Ձմեռային ճամբարի առաջին շաբաթի շրջանակներում ունեցանք այցելություն դեպի սահադաշտ։ Սահադաշտ հասնելու ճանապարհին մեր միջև ծավալվեց շատ հետաքրքիր խոսակցություններ։ Ժամանակից շուտ հասնելու պատճառով սկսեցինք սպասել, և որոշեցինք սահադաշտի բակում պարել հայկական-ազգագրական պարեր։ Շուտով՝ երբ սահադաշտն արդեն բաց էր, բոլորս վերցրեցինք չմուշկներ և մտանք սահադաշտ։ Միմյանց օգնելով, զրուցելով և կատակներ անելով անցկացրեցինք ժամանակը։ Սահադաշտում, ընկերական միջավայով շրջապատված, ժամանակը շատ հետաքրքիր է անցնում։ Ըստ իս, ընկերներ ձեռք բերելու, և նրանց ավելի լավ ճանաչելու ամենալավ միջոցը միասին ճամփորդելն է և տարբեր վայրերի բացահայտումը։
Day: 14.01.2021
Թթվածին, օզոն, օքսիդներ, այրում
Նախագծի բովանդակությունը.
1. Թթվածնի տարածվածությունը երկրագնդի վրա
2. Թթվածնի ֆիզիկական և քիմիական հատկությունները
3. Թթվածնի կիրառումը
4. Օքսիդավերականգնման ռեակցիաներ, օրինակներ
5. Լաբորատոր փորձ՝ <<Օդի բաղադրությունը>>
Անհատական-հետազոտական աշխատանք.
1. Թթվածին
2. Ի՞նչ է մթնոլորտը, շերտերը
Առաջադրանքներ՝Հաստատեք կամ հերքեք պնդումների ճշմարտացիությունը օքսիդների վերաբերյալ.
- Թթվածին պարունակող երկտարր միացություններ են, որոնցում թթվածնի օքսիդացման աստիճանը -2 է: ՃԻՇՏ Է
- Բոլոր օքսիդները ջրում լուծելի են: ՍԽԱԼ Է
- Բոլոր օքսիդները փոխազդում են թթուների հետ: ՍԽԱԼ Է
- Հիմնային օքսիդները, փոխազդելով թթուների հետ, առաջացնում են աղ և ջուր: ՃԻՇՏ Է
- Ըստ CaCO3 → CaO + CO2 ռեակցիայի հավասարման ստացված թթվային օքսիդի զանգվածը ելային աղի զանգվածի 56 %- ն է: ՃԻՇՏ Է
- Na2O, CO2, N2O5, CaO, SO3 օքսիդների շարքում գրված է երեք հիմնային օքսիդ: ՍԽԱԼ Է
- Գիտելիքի ինքնաստուգում՝ <Ջրածին; Թթվածին>>
1. Արտահայտություններից ո՞րն է ճիշտ ջրածին տարրի մասին.
ա) ջրածինն ամենաթեթև գազն է
բ) ջրածինը մտնում է թթուների բաղադրության մեջ
գ) ջրածինը փոխազդում է թթվածնի հետ
դ) ջրածինն աստղերի մթնոլորտի հիմնական բաղադրամասն է:
2. Լաբորատորիայում ջրածին կարելի է ստանալ որոշ մետաղների և թթուների փոխազդեցությունից: Գրեք այդպիսի ռեակցիայի հավասարման օրինակ….
Zn+H2SO4=ZnSO4+H2
3. Ինչպե՞ս են անվանում երկու ծավալ ջրածնի և մեկ ծավալ թթվածնի խառնուրդը.
1) շմոլ գազ
2) շառաչող գազ
3) թունավոր գազ
4) ջրագազ
4. ա) Նշված մետաղներից ո՞րը կփոխազդի թթվի հետ. առաջացնելով ջրածին.
1) Cu
2) Ag
3) Al
4) Hg
բ) Գրեք այդ մետաղի և աղաթթվի հետ քիմիական ռեակցիայի հավասարումը:
2Al +6HCl=2AlCl3+3H2 տեղակալման ռակցիա
գ) նշեք ռեակցիայի տեսակը և կատարեք հաշվարկ` քանի՞ լիտր ջրածին կստացվի (ն.պ), եթե վերցրել են 5, 4 գրամ մետաղ։
m(Al)=5, 4 գրամ
M(Al)=27գ/մոլ
Vm=22,4գ/մոլ
n(Al)=m/M=5,4/27=0,2մոլ
n(H2)=3*0,2/2=0,3մոլ
V(H2)=n(H2)*Vm=0,3*22,4=6,72լ
5. Փակ անոթում պայթացրել են 10գ ջրածին և 16գ թթվածին:
ա) Ո՞ր գազն է մնացել պայթունից հետո.
1. չի մնացել
2. թթվածին
3. երկուսն էլ
4. ջրածին
բ) Գրել ռեակցիայի հավասարումը…..
2H2+O2=2H2O
գ) Քանի՞ գրամ ջուր կստացվի …..
M (H2)=2*1=2գ/մոլ
M(H2O)=2*1+16=18 գ/մոլ
m(H2O)= 2*18=36գ
6. Ոˆր միացության մեջ է թթվածնի պարունակությունը ամենամեծը, պատասխանը հիմնավորեք հաշվարկով.
1) H2O
2) CO2
3) CuO
4) CaCO3
7. Ի՞նչ օքսիդացման աատիճաններ կարող է ցուցաբերել թթվածինը միացություններում.
1) 0, +1, -1
2) -2, -1, 0
3) +1, 0, -1
4) -2, 0, +2
8. Հետևյալ արտահայտություններից ո՞րն է վերաբերում թթվածին պարզ նյութին.
ա) թթվածինը մարդու օրգանիզմի հիմնական տարրերից է
բ) մեկ լիտր ջրում լուծվում է 30 մլ թթվածինը 20 աստիճանում
գ) ջրի զանգվածի 88,9%-ը թթվածինն է
դ)սպիտակուցի բաղադրության մեջ մտնում են հիմնականում ածխածին, թթվածին, ազոտ, ջրածին տարրերը
ե) թթվածին է ստացվում ֆոտոսինթեզի ժամանակ
զ) կենդանիները շնչում են թթվածին
1) ա բ գ
2) բ ե զ
3) գ դ ե
4) ա ե զ
9. Գրեք ներքոբերյալ անօրգանական շղթաների ռեակցիաների հավասարումները, հավասարեցրեք և նշեք ռեակցիայի տեսակը.
ա) Մետաղ-հիմնային օքսիդ-հիմք-աղ` Ca→ CaO →Ca(OH)2→ CaCl2
2Ca+O2→2CaO միացման ռակցիա
CaO+H2O→Ca(OH)2 միացման ռակցիա
Ca(OH)2+2HCl→CaCl2+2H2O փոխանակման ռակցիա
բ) Ոչ մետաղ→ թթվային օքսիդ→ թթու→ աղ`P→P2O5→H3PO4 →Na3PO4
4P+5O2→2P2O5 միացման ռակցիա
P2O5+3H2O→2H3PO4 միացման ռակցիա
H3PO4+3NaOH→Na3PO4+3H2O փոխանակման ռակցիա
Na3PO4+3HCl→3NaCl+H3PO4