Լրացավ երրորդ շաբաթը, որ մենք՝ բազմալեզու ջոկատի սովորողներս, ուսումնասիրում էինք եվրոպական լեզուներից ամենագեղեցիկները՝ իսպաներենը, իտալերենը և ֆրանսերենը։ Քաղաքային թափառումներ, այցելություններ, քննարկումներ, ֆիլմեր, ինտելեկտուալ խաղեր, այս բաղադրիչներով եզրափակեցինք ձմեռային ճամբարի երրորդ շաբաթը։
«Memo»՝ ֆրանսիական արտադրության մուլտֆիլմ, որից կարող է ծավալվել անվերջ քննարկումներ, տարատեսակ կարծիքներ և մտքեր։ Մուլտֆիլմ, որը շատ խորիմաստ է, և պետք է երկար մտածել, խորհել տվյալ մուլֆիմի շուրջ, որպիսի գաղափարը ընկալվի ամբողջությամբ։
«Monsterbox»՝ իտալական արտադրության մուլտֆիլմ, որը շատ հետաքրքիր է, և ունի ուսուցողական գաղափար։ Մուլտֆիլմում ներկայացվում է մարդկանց վերաբերմունքը արտասովոր և իրենցից տարբերվող (չափերով, տեսքով, ձայնով) մարդկանց հանդեպ վերաբերմունքը։
«Liévame a casa»՝ իսպանական արտադրության մուլտֆիլմ, կենդանիների հավասարության մասին։ Տվյալ պարագայում խոսում է շների և նրանց հավասարության մասին։
Սովորեցինք իսպաներեն, իտալերեն և ֆրանսերեն երգեր, որոնց միջոցով սերը և հետաքրքրությունը լեզուների հանդեպ ավելի մեծացավ։
Ունեցանք մաթեմատիկայի, պատմության խորհրդատվության ժամերեր։ Ունեցանք երգչախմբային և պարի դասաժամեր, որոնց միջոցով ավելի լավ ճանաչեցինք մեր ազգային մշակույթը։
Ճամբարը չանցավ միայն ուսումնական միջավայրում, ճամբարի ժամանակ ունեցանք այցելություն «Quest house»։ Այցելության մասին ավելին այստեղ։
Հետաքրքիր, ուսուցողական և ընկերական միջավայրում ավարտվեց ձմեռային ճամբարի երրորդ շաբաթը։