Posted in Պատումներ, Անգլերեն 9, Իսպաներեն 9

Հանդիպում Վիգեն Ավետիսի հետ / Encuentro con Viguén Avetis / Meeting with Vigen Avetis

Հանդիպում Վիգեն Ավետիսի հետ

Այսօր՝ հունվարի 20-ին ունեցանք հանդիպում քանդակագործ՝ Վիգեն Ավետիսի հետ։ Վիգեն Ավետիսը հայազգի քանդակագործ է, ով սովորել և ստեղծագործել է Իտալիայի Ֆլորենցիա քաղաքում։ Հանդիպման ժամանակ ունեցանք շատ հետաքրքիր զրույց։ Վիգեն Ավետիսը սկզբում մի փոքր պատմեց իր մասին և իր ստեղծագործական կյանքի մասին, այնուհետև մենք ուղղեցինք հարցեր, որոնք մեզ շատ էին հետաքրքրում և Վիգեն Ավետիսը շատ մանրամասն և ոգևորված պատասխանում էր յուրաքանչյուր հարցին։ Նա խոսեց իր մանկությունից, պատանեկությունից, ընդունելություններից, պատվերներից և կյանքից։ Նրա հետ շատ հետաքրքիր անցավ, և կցանկանայի, որ նման հանդիպումներ հաճախ լինեն։

Encuentro con Viguén Avetis

Hoy, 20 de enero, tuvimos un encuentro con el escultor Viguén Avetis. Él  es un escultor armenio que estudió  en Florencia, Italia. Tuvimos una conversación muy interesante durante la reunión. Viguén Avetis primero contó un poco sobre sí mismo, sobre su vida creativa, luego hicimos preguntas que nos interesaron mucho, y él respondió a cada pregunta. Habló de su infancia, adolescencia, recepciones, órdenes, vida. Fue muy interesante con él, y me gustaría que tales reuniones fueran frecuentes.

Meeting with Vigen Avetis

Today, on January 20, we had a meeting with sculptor Vigen Avetis. Vigen Avetis is an Armenian sculptor who studied and created in Florence, Italy. We had a very interesting conversation during the meeting. Vigen Avetis first told a little about himself, about his creative life, then we asked questions that interested us a lot, Vigen Avetis answered each question in great detail. He spoke about his childhood, adolescence, receptions, orders and life. It was very interesting with him and I would like such meetings to be frequent.

Advertisement
Posted in Պատումներ, Իսպաներեն 9

Հանդիպում Լիլիթ Բլեյանի հետ

Ինչպես ասել է Մարտին Լյութեր Քինգը․ «Պետք է ժամանակը ստեղծագործաբար օգտագործել»։ Իսկ ի՞նչն է համարվում ստեղծագործություն։ Ըստ ինձ ստեղծագործությունը այն է, ինչ գալիս է սրտից և արտահայտվում երգի, բանաստեղծության, նկարի և քանդակի միջոցով։ Ստեղծագործելով, և իրենց սրտի խոսքը արտահայտելով արվեստի միջոցով ամենահրաշալի գործն է։

Այսօր՝ հունվարի 18-ին կրթահամալիր էր հյուրընկալել իրեն երաժշտությանը նվիրած Լիլիթ Բլեյանը։ Երգել և գրել է իսպաներեն և հայերեն լեզուներով, ստեղծելով կապ երկու երկրների մշակույթների միջև։

Ստանալով բազմաթիվ հարցերի պատասխաններ, ունկնդրեցինք իսպաներեն երգեր իր կատարմամբ։ Այնուհետև մենք՝ իսպանախոսներս, ներկայացրեցինք Լիլիթ Բլեյանի հեղինակային «Como Trenes en la Estacion» երգը մեր կատարմամբ։ Բացի երգից մենք նաև ունեցել էինք հարցազրույց Լիլիթ Բլեյանի քրոջ՝ Տաթև Բլեյանի, հոր՝ Աշոտ Բլեյանի և ուսուցչի՝ Տիար Յուրայի հետ։ Հանդիպման համար նաև պատրաստել էինք իսպանակ խմիչք՝ սանգրիա, որը հյուասիրեցինք ներկաներին։

Հետաքրքիր զրույցով, ունկնդրումներով և ընկերական միջավայրում ամփոփեցինք հանդիպումը։