Posted in Պատումներ

Ձմեռային ճամբարի երրորդ շաբաթվա ամփոփում

Լրացավ երրորդ շաբաթը, որ մենք՝ բազմալեզու ջոկատի սովորողներս, ուսումնասիրում էինք եվրոպական լեզուներից ամենագեղեցիկները՝ իսպաներենը, իտալերենը և ֆրանսերենը։ Քաղաքային թափառումներ, այցելություններ, քննարկումներ, ֆիլմեր, ինտելեկտուալ խաղեր, այս բաղադրիչներով եզրափակեցինք ձմեռային ճամբարի երրորդ շաբաթը։

«Memo»՝ ֆրանսիական արտադրության մուլտֆիլմ, որից կարող է ծավալվել անվերջ քննարկումներ, տարատեսակ կարծիքներ և մտքեր։ Մուլտֆիլմ, որը շատ խորիմաստ է, և պետք է երկար մտածել, խորհել տվյալ մուլֆիմի շուրջ, որպիսի գաղափարը ընկալվի ամբողջությամբ։

«Monsterbox»՝ իտալական արտադրության մուլտֆիլմ, որը շատ հետաքրքիր է, և ունի ուսուցողական գաղափար։ Մուլտֆիլմում ներկայացվում է մարդկանց վերաբերմունքը արտասովոր և իրենցից տարբերվող (չափերով, տեսքով, ձայնով) մարդկանց հանդեպ վերաբերմունքը։

«Liévame a casa»՝ իսպանական արտադրության մուլտֆիլմ, կենդանիների հավասարության մասին։ Տվյալ պարագայում խոսում է շների և նրանց հավասարության մասին։

Սովորեցինք իսպաներեն, իտալերեն և ֆրանսերեն երգեր, որոնց միջոցով սերը և հետաքրքրությունը լեզուների հանդեպ ավելի մեծացավ։

Ունեցանք մաթեմատիկայի, պատմության խորհրդատվության ժամերեր։ Ունեցանք երգչախմբային և պարի դասաժամեր, որոնց միջոցով ավելի լավ ճանաչեցինք մեր ազգային մշակույթը։

Ճամբարը չանցավ միայն ուսումնական միջավայրում, ճամբարի ժամանակ ունեցանք այցելություն «Quest house»։ Այցելության մասին ավելին այստեղ։

Հետաքրքիր, ուսուցողական և ընկերական միջավայրում ավարտվեց ձմեռային ճամբարի երրորդ շաբաթը։

Posted in Պատումներ

Ձմեռային ճամբարի առաջին շաբաթվա ամփոփում

Մեկ շաբաթ շարունակ մեր ուշադրության կենրոնում էին Իսպանիան, Իտալիան և Ֆրանսիան՝ երկրներ, որոնց մասին կարելի է անվերջ խոսել։ Քննարկումներ, ֆիլմեր, ինտելեկտուալ խաղեր, այս բաղադրիչներով եզրափակեցինք ձմեռային ճամբարի առաջին շաբաթը։

«Cuerdas»՝ իսպանական արտադրության մուլտֆիլմ, որից կարող է ծավալվել անվերջ քննարկումներ, տարատեսակ կարծիքներ և մտքեր։ Կան կարծրատիպեր, որ մուլտֆիլմերը մանկությունն անցկացնելու միջոց են, սակայն ես ընդհանրապես համաձայն չեմ այդ մտքի հետ, որովհետև նույնիսկ ամենահասարակ մուլտֆիլմը ունի խորը իմաստ, և տվյալ պարագայում այս մուտֆիլմը՝ «Cuerdas»-ը կգերադասեի, որ մեծահասակները անպայման դիտեն և մտածեն, թե իրենք ինչ մոտեցում ունեն իրենցից տարբերվող, առողջական խնդիրներ ունեցող մարդկանց հանդեպ։

Միասնական-ինտելեկտուալ խաղեր ճամբարի ընթացքում շատ խաղացինք, որը մեզ հնարավորություն տվեց ավելի լավ ճանաչել մեր ընկերներին, նրանց կարծրատիպերը և մտքերը։ Այդ խաղերը, բացի մեզ ինչ-որ բան սովորեցնելուց նաև մեզ օգնում են ավելի լավ ճանաչել երկրների մշակույթային արժեքները, գործիչնեին և ծագումնաբանությունը։

Սովորեցինք իսպաներեն, իտալերեն և ֆրանսերեն երգեր, որոնց միջոցով սերը և հետաքրքրությունը լեզուների հանդեպ ավելի մեծացավ։

Այս ամենից զատ, ունեցանք մաթեմատիկայի, պատմության խորհրդատվության ժամերեր, որոնց ընթացքը շատ հետաքրքիր և ծավալուն էր։ Ունեցանք երգչախմբային և պարի դասաժամեր, որոնց միջոցով ավելի լավ ճանաչեցինք մեր ազգային մշակույթը։ Ռազմամարզական դասեր ունեցանք, որոնց շնորհիվ դառնում ենք ավելի պատրաստված և կազմակերպված։

Ճամբարը չանցավ միայն ուսումնական միջավայրում, ճամբարի ժամանակ ունեցանք այցելություն սահադաշտ։ Ըստ իս, ընկերներ ձեռք բերելու, և նրանց ավելի լավ ճանաչելու ամենալավ միջոցը միասին ճամփորդելն է և տարբեր վայրերի բացահայտումը։

Այսպես ծավալուն, հետաքրքիր և ուսուցողական և ընկերական միջավայրում ավարտվեց ձմեռային ճամբարի առաջին շաբաթը։

Posted in Պատումներ

Ձմեռային ճամբարի ամփոփում

Իսպաներեն, իտալերեն, ֆրանսերեն՝ եվրոպական լեզվաընտանիքի ամենագեղեցիկ լեզուները, որոնք ամբողջ ձմեռային ճամբարի ընթացքում մեր ուշադրության կենտրոնում էին։ Նոր ծանոթություններ, ճամփորդություններ, թափառումներ, ֆիլմադիտումներ, քննարկումներ, երգեր․այս ամենով լցրեցինք մեր երեք ամենահիշարժան շաբաթները։ Մեր սիրելի ուսուցիչների՝ Ռուզաննա Սարգսյանի, Կարինե Թևոսյանի և Մարիամ Սարդարյանի շնորհիվ մեր ճամբարը դարձավ ավելի հետաքրքիր, որովհետև միշտ մեզ հետ էին, և ամեն հնարավոր բան անում էին, մեր ճամբարն առավել հետաքրքիր դարձնելու համար։

Ձմեռային ճամբարը շատ հետաքրքիր և բազմակողմանի էր ինձ համար։ Այն ինձ շատ բան տվեց և սովորեցրեց։

Ավելի մանրամասն տպավորությունների և առօրյայի մասին ներկայացված է շաբաթվա ամփոփումներում՝

Առաջին շաբաթ

Երկրորդ շաբաթ

Երրորդ շաբաթ

Posted in Պատումներ

Այցելություն «Quest house»

Ճամփորդելը, հետաքրքիր ժամանակ անցկացնելը, նոր վայրերի բացահայտումը ընկերների հետ, մնում է մեր հիշողության մեջ, որպես պատանեկան տարիքի լավագույն հիշողություն։

Այսօր՝ հունվարի 25-ին, մեր մեջ ձևաորվեց մեր լավագույն հիշողություններից մեկը։ Ընկերների հետ հայտնվել փակված սենյակում, լինել շղթայված մութ սենյակում, և այս ամենը հաղթահարել ու դուրս ֆգալ փակված սենյակից մեզ մոտ հնարավոր դարձավ «Quest house»-ի շնորհիվ։

Երբ վտանգի մեջ ես, և վախը շրջապատում է քեզ, բայց կողքիդ ունես ընկերներ, այդ պարագայում ամեն ինչ քեզ համար դառնում է հաղթահարելի։

Ուրախ եմ, որ կազմակերպվում են նման ճամփորդություններ, որոնց մի մասը դառնում ես դու և ընկերներդ։

Posted in Պատումներ

Ձմեռային ճամբարի երկրորդ շաբաթվա ամփոփում

Կարծում եմ դժվար է ընդամենը մեկ շաբաթ ուսումնասիրել երկրներ, ինչպիսիք են՝ Իսպանիան, Իտալիան և Ֆրանսիան, որովհետև նմանատիպ երկրների մասին սովորելու շատ բան կա։ Նախորդ մեկ ամբողջ շաբաթը կենտրոնանալով տվյալ երկրների վրա, հասկացանք, որ մեկ շաբաթը շատ քիչ է։ Կրկին քննարկումներով, ֆիլմերով, ինտելեկտուալ խաղերով անցկացրեցինք շաբաթը, սակայն այս շաբաթ բացի ուսումնասիրելուց, ունեցանք նաև հանդիպումներ տվյալ երկրներում եղած և իրենց հետքը այդ երկրների մշակույթի մեջ թողած ստեղծագործողների հետ։

Երգել և գրել է իսպաներեն, հայերեն լեզուներով, ստեղծելով կապ երկու երկրների մշակույթների միջև, հնարավոր դարձավ Լիլիթ Բլեյանի համար։ Հանդիպման մասին ավելին այստեղ։

Սկսել ստեղծագործական կյանքը զրոյից, և հասնել բարձրունքների քչերին է հաջողվում, սակայն իր աշխատասիրոթյամբ և ձգտման տենչանքով, այդ ամենին հասավ քանդակագործ Վիգեն Ավետիսը։ Հանդիպման մասին ավելին այստեղ։

Միասնական-ինտելեկտուալ խաղեր, որոնք մեզ հնարավորություն տվեց ավելի լավ ճանաչել մեր ընկերներին և երկրներին։ Այդ խաղերը, բացի մեզ ինչ-որ բան սովորեցնելուց նաև մեզ օգնում են ավելի լավ ճանաչել երկրների մշակույթային արժեքները, գործիչնեին և ծագումնաբանությունը։ Խաղացինք տասներկուերորդ դասարանցիների կողմից կազմված իսպաներեն խաղ, որի ժամանակ ստացանք բազմաթիվ տեղեկություններ Իսպանիայի մասին։

Սովորեցինք իսպաներեն, իտալերեն և ֆրանսերեն երգեր, որոնց միջոցով սերը և հետաքրքրությունը լեզուների հանդեպ ավելի մեծացավ։

Այս ամենից զատ, ունեցանք մաթեմատիկայի, պատմության խորհրդատվության ժամերեր, որոնց ընթացքը շատ հետաքրքիր և ծավալուն էր։ Ունեցանք երգչախմբային և պարի դասաժամեր, որոնց միջոցով ավելի լավ ճանաչեցինք մեր ազգային մշակույթը։ Ռազմամարզական դասեր ունեցանք, որոնց շնորհիվ դառնում ենք ավելի պատրաստված և կազմակերպված։

Շաբաթն ամփոփեցինք մեդիա-ուրբաթով, որի ժաանակ ներկայացրինք մեր ազգային պարերը, երգերը։ Նաև տեղի ունեցավ մրցանակաբաշխություն և պարգևատրվեցինք և՛ ուսուցիչները, և՛ աշակերտները։

Posted in Պատումներ, Անգլերեն 9, Իսպաներեն 9

Հանդիպում Վիգեն Ավետիսի հետ / Encuentro con Viguén Avetis / Meeting with Vigen Avetis

Հանդիպում Վիգեն Ավետիսի հետ

Այսօր՝ հունվարի 20-ին ունեցանք հանդիպում քանդակագործ՝ Վիգեն Ավետիսի հետ։ Վիգեն Ավետիսը հայազգի քանդակագործ է, ով սովորել և ստեղծագործել է Իտալիայի Ֆլորենցիա քաղաքում։ Հանդիպման ժամանակ ունեցանք շատ հետաքրքիր զրույց։ Վիգեն Ավետիսը սկզբում մի փոքր պատմեց իր մասին և իր ստեղծագործական կյանքի մասին, այնուհետև մենք ուղղեցինք հարցեր, որոնք մեզ շատ էին հետաքրքրում և Վիգեն Ավետիսը շատ մանրամասն և ոգևորված պատասխանում էր յուրաքանչյուր հարցին։ Նա խոսեց իր մանկությունից, պատանեկությունից, ընդունելություններից, պատվերներից և կյանքից։ Նրա հետ շատ հետաքրքիր անցավ, և կցանկանայի, որ նման հանդիպումներ հաճախ լինեն։

Encuentro con Viguén Avetis

Hoy, 20 de enero, tuvimos un encuentro con el escultor Viguén Avetis. Él  es un escultor armenio que estudió  en Florencia, Italia. Tuvimos una conversación muy interesante durante la reunión. Viguén Avetis primero contó un poco sobre sí mismo, sobre su vida creativa, luego hicimos preguntas que nos interesaron mucho, y él respondió a cada pregunta. Habló de su infancia, adolescencia, recepciones, órdenes, vida. Fue muy interesante con él, y me gustaría que tales reuniones fueran frecuentes.

Meeting with Vigen Avetis

Today, on January 20, we had a meeting with sculptor Vigen Avetis. Vigen Avetis is an Armenian sculptor who studied and created in Florence, Italy. We had a very interesting conversation during the meeting. Vigen Avetis first told a little about himself, about his creative life, then we asked questions that interested us a lot, Vigen Avetis answered each question in great detail. He spoke about his childhood, adolescence, receptions, orders and life. It was very interesting with him and I would like such meetings to be frequent.

Posted in Պատումներ, Իսպաներեն 9

Հանդիպում Լիլիթ Բլեյանի հետ

Ինչպես ասել է Մարտին Լյութեր Քինգը․ «Պետք է ժամանակը ստեղծագործաբար օգտագործել»։ Իսկ ի՞նչն է համարվում ստեղծագործություն։ Ըստ ինձ ստեղծագործությունը այն է, ինչ գալիս է սրտից և արտահայտվում երգի, բանաստեղծության, նկարի և քանդակի միջոցով։ Ստեղծագործելով, և իրենց սրտի խոսքը արտահայտելով արվեստի միջոցով ամենահրաշալի գործն է։

Այսօր՝ հունվարի 18-ին կրթահամալիր էր հյուրընկալել իրեն երաժշտությանը նվիրած Լիլիթ Բլեյանը։ Երգել և գրել է իսպաներեն և հայերեն լեզուներով, ստեղծելով կապ երկու երկրների մշակույթների միջև։

Ստանալով բազմաթիվ հարցերի պատասխաններ, ունկնդրեցինք իսպաներեն երգեր իր կատարմամբ։ Այնուհետև մենք՝ իսպանախոսներս, ներկայացրեցինք Լիլիթ Բլեյանի հեղինակային «Como Trenes en la Estacion» երգը մեր կատարմամբ։ Բացի երգից մենք նաև ունեցել էինք հարցազրույց Լիլիթ Բլեյանի քրոջ՝ Տաթև Բլեյանի, հոր՝ Աշոտ Բլեյանի և ուսուցչի՝ Տիար Յուրայի հետ։ Հանդիպման համար նաև պատրաստել էինք իսպանակ խմիչք՝ սանգրիա, որը հյուասիրեցինք ներկաներին։

Հետաքրքիր զրույցով, ունկնդրումներով և ընկերական միջավայրում ամփոփեցինք հանդիպումը։

Posted in Իսպաներեն 9

Como trenes en la estación

Milagros sin fin detrás de mi ventana
Una fuera de la realidad
Y se deshace al compartir
En este tren el día no se termina
No consigo a cortar este camino hacia ti.


Կրկներգ
Van a volar,volar , volar, volar
Sin parar palabras
Construyendo puentes entre los dos
Van a llamar, llamar, llamar, llamar,
Golpes de esperanzas
Y quedas como trenes en la estación .

En la estación miradas van volando
Encuentros con pasión
Hadioses sin emoción
No te veo aquí , pero sé me estas esperando
En esta ciudad extraña y llena de ti.

Կրկներգ
Van a volar,volar , volar, volar
Sin parar palabras
Construyendo puentes entre los dos
Van a llamar, llamar, llamar, llamar,
Golpes de esperanzas
Y quedas como trenes en la estación.

Esta ciudad es un verano eterno
Tiene tu suavidad ,tu mirada sobre mi ,
La vida aquí es un camino eterno
Buscanme otra vez, yo estoy cerca de ti

Կրկներգ
Van a volar,volar , volar, volar
Sin parar palabras
Construyendo puentes entre los dos
Van a llamar, llamar, llamar, llamar,
Golpes de esperanzas
Y quedas como trenes en la estación.

Posted in Պատումներ

Այցելություն սահադաշտ

Ձմեռային ճամբարի առաջին շաբաթի շրջանակներում ունեցանք այցելություն դեպի սահադաշտ։ Սահադաշտ հասնելու ճանապարհին մեր միջև ծավալվեց շատ հետաքրքիր խոսակցություններ։ Ժամանակից շուտ հասնելու պատճառով սկսեցինք սպասել, և որոշեցինք սահադաշտի բակում պարել հայկական-ազգագրական պարեր։ Շուտով՝ երբ սահադաշտն արդեն բաց էր, բոլորս վերցրեցինք չմուշկներ և մտանք սահադաշտ։ Միմյանց օգնելով, զրուցելով և կատակներ անելով անցկացրեցինք ժամանակը։ Սահադաշտում, ընկերական միջավայով շրջապատված, ժամանակը շատ հետաքրքիր է անցնում։ Ըստ իս, ընկերներ ձեռք բերելու, և նրանց ավելի լավ ճանաչելու ամենալավ միջոցը միասին ճամփորդելն է և տարբեր վայրերի բացահայտումը։

Posted in Քիմիա 9

Թթվածին, օզոն, օքսիդներ, այրում

Նախագծի բովանդակությունը.
1. Թթվածնի տարածվածությունը երկրագնդի վրա
2. Թթվածնի ֆիզիկական և քիմիական հատկությունները                
3. Թթվածնի կիրառումը
4. Օքսիդավերականգնման ռեակցիաներ, օրինակներ
5. Լաբորատոր փորձ՝ <<Օդի բաղադրությունը>>

Անհատական-հետազոտական աշխատանք.
1. Թթվածին
2. Ի՞նչ է մթնոլորտը, շերտերը

Առաջադրանքներ՝Հաստատեք կամ հերքեք  պնդումների  ճշմարտացիությունը  օքսիդների  վերաբերյալ.

  1. Թթվածին պարունակող  երկտարր  միացություններ են, որոնցում  թթվածնի  օքսիդացման  աստիճանը  -2  է: ՃԻՇՏ Է
  2. Բոլոր օքսիդները  ջրում  լուծելի  են: ՍԽԱԼ Է
  3. Բոլոր օքսիդները   փոխազդում  են  թթուների  հետ: ՍԽԱԼ Է
  4. Հիմնային օքսիդները, փոխազդելով  թթուների  հետ, առաջացնում  են  աղ  և  ջուր: ՃԻՇՏ Է
  5. Ըստ CaCO3  → CaO  +  CO ռեակցիայի հավասարման  ստացված  թթվային  օքսիդի  զանգվածը  ելային  աղի  զանգվածի  56 %- ն  է: ՃԻՇՏ Է
  6. Na2O, CO2, N2O5, CaO, SO3  օքսիդների  շարքում  գրված  է  երեք  հիմնային  օքսիդ: ՍԽԱԼ Է
  7. Գիտելիքի ինքնաստուգում՝ <Ջրածին; Թթվածին>>

1. Արտահայտություններից  ո՞րն  է  ճիշտ  ջրածին  տարրի  մասին.
ա) ջրածինն  ամենաթեթև  գազն  է
բ) ջրածինը  մտնում  է  թթուների  բաղադրության մեջ
գ) ջրածինը  փոխազդում  է  թթվածնի  հետ
դ) ջրածինն  աստղերի  մթնոլորտի  հիմնական  բաղադրամասն  է:

2. Լաբորատորիայում  ջրածին  կարելի է ստանալ  որոշ  մետաղների  և  թթուների  փոխազդեցությունից: Գրեք  այդպիսի  ռեակցիայի  հավասարման   օրինակ….  
Zn+H2SO4=ZnSO4+H2 

3. Ինչպե՞ս  են  անվանում  երկու  ծավալ  ջրածնի  և  մեկ  ծավալ  թթվածնի    խառնուրդը.     
1) շմոլ  գազ                  
2) շառաչող  գազ                      
3) թունավոր  գազ                  
4)  ջրագազ                                                                                                           

4. ա) Նշված  մետաղներից  ո՞րը  կփոխազդի  թթվի  հետ. առաջացնելով   ջրածին.
1) Cu                    
2) Ag          
3) Al                     
4) Hg
բ) Գրեք  այդ  մետաղի  և   աղաթթվի  հետ  քիմիական  ռեակցիայի  հավասարումը:
2Al +6HCl=2AlCl3+3H2 տեղակալման ռակցիա
գ) նշեք  ռեակցիայի  տեսակը և կատարեք հաշվարկ` քանի՞ լիտր ջրածին կստացվի (ն.պ), եթե վերցրել են 5, 4 գրամ մետաղ։
m(Al)=5, 4 գրամ
M(Al)=27գ/մոլ
Vm=22,4գ/մոլ
n(Al)=m/M=5,4/27=0,2մոլ
n(H2)=3*0,2/2=0,3մոլ
V(H2)=n(H2)*Vm=0,3*22,4=6,72լ

5. Փակ  անոթում  պայթացրել  են  10գ  ջրածին  և  16գ  թթվածին:
ա) Ո՞ր  գազն  է  մնացել  պայթունից  հետո.                      
1. չի  մնացել                       
2. թթվածին                      
3. երկուսն  էլ  
4. ջրածին   
բ) Գրել  ռեակցիայի  հավասարումը…..
2H2+O2=2H2O
գ) Քանի՞  գրամ  ջուր  կստացվի …..                           
M (H2)=2*1=2գ/մոլ
M(H2O)=2*1+16=18 գ/մոլ
m(H2O)= 2*18=36գ           

6. Ոˆր  միացության մեջ  է  թթվածնի պարունակությունը ամենամեծը,  պատասխանը  հիմնավորեք հաշվարկով.   
1) H2O            
2) CO2                
3)  CuO               
4) CaCO3   

7. Ի՞նչ օքսիդացման աատիճաններ կարող է ցուցաբերել թթվածինը միացություններում.
1) 0, +1, -1
2) -2, -1, 0
3)  +1, 0, -1
4) -2, 0, +2

8. Հետևյալ արտահայտություններից ո՞րն է վերաբերում թթվածին պարզ նյութին.
ա) թթվածինը մարդու օրգանիզմի հիմնական տարրերից է
բ)  մեկ լիտր ջրում լուծվում է 30 մլ թթվածինը 20 աստիճանում
գ) ջրի զանգվածի 88,9%-ը թթվածինն  է
դ)սպիտակուցի բաղադրության մեջ մտնում են հիմնականում ածխածին, թթվածին,   ազոտ, ջրածին տարրերը
ե) թթվածին  է ստացվում ֆոտոսինթեզի ժամանակ
զ) կենդանիները շնչում են թթվածին
1) ա բ գ
2) բ ե զ
3) գ դ ե
4) ա ե զ

9Գրեք ներքոբերյալ անօրգանական շղթաների ռեակցիաների հավասարումները, հավասարեցրեք և նշեք  ռեակցիայի  տեսակը.
ա) Մետաղ-հիմնային օքսիդ-հիմք-աղ` Ca→ CaO →Ca(OH)2→  CaCl2
2Ca+O2→2CaO միացման ռակցիա
CaO+H2O→Ca(OH)2 միացման ռակցիա
Ca(OH)2+2HCl→CaCl2+2H2O փոխանակման ռակցիա

բ) Ոչ մետաղ→ թթվային օքսիդ→ թթու→ աղ`P→P2O5→H3PO4 →Na3PO4
4P+5O2→2P2O5 միացման ռակցիա
P2O5+3H2O→2H3PO4 միացման ռակցիա
H3PO4+3NaOH→Na3PO4+3H2O փոխանակման ռակցիա
Na3PO4+3HCl→3NaCl+H3PO4