Гостиницу строили год. 10. Вчера весь вечер мы смотрели телевизор.
Ты долго (читал эту книгу? В. 1. Мать приготовила завтрак за полчаса. 2. Отец вымыл машину за 40 минут. 3. Школьники будут осматривать музей за 2 часа. 4. Дети поливали цветы в саду за час. 5. Мы поели) за 20 минут. 6. Сережа решил) задачу за четверть часа. 7. Мне отремонтировали) машину за 3 дня. 8. Дети сделали) уроки за час. 9. Студент перевел) статью за 25 минут. 10. Друзья сыграли) партию в шахматы за 2 часа.
Առաջին բուժօգնության դասի ժամանակ մենք սովորեցինք ինչպես օգնել արյունահոսող մարդուն։ Արյունահոսության տեսակները երեքն են՝ երակային, զարկերակային և մազանոթային։ Երակային արյունահոսության ժամանակ արյունն ունի ավելի մուգ գույն, արյունը հոսում է առատ և մեծ քանակով։ Երակային արյունահոսության ժամանակ անհրաժեշտ է վնասված վերջույթը բարձրացնել վեր (պահել բարձր դիրքում) և վերքին դնել սեղմիչ վիրակապ։ Մազանոթային արյունահոսության ժամանակ արյունը հոսում է քիչ քանակով և եթե վերքը փոքր է լինում մակարդման շնորհիվ շուտ դադարում է արյունահոսությունը։ Մազանոթային արյունահոսության ժամանակ անհրաժեշտ է վերքը վարակազերծել յոդի թույլ լուծույթով, ապա դնել մաքուր վիրակապ։ Զարկերակային արյունահոսության ժամանակ արյունը հոսում է վառ կարմիր շիթի տեսքով։ Զարկերակային արյունահոսության ժամանակ անհրաժեշտ է վերջույթը ծածկել և անշարժ պահել այդ դիրքով, նաև վերքից վեր պետք է դնել կտորից սեղմիչ վիրակապ։
Дружба нужна всем людям . Как говорится “Человеку нужен человек”. Друзей у человека может быть столько, сколько он сам способен их создать. Для меня дружба — это долгое общение, честность между людьми. К другу можно прийти и пожаловаться,можно порадовать и огорчить.Друг всегда будет рядом,а не тогда,когда ему это выгодно. Ценности дружбы заключаются именно в том,что ты можешь полностью положиться на человека.
1. Ներկայացրե՛ք Հայաստանի հարաբերությունները հարևան երկրների հետ 1918-20թթ.: Հայ -վրացական հարաբերությունները 1918թ. Վրաստանի և Հայաստանի անկախության հռչակումից հետո տարածքային-սահմանային վեճ ծագեց նրանց միջև, որի պատճառը դեռևս ցարիզմի ժամանակներում կատարված վարչատարածքային անարդար բաժանումն էր։ Նորահռչակ Վրաստանի Հանրապետությունը ամեն կերպ ձգտում էր իր սահմանների մեջ ներառել հայաբնակ Լոռի ու Ախալքալաք գավառները։ Հայաստանի կառավարությունը ջանում էր հարցը լուծել բանակցությունների միջոցով։ Սակայն սահմանային այդ վեճը 1918թ. դեկտեմբերին վերաճեց հայ-վրացական զինված ընդհարման` պատերազմի։ Երբ վրաց իշխանությունները սկսեցին բռնություններ գործադրել տեղի հայության նկատմամբ, հայկական զորամասերը մտան Լոռի, հաղթանակ տարան վրացիների նկատմամբ և իրենց հսկողության տակ առան գավառամասը։ Հալածանքի ու հետապնդումների ենթարկվեցին Վրաստանում ապրող հայերը։ Պատերազմը տևեց շուրջ երեք շաբաթ: Խնդրին միջամտեցին Անտանտի` Անգլիայի և Ֆրանսիայի զինվորական ներկայացուցիչները։ 1919թ. հունվարին կողմերի միջև կայացվեց համաձայնություն։ Լոռին հայտարարվեց «չեզոք գոտի»։ Կարճ ժամանակամիջոցում բարելավվեցին հայ-վրացական հարաբերությունները։ 1921թ. Ախալքալաքի գավառը կցվեց Վրաստանին, իսկ Լոռին միացվեց Հայաստանին։
Հայ — ադրբեջանական հարաբերությունները Ադրբեջանի հետ հարաբերությունները բարդ էին։ Ադրբեջանը ձգտում էր նվաճել Լեռնային Ղարաբաղը, Զանգեզուրը, Շարուր-Նախիջևանը և այլ տարածքներ։ Այդ խնդրում Ադրբեջանին աջակցում էին Անգլիան և Թուրքիան, իսկ 1920թ. գարնանից` նաև Խորհրդային Ռուսաստանը։ 1918թ. վերջին անգլիացիների միջամտությամբ կասեցվեց Անդրանիկի զորախմբի առաջխաղացումը դեպի Շուշի ու Արցախ։ Անգլիական հրամանատարության աջակցությամբ Արցախ-Զանգեզուրի նահանգապետ նշանակվեց թուրք ջարդարար Խոսրով բեկ Սուլթանովը։ Արցախ-Սյունիքի հայությունը չճանաչեց Ադրբեջանի գերիշխանությունը և զենքը ձեռքին պայքարի ելավ։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ձգտում էր խաղաղ միջոցներով լուծել Ադրբեջանի հետ ունեցած վիճելի հարցերը։ Սակայն բանակցությունները արդյունք չտվեցին։ Մեծ տերությունները, շահագրգռված լինելով Բաքվի նավթով, ավելի հաճախ ճնշում էին գործադրում Հայաստանի վրա, որպեսզի նա զիջումներ անի Ադրբեջանին։ Հայաստանի կառավարությունը անում էր հնարավորինը պաշտպան կանգնելու արցախահայության արդար դատին։ Շուշիի հայությունը 1920թ. մարտին ենթարկվեց ջարդի: Զոհվեց մոտ 8 հազար հայ: Հայաստանի կառավարության որոշմամբ Դրոյի զորախումբը մտավ Ղարաբաղ։ Ապրիլի 25-ին որոշում կայացրեց Լեռնային Ղարաբաղը վերամիավորել Հայաստանի Հանրապետությանը։ Իրադրությունը հայ-ադրբեջանական հարաբերություններում կտրուկ փոխվեց, երբ մի քանի օր անց` ապրիլի 28-ին խորհրդայնացվեց Ադրբեջանը։ Դրանից հետո վերջինիս սկսեց պաշտպանել Խորհրդային Ռուսաստանը։ Թուրք-թաթար-բոլշևիկ զինուժը ներխուժեց Ղարաբաղ, Զանգեզուր և Նախիջևան։ Ադրբեջանը տիրեց Լեռնային Ղարաբաղին։ 1921թ. հուլիսին, Խորհրդային Ռուսաստանի բարձրագույն իշխանությունների թողտվությամբ Լեռնային Ղարաբաղը, ինքնավար մարզի կարգավիճակով, բռնակցվեց Ադրբեջանին։ 1919թ. կեսերին անգլիացիների օգնությամբ Նախիջևանի գավառը պաշտոնապես միացվեց Հայաստանի Հանրապետությանը։ Սակայն տեղի թաթարները Ադրբեջանի և Թուրքիայի իշխանությունների աջակցությամբ ապստամբություն բարձրացրին ու հրաժարվեցին ճանաչել Հայաստանի իշխանությունը։ Շարուր-Նախիջևանի թաթարների շարունակական խռովությունների, ավերածությունների, թալանի հետևանքով երկրամասը գրեթե լիովին հայաթափվեց։ 1920թ. աշնանը Թուրքիան բռնազավթեց Նախիջևանի գավառը։ Իսկ 1921թ. Նախիջևանը հանձնվեց Խորհրդային Ադրբեջանին։ 1920թ. աշնանը ինքնապաշտպանական համառ կռիվների շնորհիվ լիովին ազատագրվեց Զանգեզուրը։
2. Ո՞րն էր Հայաստանի առաջին հանրապետության արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունը: 1918թ. հունիսի 4-ին Բաթումիի հաշտության պայմանագիրը կնքելուց հետո Հայաստանի Հանրապետությունը հայտնվել էր ծանր դրության մեջ։ 1918թ. ամռանը Հայաստանի պատվիրակությունը փորձ արեց բանակցել Քառյակ միության երկրների հետ` Բաթումի պայմանագիրը փոքր-ինչ մեղմելու նպատակով, բայց արդյունքի չհասավ։ Գերմանիան և Թուրքիան նույնիսկ մրցակցում էին իրար հետ, թե տարածաշրջանում ով ավելի մեծ ազդեցություն կնվաճի։ Հայաստանը իրավունք չուներ հարաբերվելու այլ պետությունների և հատկապես Անտանտի երկրների ու Ռուսաստանի հետ։ Այս վիճակը շարունակվեց մինչև 1918թ. վերջերը` Առաջին աշխարհամարտի ավարտը։ Անտանտը հաղթեց Քառյակ դաշինքին։ Պարտված Գերմանիան և Թուրքիան իրենց զորքերը դուրս բերեցին Անդրկովկասից։ Դրա շնորհիվ Հայաստանի Հանրապետության տարածքը ընդարձակվեց` հասնելով մինչև 70 հազար քառ. կմ-ի: Այժմ արդեն տարածաշրջանում ազդեցիկ դիրք գրավեց Անտանտի երկրներից Անգլիան։ Աշխարհամարտի ավարտից հետո Հայաստանի արտաքին քաղաքական վիճակը փոքր-ինչ բարելավվեց, և նա սկսեց ավելի ակտիվ արտաքին քաղաքականություն վարել։ 3. Ծանոթացե՛ք Սևրի պայմանագրին վերաբերող փաստաթղթերը և ներկայացրե՛ք ձեր տեսակետը պայմանագրի մասին: 1920թ. օգոստոսի 10-ին Փարիզի Սևր կոչվող արվարձանում Անտանտի երկրները սուլթանական Թուրքիայի հետ կնքեցին հաշտության պայմանագիր։ Պայմանագրի 88-ից 93-րդ հոդվածները վերաբերում էին Հայաստանին։ Օսմանյան Թուրքիան պարտավորվում էր ճանաչել Միացյալ Հայաստանը։ Հայաստանին էին անցնելու Էրզրումի, Տրապիզոնի, Վանի և Բիթլիսի նահանգները ոչ ամբողջությամբ` ընդամենը 90 հազար քառ. կմ, ելքով դեպի Սև ծով։ Անկախ Հայաստանի ընդհանուր տարածքը հանրապետության առկա 70 հազար քառ. կմ-ի հետ կազմելու էր 160 հազար քառ. կմ։ Հայ-թուրքական պետական սահմանը որոշելու էր ԱՄՆ-ի նախագահը, որն էլ նույն թվականի նոյեմբերին գծեց Միացյալ, Անկախ Հայաստանի քարտեզը։ Սակայն, հետագայումՍևրի պայմանագիրը մնաց թղթի վրա։ Քեմալականները չճանաչեցին սուլթանական կառավարության ստորագրած Սևրի պայմանագիրը։ Ֆրանսիան, Իտալիան, Անգլիան, աստիճանաբար երես դարձրին հայերից և մոռացության մատնեցին իրենց իսկ ստորագրած պայմանագիրը։ Ասպարեզում մնում էր միայնակ Հայաստանը, որը չուներ բավարար ուժ և կարողություն քեմալականներից ազատագրելու արևմտահայ նահանգները։ Մեծ տերությունների մեղքով հերթական անգամ ձախողվեց Հայկական հարցի լուծումը։
1. Graciela es francesa. F (Falso) 2. Buenos Aires es una ciudad de Argentina. V (Verdadero) 3. Julia vive la plaza Mayor. V (Verdadero) 4. Julia y Graciela son compañeros. V (Verdadero)
1.Completa las frases con la forma correspondiente del verbo ser.
1. Alberto y Juan son colombianos . 2. Maria es la primera de la lista . 3. Carlos y yo somos vecinos . 4. ¿Tu eres peruana? 5. Yo soy el capitan del equipo.
Del segundo libro
2. Escribe frases con el verbo ser , utilizando las siguintes palabras .
1. Este es mi compañero. 2. Mi coche no es blanco. 3. Tu y tus amigos sois de Brasil. 4. ¿De donde son los vecinos nuevos? 5. No soy español . 6. ¿Tu eres profesor? 7. ¿Ana y Luisa son tus compañeros de clase? 8. Vosotros no sois de esta clase. 9. La clase de Español eres mi favorita. 10. Mi padre es español y mi madre es francesa.
4. Relaciona.
1. ¿Cual es tu asignatura favorita? h. Matematicas! 2. ¿De donde sois? a. El es argentino ,y yo, española. 3. ¿Como se llaman tus padres? c. Jesus y Lourdes. 4. ¿De donde eres? g. De Barcelona. 5. ¿Donde vives? b. En la calle Cervantes ,veintitres. 6. ¿Vamos a la biblioteca? f. Vale vamos. 7. ¿Hablas español’ f. Vale vamos. 8. ¡Hola , buenos dias! i. !Buenos dias! 9. Hola , ¿Como estas? d. Bien ¿Y tu?